comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Էդգար ԳՅԱՆ­ՋՈՒ­ՄՅԱՆ. ՙՀԱ­ՎԱ­ՏԱ ԵՎ Ա­ՂՈ­ԹԻՐ՚
[ARM]     [RUS]     [ENG]

Էդգար ԳՅԱՆ­ՋՈՒ­ՄՅԱՆ. ՙՀԱ­ՎԱ­ՏԱ ԵՎ Ա­ՂՈ­ԹԻՐ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Մա­յի­սի 27-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում տե­ղի ու­նե­ցավ ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, հայտ­նի եր­գա­հան Էդ­գար Գյան­ջու­մյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­րե­կոն: Ե­րե­կոն կազ­մա­կերպ­վել է ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ: Ներ­կա էին ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ, ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, կոմ­պո­զի­տո­րի եր­կր­պա­գու­ներ:

Հա­մեր­գա­յին ծրագ­րին մաս­նակ­ցել են Հա­յաս­տա­նի ՙՄո­նարխ՚ նվա­գա­խում­բը` գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Մա­դաթ Ա­վա­նե­սո­վի գլ­խա­վո­րու­թյամբ, ինչ­պես և Ար­ցա­խի ՙՄռա­կած՚ և Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի երգ­չախմ­բե­րը` գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և դի­րի­ժոր Մա­րի­նե Մես­րո­պյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Հն­չել են հայ և ար­տա­սահ­մա­նյան դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից պոետ­նե­րի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի տեքս­տե­րով հայտ­նի և սիր­ված եր­գեր: Տե­ղի ու­նե­ցան նաև նոր եր­գե­րի պրե­միե­րա­ներ: ՙԱր­ցախ՚ և ՙՇու­շի՚ եր­գե­րը մի ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ ըն­դուն­վեց հան­դի­սա­տես­նե­րի կող­մից: ՙԻմ նպա­տակն է,- ան­կեղ­ծա­նում է կոմ­պո­զի­տո­րը,- ե­րաժշ­տար­վես­տի մի­ջո­ցով տա­րա­ծել սեր, բա­րու­թյուն, խա­ղա­ղու­թյուն՚: Այս թե­ման, ընդ­հան­րա­պես, Էդ­գար Գյան­ջու­մյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ ա­ռանձ­նա­կի տեղ է գրա­վում: Տա­րի­ներ ա­ռաջ նա ծանր հի­վան­դա­ցավ. ընդ­հատ­վեց նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի ըն­թաց­քը: Մեծ դժ­վա­րու­թյամբ կա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել հի­վան­դու­թյու­նը: Ու դրա­նից հե­տո նրա եր­գի ո­գին նո­րից կեն­դա­նա­ցավ ու լց­վեց հա­վատ­քով, սի­րով, բա­րու­թյամբ: ՙՀա­վա­տա և ա­ղո­թիր՚ եր­գը ծն­վել է եր­գա­հա­նի հո­գու խոր­քից` դառ­նա­լով նրա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը:
Նշենք` Էդ­գար Գյան­ջու­մյա­նը հա­մեր­գա­յին ծրագ­րով ա­ռա­ջին ան­գամ է Ար­ցա­խում: Բայց, ոգևոր­ված դահ­լի­ճի ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նից, նա խոս­տա­ցավ հա­ճախ գալ Ար­ցախ և իր եր­գե­րով ու­րա­խու­թյուն պարգևել ար­ցախ­ցի­նե­րին: ՙՎս­տահ եմ, որ ար­ցախ­ցի ուն­կն­դի­րը հա­մեր­գաս­րա­հից կհե­ռա­նա սի­րո և բա­րու­թյան մա­սին մեծ տպա­վո­րու­թյուն­նե­րով ու մտո­րում­նե­րով,- բե­մից ա­սաց նա: -Չէ՞ որ ա­ռանց սի­րո, բա­րու­թյան կյանքն ա­նի­մաստ է՚:
Երևա­նից կոմ­պո­զի­տո­րի հետ ժա­մա­նած մե­նա­կա­տար­ներ Է­լի­զա Հա­րու­թյու­նյա­նը, Քրիս­տի­նե Սա­ֆա­րյա­նը, Ա­բել Կյու­րե­ղյանն ի­րենց գե­ղե­ցիկ կա­տա­րում­նե­րով կա­րո­ղա­ցան դահ­լի­ճին հա­ղոր­դել աշ­խու­ժու­թյուն, խան­դա­վա­ռու­թյուն: Ար­ցախ­ցի­նե­րը կս­պա­սեն եր­գա­հա­նի հետ նոր հան­դիպ­մա­նը: