comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՒ­ՍԱ­ՆՈ­ՂԱ­ԿԱՆ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒ­ՍԱ­ՆՈ­ՂԱ­ԿԱՆ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈՎ

Ա­լի­սա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

ք. Շու­շի

Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նում տե­ղի է ու­նե­ցել ու­սա­նո­ղա­կան գի­տա­ժո­ղով՝ տեխ­նի­կա­կան, գյու­ղատն­տե­սա­կան, բնա­պահ­պա­նա­կան, տն­տե­սա­գի­տա­կան ուղ­ղու­թյուն­նե­րով, ե­լույթ­նե­րով հան­դես են ե­կել ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի մա­գիստ­րանտ­ներ։
Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցել են հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Կա­րեն Ներ­սի­սյա­նը, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ այլ բու­հե­րից, դա­սա­խոս­ներ, ու­սա­նող­ներ։
Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, բու­հի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Կա­րեն Ներ­սի­սյա­նը՝ նշե­լով, որ գի­տա­ժո­ղո­վը հա­մալ­սա­րա­նի հա­մար կա­րե­լի է ո­րա­կել որ­պես տեխ­նո­լո­գիա­կան հաղ­թա­նակ­նե­րի ձեռք­բեր­ման սկիզբ։
Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նի խոս­քով՝ սա հնա­րա­վո­րու­թյուն է ու­սա­նող­նե­րի հա­մար հան­րու­թյան առջև ա­ռա­ջին ան­գամ ե­լույթ ու­նե­նալ և ար­տա­հայ­տել սե­փա­կան մտ­քերն ու տե­սա­կետ­նե­րը. ՙՍա ա­ռա­ջըն­թա­ցի ա­պա­հով­ման միակ ճա­նա­պարհն է՝ շա­րու­նա­կե­լու հե­տա­գա ձեր գոր­ծու­նեու­թյու­նը։ Եվ հա­վա­տա­ցած եմ, որ դուք ու­նեք այն կամ­քը, ո­րը կօգ­նի հաղ­թա­հա­րել բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը՚,-ա­սել է նա:
ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան և գի­տու­թյան բաժ­նի պետ Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը մա­գիստ­րանտ­նե­րի ե­լույթ­նե­րը հա­մա­րում է կի­րա­ռա­կան ել­քեր են­թադ­րող գի­տա­կան հրա­պա­րա­կում­ներ, այս ա­ռու­մով այս­տեղ բա­վա­կա­նին աշ­խա­տանք է տար­վել։