comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՖԻՆԱՆՍԻՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ՚ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՖԻՆԱՆՍԻՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ՚ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ

Զա­րի­նե ՍԱ­ՌԱ­ՋՅԱՆ

 Աշ­խա­տա­շու­կա­յում պա­հանջ­ված մաս­նա­գետ պատ­րաս­տե­լու նպա­տա­կով ԱրՊՀ-ն տար­բեր ձևա­չա­փե­րով հա­մա­գոր­ծակ­ցում է գոր­ծա­տու­նե­րի հետ՝ հաշ­վի առ­նե­լով մաս­նա­գե­տի առջև դր­ված նրանց պա­հանջ­նե­րը։ Այս նպա­տա­կին էր միտ­ված հու­նի­սի 7-ին ԱրՊՀ-ում կազ­մա­կերպ­ված ՙՖի­նան­սիս­տի նկատ­մամբ մաս­նա­գի­տա­կան պա­հանջ­նե­րը ժա­մա­նա­կա­կից աշ­խա­տա­շու­կա­յում՚ թե­մա­յով կլոր սե­ղան-քն­նար­կու­մը, ո­րին ներ­կա էին ԱրՊՀ տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դա­սա­խոս­ներ, գոր­ծա­տու­ներ, ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներ։

Խո­սե­լով քն­նարկ­ման նպա­տակ­նե­րի մա­սին՝ մի­ջո­ցառ­ման նա­խա­ձեռ­նող, ֆի­նան­սա­հաշ­վա­յին ամ­բիո­նի վա­րիչ, տ.գ.թ., դո­ցենտ Նա­րի­նե Ա­վա­նե­սյա­նը նշել է, որ աշ­խա­տա­շու­կան շատ ա­րագ է փոխ­վում, նրա հետ՝ բիզ­նե­սը, ուս­տի փոխ­վում են նաև բու­հե­րի կող­մից թո­ղարկ­վող շր­ջա­նա­վարտ­նե­րի նկատ­մամբ պա­հանջ­նե­րը։
ՙՄիայն ԱրՊՀ և ի­րա­կան տն­տե­սու­թյուն գոր­ծակ­ցու­թյան, միաս­նա­կան ջան­քե­րի շնոր­հիվ կա­րե­լի է ա­պա­հո­վել ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու անհ­րաժ­շետ պայ­ման­ներ՚,-ա­սել է Ն. Ա­վա­նե­սյա­նը՝ կարևո­րե­լով ֆի­նան­սա­հաշ­վա­յին ամ­բիոն և գոր­ծա­տու կա­ռու­ցո­ղա­կան ու ար­դյու­նա­վետ փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը։
Տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Ռ. Ման­գա­սա­րյա­նը, ող­ջու­նե­լով հյու­րե­րին և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով քն­նարկ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու մաս­նա­կից­նե­րին, ներ­կա­յաց­րել է ռազ­մա­վա­րա­կան պլա­նով ամ­րագր­ված ֆա­կուլ­տե­տի ա­ռա­քե­լու­թյու­նը, ըստ ո­րի շեշ­տադր­վում է ոչ միայն ու­սա­նո­ղա­կենտ­րոն ու­սու­ցու­մը, այլ նաև ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի թո­ղար­կու­մը։ Ըստ նրա՝ ու­սում­նա­կան ծրագ­րե­րը վերջ­նա­կան ձևա­վոր­վե­լու են՝ հաշ­վի առ­նե­լով մաս­նա­գետ­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած գոր­ծա­տու­նե­րի պա­հանջ­նե­րը։
Խո­սե­լով ժա­մա­նա­կա­կից մաս­նա­գե­տի առջև դր­ված պա­հանջ­նե­րից՝ ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նո­րայր Ա­վա­նե­սյա­նը կարևո­րել է տե­սա­կան և գործ­նա­կան գի­տե­լիք­նե­րին տի­րա­պե­տե­լը, ո­րո­շա­կի ի­րա­վի­ճակ­նե­րում ա­րագ և ճիշտ կողմ­նո­րոշ­վե­լը, ստեղ­ծա­գործ միտք ու­նե­նա­լը, տվյալ ո­լոր­տի ի­րա­վա­կան ակ­տե­րին, իր մաս­նա­գի­տու­թյան մի­ջազ­գա­յին փոր­ձին ո­րո­շա­կի ա­ռու­մով տե­ղյակ լի­նե­լը, հա­մա­կարգ­չա­յին, է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րին տի­րա­պե­տե­լը։
Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի գլ­խա­վոր տնօ­րե­նի տե­ղա­կալ Մհեր Մխի­թա­րյա­նը կարևո­րել է ու­սա­նող­նե­րի մոտ գործ­նա­կան հմ­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և նշել, որ փոր­ձու­սու­ցու­մը նպա­տա­կա­յին ու ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լը կն­պաս­տի դրան։
ՙՖի­դես հի­փո­թե­քա­յին ըն­կե­րու­թյուն՚ ՈՒՎԿ ՓԲԸ գոր­ծա­դիր տնօ­րեն Նվեր Ա­զա­տյա­նը կարևո­րել է ո­լոր­տի օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու նո­րա­րա­րու­թյուն­նե­րի նե­րա­ռու­մը դա­սըն­թա­ցում և դա­սա­խո­սու­թյուն­նե­րի մի­ջո­ցով պար­բե­րա­բար ու­սա­նող­նե­րին ի­րա­զե­կե­լը, որ­պես­զի շր­ջա­նա­վար­տը հնա­րա­վո­րինս տե­ղյակ լի­նի ո­լոր­տի օ­րեն­սդ­րա­կան դաշ­տին։
Ամ­փո­փե­լով քն­նարկ­ման ար­դյունք­նե­րը՝ մաս­նա­կից­նե­րը կարևո­րել են նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րը պար­բե­րա­կան դարձ­նե­լը, իսկ գոր­ծա­տու­նե­րը գո­հու­նա­կու­թյուն են հայտ­նել ԱրՊՀ շր­ջա­նա­վարտ­նե­րի մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նից։

;