comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Նո­րեկ Գաս­պա­րյա­նի` օ­րերս լույս տե­սած ՙՄր­սած քա­մի­ներ կամ ծանր փա­խուստ՚ խո­րագ­րով գիր­քը հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում, ո­րի վկա­յու­թյունն էր մա­յի­սի 29-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի գրա­դա­րա­նում կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռու­մը։ Հան­դի­պում-քն­նար­կու­մը նա­խա­ձեռ­նել էր ԱրՊՀ գրա­կա­նու­թյան և ժուռ­նա­լիս­տի­կա­յի ամ­բիո­նի դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը։ Ինչ­պես նշեց հե­ղի­նա­կը, գր­քի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը ծն­վել են վեր­ջին մեկ տա­րում, երբ ինքն աշ­խա­տում էր ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վրա, բայց նպա­տա­կա­հար­մար է գտել ան­մի­ջա­պես, այս­պես ա­սած՝ դեռ թա­նա­քը չչո­րա­ցած` 60-է­ջա­նոց գողտ­րիկ գր­քով ներ­կա­յա­նալ ըն­թեր­ցո­ղին։ Գիրք, ո­րի մեջ ժա­մա­նա­կի ար­ձա­գանքն է, ո­րի մեջ գրո­ղի մտա­հո­գու­թյուն­ներն են և ան­հան­գս­տու­թյուն­նե­րը։

Զ. Սա­ռա­ջյա­նը ներ­կա­յաց­րեց բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, հե­ռուս­տա­ֆիլ­մե­րի հե­ղի­նակ Նորեկ Գասպարյանի   կեն­սագ­րու­թյու­նը, աշ­խա­տան­քա­յին և գրա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։
Նո­րեկ Գաս­պա­րյա­նը գրա­կա­նու­թյուն է բե­րում պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղու­թյան ինք­նա­տիպ ե­րանգ­ներ։ Ո­գու ան­սահ­ման ո­րո­նում­նե­րում նա գտ­նում է իր բա­ռը, ձայ­նը, ա­սե­լի­քը։ Քն­նարկ­վող գիրքն աչ­քի է ընկ­նում ձևի և բո­վան­դա­կու­թյան նոր ա­սե­լի­քով։ Նո­րե­կը գրա­կան դաշ­տում թո­ղել է իր հե­տա­գի­ծը՝ գրե­թե տաս­նյա­կի հաս­նող գր­քե­րով` ՙՊա­րը՚, ՙԵրբ դաշ­տում մե­նակ է ցու­լը՚, ՙՄի ծի­ծա­ղող տղեկ բռ­նա­տի­րու­թյան փլ­վող պա­տե­րի տակ՚, ՙԶվար­ճա­լի պատ­մու­թյուն­ներ հո­րի­նո­ղը՚, ՙԵր­կն­քից ընկ­նող գույն-գույն խն­ձոր­ներ՚, ՙԱ­մե­նա­լավ ժա­մա­նա­կը՚… Ժա­մա­նա­կի տագ­նապ­նե­րից ծն­ված այս գիր­քը կյան­քի, ի­րա­կա­նու­թյան գե­ղար­վես­տա­կան խտա­ցումն է։ Տխուր շեշ­տադ­րում­նե­րը՝ անձրև, քա­մի, ցուրտ և այլ բա­ռա­յին խոր­հր­դա­նիշ­նե­րով, ծն­վել են ներ­քա­ղա­քա­կան և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րից. աղ­ճատ­վում է մար­դու դի­մա­գի­ծը, և գրողն ի­րա­կա­նու­թյու­նից փախ­չում է այլ տա­րածք­ներ, որ­տեղ մարդն իր բնա­կան, նա­խաս­տեղծ վի­ճա­կում է։ Գր­քում ար­ծարծ­վում է նաև ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի պահ­պան­ման, ամ­րապ­նդ­ման խն­դի­րը։
ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը նշեց, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը ո­րո­նող բա­նաս­տեղծ է: Նո­րե­կը, բե­րե­լով իր սերն­դի աշ­խար­հըն­կա­լում­նե­րը, ստեղ­ծել է իր գրա­կան դի­ման­կա­րը։ Քն­նարկ­վող գր­քի մեջ հե­ղի­նա­կը նկա­տում և բե­րում է ժա­մա­նա­կի դրա­մա­տիզ­մը՝ հա­մար­ձա­կու­թյամբ, պահ­պա­նե­լով չա­փի զգա­ցու­մը։ Նա հո­րի­նել է նաև իր աշ­խար­հը, ո­րի շնոր­հիվ գիր­քը շն­չում է լա­վա­տե­սու­թյամբ։
Գրող, լրագ­րող Նվարդ Ա­լեք­սա­նյա­նը նշեց, որ Ն. Գաս­պա­րյա­նը հե­տաքր­քիր ար­վես­տա­գետ է, ով փոր­ձում է իր հո­գում և ի­րե­նից դուրս խա­ղա­ղու­թյուն ու ներ­դաշ­նա­կու­թյուն հաս­տա­տել, նա ձգ­տում է ինք­նա­հաշ­տու­թյան։ ՙՄր­սած քա­մի­ներ կամ ծանր փա­խուստ՚-ը նա­խորդ ժո­ղո­վա­ծու­նե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րի շա­րու­նա­կու­թյունն է: Հե­ղի­նա­կի` ի­րա­կա­նու­թյու­նից ա­մեն փա­խուս­տի մեջ կա վե­րա­դար­ձի հույս։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, բա­նաս­տեղ­ծու­հի Զի­նաի­դա Բա­լա­յանն ըն­դգ­ծեց, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը, ինչ­պես աշ­խար­հի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րը, մտեր­մու­թյուն է ա­նում մե­նու­թյան, մահ­վան, սի­րո, ծա­ռու­ծաղ­կի հետ՝ անձ­նա­վո­րե­լով այդ ա­մե­նը և բե­րե­լով իր ա­ռանձ­նա­հա­տուկ բա­ռա­պա­շա­րը։ Գր­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը ժա­մա­նա­կի ներ­կա­յու­թյունն է՝ կյան­քի սար­սուռ­նե­րով ու ցա­վով։
ՙՍտե­փա­նա­կերտ՚ թեր­թի խմ­բա­գիր, գրող Սո­ֆյա Սարգ­սյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, բա­նաս­տեղ­ծու­հի Տաթև Սո­ղո­մո­նյա­նը նշե­ցին, որ գր­քում ներ­կա­յաց­ված են հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակ­ներ, որ բո­լո­րինս է։ Ապ­րու­մի ա­մե­նա­ճիշտ և ա­մե­նա­դի­պուկ թարգ­մա­նը բա­նաս­տեղ­ծու­թյունն է, ո­րում շա­րադր­ված են հե­ղի­նա­կի զգա­ցո­ղու­թյուն­նե­րը՝ հիաս­թա­փու­թյուն, տագ­նապ, ան­հաշ­տու­թյուն, ինք­նահ­րա­ժա­րում... Ան­հա­տի կո­րուստ, հա­մա­տա­րած քաո­սում ոչն­չա­նում է մար­դը, ՙհայ­րե­նա­սի­րու­թյու­նը ծվա­րում է դպ­րո­ցա­կան բա­րակ տետ­րակ­նե­րում՚։ Գր­քում կա քա­ղա­քա­կան` եր­բեմն չքո­ղարկ­ված, եր­բեմն են­թա­տեքս­տա­յին նկա­տե­լի շերտ։
ԱրՊՀ բա­նա­սի­րա­կան բաժ­նի բա­կա­լավ­րիա­տի և մա­գիստ­րա­տու­րա­յի ու­սա­նող­նե­րը ներ­կա­յաց­րին ի­րենց դի­տար­կում­նե­րը հե­ղի­նա­կի, նրա գե­ղա­գի­տա­կան սկզ­բունք­նե­րի, քն­նարկ­վող գր­քի շուրջ։ Մեջ­բե­րենք.
Ա­նուշ Աս­րյան.-Նո­րեկ Գաս­պա­րյա­նի պոե­զիան առ­նչ­վում է նկար­չու­թյան, թատ­րո­նի և կի­նոար­վես­տի հետ։ Գրողն այս գր­քով ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յա­նում է նո­րո­վի՝ նոր ա­սե­լի­քով, ա­ռանց կրկ­նե­լու ինքն ի­րեն։ Ն. Գաս­պա­րյա­նի մոտ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը մտահ­ղաց­վում է ռիթ­մից, որն էլ ա­ռաջ­նոր­դում է բա­նաս­տեղ­ծին ա­սե­լի­քի ար­տա­հայտ­ման ողջ տա­րած­քում։ Նվա­գը, գույ­նը և խոհն այն մի­ջոց­ներն են, ո­րոն­ցով հե­ղի­նա­կը հաս­նում է ինք­նա­բա­ցա­հայտ­ման շեր­տին, մղ­վում դե­պի նո­րաս­տեղծ պատ­կե­րը։ ՙՄր­սած քա­մի­նե­րը...՚ պոե­մա­յին շն­չա­ռու­թյուն ու­նի։ Բա­նաս­տեղ­ծը կեր­տել է ինք­նա­տիպ ու նո­րա­շունչ հո­գե­վի­ճակ­ներ, ո­րոնց մեջ կեր­պա­վոր­վում են ժա­մա­նա­կը, մար­դը, կյան­քի ըն­թաց­քը, հու­մո­րով ար­տա­հայ­տած ող­բեր­գու­թյան շեր­տը, այ­սինքն` ժա­մա­նա­կաշր­ջա­նի դի­մա­գի­ծը։ Գաս­պա­րյա­նը փոր­ձում է բա­նաս­տեղ­ծու­թյունն ա­զա­տել ա­վե­լորդ կա­ղա­պար­նե­րից։
Ա­նա­հիտ Հայ­րա­պե­տյան.- ՙԱ­մե­նա­լավ ժա­մա­նակ՚-ը (հե­ղի­նա­կի գր­քե­րից մե­կի խո­րա­գիրն է) այն է, երբ մարդ գտ­նում է իր տեղն այս կյան­քում, երբ թղ­թի ա­ռաջ բա­ռա­խա­ղա­յին տան­ջան­քը մարմ­նա­վոր­վում է ստեղ­ծա­գոր­ծու­թյան տես­քով, և կարևոր չէ` այն ար­ձակ է, թե չա­փա­ծո։ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի մոտ կա մտ­քի ա­զա­տու­թյուն, դաշտ, որ­տեղ միակ տերն ու տի­րա­կալն ինքն է։ Գու­ցե այդ ա­զա­տու­թյան տենչն է, որ հե­ղի­նա­կին տա­նում է դե­պի եր­կինք, որն իր հայ­րե­նի­քի շա­րու­նա­կու­թյունն է։ Եր­կինքն ու եր­կի­րը ի­րար մո­տեց­նե­լով` նա ստեղ­ծում է եր­կու ժա­մա­նակ­նե­րի՝ պա­տե­րազ­մի և խա­ղա­ղու­թյան հա­մե­մա­տա­կան պատ­կեր­նե­րը։ Բա­նաս­տեղ­ծը փոր­ձում է վեր­ծա­նել մարդ էա­կի գաղտ­նա­գի­րը։ Որ­քան կեն­սա­սեր է նրա հե­րո­սը, նույն­քան մոտ է մահ­վա­նը։
Հեր­մի­նե Հով­հան­նի­սյան.- Նո­րեկ Գաս­պա­րյանն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում փոր­ձում է մեկ­նա­բա­նել... կնո­ջը, վեր­ծա­նել ան­վեր­ծա­նե­լին, բա­ցա­հայ­տել կնոջ ա­ռեղծ­վա­ծա­յին ու հա­կա­սա­կան էու­թյու­նը։ Նրա բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հում առ­կա են նաև պոստ­մո­դեռ­նիզ­մի տար­րեր, ըստ ո­րի` ճշ­մար­տու­թյու­նը չա­փա­նիշ չու­նի, և ո­րը կա­րե­լի է ան­վերջ մեկ­նա­բա­նել։ Գաս­պա­րյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան տա­րած­քում ի­րա­վա­հա­վա­սար բնա­կիչ­ներ են և՜ ծաղ­կա­վա­ճառ, և՜ փո­ղոց ավ­լող, և՜ թեթևա­բա­րո, սեթևե­թող կի­նը։ Նո­րեկ Գաս­պա­րյանն ու­նի իր նշան­նե­րի յու­րա­հա­տուկ հա­մա­կար­գը, ո­րով ա­ռանձ­նա­նում է մյուս­նե­րից։ Նրա սի­րա­յին շար­քը զար­մա­նա­լի խո­հե­րի հա­կա­սա­կան դաշտ է, ո­րոն­ցում կա և՜ հո­գե­բա­նու­թյուն, և՜ տրա­մա­բա­նու­թյուն, և՜ կեն­սաթր­թիռ սի­րո ծա­րավ։
Տաթև Սի­մո­նյան.- Ըստ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի, մարդն Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, ով կորց­րեց աստ­վա­ծա­յին էու­թյու­նը և ձեռք բե­րեց մահ­վան բնույ­թը։ Երկ­րում տի­րող խառ­նաշ­փո­թը, քաոսն ա­ռա­ջա­նում է այն պատ­ճա­ռով, որ մար­դը չպահ­պա­նեց այն, ին­չը վս­տահ­ված էր ի­րեն, նա դար­ձավ մեղ­սա­վոր, ա­պա­կան­ված` մտ­քով ու չար գոր­ծե­րով։ Եվ ի­րա­կան կյան­քում չի տար­բեր­վում իս­կա­կանն ու կեղ­ծը, մար­դը և ոչ մար­դը։
ՙԲա­նաս­տեղ­ծու­թյու­նը տրա­մադ­րու­թյուն է,- իր խոս­քում ա­սաց Ն. Գաս­պա­րյա­նը,- գր­վում է վեր­ջին տո­ղը, և հրճ­վան­քը բա­ցա­կա­յում է, ա­նի­մաստ, ան­հե­թեթ ու ծեր դա­տար­կու­թյուն է։ Ինչ է լի­նե­լու վա­ղը... Մեր կող­քին ապ­րող ա­րա­րա­ծին տես­նե­լու, փր­կե­լու, հաս­կա­նա­լու, բա­ցա­հայ­տե­լու ցան­կու­թյու­նից է ծն­վում տո­ղը։ Ա­մե­նա­ծան­րը ոչ թե այն է, որ քեզ­նից հե­ռա­նում են, այլ որ դու ես հե­ռա­նում։ Ա­մե­նա­ծանրն այն է, որ քո աշ­խար­հըն­կալ­մամբ, մտա­ծո­ղու­թյամբ տար­բեր­վում ես,- սա փա­խուստ է։ Ես սի­րում եմ մե­նու­թյու­նը, և սար­սա­փում եմ։ Ող­բեր­գու­թյուն է, երբ ա­մեն ինչ ար­ժեզ­րկ­վում է: Ան­սահ­ման, ան­ծա­վալ ա­նո­րո­շու­թյուն է, և օ­րը մնում է կի­սատ, չձևա­վոր­ված...՚։