[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան և ՙԱ­նու­շա­վան Աբ­րա­հա­մյան՚ բա­րե­գոր­ծա­կան կր­թա­կան հիմ­նադ­րա­մի միջև մա­յի­սի 27-ին փո­խըմբ­ռն­ման հու­շա­գիր է ստո­րագր­վել։ Այդ նպա­տա­կով ԱՀ ԿԳՍ նա­խա­րա­րու­թյունն իր հար­կի տակ հյու­րըն­կա­լել է Հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին` կա­ռույ­ցի ղե­կա­վար ու հիմ­նա­դիր Ա­նու­շա­վան Աբ­րա­հա­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Հիմ­նադ­րա­մի կող­մից ի­րա­կա­նաց­վող ծրագ­րերն ուղղ­ված են շր­ջան­նե­րի ե­րի­տա­սար­դու­թյան մի­ջին մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի բա­րե­լավ­մա­նը, ին­չը նրանց հնա­րա­վո­րու­թյուն կտա հե­տա­գա­յում պատ­շաճ աշ­խա­տանք ու­նե­նալ։
Հեր­թա­կան ծրա­գի­րը, ո­րը պետք է ի­րա­կա­նաց­վի Ար­ցա­խում, վե­րա­բե­րում է Բեր­ձո­րում գյու­ղատն­տե­սա­կան քո­լեջ հիմ­նե­լուն։
Փո­խըմբ­ռն­ման հու­շա­գի­րը ստո­րագ­րե­ցին կող­մե­րը՝ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյանն ու կր­թա­կան հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Ա­նու­շա­վան Աբ­րա­հա­մյա­նը:
Կարևո­րե­լով Հու­շագ­րի ստո­րագ­րու­մը՝ Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել բա­րե­րա­րին` նախ­նա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան) և մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­լոր­տում տա­րի­ներ շա­րու­նակ ներդ­րած ա­վան­դի հա­մար։ Նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ՝ Ար­ցա­խում ար­հես­տա­վոր­նե­րի, գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի բարձր ու մի­ջին մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջարկ կա։ Բեր­ձո­րում հիմ­նադր­վող քո­լե­ջում հիմ­նա­կա­նում գյու­ղատն­տե­սա­կան և վե­րամ­շա­կող ար­տադ­րու­թյան մաս­նա­գի­տու­թյուն­ներ են ու­սու­ցան­վե­լու։ Հաշ­վի առ­նե­լով շր­ջա­նի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը, ռե­սուրս­նե­րը, գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի առ­կա­յու­թյունն ու զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը` ակն­կալ­վում է, որ ծրա­գի­րը կհա­ջող­վի կյան­քի կո­չել: ՙՍտեղ­ծե­լով նման կր­թա­կան հաս­տա­տու­թյուն և պատ­րաս­տե­լով հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­ներ` մենք կսկ­սենք ա­վե­լի ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել մեր ու­նե­ցած ռե­սուրս­նե­րը, ո­րոնք կն­պաս­տեն մեր երկ­րի զար­գաց­մա­նը՚,- ա­սաց ԿԳՍ նա­խա­րա­րը։
Ծրագ­րի ի­րա­գործ­մա­նը կա­ջակ­ցեն ՀՀ կր­թու­թյան և գի­տու­թյան և ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը։ Հան­դիպ­մա­նը ներ­կա ՀՀ կր­թու­թյան և գի­տու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան վար­չու­թյան պետ Ար­տակ Աղ­բա­լյա­նը, ով միա­ժա­մա­նակ ծրագ­րի միջ­նորդն է հան­դի­սա­նում, նշեց, որ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հա­մա­սեռ կա­ռույց­նե­րը պար­բե­րա­բար հան­դես են գա­լիս ծրագ­րե­րի, նոր չա­փո­րո­շիչ­նե­րի, մաս­նա­գի­տա­կան փոր­ձի փո­խա­նակ­մամբ։ ՙԲեր­ձո­րում գյու­ղատն­տե­սա­կան քո­լեջ հիմ­նե­լը հեր­թա­կան ծրա­գիրն է, և նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն՝ կտ­րա­մադ­րենք ներ­դր­վող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ դա­սագր­քերն ու ձեռ­նարկ­նե­րը, բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րը, դա­սա­խոս­նե­րի վե­րա­պատ­րաս­տում կկազ­մա­կեր­պենք, կվե­րա­նա­յենք Ար­ցա­խում առ­կա տվյալ մաս­նա­գի­տու­թյան ծրագ­րե­րը: Մենք կներդ­նենք նաև ձեռ­նար­կա­տի­րա­կան մո­դու­լը, ո­րը նո­րու­թյուն է. դեռ 2 տա­րի է, ինչ ի­րա­կա­նաց­նում ենք այն Հա­յաս­տա­նում: Նո­րույ­թը նպա­տակ ու­նի շր­ջա­նա­վարտ­նե­րին տալ ոչ միայն տե­սա­կան և գործ­նա­կան գի­տե­լիք­ներ, այլև ձեռ­նար­կա­տի­րա­կան հմ­տու­թյուն­ներ փո­խան­ցել՚,- ա­սաց Ա. Աղ­բա­լյա­նը։ Նրա կար­ծի­քով՝ ծրա­գի­րը մեծ դեր կու­նե­նա ար­ցախ­ցի­նե­րի, երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում։
Խո­սե­լով Հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյան մա­սին՝ բա­րե­րար Ա­նու­շա­վան Աբ­րա­հա­մյա­նը նշեց, որ կա­ռույ­ցը, հա­վա­տա­րիմ մնա­լով իր ա­ռա­քե­լու­թյա­նը, ևս մեկ քայլ կա­տա­րեց Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շր­ջան­նե­րի ե­րի­տա­սար­դու­թյան ա­պա­գա­յի կերտ­ման ճա­նա­պար­հին։ Նրա հա­մոզ­մամբ՝ նոր նա­խա­ձեռ­նու­թյան շնոր­հիվ ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րը հե­տաքր­քիր մաս­նա­գի­տու­թյուն և աշ­խա­տանք կու­նե­նան ա­պա­գա­յում ու չեն լքի ի­րենց բնա­կա­վայ­րե­րը: ՙՀա­յաս­տա­նի 9 մար­զե­րում ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­ներ ենք բա­ցել, որ­տեղ պա­տա­նի­նե­րին ու­սու­ցա­նում են ռո­բո­տա­շի­նու­թյուն, ծրագ­րա­վո­րում, գի­նե­գոր­ծու­թյուն, ոս­կեր­չու­թյուն, հա­մա­կար­գիչ­նե­րի վե­րա­նո­րո­գում, կար ու ձև, դի­զայն, փայ­տամ­շա­կում, վար­սա­վի­րա­կան, հա­սա­րա­կա­կան սնն­դի ու սպա­սարկ­ման և այլ մաս­նա­գի­տու­թյուն­ներ,- ա­սաց Ա­նու­շա­վան Աբ­րա­հա­մյա­նը։- Խոր­հր­դակ­ցե­լով Ար­ցա­խի կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ղե­կա­վա­րու­թյան հետ՝ Հիմ­նադ­րա­մի ան­դամ­ներս ե­կել ենք այն եզ­րա­կա­ցու­թյան, որ այս­տեղ գյու­ղատն­տե­սու­թյան մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան, սա­կայն մաս­նա­գետ­ներն այս բնա­գա­վա­ռում քիչ են։ Ուս­տի ո­րո­շե­ցինք մեր նպաս­տը բե­րել՝ Բեր­ձո­րում հիմ­նե­լով գյու­ղատն­տե­սա­կան քո­լեջ՚:
Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ով նաև Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ է, իր հեր­թին հա­վաս­տիաց­րեց, որ Բեր­ձո­րում գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի հիմ­նու­մը մեծ հե­ռան­կար­ներ ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի աս­պա­րեզ է բա­ցում շր­ջա­նա­վարտ­նե­րի և ու­սա­նող­նե­րի հա­մար։ Նա միա­ժա­մա­նակ հաս­տա­տեց, որ նման նե­րուժ շր­ջա­նում առ­կա է։ ՙՈւ­նե­նա­լով նոր կր­թա­կան մո­դել­ներ, գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում նո­րա­մու­ծու­թյուն­ներ` մենք կխ­թա­նենք ամ­բողջ գյու­ղատն­տե­սա­կան ո­լոր­տը: Քո­լե­ջը նոր կր­թա­կան հա­մա­լիր է լի­նե­լու, որ­տեղ հա­ճա­խե­լու են ոչ միայն Քա­շա­թա­ղի, այլև Ար­ցա­խի մյուս բո­լոր շր­ջան­նե­րի և Սյու­նի­քի մար­զի դպ­րո­ցա­կան­նե­րը՚,- ա­սաց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։
Բեր­ձո­րի գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջը, ինչ­պես հա­վաս­տիաց­րին Հու­շա­գի­րը վա­վե­րաց­նող­նե­րը, նա­խա­տես­վում է ստեղ­ծել մեկ տար­վա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ Ա­պա­գա կր­թա­կան հաս­տա­տու­թյանն ար­դեն իսկ տրա­մադր­ված շեն­քը կվե­րա­նո­րոգ­վի ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։