comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

 

 

 

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Մա­յի­սիս 13-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում հյու­րըն­կալ­վեց ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­ման Թա­թո­յա­նը` աշ­խա­տա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նի հետ:

Ող­ջու­նե­լով հյու­րե­րին` ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը նշեց, որ դա Ա. Թա­թո­յա­նի ա­ռա­ջին այ­ցը չէ ԱրՊՀ և ցան­կա­լի է, որ այն շա­րու­նա­կա­կան լի­նի: Իր հեր­թին Ա. Թա­թո­յա­նը հա­վե­լեց, որ Ար­ցա­խը մեր հայ­րե­նի­քի մի հատ­վածն է` շատ սիր­ված և ա­մեն ան­գամ այս­տեղ գտն­վե­լով ` լց­վում են մի ան­բա­ցատ­րե­լի զգա­ցո­ղու­թյամբ և ի­րենց հետ տա­նում են շատ հա­ճե­լի հու­շեր, ո­րոնք ի­րենց նո­րից վե­րա­դարձ­նում են Ար­ցախ:
Ա. Թա­թո­յա­նի դի­տարկ­մամբ` հա­մալ­սա­րա­նը կարևո­րա­գույն գի­տամ­շա­կու­թա­յին օ­ջախ է: Ռեկ­տոր Ա. Սարգ­սյա­նի և Ար­ցա­խի ՄԻՊ Ա. Բեգ­լա­րյա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել ՀՀ ՄԻՊ-ի նյու­թերն ու­ղար­կել ԱրՊՀ և ա­ջակ­ցել նրան բո­լոր հար­ցե­րում:
Իր ե­լույ­թում Ա. Թա­թո­յա­նը կարևո­րեց Ար­ցա­խի ՄԻՊ-ի հետ հա­մա­տեղ աշ­խա­տան­քը, որն ա­մե­նօ­րյա բնույթ է կրում: Եր­կու աշ­խա­տա­կազ­մերն էլ գի­տեն` տար­բե­րու­թյունն չկա` հար­ցը վե­րա­բե­րում է ՀՀ, թե Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին:
Ա. Թա­թո­յա­նը հա­կիրճ ներ­կա­յաց­րեց ՀՀ ՄԻՊ աշ­խա­տա­կազ­մի գոր­ծու­նեու­թյու­նը: Աշ­խա­տա­կազ­մը ան­հա­տա­կան բո­ղոք­նե­րի քն­նար­կու­մը հա­մա­տե­ղում է ընդ­հա­նուր բնույ­թի հար­ցե­րի լուծ­ման, այ­սինքն` կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րի հետ: Այդ նպա­տա­կով հա­մա­գոր­ծակ­ցում են պե­տա­կան տար­բեր կա­ռույց­նե­րի, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, լրագ­րող­նե­րի և այ­լոց հետ: ՀՀ ՄԻՊ-ն ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րեց լրագ­րող­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը` նշե­լով, որ նրան­ցից են ստա­նում անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վու­թյու­նը, և շատ կարևոր է, որ նրանք ու­նե­նան մաս­նա­գի­տա­կան բարձ պատ­րաստ­վա­ծու­թյուն:
Ա. Թա­թո­յանն անդ­րա­դար­ձավ ՄԻՊ աշ­խա­տանք­նե­րի հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րին: Դրանք են` քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­ներ, ոս­տի­կա­նու­թյան բա­ժին­ներ, ե­րե­խա­նե­րի խնամք և պաշտ­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նող հաս­տա­տու­թյուն­ներ, հաշ­ման­դամ­նե­րի, կա­նանց, տա­րեց­նե­րի հետ առն­չու­թյուն ու­նե­ցող ո­լորտ­ներ, Զին­ված ու­ժեր և այլն: Աշ­խա­տա­կազ­մում ու­նեն նաև բժիշկ, հո­գե­բան, սո­ցիո­լոգ և այլ մաս­նա­գետ­ներ` մարդ­կանց հետ շփում­ներն ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու հա­մար:
Ա. Թա­թո­յա­նը նշեց, որ ՄԻՊ-ի հա­մար կարևոր ռե­սուրս է խոր­հր­դա­րա­նը, քա­նի որ պատ­գա­մա­վոր­նե­րի հետ աշ­խա­տան­քը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հան­րայ­նաց­նել ի­րենց գոր­ծը, բա­ցի դրա­նից, պատ­գա­մա­վոր­ներն օգ­տա­գոր­ծում են ՄԻՊ-ի զե­կույց­նե­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում` Եվ­րա­խոր­հր­դի խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վում և այ­լուր: Շատ սերտ հա­մա­գոր­ծակ­ցում են նաև Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան հետ: Դի­վա­նա­գետ­նե­րը տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում օգ­տա­գոր­ծում են, օ­րի­նակ, ՄԻՊ-ի` Ար­ցա­խին առ­նչ­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Ար­ցա­խի հետ կապ­ված` ՀՀ ՄԻՊ-ն ու­նի որ­դեգ­րած սկզ­բունք­ներ. ՙՄի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ աշ­խա­տում ենք այն ուղ­ղու­թյամբ, որ Ար­ցա­խը պետք է դառ­նա (և բո­լոր հիմ­քե­րը կան) մի­ջազ­գա­յին հան­րու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մա­սը: Մար­դու ի­րա­վունք­ներն ու­նի­վեր­սալ բնույթ ու­նեն, և տա­րած­քի քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը չի կա­րող որևէ նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կի վրա՚,-այս հա­մոզ­ման է Ա. Թա­թո­յա­նը: - Շատ դեպ­քե­րում մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը խու­սա­փում են այ­ցե­լել Ար­ցախ, և նրա հետ կապ­ված որևէ հարց բարձ­րա­ձայ­նել, բայց ակն­հայտ է, որ ի­րենց այդ վար­քագ­ծով նրանք խախ­տում են հենց մար­դու ի­րա­վունք­նե­րը, ո­րոնց պաշտ­պա­նու­թյան հա­մար են կոչ­ված: Մի­ջազ­գա­յին իմ գոր­ծըն­կեր­նե­րի ա­սում եմ՝ Ար­ցա­խում էլ կան ե­րե­խա­ներ, հաշ­ման­դամ­ներ, թո­շա­կա­ռու­ներ, կա­նայք, տա­րեց­ներ և այլն: Նրանք էլ ու­նեն պաշտ­պա­նու­թյան կա­րիք՚: ՀՀ ՄԻՊ-ը կոչ ա­րեց հա­մա­տեղ ու­ժե­րով ա­նընդ­հատ այդ հար­ցը բարձ­րաց­նել. դա բո­լո­րի նվի­րա­կան գոր­ծը պետք է լի­նի:
ՀՀ ՄԻՊ-ի այցն այս հրա­դա­դա­րի հաս­տատ­ման 25-ա­մյա­կի հետ էր կապ­ված և ու­ներ խոր­հր­դան­շա­կան բնույթ: ՙԱյս այ­ցով նաև մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ պետք է ու­ղերձ­ներ հղենք, որ խա­ղա­ղու­թյունն է այն միակ ե­րաշ­խի­քը, որ նաև կա­րող է ա­պա­հո­վել մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­մուր պաշտ­պա­նու­թյունն Ար­ցա­խում՚,-ա­սաց Ա. Թա­թո­յա­նը` կոչ ա­նե­լով մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր կա­ռույց­նե­րին մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը դի­տար­կել քա­ղա­քա­կա­նու­թյու­նից դուրս: ՀՀ ՄԻՊ-ը մեծ վար­կա­նիշ ու­նի մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում. այն մի­ջազ­գա­յին հա­վա­տար­մագր­ման ար­դյուն­քում ար­ժա­նա­ցել է ա­մե­նա­բարձր՝ ան­կախ գնա­հա­տա­կա­նի: Ա. Թա­թո­յա­նի տե­ղե­կաց­մամբ՝ քիչ թվով եր­կր­ներ ու­նեն այդ կար­գա­վի­ճա­կը: Դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վել մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին, ընտ­րել և ըն­տր­վել ղե­կա­վար մար­նին­նե­րում: ՀՀ ՄԻՊ-ը Մար­դու ի­րա­վունք­նե­րի ազ­գա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի հա­մաշ­խար­հա­յին միու­թյան կա­ռա­վար­ման խոր­հր­դի ան­դամ է: ՙԵվ դա այն բա­նի շնոր­հիվ , որ մենք բա­ցա­ռա­պես մար­դու ի­րա­վունք­նե­րի տե­սան­կյու­նից ենք ի­րա­կա­նաց­նում մեր աշ­խա­տան­քը՚:
Ամ­փո­փե­լով՝ Ա. Թա­թյանն ա­սաց, որ ՀՀ ՄԻՊ-ի զե­կույց­նե­րում նշ­վող բո­լոր փաս­տե­րը հա­վաս­տի են: Ե­թե որևէ մե­կը ցան­կա­նում է այս կամ այն ո­լոր­տի վե­րա­բե­րյալ օ­բյեկ­տիվ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նալ, կա­րող է բա­ցել և ու­սում­նա­սի­րել ի­րենց զե­կույց­նե­րը: Տար­վա ըն­թաց­քում շուրջ 15 զե­կույց են հրա­պա­րա­կում և յու­րա­քան­չյու­րը հիմ­նա­րար և գի­տա­կան մշակ­վա­ծու­թյուն ու­նե­ցող փաս­տա­թուղթ է՝ պրակ­տի­կա­յով հարս­տաց­րած:
Եզ­րա­փա­կե­լով՝ Ա. Թա­թո­յանն աասց, որ ՄԻ­ՊԸ պե­տու­թյան ի­րա­վա­կան հա­մա­կար­գի մի մասն է: Այն չի կա­րող օ­տա­րա­ցած լի­նել պե­տու­թյու­նից: ՙՄԻՊ-ը չի ե­լել պե­տու­թյան դեմ պայ­քա­րի: Հա­կա­ռա­կը, նրա խն­դիրն է այն­պես ա­նել, որ մար­դու ի­րա­վունք­նե­րը լի­նեն պաշտ­պան­ված և, ի­հար­կե, ան­հան­դուր­ժող լի­նել ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րի նկատ­մամբ: Եվ պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը պետ­քէ ի­մա­նան, որ մենք նրանց շատ մեծ հար­գան­քով ենք վե­րա­բեր­վում, բայց ե­թե չեն ի­րա­կա­նաց­նում մեր ա­ռա­ջարկ­նե­րը, և ե­թե խախ­տում ենք ար­ձա­նագ­րում, մենք հետևո­ղա­կան կլի­նենք այդ խախ­տում­նե­րը վե­րաց­նե­լու և խն­դի­րը լու­ծե­լու հա­մար՚,- նկա­տել տվեց նա:
Վեր­ջում ՀՀ և Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րը պա­տաս­խա­նե­ցին ներ­կա­նե­րի հար­ցե­րին:
;