comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՆ­ԾԱ­ԼԻ ՄԱ­ՅԻՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՆ­ԾԱ­ԼԻ ՄԱ­ՅԻՍ

Լիա­նա ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱՆ

ԱրՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի
1-ին կուր­սի ու­սա­նո­ղու­հի

Մենք խա­ղաղ էինք մեր լեռ­նե­րի պես,
Դուք հող­մե­րի պես խու­ժե­ցիք վայ­րագ:
Մենք ձեր դեմ ե­լանք մեր լեռ­նե­րի պես,
Դուք հող­մե­րի պես ոռ­նա­ցիք վայ­րագ:
Բայց մենք հա­վերժ ենք մեր լեռ­նե­րի պես,
Դուք հող­մե­րի պես կկոր­չեք վայ­րագ:

Հովհ. ՇԻ­ՐԱԶ

Հայ ժո­ղովր­դի հա­մար մա­յի­սը յու­րա­հա­տուկ է: Մեր բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը կար­ծես շաղ­կապ­վել են գար­նան զար­թոն­քի հետ: Հին ու հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է` պատ­մու­թյու­նը սի­րում է կրկն­վել… Սկ­սենք ա­մե­նաս­կզ­բից:
451թ., մա­յի­սի 26, Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մարտ: Հաղ­թա­նակ, ո­րը հաս­տա­տեց հա­յի չձուլ­վե­լու կամ­քը: Դա­րեր շա­րու­նակ հա­յին սպառ­նա­ցել է ինք­նու­թյու­նը կորց­նե­լու ա­հա­սար­սուռ վտան­գը: Բայց, ինչ­պես ա­սում են` միաս­նա­կա­նու­թյան ար­դյուն­քը հաղ­թա­նակն է: Մենք կա­րո­ղա­ցել ենք դուրս գալ աjդ փոր­ձու­թյու­նից և հայ­տա­րա­րել՝ հայ ենք ու քրիս­տո­նյա…
1918թ., մա­յի­սի 22-28. Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մարտ, հե­տո՝ Բաշ-Ա­պա­րան ու Ղա­րա­քի­լի­սա: Հաղ­թա­նակ­ներ, ո­րոնք հաս­տա­տե­ցին մեր ապ­րե­լու և հա­րատևե­լու ի­րա­վուն­քը: Այս հաղ­թա­նակ­նե­րը ձա­խո­ղե­ցին հա­յին իս­պառ բնաջն­ջե­լու ե­րիտ­թուր­քա­կան ծրագ­րե­րը: Հայ­կա­կան կա­նո­նա­վոր ու­ժե­րին ու կա­մա­վո­րա­կան­նե­րին հա­ջող­վեց կե­նաց ու մա­հու ճա­կա­տա­մար­տե­րում ան­հա­վա­նա­կան հաղ­թա­նակ­ներ տա­նել թուրք հրո­սակ­նե­րի դեմ և ա­սել. ՙՀայ եմ, պետք է հա­րատևեմ՚: 1918թ. մա­յի­սի 28, Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման օր: Ազ­գա­յին հաղ­թա­նակ, ո­րը հա­յին տվեց ա­զա­տու­թյան ի­րա­վունք: Մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին հա­յե­րին վե­րա­կանգ­նե­լու կորց­րած ան­կա­խու­թյու­նը: Հայ ժո­ղովր­դի կյան­քում տե­ղի ու­նե­ցած բազ­մա­թիվ պա­տե­րազմ­նե­րից հե­տո ստեղծ­վեց Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյու­նը: Պե­տա­կան հիմ­նա­սյու­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում մենք կա­րո­ղա­ցանք տեղ զբա­ղեց­նել աշ­խար­հի բզկտ­վող քար­տե­զում ՝ ա­պա­ցու­ցե­լով, որ ա­զատ ապ­րե­լու ի­րա­վուն­քը նաև մերն է:
1945թ., մա­յի­սի 9: Մեծ Հաղ­թա­նա­կի օր: Այս ան­գամ ևս հաղ­թա­նա­կը փա­ռա­հեղ էր: Խոր­հր­դա­յին Միու­թյան կազ­մում գտն­վող ազ­գե­րի՝ այդ թվում և հա­յե­րի հա­մա­տեղ ջան­քե­րով, կա­րո­ղա­ցանք փայ­լուն հաղ­թա­նակ տա­նել, ա­սե­լով՝ մենք դեմ ենք ֆա­շիզ­մին:
1992թ., մա­յի­սի 9: Շու­շիի ա­զա­տագր­ման օր: Հաղ­թա­նակ, ո­րը կր­կին հաս­տա­տեց. հա­յի ուժն ու կամքն ան­կոտ­րուն են: Շու­շիի ա­զա­տագ­րումն Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի շր­ջա­դար­ձա­յին փուլն էր: Սա, թերևս, մեր հաղ­թա­նակ­նե­րի բարձ­րա­կետն էր: Մեր Ա­զա­տա­մար­տում հայ ժո­ղո­վուր­դը մեծ գին վճա­րեց, հա­զա­րա­վոր հա­յոր­դի­նե­րի ա­րյուն թափ­վեց հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու և այն թշ­նա­մուն չզի­ջե­լու հա­մար: Շու­շիում կերտ­վեց այն հաղ­թա­նա­կը, ո­րը հա­յի գե­նի մեջ էլ ա­վե­լի ամ­րապն­դեց հա­նուն ազ­գի ու հայ­րե­նի­քի ան­գամ կյան­քը վտան­գե­լու գա­ղա­փա­րը:
Պա­տե­րազ­մի թո­հու­բո­հում կազ­մա­վոր­վեց Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, ո­րը դար­ձավ այ­սօր­վա ան­կախ մեր հան­րա­պե­տու­թյան հե­նա­սյու­նը:
Ազ­գա­յին Բա­նակ՝ մեր գո­յու­թյան միակ ե­րաշ­խի­քը, մեր հպար­տու­թյունն ու փառ­քը:
Մեր հաղ­թա­նակ­նե­րի քայ­լեր­թը շա­րու­նա­կա­կան է: Ազգ-բա­նակ միաս­նու­թյամբ կըն­դու­նենք մե­րօ­րյա մար­տահ­րա­վեր­նե­րը, և հա­վերժ ե­ռա­գույ­նը կծա­ծան­վի: Մեր եր­կիրն ա­նա­ռիկ սահ­ման­ներ ու­նի, իսկ մեր ժո­ղո­վուր­դը՝ խա­ղաղ ապ­րե­լու ան­սա­սան կամք, ո­րի հա­մար ցան­կա­ցած պա­հի պատ­րաստ ենք բռուն­ցք­վել, մի մար­մին ու մի հո­գի դառ­նալ և հաղ­թել, վկան՝ ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը: