comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ու­սում­նա­կան տա­րին ա­վարտ­վեց, և սփյուռ­քա­հա­յու­թյան հոս­քը դե­պի պատ­մա­կան Հայ­րե­նիք մե­ծա­ցավ: Մա­յի­սի 29-ին էլ ՙՊարկ Հո­թել՚ հյու­րա­նո­ցի բա­կում նկա­տե­ցի սփյուռ­քա­հայ դպ­րո­ցա­կան­նե­րի: Պարզ­վեց, որ Լոս Ան­ջե­լե­սի Ֆի­րա­հյան ազ­գա­յին վար­ժա­րա­նի 11-րդ դա­սա­րան­ցի­ներն են` տնօ­րե­նի և հա­յոց լեզ­վի ու­սուց­չի ու դաս­տիա­րա­կի հետ: Այցն ինչ­պես ճա­նա­չո­ղա­կան, այն­պես էլ բա­րե­գոր­ծա­կան բնույթ էր կրում:

Ֆի­րա­հյան ազ­գա­յին վար­ժա­րա­նի տնօ­րեն Սո­սի Շան­լիա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ար­դեն 21 տա­րի է, ինչ վար­ժա­րա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը 11-րդ դա­սա­րան­ցի­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պում է այ­ցե­լու­թյուն դե­պի Հա­յաս­տան, որ­տե­ղից էլ Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րեր և պար­տա­դիր՝ զո­րա­մաս: Վեր­ջին տա­րի­նե­րին ե­րե­խա­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ճա­նա­չո­ղա­կան այ­ցե­լու­թյու­նը զու­գորդ­վում է բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռու­մով. դպ­րո­ցա­կան­նե­րի հան­գա­նա­կու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան, հա­մա­գոր­ծակ­ցե­լով Ար­ցա­խի ՀՕՄ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ, պատ­գա­մա­վոր Ռի­տա Մնա­ցա­կա­նյա­նի հետ` մշակ­վում և կազ­մա­կերպ­վում է բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռու­մը՝ ուղղ­ված զոհ­ված­նե­րի, վի­րա­վոր զին­վոր­նե­րի, բազ­մա­զա­վակ և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի հոգ­սե­րի փոքր-ինչ մեղ­մաց­մա­նը: Ըստ Սո­սի Շան­լիա­նի՝ ան­ցած տար­վա ծրագ­րով հան­գա­նա­կած մի­ջոց­նե­րը նպա­տա­կաուղղ­ված էին գյու­ղա­կան մի­ջա­վայ­րի սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին:
Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րից ըն­տր­վե­ցին ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ցան­կա­նում էին կով ու­նե­նալ: Նրանք շատ չէին, և հա­վա­քած գու­մա­րով հնա­րա­վոր ե­ղավ գնել կով ու նվի­րել այդ ըն­տա­նիք­նե­րին: Այս տա­րի ո­րոշ­վեց օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել բազ­մա­զա­վակ և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով այն ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնք կա­րիք ու­նեն կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի՝ լվաց­քի մե­քե­նա, սառ­նա­րան: ՙՄեր հա­գա­նա­կու­թյուն­նե­րով կա­րո­ղա­ցանք օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել 12 ըն­տա­նի­քի: Թե որ­քա­նով ենք կա­րո­ղա­նում ար­ցախ­ցի մեր բա­րե­կամ­նե­րի հոգ­սե­րը մեղ­մաց­նել, հար­ցի մի կողմն է: Բայց հու­մա­նի­տար այդ քայլն ստի­պում է ա­պա­գա մեր ե­րի­տա­սարդ­նե­րին մտա­ծել Հայ­րե­նի­քի հետ կապ­ված կարևոր հար­ցե­րի շուրջ, ինչ-որ չա­փով պա­տաս­խա­նատ­վու­թյուն զգալ հայ­րե­նա­կից­նե­րի, Հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րի հան­դեպ: Նրանք այն­քան ոգևոր­ված են լի­նում՝ տես­նե­լով Հայ­րե­նի­քը, մարդ­կանց հետ շփ­վե­լով, որ այդ թե­մա­յի շուրջ մտո­րում­նե­րը, ի­րենց ի­մա­ցած և այս­տեղ տի­րող ար­ժե­հա­մա­կար­գի տար­բե­րու­թյան շուրջ զրույց­նե­րը ողջ տա­րի դիս­կուր­սի ա­ռար­կա են դառ­նում: Դա հենց մեր ու­սու­ցիչ­նե­րի նպա­տակն է՚,-մտ­քե­րով կիս­վեց վար­ժա­րա­նի տնօ­րե­նը:
Ար­ցա­խի ՀՕՄ-ի և ՀՅԴ ար­տա­քին կա­պե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռի­տա Մնա­ցա­կա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ԱՄՆ հա­յա­կենտ­րոն շատ վար­ժա­րան­նե­րի դպ­րո­ցա­կան­ներ են այ­ցե­լում Հա­յաս­տան և Ար­ցախ՝ նպա­տակ ու­նե­նա­լով ի­րա­գոր­ծել տար­բեր սո­ցիա­լա­կան ծրագ­րեր:
Լի­նե­լով ԱԺ սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, հա­մա­գոր­ծակ­ցե­լով ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան, շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի սոց­բա­ժին­նե­րի հետ` նա ի­րա­կա­նաց­նում է անհ­րա­ժեշտ կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­ներ: Ըստ Ռի­տա Մնա­ցա­կա­նյա­նի` օգ­նու­թյու­նը կա­տար­վում է ա­նա­չա­ռու­թյան սկզ­բուն­քով: