comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙ20-ՐԴ ԴԱ­ՐԻ ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՊԱՏՄ­ՎԱԾՔ՚ ԱՆ­ԹՈ­ԼՈ­ԳԻԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙ20-ՐԴ ԴԱ­ՐԻ ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՊԱՏՄ­ՎԱԾՔ՚ ԱՆ­ԹՈ­ԼՈ­ԳԻԱՆ

 

 

 

ՙՈ­գի-Նաի­րի՚ գե­ղար­վես­տի կենտ­րո­նը (տնօ­րեն՝ բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հրանտ Ա­լեք­սա­նյան) թարգ­մա­նա­կան հրա­տա­րակ­չա­կան ծրագ­րով (ՙԳեղarm՚ հան­դե­սի մա­տե­նա­շա­րով) լույս է ըն­ծա­յել ՙ20-րդ դա­րի ռու­սա­կան պատմ­վածք՚ ան­թո­լո­գիան, ո­րը կազ­մել է Վլա­դի­միր Սո­րո­կի­նը։

Ան­թո­լո­գիան, ո­րը ռու­սե­րե­նից թարգ­մա­նել է Ներ­սես Ա­թա­բե­կյա­նը, հրա­տա­րակ­վել է ՙԹարգ­մա­նու­թյան ինս­տի­տուտ՚ ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյան ա­ջակ­ցու­թյամբ (Ռու­սաս­տան)։ Ժո­ղո­վա­ծուում ըն­տր­վել են հայտ­նի և ոչ այն­քան հայտ­նի հե­ղի­նակ­նե­րի այն գոր­ծե­րը, ո­րոնք ի­րենց մեջ ընդ­հան­րաց­նում են 20-րդ դա­րի ռուս գրա­կա­նու­թյու­նը բնո­րո­շող ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը:
20-րդ դա­րը, որն սկս­վեց հե­ղա­փո­խա­կա­նո­րեն տրա­մադր­ված զանգ­ված­նե­րի ապս­տամ­բու­թյամբ, նախ­կին հա­սա­րա­կար­գը հիմ­նի­վեր ջար­դե­լու, փշ­րե­լու ցան­կու­թյամբ ու ձգ­տու­մով, մար­մինն ա­ռանց ձևա­կա­նու­թյուն­նե­րի մղեց գրա­կա­նու­թյան տա­րածք։ Կեր­պար­նե­րը, որ ա­վե­լի շատ թա­փան­ցիկ, մշու­շոտ ո­գի էին, սկ­սե­ցին...քայ­լել, շն­չել։ 1885թ. պո­վոլ­ժյան գյու­ղում հրեա­կան ջար­դը տե­սած Գոր­կին նկա­րագ­րեց միայն 16 տա­րի անց, ար­դեն պրո­լե­տա­րա­կան գրա­կա­նու­թյան դա­րում։ Սա­կայն 1917թ. Հոկ­տեմ­բե­րյան հաղ­թա­նա­կից հե­տո բոլշևիկ­ներն սկ­սե­ցին վե­րահս­կել նաև գրա­կա­նու­թյան աշ­խար­հը` ա­ռաջ­նորդ­վե­լով Լե­նի­նի հրե­շա­վոր ՙԿու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն և կու­սակ­ցա­կան գրա­կա­նու­թյուն՚ հոդ­վա­ծով, ո­րը հան­գեց­րեց մարմ­նի ռո­բո­տաց­մա­նը, կեն­դա­նի ան­մի­ջա­կա­նու­թյան կորս­տին՝ դառ­նա­լով բե­տո­նե հու­շար­ձան­ներ, ո­րոնք փլ­վե­ցին ԽՍՀՄ կոր­ծա­նու­մից հե­տո։ Գրա­կա­նու­թյան մեջ մնա­ցին նրանք, ով­քեր չէին սահ­մա­նա­փա­կում ի­րենց հե­րոս­նե­րի ա­զա­տու­թյու­նը` Բուլ­գա­կո­վը, Պլա­տո­նո­վը, Զոշ­չեն­կոն, Խարմ­սը, Շա­լա­մո­վը, Շուկ­շի­նը...: Գոր­կին ու Շո­լո­խո­վը ռուս գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան մեջ մնա­ցին ի­րենց վաղ շր­ջա­նի գոր­ծե­րով։ 20-րդ դա­րա­վեր­ջին մար­մի­նը կեն­դա­նու­թյուն ա­ռավ ու շտ­կեց մեջ­քը պոստ­մո­դեռ­նիստ­նե­րի տեքս­տե­րում։
Գիր­քը կազ­մո­ղը հե­տաքր­քիր ընդ­հան­րա­ցու­մով է ա­վար­տում իր նե­րա­ծա­կան խոս­քը. հնա­րա­վոր է, որ նոր դա­րում ըն­թեր­ցող­նե­րը և գրող­նե­րը հոգ­նեն գրա­կա­նու­թյան մարմ­նա­կա­նու­թյու­նից, ու նո­րից տեն­չան մա­քուր գա­ղա­փար­ներ, բարձր մտահ­ղա­ցում­ներ, կի­սա­թա­փան­ցիկ հե­րոս­ներ, ա­նի­րա­կա­նա­նա­լի ե­րա­զանք­ներ։
Ժո­ղո­վա­ծուում տեղ են գտել մե­կա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ Լև Տոլս­տո­յից, Ի­վան Բու­նի­նից, Ֆյո­դոր Սո­լո­գու­բից, Ա­լեք­սանդր Կուպ­րի­նից, Ա­լեք­սեյ Տոլս­տո­յից, Անդ­րեյ Բի­տո­վից, Լյուդ­մի­լա Պետ­րուշևսկա­յա­յից, այլ հե­ղի­նակ­նե­րից։
Ժո­ղո­վա­ծուն տպագր­վել է Ստե­փա­նա­կեր­տում, ՙԴի­զակ պլյուս՚
հրա­տա­րակ­չու­թյան տպա­րա­նում, 500 տպա­քա­նա­կով։


ՙԱԱ՚