comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՌԱԳՈՒՅՆՈՎ ՊՍԱԿՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՌԱԳՈՒՅՆՈՎ ՊՍԱԿՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Ա­նուշ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­դեն 27 տա­րի է մա­յի­սի 9-ը ե­ռա­կի խոր­հուրդ ու­նի հա­յե­րի հա­մար։ 1992թ. մա­յի­սի 9-ին ա­զա­տագ­րե­լով Շու­շին, ա­պա­ցու­ցե­ցինք, որ ի­րա­վունք ու­նենք ապ­րել ա­զատ ու ան­կախ, և մեր ու­նե­ցա­ծը կա­րող ենք և պար­տա­վոր ենք պաշտ­պա­նել զեն­քով։ Շու­շին դար­ձավ յու­րա­քան­չյուր հա­յի հպար­տու­թյու­նը։ 

Իսկ օր­վա խոր­հուրդն ամ­բող­ջա­նում է կազ­մա­կերպ­վող տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով։ Նման մի գե­ղե­ցիկ մի­ջո­ցա­ռում էլ անց­կաց­վեց Ստե­փա­նա­կեր­տի Ե. Չա­րեն­ցի ան­վան հ.7 հիմ­նա­կան դպ­րո­ցում՝ ՙԵ­ռա­գույ­նով պսակ­ված հաղ­թա­նակ՚ խո­րագ­րով։
Մի­ջո­ցառ­մա­նը ե­լույթ են ու­նե­ցել դպ­րո­ցի 5-րդ ՙգ՚ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը։ Ներ­կա էին Մեծ Հայ­րե­նա­կա­նի վե­տե­րան­ներ, զին­ծա­ռա­յող­ներ, ու­սու­ցիչ­ներ, ծնող­ներ։ Տրա­մադ­րու­թյու­նը, բնա­կա­նա­բար, հաղ­թա­կան էր՝ մար­տն­չող ու պինդ։ Ե­րե­խա­նե­րը հպարտ են ի­րենց հայ­րե­րի ու պա­պե­րի կեր­տած հաղ­թա­նա­կով, մեր հե­րոս­նե­րով, և գի­տակ­ցում են, որ հենց նրանց շնոր­հիվ են ապ­րում ու ա­րա­րում ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խում։
Գե­ղե­ցիկ էին աս­մուն­քը, երգն ու պա­րը։
Փաս­տենք, որ մեր ա­շա­կերտ­նե­րը հաղ­թա­նա­կած սերն­դի ար­ժա­նի հետ­նորդ­ներն են։ Նրանք պի­տի դառ­նան գե­ղե­ցիկ ա­պա­գա­յի ի­րա­կան կեր­տող­նե­րը։ Եվ ա­մուր պա­հեն այն հզոր ժա­ռան­գու­թյու­նը, որ ստա­ցել են հայ­րե­րից։ Իսկ հաղ­թա­նա­կը ա­մե­նահ­զոր ժա­ռան­գու­թյունն է։