comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՊԱՍ­ՏՈՒՄ ԵՆ ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՍԵՐ ՍԵ­ՐՈՒՆԴ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿԵ­ԼՈՒ ԳՈՐ­ԾԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՍ­ՏՈՒՄ ԵՆ ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՍԵՐ ՍԵ­ՐՈՒՆԴ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿԵ­ԼՈՒ ԳՈՐ­ԾԻՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հու­նի­սի 4-ին մայ­րա­քա­ղա­քի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ Ստե­փա­նա­կեր­տի Հ. Գյուր­ջյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի 2018-2019 ու­սում­նա­կան տար­վա հաշ­վե­տու հա­մեր­գը:

Այն, ըն­դուն­ված կար­գի հա­մա­ձայն, սկս­վեց երգ­չախմ­բա­յին կա­տա­րու­մով: Այ­նու­հետև հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­վե­ցին դպ­րո­ցի տար­բեր բա­ժին­նե­րի սա­նե­րի լա­վա­գույն ե­լույթ­նե­րը. ազ­գա­յին, դա­սա­կան, ար­դի պա­րեր, տար­բեր ժան­րե­րի եր­գեր, ժո­ղովր­դա­կան, դա­սա­կան գոր­ծիք­նե­րի վրա կա­տա­րում­ներ, թա­տե­րա­խա­ղեր:

Հա­մեր­գը վա­րո­ղից հան­դի­սա­տե­սը տե­ղե­կա­ցավ դպ­րո­ցի ձեռք­բե­րում­նե­րի մա­սին: Դպ­րո­ցի լա­վա­գույն սա­նե­րը մշ­տա­պես մաս­նակ­ցում են ինչ­պես հան­րա­պե­տա­կան, այն­պես էլ մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րին՝ զբա­ղեց­նե­լով ա­ռաջ­նա­յին տե­ղեր: Մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վում նաև դպ­րո­ցի շր­ջա­նակ­նե­րում. անց է կաց­վել ՙԵ­րա­ժիշ­տի ձեռ­նադ­րում՚, ՙԽո­շոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն՚ և ՙՀայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ՚ խո­րագ­րե­րով դաշ­նա­մու­րա­յին ժամ: ՙՏե­սու­թյուն՚ բաժ­նում կազ­մա­կերպ­վել է ին­տե­լեկ­տուալ խաղ, ին­չը նույն­պես նպաս­տում է ե­րե­խա­նե­րի գի­տե­լիք­նե­րի ամ­րապ­նդ­մա­նը: ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ Երևա­նի Քա­նա­քեռ-Զեյ­թուն ար­վես­տի դպ­րո­ցի հետ կազ­մա­կերպ­վել է հա­մա­տեղ հա­մերգ: Մոսկ­վա­յում կա­յա­ցած ՙՆվա­գում ենք եր­կու գոր­ծիք­նե­րի վրա՚ մի­ջազ­գա­յին մր­ցույ­թին մաս­նակ­ցել է դպ­րո­ցի ա­շա­կերտ Վի­լեն Լա­լա­յա­նը՝ ներ­կա­յաց­նե­լով դաշ­նա­մուր և կլար­նետ գոր­ծիք­նե­րը: Նա զբա­ղեց­րել է 2-րդ տե­ղը, ինչ­պես նաև ար­ժա­նա­ցել հա­տուկ մր­ցա­նա­կի՝ որ­պես հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի լա­վա­գույն կա­տա­րող:
Հա­մեր­գը եզ­րա­փակ­վեց Շ. Ազ­նա­վու­րի եր­գե­րով՝ դրա­նով իսկ պատ­վե­լով մեծ հա­յի հի­շա­տա­կը: Վեր­ջում դպ­րո­ցի երգ­չախմ­բի կա­տար­մամբ հն­չեց Շ. Ազ­նա­վու­րի ՙՔեզ հա­մար, Հա­յաս­տան՚ եր­գը, ո­րը ոգևո­րեց բո­լո­րին:
Ար­վես­տի դպ­րո­ցի տնօ­րեն Է­վե­լի­նա Լա­լա­յանն իր խոս­քում ան­չափ կարևո­րում է հաշ­վե­տու հա­մերգ­նե­րի ա­վան­դույ­թը, քա­նի որ դրանք նպաս­տում են ա­շա­կերտ­նե­րի ու դա­սա­տու­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րի կա­տա­րե­լա­գործ­մա­նը: Դպ­րոցն ա­ռաջ­նորդ­վում է ընդ­գծ­ված մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ՝ կր­թել, դաս­տիա­րա­կել ինչ­պես ազ­գա­յին, այն­պես էլ հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի հա­րուստ ժա­ռան­գու­թյան հի­ման վրա: Հա­մեր­գում ներ­կա­յաց­ված բա­ժին­նե­րից զատ, դպ­րո­ցում գոր­ծում են գե­ղան­կար­չու­թյան, կի­րա­ռա­կան ար­վես­տի՝ գոր­գա­գոր­ծու­թյան, կար­պե­տա­գոր­ծու­թյան, գո­բե­լե­նի, կա­վա­գոր­ծու­թյան բա­ժին­ներ, աշ­խա­տանք­նե­րը ցու­ցադր­վում են հա­մեր­գից ա­ռաջ: Այս ան­գամ բա­ցա­ռու­թյուն ե­ղավ, քա­նի որ պա­լա­տի ցու­ցաս­րա­հը գո­վազ­դում էր մի­ջո­ցա­ռում­ներ՝ կապ­ված ՙԿո­նի­ֆա-2019՚ ֆուտ­բո­լի մի­ջազ­գա­յին խա­ղե­րի հետ: