comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԴՐ­ՍԵ­ՎՈ­ՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԴՐ­ՍԵ­ՎՈ­ՐՈՒՄ

Զա­րի­նե ՍԱ­ՌԱ­ՋՅԱՆ

 Անահիտ Մանասյանի ՙՍահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական՚ գրքի քննարկումն ԱրՊՀ-ում

Օ­րերս ԱրՊՀ-ում էր ԵՊՀ պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րի կազ­մում էին ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան ա­կա­դե­միա­յի պրո­ռեկ­տոր, ԵՊՀ սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի ամ­բիո­նի դո­ցենտ, ի.գ.թ. Ա­նա­հիտ Մա­նա­սյա­նը, ԵՊՀ եվ­րո­պա­կան և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի ամ­բիո­նի դա­սա­խոս Ա­նի Սի­մո­նյա­նը։ Այ­ցի ըն­թաց­քում տե­ղի է ու­նե­ցել Ա­նա­հիտ Մա­նա­սյա­նի ՙՍահ­մա­նադ­րա­կան կա­յու­նու­թյու­նը որ­պես կա­յուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան կարևո­րա­գույն գրա­վա­կան՚ գր­քի քն­նար­կու­մը։ Քն­նարկ­մա­նը ներ­կա էին ԱՀ Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գահ Նա­րի­նե Նա­րի­մա­նյա­նը, Գե­րա­գույն դա­տա­րա­նի դա­տա­վոր, բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը, ԱՀ ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի նա­խա­գահ, ի.գ.թ. Ա­նա­տո­լի Թադևո­սյա­նը, ԱրՊՀ ի­րա­վուն­քի ամ­բիո­նի դա­սա­խոս­ներ, ի­րա­վա­գի­տու­թյուն մաս­նա­գի­տու­թյամբ սո­վո­րող ու­սա­նող­ներ։
Ող­ջու­նե­լով հյու­րե­րին` ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը կարևո­րել է մե­նագ­րու­թյան նշա­նա­կու­թյու­նը և ԱրՊՀ-ում նման ձևա­չա­փով քն­նար­կում կազ­մա­կեր­պե­լը՝ հույս հայտ­նե­լով, որ հե­տա­գա­յում ի­րա­վա­գի­տու­թյան բնա­գա­վա­ռում կընդ­լայն­վեն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րը։ Նախ­քան գր­քի քն­նարկ­մանն անց­նե­լը՝ ռեկ­տո­րը նաև շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել հյու­րե­րին՝ ԱրՊՀ ի­րա­վա­գի­տու­թյուն մաս­նա­գի­տու­թյամբ ու­սա­նող­նե­րի հա­մար դա­սա­խո­սու­թյուն­նե­րով հան­դես գա­լու հա­մար։
Մե­նագ­րու­թյան հե­ղի­նակ Ա­նա­հիտ Մա­նա­սյա­նը նշել է, որ գր­քի շնոր­հան­դե­սը ՀՀ-ում կազ­մա­կեր­պե­լուց հե­տո անհ­րա­ժեշ­տու­թյուն էր այն նաև Ար­ցա­խում ներ­կա­յաց­նե­լը, քա­նի որ, ըստ նրա, Ար­ցա­խի հետ կապ­ված է բա­վա­կա­նին ջերմ հու­շե­րով։
Խո­սե­լով գր­քի հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րի մա­սին, նա նշել է, որ մե­նագ­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում հե­տա­զոտ­վել են ժո­ղովր­դա­վա­րու­թյան դոկտ­րի­նը, սահ­մա­նադ­րա­կան կա­յու­նու­թյանն ու սահ­մա­նադ­րու­թյան զար­գաց­մանն առ­նչ­վող խն­դիր­ներ, սահ­մա­նադ­րա­կան վե­ճե­րի հաղ­թա­հար­ման ի­րա­վա­կան կա­ռու­ցա­կար­գեր, սահ­մա­նադ­րու­թյան պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նու­թյան, ան­մի­ջա­կան գոր­ծո­ղու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­նե­րի զար­գաց­ման հիմ­նախն­դիր­նե­րը, ինչ­պես նաև ՙսահ­մա­նադ­րա­կան ինք­նու­թյուն՚ հաս­կա­ցու­թյունն ու դրա ար­ժե­բա­նա­կան բնու­թա­գի­րը։
Մե­նագ­րու­թյու­նում սահ­մանդ­րա­կան կա­յու­նու­թյու­նը դի­տար­կել ենք որ­պես կա­յուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան կարևո­րա­գույն գրա­վա­կան, ա­սել է հե­ղի­նա­կը և հա­վե­լել, որ գիր­քը նա­խա­տես­ված է սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի, ի­րա­վուն­քի տե­սու­թյան և փի­լի­սո­փա­յու­թյան, սո­ցիո­լո­գիա­յի, քա­ղա­քա­գի­տու­թյան հար­ցե­րով հե­տաքր­քր­վող ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջա­նա­կի հա­մար։
Աշ­խա­տու­թյունն ի­րենց ե­լույթ­նե­րում կարևո­րել են նաև քն­նարկ­մա­նը ներ­կա ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը։
ԱՀ Գե­րա­գույն դա­տա­րա­նի նա­խա­գահ Նա­րի­նե Նա­րի­մա­նյա­նը հատ­կան­շել է թե­մա­յի ար­դիա­կա­նու­թյունն ու ու­սում­նա­սի­րու­թյան պա­հանջ­վա­ծու­թյու­նը՝ նշե­լով, որ Ա­նա­հիտ Մա­նա­սյա­նը նոր ա­նուն չէ գի­տու­թյան ո­լոր­տում, նրա հետ ԱՀ դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեկ տաս­նա­մյա­կից ա­վե­լի է։
ՙԿարևոր եմ հա­մա­րում այս գր­քի քն­նար­կումն ԱրՊՀ-ում կազ­մա­կեր­պե­լը, ո­րով­հետև նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րը նպաս­տում են ու­սա­նող­նե­րի գի­տա­կան մտ­քի զար­գաց­մա­նը՚,-նշել է նա։
Ի­րենց տե­սա­կետ­ներն են ար­տա­հայ­տել նաև ԱրՊՀ մի խումբ ու­սա­նող­ներ՝ հե­ղի­նա­կին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով ոչ ֆոր­մալ ձևա­չա­փով գի­տե­լիք տրա­մադ­րե­լու հա­մար։