comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սվետլանա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հու­նի­սի 4-ին մեկ­նար­կե­ցին միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րը: Ա­ռա­ջի­նը հանձ­նե­ցին կեն­սա­բա­նու­թյուն, աշ­խար­հագ­րու­թյուն, հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյուն ա­ռար­կա­նե­րի դի­մորդ­նե­րը: ԱՀ գնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րո­նի տնօ­րեն Յու. Քա­րա­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րի հա­մար Ստե­փա­նա­կեր­տում կա­հա­վոր­վել է վեց քն­նա­կան կենտ­րոն` հ.հ. 1, 2, 5, 7 հիմ­նա­կան, հ. 8 միջ­նա­կարգ/ հոս­քա­յին և հ. 11 ա­վագ դպ­րոց­նե­րում: Ա­ռա­ջին օր­վա քն­նու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վե­ցին եր­կու քն­նա­կան կենտ­րոն­նե­րում. հ. 7 դպ­րո­ցում` կեն­սա­բա­նու­թյուն ա­ռար­կան, ո­րին հայ­տագր­վել է 95 դի­մորդ և հ. 2 դպ­րո­ցում` աշ­խար­հագ­րու­թյուն (20դի­մորդ) ու հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյուն (12 դի­մորդ) ա­ռար­կա­նե­րը: 

Ընդ­հա­նուր առ­մամբ` միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րին հայ­տագր­վել է 837 դի­մորդ: Ա­մե­նա­շա­տը հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն ա­ռար­կա­յից է` 505 հո­գի:
Յու. Քա­րա­մյա­նից նաև տե­ղե­կա­ցանք, որ ա­վարտ­վել է ըստ բու­հե­րի դի­մորդ­նե­րի հայ­տագ­րու­մը: Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րան դի­մել է 578 հո­գի, Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րան` 63, ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ և ՙՄես­րոպ Մաշ­տոց՚հա­մալ­սա­րան­ներ` 27-ա­կան, Գյուր­ջյան կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տուտ`18 հո­գի: ՀՀ-բու­հե­րի` Ար­ցա­խին հատ­կաց­ված տե­ղե­րի հա­մար ԱրՊՀ-ում հայ­տագր­վել է 124 դի­մորդ:
Նա­խորդ տար­վա հա­մե­մատ` բո­լոր բու­հե­րում ա­վե­լա­ցել է դի­մորդ­նե­րի թի­վը: Դա պայ­մա­նա­վոր­ված է նաև այս տար­վա շր­ջա­նա­վարտ­նե­րի թվա­ճով . ե­թե նա­խորդ տա­րի նրանց թի­վը 785 էր, այս տա­րի 1337 է:
Միաս­նա­կան քն­նու­թյուն­նե­րը կտևեն մինչև հու­նի­սի 25-ը:
Շա­րու­նակ­վում են գի­տե­լի­քի ստու­գու­մը 4-րդ դա­սա­րան­նե­րում, ո­րը կտևի մինչև հու­նի­սի 10-ը և ա­վար­տա­կան քն­նու­թյուն­նե­րը 9-րդ դա­սա­րան­նե­րում: Հու­նի­սի 6-ին վեր­ջին­ներս կհանձ­նեն կենտ­րո­նաց­ված քն­նու­թյուն մա­թե­մա­տի­կա­յից:
Ինչ­պես միշտ, միաս­նա­կան քն­նու­թյան ճիշտ պա­տաս­խան­նե­րը տե­ղադր­վում են atc.am կայ­քում քն­նու­թյունն ա­վարտ­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո: Իսկ հինգ օր անց հրա­պա­րակ­վում են ար­դյունք­նե­րը: