comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵ­ՂԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ԴԱՐԲ­ՆՈ­ՑԸ
Logo
Print this page

ԳԵ­ՂԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ԴԱՐԲ­ՆՈ­ՑԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րոնն ստեղծ­վել է 1993 թվա­կա­նին` Պիո­ներ­նե­րի տան, Պա­տա­նի տեխ­նիկ­նե­րի և Պա­տա­նի բնա­սեր­նե­րի կա­յան­նե­րի հի­ման վրա։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի այդ տա­րի­նե­րին ա­ռա­ջին իսկ կան­չով Կենտ­րո­նին է ան­դա­մագր­վել 1500 ե­րե­խա և պա­տա­նի։ Այն մինչև 1996 թվա­կա­նը կոչ­վում էր Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան տուն, այ­նու­հետև վե­րան­վան­վեց Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի։ 2004 թվա­կա­նից Կենտ­րո­նը ՊՈԱԿ-ի կար­գա­վի­ճակ ու­նի։ Ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ օր­վա­նից մինչև 2015 թվա­կա­նը Կենտ­րո­նի տնօ­րենն էր Լյուդ­մի­լա Բար­սե­ղյա­նը, 2015թ.-ի մար­տից նա ըն­տր­վեց Կենտ­րո­նի խոր­հր­դի նա­խա­գահ, իսկ հաս­տա­տու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նի պաշ­տո­նն ստանձ­նեց Վի­լեն Մի­քա­յե­լյա­նը։

Կա­յուն աշ­խա­տանք, մաս­նա­գի­տա­կան բարձր մա­կար­դակ, միաս­նա­կան կո­լեկ­տիվ, սեր, հար­գանք, ար­տերկ­րում հայ մշա­կույ­թը ներ­կա­յաց­նե­լու, Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը նպաս­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ. ձեռք­բե­րում­ներ, ո­րոնց Կենտ­րո­նը հա­սել է 25 տար­վա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում։
Հեշտ չէր կր­թօ­ջա­խի ան­ցած ու­ղին։ Ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ օր­վա­նից մինչև 2010 թվա­կանն այն ստիպ­ված տե­ղա­փոխ­վում էր տե­ղից տեղ (7 ան­գամ)՝ մի տե­ղից մյու­սը տե­ղա­փո­խե­լով ար­դեն իսկ հնա­ցած գույքն ու սար­քա­վո­րում­նե­րը։ Պա­րապ­մունք­ներն ըն­թա­նում էին շատ անմ­խի­թար պայ­ման­նե­րում, ին­չը, սա­կայն, Կենտ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծող խմ­բե­րին չէր խան­գա­րում հաս­նել բարձր ար­դյունք­նե­րի։ 2010 թվա­կա­նին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի ա­ջակ­ցու­թյամբ Կենտ­րոնն ու­նե­ցավ նա­խա­դե­պը չու­նե­ցող չորս­հար­կա­նի հե­քիա­թա­յին, 21-րդ դա­րին հա­մա­պա­տաս­խան շքեղ մի շենք՝ կա­հա­վոր­ված ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով ու նոր գույ­քով։
Մեծ է Կենտ­րո­նի դերն Ար­ցա­խի ա­պա­գա­յի կերտ­ման գոր­ծում։ Ընդգրկվե­լով կո­լեկ­տի­վում` ե­րե­խա­նե­րը դառ­նում են ա­վե­լի կար­գա­պահ։ Նրանց մոտ ձևա­վոր­վում է գե­ղա­գի­տա­կան ճա­շակ, ինչ­պես նաև պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մով, բա­ցա­հայ­տում նոր կա­րո­ղու­թյուն­ներ ու նա­խա­սի­րու­թյուն­ներ։
Կենտ­րո­նում գոր­ծում է ե­րեք բա­ժին՝ ՙՏեխ­նի­կա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և կի­րա­ռա­կան ար­վեստ՚, ՙԿեն­ցա­ղա­յին էս­թե­տի­կա՚ և ՙԵ­րաժշ­տա­գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն՚։ Խմ­բակ­նե­րը գոր­ծում են անվ­ճար հի­մունք­նե­րով։ Գոր­ծող 105 խմ­բա­կում դա­սա­վան­դում են բա­նի­մաց ու գոր­ծին նվիր­ված 84 հմուտ ման­կա­վարժ­ներ։ Ըստ ի­րենց նա­խա­սի­րու­թյուն­նե­րի` այն­տեղ պա­րա­պում են 5-18 տա­րե­կան 1500 ե­րե­խա և պա­տա­նի ոչ միայն մայ­րա­քա­ղա­քից, այլ նաև մո­տա­կա գյու­ղե­րից։ Խմ­բակ­նե­րը բազ­մապ­րո­ֆիլ են՝ մաք­րա­մե, գո­բե­լեն, կար ու ձև, հա­գուս­տի մո­դե­լա­վո­րում, ժա­նյակ, կո­լաժ, ա­սեղ­նա­գոր­ծու­թյուն, հյուս­ված­քա­գոր­ծու­թյուն, հու­լուն­քա­գոր­ծու­թյուն, փո­րագ­րու­թյուն փայ­տի վրա, ռա­դիո­տեխ­նի­կա, է­լեկտ­րա­տեխ­նի­կա, ավ­տո­մո­դե­լա­վո­րում, տեխ­նի­կա­կան մո­դե­լա­վո­րում, պա­տա­նի նկա­րիչ, թա­տե­րա­կան, երգ­չա­խումբ, վո­կալ, դհոլ, պա­րար­վեստ, այլ խմ­բակ­ներ։
Պա­րապ­մունք­նե­րի կազ­մա­կերպ­ման ո­րակն ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի հասց­նե­լու, խմ­բա­կա­վար­նե­րի ինք­նակր­թու­թյան և մաս­նա­գի­տա­կան բարձր ցու­ցա­նիշ­ներ ձեռք բե­րե­լու, սա­նե­րի վե­րա­բեր­մուն­քը խմ­բա­կի նկատ­մամբ ա­վե­լի լուրջ ու պա­տաս­խա­նա­տու դարձ­նե­լու նպա­տա­կով տա­րե­կան եր­կու ան­գամ՝ հուն­վար և հու­նիս ա­միս­նե­րին, խմ­բակ հա­ճա­խող­նե­րը հանձ­նում են ստու­գարք­ներ, այ­նու­հետև` քն­նու­թյուն­ներ, ո­րոնց հի­ման վրա սա­ներն ստա­նում են հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան տվյալ խմ­բա­կի լրիվ դա­սըն­թացն ա­վար­տե­լու մա­սին։
ՙԱյս տա­րի Կենտ­րո­նը պատ­րաստ­վում է թո­ղար­կել 120 շր­ջա­նա­վարտ, ով­քեր, վկա­յա­կան­ներ ստա­նա­լով, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ի­րենց ու­սու­մը շա­րու­նա­կել բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում` ըստ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի՚,- ա­սում է փոխտ­նօ­րեն Կա­տյա Գևոր­գյա­նը։

Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի հա­մար դար­ձել է գե­ղա­գի­տա­կան հզոր դարբ­նոց։ Կենտ­րո­նի շր­ջա­նա­վարտ­նե­րը հա­ջո­ղու­թյամբ ի­րենց ու­սու­մը շա­րու­նա­կել են և ներ­կա­յումս աշ­խա­տում են ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տում, ԱՀ պա­րի պե­տա­կան հա­մույ­թում, պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում, հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող տար­բեր մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րում, այ­լուր։ Կենտ­րո­նի սա­նե­րը մշ­տա­պես մաս­նակ­ցում են ԱՀ-ում, ՀՀ-ում, ինչ­պես նաև ար­տերկ­րում կազ­մա­կերպ­վող բազ­մաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րին, մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րին՝ ար­ձա­նագ­րե­լով հաղ­թա­նակ­ներ ու մր­ցա­նա­կա­յին ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր։ Վեր­ջերս նրանք մաս­նակ­ցել են ՙՎե­րած­նունդ՚ 11-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նին, ՙfasilia. աշ­խար­հի ե­րե­խա­ներն ընդ­դեմ պա­տե­րազ­մի՚ մր­ցույթ-փա­ռա­տո­նին, ՙՆոր շունչ-2019՚ հա­մա­հայ­կա­կան բազ­մաոճ պա­րա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նին։ Գրա­վել են մր­ցա­նա­կա­յին ու ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր:
Կենտ­րոնն ու­նի լա­վա­գույն ա­վան­դույթ­ներ՝ ՙԲաց դռ­նե­րի օր՚, ՙՈս­կե­հեր ա­շուն՚, հա­մերգ­ներ ՊԲ զո­րա­մա­սում։ Կազ­մա­կերպ­վում են մի­ջո­ցա­ռում­ներ՝ նվիր­ված ա­վան­դա­կան տո­նե­րին, ցու­ցա­հան­դես­ներ, խաղ-մր­ցույթ­ներ։
ՙՄեր նպա­տա­կը ա­ռողջ և քա­ղա­քա­կիրթ սե­րունդ դաս­տիա­րա­կելն է՚,- ա­սում է տնօ­րեն Վ. Մի­քա­յե­լյա­նը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.