comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՈ­ՄԻՔ­ՍԻ ՕՐ՝ ԹԱՏ­ՐՈ­ՆԻ ՇԵՆ­ՔՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈ­ՄԻՔ­ՍԻ ՕՐ՝ ԹԱՏ­ՐՈ­ՆԻ ՇԵՆ­ՔՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ՙԹու­մո՚ ստեղ­ծա­րար տեխ­նո­լո­գիա­նե­րի կենտ­րո­նը Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նի շեն­քում կազ­մա­կեր­պեց Կո­միքս­նե­րի օր: Թատ­րո­նի ճե­մաս­րա­հում եր­կար սե­ղա­նի շուրջ ե­րի­տա­սարդ­նե­րը ստեղ­ծում էին կո­միքս­ներ՝ պատ­մու­թյուն­ներ նկար­նե­րի մի­ջո­ցով:

Կենտ­րո­նի ու­սու­ցա­նող մար­զիչ Լու­սի­նե Աբ­րա­հա­մյա­նը մեզ տե­ղե­կաց­րեց, որ մաս­նա­կից­նե­րը ոչ միայն թու­մո­ցի­ներ են, այլև Ստե­փա­նա­կեր­տից և շր­ջան­նե­րից հե­տաքր­քր­ված մար­դիկ, ո­րոնք սո­վո­րում են ինչ­պես նկա­րել կո­միքս, ստեղ­ծել կեր­պար­ներ: ՙԹու­մո՚-ի ղե­կա­վար Հայկ Աբ­գա­րյա­նի խոս­քով՝ մի­ջո­ցա­ռու­մը բաղ­կա­ցած էր մի քա­նի մա­սից: Այս­պես, մաս­նա­կից­նե­րը կո­միքս ստար­տա­փի ղե­կա­վար Շա­մի­րամ Խա­չատ­րյա­նի հետ ին­տե­րակ­տիվ և ստեղ­ծա­գոր­ծա­կան հե­տաքր­քիր վար­ժու­թյան ձևով ի­րար փո­խան­ցում էին մտ­քեր և ար­դյուն­քում ստեղ­ծում վի­զուալ(տե­սո­ղա­կան) պատ­մու­թյուն­ներ:
Թատ­րո­նի շեն­քի ներ­սում ու դր­սում ներ­կա­յաց­ված էին Ստե­փա­նա­կեր­տի և Հա­յաս­տա­նի ՙԹու­մո՚-նե­րի ու­սա­նող­նե­րի աշ­խա­տա­նաք­նե­րի և դա­սըն­թաց­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­ված տե­սո­ղա­կան պատ­մու­թյուն­նե­րը: Հե­տաքր­քիր էին վնա­սա­կար սո­վո­րու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյուն­նե­րի մա­սին և ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պին ուղղ­ված կո­միքս­նե­րը, լի­բա­նան­ցի ար­տիստ Ֆա­դի Բա­քիի ՝ ՙԹու­մո՚ Երևա­նի ու­սա­նող­նե­րի հետ ստեղ­ծած հայ­կա­կան հե­քիաթ­նե­րի, լե­գենդ­նե­րի թե­մա­նե­րով կո­միքս­նե­րը սար­սափ ժան­րում: Այդ ա­մենն ու­ղեկց­վում էր ե­րա­ժիշտ­ներ Հայկ Կա­րա­պե­տյա­նի և Շա­հեն Խանդ­կա­րյա­նի էթ­նոէ­լեկտ­րո­նա­յին հա­մեր­գով: Դա ազ­գա­յին փո­ղա­յին նվա­գա­րան­նե­րի (կլառ­նետ, դու­դուկ, պար­կապ­զուկ, պկու, զուռ­նա) ջազ ո­ճե­րի նո­րա­րա­րա­կան հե­տաքր­քիր խառ­նուրդ էր: ՙՑան­կա­ցել ենք ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան մի­ջո­ցով ե­րի­տա­սար­դաց­նել մեր ազ­գա­յին գոր­ծիք­նե­րը՚,-ա­սա­ցին ե­րա­ժիշտ­նե­րը: Պետք է ա­սել, որ ան­ցորդ­նե­րին հենց այդ նվագն էր հրա­վի­րում դե­պի թատ­րո­նի շենք: Շեն­քի մեկ այլ մա­սում էլ ցու­ցադր­վում էր թու­մո­ցի­նե­րի ստեղ­ծած ՙԼռու­թյուն. փորձն սկս­ված է՚ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը Վ. Փա­փա­զյա­նի ան­վան թատ­րո­նի մա­սին:
ՙԹու­մո՚-ի աշ­խա­տա­կից­նե­րի մեկ­նա­բան­մամբ՝ մի­ջո­ցա­ռումն այս գե­ղե­ցիկ վայ­րում անց­կաց­նե­լու նպա­տակն էր բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել թատ­րո­նի շեն­քի վրա, միևնույն ժա­մա­նակ` ե­րի­տա­սարդ սերն­դին ծա­նո­թաց­նել նրա ան­ցյա­լին և ներ­կա­յին :
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին նաև զին­վոր­ներ: Նրան­ցից մե­կը՝ Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը ե­կել էր ծա­ռա­յա­կից ըն­կե­րոջ հետ, ա­սաց, որ մինչ այդ աշ­խա­տում էր Երևա­նի ՙԹու­մո՚-ում և ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ էլ միշտ հե­տաքր­քր­վում է թու­մո­ցի­նե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րով:
Մի քա­նի ժամ մեր թատ­րո­նի շեն­քում ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ռու­զեռ էր: