comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս ՙԱր­մատ­ներ՚ ար­վես­տի կենտ­րո­նում տե­ղի է ու­նե­ցել հան­րա­յին քն­նար­կում-զրույց ՙԹան­գա­րա­նա­յին գործն Ար­ցա­խում՚ թե­մա­յով: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վել են Ար­ցա­խում թան­գա­րա­նա­յին գոր­ծի հետ կապ­ված մի շարք խն­դիր­ներ: Ինչ­պի­սի՞ն է թան­գա­րան-հա­սա­րա­կու­թյուն կապն Ար­ցա­խում, ար­դյո՞ք թան­գա­րանն ըն­կալ­վում է որ­պես կր­թա­կան մի­ջա­վայր, ի՞նչ աշ­խա­տանք է տար­վում թան­գա­րան­նե­րի հան­րահռ­չակ­ման ուղ­ղու­թյամբ, որ­քա­նո՞վ են ի­րա­վա­սու թան­գա­րան­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը, և ի՞նչ է ար­վում խն­դիր­նե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ: Հար­ցերն այս հն­չեց­րեց կենտ­րո­նի մի­ջո­ցա­ռում­նե­րի գծով պա­տաս­խա­նա­տու, լրագ­րող Սա­րի­նե Հայ­րի­յա­նը, իսկ քն­նարկ­ման ըն­թաց­քում հն­չե­ցին նաև այլ հար­ցեր:

Հրա­վիր­ված էին ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Մե­լա­նյա Բա­լա­յա­նը, Ար­ցա­խում գոր­ծող թան­գա­րան­նե­րի տնօ­րեն­ներ Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը, Լե­նա Դա­դա­յա­նը, Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը, Ար­թուր Առս­տա­մյա­նը, ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ինչ­պես նաև այս խն­դիր­նե­րով մտա­հոգ մար­դիկ:

Պա­տաս­խա­նե­լով հար­ցին` ինչ­պի­սի՞ն է թան­գա­րան-հա­սա­րա­կու­թյուն կապն Ար­ցա­խում, Մե­լա­նյա Բա­լա­յա­նը ներ­կա­նե­րի ու­շադ­րու­թյունն ուղ­ղեց այն ժա­մա­նակ­նե­րին, երբ թան­գա­րան­նե­րը նոր էին հիմ­նադր­վում: Դա ան­ցյալ դա­րի 30-ա­կան թվա­կան­ներն էին, երբ դրանք ստեղծ­վում էին որ­պես խոր­հր­դա­յին հա­սա­րա­կար­գի, կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան տա­րած­ման ևս մեկ ձևա­չափ: Եվ այդ քա­րոզ­չա­կան և դաս­տիա­րակ­չա­կան նպա­տակ­նե­րից ել­նե­լով` թան­գա­րան­նե­րի այ­ցե­լու­նե­րի հոս­քը մշ­տա­պես ա­պա­հով­վում էր դպ­րո­ցա­կան­նե­րի, ու­սա­նող­նե­րի շր­ջան­նե­րից:
Սա­կայն մեր օ­րե­րում թան­գա­րան-հա­սա­րա­կու­թյուն կա­պի բնույ­թը բո­լո­րո­վին այլ է, շեշ­տեց փոխ­նա­խա­րա­րը, քա­նի որ ոչ թե գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն է դր­դում մարդ­կանց այ­ցե­լել թան­գա­րան­ներ, այլ հե­տաք­րք­րու­թյու­նը տվյալ ժո­ղովր­դի պատ­մու­թյամբ, մշա­կույ­թով: Մ. Բա­լա­յա­նը հա­վե­լեց, որ այ­սօր հա­մե­մա­տա­բար թույլ կա­պը բա­ցատր­վում է նաև այն փաս­տով, որ դեռ 1937-ից, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հիմն­վեց թան­գա­րա­նա­յին գոր­ծը, ա­ռայ­սօր թան­գա­րան­նե­րը գրե­թե ոչ մի նոր ցու­ցան­մու­շով չեն հա­մալր­վել, շեն­քերն էլ չեն վե­րա­նո­րոգ­վել: Բայց աշ­խար­հը բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման մեծ թռիչք է ապ­րել, ինչն իր դրսևո­րում­ներն է ստա­ցել կյան­քի բո­լոր աս­պա­րեզ­նե­րում, այդ թվում և թան­գա­րա­նա­յին գոր­ծում: Եվ այս գոր­ծըն­թա­ցին հե­ռու է մնա­ցել թան­գա­րա­նա­յին գործն Ար­ցա­խում, ցա­վով փաս­տում է պատ­մա­բա­նը, ին­չը, նրա խո­րին հա­մոզ­մամբ, պետք է հնա­րա­վո­րինս շուտ փո­խել, նախևա­ռաջ` տեխ­նի­կա­կան վե­րա­զի­նում, շեն­քե­րի վե­րա­նո­րո­գում ա­պա­հո­վե­լով:
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մար­զի շր­ջան­նե­րում մե­կը մյու­սի ետևից բաց­վե­ցին պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րան­ներ, ո­րոնք, մեծ հաշ­վով, ի­րենց բո­վան­դա­կու­թյամբ գրե­թե կրկ­նում են ի­րար: Նման ի­րա­վի­ճա­կը պետք է փոխ­վի, հա­մոզ­ված է Մ. Բա­լա­յա­նը, և յու­րա­քան­չուր թան­գա­րան պետք է ու­նե­նա իր յու­րա­հա­տուկ բնույ­թը: Դա կբարձ­րաց­նի հա­սա­րա­կու­թյան հե­տաք­րք­րու­թյու­նը թան­գա­րան­նե­րի հան­դեպ, հետևա­բար` կա­վե­լա­նա այ­ցե­լու­նե­րի հոս­քը, կամ­րապ­նդ­վի թան­գա­րան-հա­սա­րա­կու­թյուն կա­պը: Ան­շուշտ, թան­գա­րան­նե­րը յու­րա­հա­տուկ ու ան­փո­խա­րի­նե­րի կր­թա­կան կենտ­րոն­ներ են, հա­մա­ձայն­վում է Մ. Բա­լա­յա­նը, բայց դրանք պետք է այն­պի­սի բարձր մա­կար­դա­կով ներ­կա­յաց­նեն ցու­ցան­մուշ­նե­րը, որ ցան­կու­թյուն ա­ռա­ջաց­նի այ­ցե­լել, դի­տել դրանք:
Նշ­վա­ծի ա­ռու­մով ՙՇու­շիի թան­գա­րան­ներ՚ ՊՈԱԿ տնօ­րեն Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ բեր­դա­քա­ղա­քի պե­տա­կան թան­գա­րան­նե­րը գոր­ծում են բարձր ակ­տի­վու­թյամբ, քա­նի որ ու­նեն դրա հա­մար բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը` հե­տաքր­քիր նմուշ­ներ, պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վող մի­ջո­ցա­ռում­ներ: Ճիշտ է, խոս­տո­վա­նում է նա, ձմ­ռան ա­միս­նե­րին այ­ցե­լու­նե­րի հոս­քը պա­կա­սում է` պայ­մա­նա­վոր­ված օ­տա­րերկ­րյա զբո­սաշր­ջիկ­նե­րի հոս­քի պա­կա­սով: Որ­պես­զի ամ­ռան ու ձմ­ռան ա­միս­նե­րի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պահ­պան­վի, ձմ­ռա­նը Շու­շիի պատ­կե­րաս­րա­հում, երկ­րա­բա­նա­կան և այլ թան­գա­րան­նե­րում կազ­մա­կերպ­վում են դա­սըն­թաց­ներ, ֆիլ­մե­րի դի­տում­ներ, հան­դի­պում­ներ դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար: Եվ ե­թե սկզ­բում լսա­րա­նը փոք­րա­թիվ էր, ա­պա գնա­լով այս նա­խա­ձեռ­նու­թյուն­ներն աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի մեծ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­րին, և հի­մա այդ դի­տում­նե­րը, հան­դի­պում­ներն ա­վե­լի մեծ լսա­րա­նով են անց­նում: Լ. Գաս­պա­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ թե­կուզ մուտ­քը թան­գա­րան­ներ վճա­րո­վի է (տե­ղա­ցի­նե­րի հա­մար 1000, օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի հա­մար` 2000 դրամ), դա չի թու­լաց­նում այ­ցե­լու­նե­րի հոս­քը:
Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն Լե­նա Դա­դա­յա­նը նույն­պես վկա­յեց, որ պատ­կե­րաս­րա­հում հա­ճախ կազ­մա­կերպ­վող դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հա­մերգ­նե­րը, հե­տաքր­քիր մարդ­կանց հետ հան­դի­պում­ներն ու հրա­տապ թե­մա­նե­րով քն­նար­կում­նե­րը խթա­նում են մարդ­կանց հե­տաք­րք­րու­թյու­նը պատ­կե­րաս­րա­հի հան­դեպ, ա­վե­լաց­նում այ­ցե­լու­թյուն­նե­րի հոս­քը, դարձ­նում ժա­ման­ցի սի­րե­լի վայր ոչ միայն ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի, այլև օ­տա­րեկ­րա­ցի­նե­րի հա­մար:
Ճար­տա­րա­պետ Մա­նու­շակ Տի­տա­նյա­նը կարևո­րեց Ստե­փա­նա­կեր­տի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, թան­գա­րա­նի կար­գա­վի­ճա­կի բարձ­րա­ցու­մը և անհ­րա­ժեշ­տու­թյու­նը` ինս­տի­տուտ-թան­գա­րա­նի վե­րած­մա­նը: Ան­շուշտ, դրան հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են շեն­քա­յին բար­վոք պայ­ման­ներ, այ­սինքն` նոր շենք` ժա­մա­նա­կա­կից թան­գա­րա­նա­յին պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Իսկ դա ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պե­տու­թյան կող­մից պատ­շաճ վե­րա­բեր­մունք, խնդ­րի կարևո­րու­թյան ըն­կա­լում:
Այս ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րին անդ­րա­դառ­նա­լով` փախ­նա­խա­րար Մ. Բա­լա­յա­նը հա­մա­ձայ­նեց, որ տե­սա­կե­տը ճիշտ է, սա­կայն դեռ հե­ռու լիար­ժեք կեն­սա­գոր­ծու­մից: Բանն այն, է, տե­ղե­կաց­նում է նա, որ Ստե­փա­նա­կեր­տի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը ֆոնդ գրե­թե չու­նի` շատ փոքր է: Թան­գա­րա­նը փաս­տաթղ­թեր, այլ նմուշ­ներ հա­վա­քագ­րե­լու և պա­հե­լու պայ­ման­ներ չու­նի: Նա նաև տե­ղե­կաց­րեց, որ թան­գա­րա­նի նոր շենք է կա­ռուց­վում, ին­չը պետք է բա­վա­րա­րի ար­դիա­կան բո­լոր պա­հանջ­նե­րը:
Ար­ցա­խի ՙԶբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյուն՚ ՀԿ հիմ­նա­դիր-տնօ­րեն Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը հա­մա­ձայ­նեց, որ պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը պետք է գի­տա­կան կա­ռույց լի­նի: Սա­կայն այս չա­փա­նի­շին Ար­ցա­խում ինչ-որ չա­փով հա­մա­պա­տաս­խա­նում է միայն Ստե­փա­նա­կեր­տի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը: Նրա հա­մոզ­մամբ, բա­ցի շեն­քա­յին հա­մա­պա­տաս­խան ար­դիա­կան պայ­ման­նե­րից, պետք է փո­խել մո­տե­ցում­նե­րը թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը պահ­պա­նե­լու և ներ­կա­յաց­նե­լու հար­ցում: Բա­ցի դրա­նից, պն­դում է Ս. Շահ­վեր­դյա­նը, ցան­կա­ցած թան­գա­րան պետք է կա­րո­ղա­նա ե­կա­մուտ ա­պա­հո­վել, ո­րի շնոր­հիվ էլ լու­ծել իր խն­դիր­նե­րը:
Ար­դյո՞ք թան­գա­րան­նե­րի պատ­շաճ մա­կար­դա­կի աշ­խա­տանքն ա­պա­հո­վե­լու հա­մար մաս­նա­գետ­նե­րի պա­կաս կա երկ­րում: Այս հար­ցին պա­տաս­խա­նե­լով` ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Մ. Բա­լա­յա­նը խոս­տո­վա­նեց, որ կա նման խն­դիր: Սա­կայն լավ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու հարցն էլ է կապ­ված ո­լոր­տում ներդ­րում­ներ կա­տա­րե­լու հետ: Հենց դրա­նից պետք է սկ­սել ո­լոր­տում լուրջ բա­րե­փո­խում­նե­րի գոր­ծըն­թա­ցը, հա­մո­զել մեր հայ բա­րե­գործ­նե­րին ներդ­րում­ներ կա­տա­րել հենց այս ո­լոր­տում, ըն­դգ­ծել է նա: Եվ որ­պես­զի ո­լոր­տը այ­սու­հետ լիար­ժեք կա­րո­ղա­նա զար­գա­նալ, բա­ցի ներդ­րում­ներ կա­տա­րե­լուց, երկ­րի հա­մար այ­սօր այս­քան մեծ կարևո­րու­թյուն ստա­ցած աս­պա­րե­զը կա­րիք ու­նի օ­րեն­սդ­րա­կան կա­նո­նա­կարգ­ման, հա­մոզ­ված է Մ. Բա­լա­յա­նը: Այս եր­կու կարևոր գոր­ծոն­նե­րը պետք է ի­րա­կա­նու­թյուն դառ­նան, պն­դում է փոխ­նա­խա­րա­րը: Միայն այս դեպ­քում ո­լոր­տը հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նա էա­կան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել և զար­գա­ցում ա­պա­հո­վել: