comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱԴ­ՐՈՒ­ԹՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՙԴԻ­ԶԱ­ԿԻ ԳՈՒՅ­ՆԵՐ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐ­ՐՈՐԴ ՆԿԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՍԻՄ­ՊՈ­ԶԻՈՒ­ՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴ­ՐՈՒ­ԹՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՙԴԻ­ԶԱ­ԿԻ ԳՈՒՅ­ՆԵՐ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐ­ՐՈՐԴ ՆԿԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՍԻՄ­ՊՈ­ԶԻՈՒ­ՄԸ

 

 

 

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Հու­նի­սի 10-ը Հադ­րու­թում նշա­նա­վոր­վեց ՙԴի­զա­կի գույ­նե­րը՚ խո­րագ­րով մի­ջազ­գա­յին եր­րորդ նկար­չա­կան սիմ­պո­զիու­մի բաց­ման ա­րա­րո­ղու­թյամբ` քա­ղա­քի սիր­ված վայ­րում` Տնջ­րե ծա­ռի տա­րած­քում:

Ինչ­պես տե­ղե­կա­ցանք շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան բաժ­նի վա­րիչ Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նից` սիմ­պո­զիու­մին մաս­նակ­ցում է 15 նկա­րիչ աշ­խար­հի 8 երկ­րից` Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Բե­լա­ռու­սից, Վրաս­տա­նից, Հնդ­կաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Լիտ­վա­յից:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի նո­րան­շա­նակ ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, քա­ղա­քի ար­վես­տա­սեր հա­սա­րա­կայ­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը ող­ջու­նեց սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րին, մաղ­թեց նրանց բեղմ­նա­վոր աշ­խա­տանք:
Նա­խորդ սիմ­պո­զիում­նե­րին նկա­րիչ­նե­րը, հա­մա­ձայն կազ­մա­կեր­պիչ­նե­րի մտահ­ղաց­ման, է­տյուդ­նե­րի էին մեկ­նում շր­ջա­նի հե­ռա­վոր և սա­կա­վաբ­նակ վայ­րեր` փոր­ձե­լով ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ բնա­կա­վայ­րերն այդ ա­մա­յա­ցու­մից փր­կե­լու գոր­ծում: Այս տա­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը պլա­նա­վո­րել են ժա­մա­նա­կի մի մա­սը կր­կին տրա­մադ­րել է­տյուդ­նե­րին և դրանք անց­կաց­նել Հադ­րու­թում, Տյաք, Տող, Մեր Թա­ղեր գյու­ղե­րում, իսկ մյուս մա­սը նվի­րել զա­նա­զան կոմ­պո­զի­ցիա­նե­րի ստեղծ­մա­նը:
ՙՍիմ­պո­զիու­մի կազ­մա­կերպ­ման նպա­տակն է,- ըն­դգ­ծեց Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը,- եր­կու կարևոր խն­դիր լու­ծել. ինչ­պես հա­յազ­գի, այն­պես էլ օ­տա­րերկ­րյա նկա­րիչ­նե­րին ծա­նո­թաց­նել Դի­զա­կի բնաշ­խար­հին, ոգևո­րել, ի հայտ բե­րել նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժը և աշ­խու­ժաց­նել տե­ղի մշա­կու­թա­յին կյան­քը` սիմ­պո­զիու­մի շր­ջա­նակ­նե­րում անց­կաց­նե­լով զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­ներ՚: Այս ա­ռու­մով, շեշ­տեց նա, սիմ­պո­զիու­մի շր­ջա­նակ­նե­րում կան­կաց­վեն նաև վար­պե­տու­թյան դա­սեր Հադ­րու­թում գոր­ծող ար­վես­տի դպ­րո­ցի, ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի գե­ղար­վես­տի բաժ­նի սա­նե­րի հա­մար:
ՙՆկար­չա­կան սիմ­պո­զիումն ա­ռիթ է,- հա­մոզ­ված է Ե. Հայ­րի­յա­նը,- ար­վես­տի շուրջ հա­մախմ­բե­լու Ար­ցա­խի հին ու նոր բա­րե­կամ­նե­րին, ստեղ­ծե­լու ար­վես­տի գոր­ծեր, ո­րոնք կհի­շեց­նեն գե­ղե­ցի­կի ու հոգևո­րի հա­վեր­ժու­թյան մա­սին՚: Ան­հեր­քե­լի է մշա­կույ­թի դե­րը հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման, պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծում, պն­դում է բաժ­նի ղե­կա­վա­րը, քա­նի որ ա­ռանց­քում մարդն ու հա­սա­րա­կու­թյունն են` ի­րենց ներ­դաշ­նակ զար­գաց­ման, բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հով­ման և խա­ղա­ղու­թյան ձգ­տու­մով: Այս պարզ ի­մաստ­նու­թյան հս­տակ գի­տակ­ցու­մը և ճիշտ ըն­կա­լու­մը կա­րող են հզոր խթան հան­դի­սա­նալ մեր երկ­րում կա­յու­նու­թյան և խա­ղա­ղու­թյան ամ­րապ­նդ­մա­նը:
Սիմ­պո­զիու­մի այս տար­վա մաս­նա­կից­ներն են` Հո­վիկ Գաս­պա­րյան (Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, Շու­շի), Սամ­վել Թա­վա­դյան (Ար­ցախ, Ծո­վա­տեղ), Գևորգ Բա­բա­խա­նյան-Ըն­ծա (ՀՀ, Էջ­միա­ծին), Է­թի Ջա­փա­րի­ձե (Վրաս­տան, Թիֆ­լիս), Պա­վել Մուն­տիև (ՌԴ, Սոր­տա­վա­լա), Ար­մի­նե Ա­վա­գի­մյան (Ար­ցախ, Ստե­փա­նա­կերտ), Նի­նա Բոն­դա­րեն­կո (Ուկ­րաի­նա, Կիև), Յու­լյա Ան­տո­նյուկ (Բե­լա­ռուս, Մինսկ), Գո­հար Հա­րու­թյու­նյան (ՀՀ, Էջ­միա­ծին), Պու­նամ Չանդ­րի­կա Տա­գի (Հնդ­կաս­տան, Դե­լի), Յուր­գա Ավ­գուս­տայ­տի­տե (Լիտ­վա, Վիլ­նյուս), Յա­րոս­լավ Բոն­դա­րեն­կո (Ուկ­րաի­նա, Կիև), Սեր­գեյ Խա­չատ­րյան-Սեր­խաչ (ՀՀ, Երևան), Աբ­գար Խա­չատ­րյան (ՀՀ, Երևան), Վա­չա­գան Ա­լո­յան (ՀՀ, Ար­թիկ):
Սիմ­պո­զիու­մի ա­ջա­կից­ներն են ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մը, ՙԱ­րա­րատ՚, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րամ­նե­րը, ՙՄա­չա­նենց տու­րիզմ և արտ՚ ըն­կե­րու­թյու­նը, ՙԿա­տա­րո՚ գի­նու գոր­ծա­րա­նը, ՙArt PR՚ ըն­կե­րու­թյու­նը: Իսկ լրատ­վա­կան դաշտն ա­պա­հո­վում են Մոսկ­վա­յի ՙԺամ՚ է­լետ­րո­նա­յին ամ­սա­գի­րը, Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյու­նը:
Աշ­խա­տան­քա­յին բա­րի օ­րեր մաղ­թենք սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րին և սպա­սենք նոր հան­դի­պում­նե­րի:
;