comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Ա­միս­ներ ա­ռաջ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան ու Բեյ­րույ­թի Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նի միջև Ստե­փա­նա­կեր­տում կնք­վել էր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր: Այդ շր­ջա­նա­կում այս օ­րե­րին Ար­ցա­խում է Հայ­կա­զյա­նի ու­սա­նո­ղա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րին ըն­դու­նեց կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:

Նա­խա­րա­րը ող­ջու­նեց հու­շագ­րի ի­րա­կա­նաց­ման գործ­նա­կան այդ քայ­լը: Նշեց, որ հու­շագ­րի կե­տե­րից մեկն էլ վե­րա­բե­րում էր փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րին: ՙԿար­ծում եմ` մենք ար­դեն սկ­սել ենք հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրա­գի­րը և շա­հագր­գռ­ված ենք ա­վե­լի սեր­տաց­նե­լու այն, ո­րով­հետև Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նը սփյուռ­քի մեր միակ պե­տա­կան ճա­նա­չում ու­նե­ցող հայ­կա­կան հա­մալ­սա­րանն է, և շատ կարևոր եմ հա­մա­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը եր­կու բու­հե­րի միջև՚,-ա­սաց Ն. Ա­ղա­բա­լյա­նը: Ըստ նրա` հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րե­րը կա­րող են տար­բեր լի­նել թե՜ հա­մալ­սա­րան­նե­րի միջև և թե՜ ընդ­հա­նուր կր­թա­կան հա­մա­կար­գին առ­նչ­վող: Նա լիա­հույս է, որ կհա­ջոր­դեն ծրագ­րերն ու­սա­նող­նե­րի և դա­սա­խոս­նե­րի փո­խա­նակ­ման ա­ռու­մով ու կր­թամ­շա­կու­թա­յին այլ մի­ջոց­նե­րով: Օ­րի­նակ` շատ կու­զե­նար հա­մա­տեղ նա­խագ­ծեր ի­րա­կա­նաց­նել ա­մա­ռա­յին ճամ­բար­նե­րի կազ­մա­կերպ­ման ուղ­ղու­թյամբ: Հատ­կա­պես այս շր­ջա­նում ան­չափ կարևոր է փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը: ՙՑա­վա­լի է խոս­տո­վա­նել, որ մենք պա­տե­րազ­մի և ար­տա­քին վտան­գի ժա­մա­նակ ենք ա­վե­լի շատ հա­մախ­մբ­վում, իսկ խա­ղաղ ժա­մա­նակ­նե­րում փոքր-ինչ հե­ռա­նում ենք ի­րա­րից, ին­չը շատ վտան­գա­վոր է՚,-նկա­տեց նա­խա­րա­րը` հա­վե­լե­լով, որ ա­մեն ինչ պետք է ա­նել այդ կա­պերն ա­վե­լի սեր­տաց­նե­լու, մի­մյանց մո­տի­կից ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու հա­մար:
Պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար` Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղա­կան գրա­սե­նյա­կի տնօ­րեն Ռազ­միկ Գաբ­րիե­լյանն ա­սաց, որ ներ­կա­յա­ցել են հա­մալ­սա­րա­նում գոր­ծող մի շարք ա­կումբ­նե­րից մե­կի` Heritage Club (Մշա­կույ­թի կենտ­րոն)-ի ան­դամ­նե­րը: Նպա­տակն է Ար­ցա­խի հետ նոր կա­պեր հաս­տա­տել: Հա­վա­քել և Ար­ցախ են բե­րել 1000 կտոր գրա­կա­նու­թյուն ԱրՊՀ-ի և ԱԳՆ-ի հա­մար, որն ի­րա­կա­նաց­րել են նա­խորդ օրն այդ­տեղ ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ:
Ն. Ա­ղա­բա­լյանն ընդ­հա­նուր գծե­րով ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գը, հե­տաքր­քր­վեց սփյուռ­քա­հայ ու­սա­նող­նե­րի ընտ­րած մաս­նա­գի­տու­թյամբ, պա­տաս­խա­նեց նրանց հե­տաք­րք­րող հար­ցե­րին, ա­ռա­ջար­կեց ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տել Ար­ցա­խի դպ­րոց­նե­րում:
Պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով սր­տա­բաց ըն­դու­նե­լու­թյան հա­մար, նշեց, որ Բեյ­րութ վե­րա­դառ­նա­լուց հե­տո հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան և ու­սա­նող­նե­րի հետ կքն­նար­կեն ստաց­ված ա­ռա­ջարկ­նե­րը և, ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան` ձեռ­նա­մուխ կլի­նեն դրանց ի­րա­կա­նաց­մա­նը: Իսկ մինչ այդ կայ­ցե­լեն Ար­ցա­խի ու մայր Հա­յաս­տա­նի պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րե­րը: