comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈՐՍ՝ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿ-ԳՐՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՐՍ՝ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿ-ԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Վարդ­գես Օ­ՎՅԱՆ

 Մինչ այս գրու­թյու­նը մեջ­բե­րե­լը, ներ­կա­յաց­նեմ այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, որ նա­խոր­դել է այդ նա­մակ-գրու­թյա­նը և այն ի­րա­վի­ճա­կը, երբ գր­վել են այդ տո­ղե­րը։ 

1985 թվա­կա­նին հայրս հի­վան­դա­ցավ։ Կյան­քում եր­բեք չէր հի­վան­դա­ցել, և մենք մտա­ծում էինք, որ լուրջ բան չկա, շու­տով կր­կին ոտ­քի կկանգ­նի։ Հի­վան­դա­նո­ցում էր պառ­կած, պար­տա­ճա­նաչ ըն­դու­նում էր նշա­նակ­ված դե­ղա­մի­ջոց­նե­րը։ Ընդ­հան­րա­պես նա մարդ­կանց շատ էր հա­վա­տում, շուտ էր վս­տա­հում դի­մա­ցի­նին, որ բխում էր նրա ազն­վու­թյու­նից և պար­զամ­տու­թյու­նից։ Նույ­նիսկ մի ան­գամ մայրս ա­սաց. ՙԱ­մեն դեղ մի՜ խմիր, զգույշ ե­ղիր՚։ Թվում էր՝ մեկ-եր­կու օ­րից դուրս կգ­րեն հի­վան­դա­նո­ցից։ Բայց մի օր տե­սանք, որ վի­ճակն անս­պա­սե­լի ա­վե­լի է վա­տա­ցել։ Երևա­նից պրո­ֆե­սոր հրա­վի­րե­ցինք։ ՙԱյս հի­վան­դու­թյունն այս­պես չպի­տի զար­գա­նար, ինչ-որ բան այն չէ՚,- հո­րեղ­բորս մի կողմ քա­շե­լով` ա­սաց պրո­ֆե­սո­րը։

Հայրս այն տա­րի­նե­րին Ար­ցա­խում ի­րոք մեծ ժո­ղովր­դա­կա­նու­թյուն էր վա­յե­լում։ Շա~տ-շա­տերն էին նրան հար­գում ու սի­րում։ Ինքն էլ, լի­նե­լով ան­կեղծ, ազ­նիվ և բա­րե­սիրտ մարդ, ա­մե­նաան­ծա­նոթ շր­ջա­պա­տում ան­գամ մի քա­նի րո­պեում կա­րո­ղա­նում էր ջերմ, ըն­կե­րա­կան մթ­նո­լորտ ստեղ­ծել։ Բայց քա­նի որ հայրս նաև սուր հոդ­ված­ներ, ֆե­լիե­տոն­ներ, պամֆ­լետ­ներ և եր­գի­ծա­կան այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ էր գրում, նաև յու­րա­քան­չյուր ա­միս մար­զա­յին ռա­դիո­յով ե­թեր էր ար­ձակ­վում, ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած, ՙՄա­խա­թը՚, ո­րը մեր­կաց­նում-ծաղ­րում էր այն տա­րի­նե­րին հա­կաօ­րի­նա­կան, դա­տա­պար­տե­լի ա­րարք­նե­րով աչ­քի ըն­կած ՙհե­րոս­նե­րին՚, և այդ հա­ղորդ­ման խմ­բա­գի­րը հայրս էր, բնա­կա­նա­բար, նա չէր կա­րող նաև չա­րա­կամ­ներ ու թշ­նա­մի­ներ չու­նե­նալ։ Թերևս ոչ միայն այդ շր­ջա­պա­տում։ Հա­ճախ էր ըն­կեր­նե­րի և ոչ ըն­կեր­նե­րի, միան­գա­մայն ան­ծա­նոթ ըն­թեր­ցող­նե­րի մոտ կար­դում Բրեժնևին, Ա­լիևին, Կևոր­կո­վին և խոր­հր­դա­յին մե­ծու­փոքր պաշ­տո­նյա­նե­րին ուղղ­ված իր պամֆ­լետ­ներն ու է­պիգ­րամ­նե­րը։ Քիչ չէին նաև նրան նա­խան­ձող, այս­պես կոչ­ված, մեր­ձա­վոր­նե­րը...
Բայց ար­դեն ե­րեք շա­բաթ հայրս պառ­կած էր հի­վան­դա­նո­ցում, և այդ օ­րե­րին հա­զիվ հնա­րա­վոր լի­ներ պար­զել, թե ինչ էր նա­խոր­դել չա­րա­բաս­տիկ հի­վան­դու­թյա­նը։ Կամ` ին­չո՞ւ հան­կարծ վի­ճակն ա­վե­լի ծան­րա­ցավ... Մենք մտա­ծում էինք միայն նրան բու­ժե­լու, կյան­քը փր­կե­լու մա­սին։
Հայ­րի­կիս տե­ղա­փո­խե­ցինք Երևան։ Մայրս էր ու­ղեկ­ցում։ Կր­կին հի­վան­դա­նո­ցա­յին կյանք, հոգ­նե­ցու­ցիչ ստու­գում­ներ, նոր նշա­նա­կում­ներ, զա­նա­զան դե­ղա­մի­ջոց­նե՜ր...
Երևա­նից ե­կան։ Կր­կին հայ­րե­նի օ­ջա­խում էր, սե­փա­կան տա­նը։ Ժա­մա­նա­կը հո­սում է, բայց հորս վի­ճակն ա­մենևին չէր լա­վա­նում։ Ընդ­հա­կա­ռա­կը՝ ա­վե­լի էր նի­հա­րել, գու­նատ­վել։ Վեր­ջին հույ­սը Մոսկ­վան էր։ Բժիշկ ըն­կեր­նե­րը՝ Ե­ղի­շե Փա­րա­մա­զյա­նը, Է­դուարդ Ղու­կա­սյա­նը, Փա­րա­վոն Ա­դա­մյա­նը, Բե­նիկ Միր­զո­յա­նը և ու­րիշ­ներ, խոր­հուրդ տվե­ցին հայ­րի­կիս տա­նել Մոսկ­վա։
1986 թվա­կանն էր։ Ո­րո­շե­ցինք, որ նրան կու­ղեկ­ցի կրտ­սեր եղ­բայ­րը՝ Մաք­սի­մը։ Ես ու մայրս նրանց ու­ղեկ­ցե­ցինք Կի­րո­վա­բադ, որ­տե­ղից ինք­նա­թի­ռով պի­տի թռ­չեին Մոսկ­վա։ Ե­կավ հրա­ժեշ­տի պա­հը։
Ի դեպ, մեր ըն­տա­նի­քում աչ­քի չէինք ընկ­նում զգաց­մուն­քայ­նու­թյամբ։ Հայրս ջերմ, հայ­րա­կան սի­րով սի­րում էր մեզ՝ ինձ, որ ա­վագն էի, Նա­րի­նեին և եր­ջան­կա­հի­շա­տակ կրտ­սեր քրոջս՝ Նվար­դին։ Ես չեմ հի­շում, որ այն տա­րի­նե­րին համ­բու­րեինք մեր ծնող­նե­րին, ա­ռա­վել ևս՝ հայ­րի­կին, ո­րին ան­սահ­ման սի­րում էինք, և այդ սե­րը ցու­ցադ­րա­կան որևէ այլ ձևով չէինք կա­րո­ղա­նում ար­տա­հայ­տել, բա­ցի ներ­քուստ նրանց սի­րե­լուց, որ­դիա­բար պաշ­տե­լուց և մեր ծնող­նե­րով հպար­տա­նա­լուց։ Նույն կերպ մեր ծնող­ներն էին մեր հան­դեպ։ Բայց կար մե­կը, որ բա­ցա­ռու­թյուն էր կազ­մում մեր ըն­տա­նի­քում։ Մեր տան կրտ­սերն էր՝ Նվար­դը, ո­րին հայրս պաշ­տում էր, իսկ մենք այն­պես էինք նրան սի­րում, ինչ­պես ընդ­հան­րա­պես սի­րում են տան կրտ­սե­րին, ըն­տա­նի­քի փոք­րին։
Եվ ա­հա, ե­կավ հրա­ժեշ­տի պա­հը։ Գր­կեց ինձ և համ­բու­րեց։ Ես էլ ի­րեն համ­բու­րե­ցի՝ ցա­վով և հույ­սով, որ Մոսկ­վա­յից կվե­րա­դառ­նա այն­պես ձիգ, իր բարձր հա­սա­կով և նախ­կին հպար­տու­թյամբ ու կեն­սու­րա­խու­թյամբ լի...
Ան­ցավ ծանր ու սպա­սում­նե­րով լի եր­կու շա­բաթ։ Այն տա­րի­նե­րին մեծ դժ­վա­րու­թյամբ էինք կա­րո­ղա­նում հե­ռա­խո­սով կապ­վել մեր հե­ռա­վոր ազ­գա­կա­նի հետ, ո­րի տա­նը պի­տի հյու­րըն­կալ­վեին հայրս ու հո­րեղ­բայրս։ Այդ եր­կու շա­բաթն ան­ցավ ինչ­պես եր­կու տա­րի, ինչ­պես ծանր, մղ­ձա­վան­ջա­յին տա­րի­ներ։

Վեր­ջա­պես զան­գե­ցին և ա­սա­ցին, որ վե­րա­դառ­նում են։
Հորս դեմ­քին ոչ մի լավ փո­փո­խու­թյուն չն­կա­տե­ցինք։ Ընդ­հա­կա­ռա­կը՝ ա­վե­լի հոգ­նած տեսք ու­ներ։ Մեզ տես­նե­լով, աչ­քե­րը միայն կար­ճատև փայ­լե­ցին։ Գր­կել էի նրան և չէի ու­զում բաց թող­նել։ Կար­ծես ար­դեն կան­խազ­գում էի, որ օր օ­րի կորց­նում ենք նրան...
Կր­կին ան­կող­նա­յին ռե­ժիմ, ծանր ու դժ­վա­րին օ­րեր և ա­ղոտ, շա՛տ ա­ղոտ հույս, ո­րը, սա­կայն, մո­մի պես հալ­վե­լով, ար­դեն գրե­թե սպառ­վել էր։ Եվ 1987 թվա­կա­նի փետր­վա­րի 23-ին կե­սօ­րին մոտ, մեր օ­ջա­խում մի մեծ լույս հան­գավ։ Եվ ոչ միայն մեր օ­ջա­խում։ Հրա­ժեշ­տի ա­րա­րո­ղու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի սրա­հում էր. հա­զա­րա­վոր մեր հայ­րե­նա­կից­ներ էին ե­կել վեր­ջին հրա­ժեշ­տը տա­լու սի­րե­լի գրո­ղին։ Ըն­կեր­ներս պատ­մում են, որ դե­պի մեր հայ­րե­նի Դա­շու­շեն գյուղ շարժ­վող ավ­տո­մե­քե­նա­նե­րի շա­րա­սյան ծայ­րը չէր երևում...

* * *
Հայ­րի­կիս մա­հից ա­միս­ներ հե­տո, երբ ես ու քույ­րերս փոր­ձում էինք կար­գի բե­րել նրա պատ­կա­ռե­լի ար­խի­վը՝ բազ­մա­թիվ ձե­ռա­գիր ու մե­քե­նա­գիր է­ջե­րով, տաս­նյակ մշակ­ված ու վե­րամ­շակ­ված տար­բե­րակ­նե­րով, մի քա­նի տաս­նյակ հաս­տա­փոր տետ­րե­րով ու նո­թա­տետ­րե­րով, նո­թա­տետ­րե­րից մե­կում գտանք այս նա­մակ-գրու­թյու­նը։ Հայրս այն գրել էր մոս­կո­վյան մի հի­վան­դա­նո­ցում, սա­կայն, չգի­տես ին­չու, չէր ու­ղար­կել։
Գրու­թյան ա­ռա­ջին տո­ղե­րից, պարզ, խո­սակ­ցա­կան լեզ­վից զգաց­վում է, որ սկզ­բում մտա­դիր էր նա­մակ գրել մեզ, բայց հե­տո միտ­քը փո­խել էր և այն գրել որ­պես կարճ մտո­րում ինքն իր հետ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այդ օ­րե­րի ծանր ապ­րում­նե­րը, հոգ­նա­ծու­թյու­նը, հու­սա­խա­բու­թյու­նը և ծայ­րա­հեղ վատ տրա­մադ­րու­թյու­նը ստի­պել էր նրան փո­խել մեզ նա­մակ գրե­լու նախ­կին մտադ­րու­թյու­նը։ Հայրս չէր ցան­կա­ցել մեզ ա­վե­լի տխ­րեց­նել այդ նա­մա­կով։ Ա­հա այն.

Սի­րե­լի­ներս,
Մոսկ­վան ինձ ըն­դու­նեց տխուր ու մռայլ, և դա նո­րու­թյուն չէր ինձ հա­մար։ Մար­դիկ այս­տեղ կո­պիտ են. մի բան ես հարց­նում, իս­կույն վրա են քշում. ՙԻ՞նչ ես զահ­լա տա­նում՚։
Այ­սօր ա­վարտ­վե­ցին նախ­նա­կան պո­լիկ­լի­նի­կա­յին ա­նա­լիզ­ներս, վա­ղը պի­տի լի­նեմ բժշ­կի մոտ, ո­րը պի­տի ինձ հայտ­նի, թե հի­վան­դա­նո­ցում բուժ­վե­լու հա­մար կո­մի­սիան ե՞րբ պի­տի լի­նի... Ա­մեն ինչ այդ կո­մի­սիա­յից է կախ­ված՝ բաց կթող­նի՞ բուժ­վե­լու, թե՞ կա­սի՝ գնա տե­ղում բուժ­վիր։
Ա­մեն ինչ նման է տխուր ե­րա­զի. չեմ հաս­կա­նում, որ ես ես եմ և ի՞նչ եմ ա­նում այս ան­հո­գի մարդ­կանց մոտ։ Օ­րերս չեն մթ­նում և, ա­վե­լի ա­հա­վո­րը՝ չեն լու­սա­նում։
Մաք­սիմն այ­սօր դուրս ե­կավ ՙհե­տա­խու­զու­թյան՚, գու­ցե մո­տիկ շեն­քե­րում ժա­մա­նա­կա­վոր գի­շե­րե­լու որևէ տեղ գտ­նի։ Այս­տեղ նրան տեղ չեն տա­լիս, մի կերպ տե­ղա­վոր­վում ենք, իսկ Սե­դա­յի տղա­յի մոտ հնա­րա­վոր չէ. նա հենց ին­քը տն­կեց է, ու­րի­շի բնա­կա­րա­նում։ Լա­վա­գույն դեպ­քում նրա մո­տից կա­րող է միայն զան­գել ձեզ։
Փա­րա­վո­նի հե­քիաթ­նե­րը՝ հեշտ ըն­դու­նե­լու մա­սին, սոսկ հե­քիաթ­ներ են։ Ա­ռաջ­նե­րում այդ­պես էր... Հի­մա կով­կաս­ցի­նե­րը բժիշկ­նե­րի հա­մար ե­կամ­տի վա­րար աղ­բյուր են՝ միայն թե փող պո­կեն։ Ի­րենք՝ կով­կաս­ցի­ներն են մե­ղա­վոր. նրանց այդ­պես են սո­վո­րեց­րել։
Չգի­տեմ, կդի­մա­նա՞մ այս քաշք­շու­կին։ Բա­րե­կամ­ներ ու ծա­նոթ­ներ չու­նեմ, այս­տեղ ա­մեն ինչ ո­րո­շում է պն­դա­ճա­կա­տու­թյու­նը, նաև փո­ղը։ Սա իմ աշ­խար­հը չէ։ Բայց դե հույս ու­նեմ։
Ու­րեմն՝ ճա­կա­տա­գիրս կո­րոշ­վի այս վեր­ջին ե­րեք-չորս օ­րում։
Է՛հ, ե­րե­խա­նե­րիս եմ կա­րո­տե՛լ, շա՛տ։

* * *
Մոս­կո­վյան հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում 1986 թվա­կա­նին գրած այս տո­ղե­րից հե­տո նա այլևս գրիչ չի վերց­րել ձեռ­քը։ Մի քա­նի ան­գամ տա­նը փոր­ձել է գե­ղար­վես­տա­կան ինչ-որ կտոր­ներ, ման­րա­պա­տում­ներ թե­լադ­րել քույ­րե­րիս, բայց հե­տո հրա­ժար­վել է դրա­նից... Այլևս ստեղ­ծա­գոր­ծե­լու տրա­մադ­րու­թյուն չկար։ Դան­դաղ սպա­սում էր ան­խու­սա­փե­լիին, չնա­յած եր­բեմն մի քա­նի վայր­կյան պայ­ծա­ռա­նում էր և ա­սում, որ հենց կազ­դուր­վի, ան­պայ­ման հայ­րե­նի գյու­ղում տուն կկա­ռու­ցենք...