comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԼՈՎԱԿ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳԻՐ ԼԻԲՈՐ ՍՊԻՄՐԸ ԳԻՐՔ Է ԳՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԼՈՎԱԿ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳԻՐ ԼԻԲՈՐ ՍՊԻՄՐԸ ԳԻՐՔ Է ԳՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Վա­լե­րիա Օ­ԼՅՈՒ­ՆԻ­ՆԱ

 Սլո­վակ լու­սան­կա­րիչ, փաս­տա­վա­վե­րագ­րա­կան հե­ղի­նա­կա­յին ֆիլ­մի ռե­ժի­սոր Լի­բոր Սպիմ­րը Ար­ցա­խի մա­սին գր­քի վրա է աշ­խա­տում: Գր­քում զե­տեղ­ված կլի­նեն Ար­ցախ կա­տա­րած նրա մի քա­նի այ­ցե­րի ըն­թաց­քում ար­ված լու­սան­կար­նե­րը: Սպիմրն Ար­ցա­խում էր ըն­կե­րոջ` Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նի հրա­վե­րով: Վեր­ջի­նիս խոր­հր­դով Լի­բո­րը կար­ճա­մետ­րաժ ֆիլմ էր նկա­րա­հա­նել ար­ցա­խյան ա­վան­դա­կան հա­ցի` ժեն­գյա­լով հա­ցի մա­սին: Նա նաև ՙԱդր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան զին­ված հա­կա­մար­տու­թյան վե­րա­բե­րյալ փաս­տեր և վկա­յու­թյուն­ներ՚ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մի հե­ղի­նակն է: 2018թ. մա­յի­սի 8-ին` Շու­շիի ա­զա­տագր­ման հի­շար­ժան օ­րը, ֆիլ­մը տե­ղադր­վել է յու­թու­բում: 

Լի­բորն ա­սում է, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան Ար­ցախն ապ­րում է այն կյան­քով, ո­րը տե­սա­նե­լի չէ Եվ­րո­պա­յից: Նրա ֆիլ­մի գլ­խա­վոր ու­ղեր­ձը հետևյալն է` աշ­խար­հին ցույց տալ, որ Ար­ցախն ա­զատ եր­կիր է, և այս­տեղ 100% նյու­թա­կան կյան­քով չեն ապ­րում, ինչ­պես Սլո­վա­կիա­յում ու Եվ­րո­պա­յում: Լի­բո­րը հա­մա­րում է, որ Ար­ցա­խում ապ­րում են 50% նյու­թա­կան, 50% հոգևոր կյան­քով: Panorama.am-ին տված հար­ցազ­րույ­ցում մի ա­ռի­թով նա ա­սել էր. ՙԱյս­տեղ գտն­վում են V-VI դա­րե­րով թվագր­վող ե­կե­ղե­ցի­ներ, ո­րոնք Եվ­րո­պա­յում չկան: Ես ու­զում էի ա­սել և ցույց տալ, որ այս­տեղ ապ­րող մար­դիկ մեր բա­րե­կամ­ներն են, իսկ Ար­ցա­խը Կով­կա­սի թշ­նա­մին չէ, ոչ էլ ողջ աշ­խար­հի թշ­նա­մին, ինչ­պես հայ­տա­րա­րում է Ա­լիևը: Այս­տեղ չկա կրի­մի­նալ, ո­րը, չգի­տես ին­չու, մե? մոտ կա՚:
Լի­բորն ա­ռաջ­նագ­ծում շատ կադ­րեր է նկա­րա­հա­նել` գտն­վե­լով ադր­բե­ջա­նա­կան կրա­կա­կե­տե­րից վտան­գա­վոր հե­ռա­վո­րու­թյան վրա: Լրագ­րո­ղը հա­ճախ է աշ­խա­տում երկ­րագն­դի թեժ կե­տե­րում: Օ­րի­նակ, 2012-ին ծայ­րա­հեղ էք­ստ­րե­մալ պայ­ման­նե­րում ֆիլմ է նկա­րա­հա­նել Ան­դա­մա­նյան և Նի­կո­բա­րյան կղ­զի­նե­րում: 2017-ին ե­ղել է Ու­գան­դա­յում, որ­տեղ ապս­տամբ խմ­բա­վո­րում­նե­րի գոր­ծու­նեու­թյան հետ կապ­ված լար­ված դրու­թյու­նը պահ­պան­վում է:
Լի­բո­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­պեր ու­նի Երևա­նի հետ: Նա հիաց­մուն­քով է հի­շում Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն Զա­վեն Սարգ­սյա­նի հետ իր հան­դի­պու­մը, ով նույն­պես լու­սան­կա­րիչ է:
Լրագ­րողն իր գոր­ծու­նեու­թյամբ մե­ծա­պես նպաս­տում է նաև հայ-սլո­վա­կյան, հայ-լե­հա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապ­նդ­մա­նը: 2018թ. հու­նի­սին Լե­հաս­տա­նում և Սլո­վա­կիա­յում Հա­յաս­տա­նի դես­պան Տիգ­րան Սեյ­րա­նյա­նի ա­ջակ­ցու­թյամբ Պրա­հա­յի սլո­վա­կյան կենտ­րո­նում կազ­մա­կերպ­վել էր Լի­բոր Սպիմ­րի լու­սան­կար­նե­րի ցու­ցա­հան­դե­սը: Նա ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տան, Ար­ցախ, Ու­գան­դա կա­տա­րած իր ուղևո­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը: ԼՂՀ-ին վե­րա­բե­րող լու­սան­կար­նե­րի շար­քի հա­մար լրագ­րո­ղը պարգևատր­վել է Սլո­վե­նա­կան լու­սան­կա­րիչ­նե­րի ըն­կե­րակ­ցու­թյան մե­դա­լով:
Գր­քի վրա աշ­խա­տե­լու մտահ­ղա­ցում Լի­բո­րի մոտ վա­ղուց կար: Վեր­ջերս հայտ­նի դար­ձավ, որ, զբաղ­վա­ծու­թյամբ հան­դերձ նա, այ­նուա­մե­նայ­նիվ, ժա­մա­նակ գտավ իր ակ­նարկ­նե­րը գր­քում ամ­փո­փե­լու հա­մար:
NovostiNK