comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Խաչատրյան ՍՎԵՏԼԱՆԱ

 Արցախի ժուռնալիստների միությունում այսօր տեղի ունեցավ հրապարակախոս, ԱՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանի ՙԵս կառուցում եմ իմ հողի վրա՚ գրքի շնորհանդեսը: 

Գիրքը նվիրված է Արցախյան շարժման նվիրյալ Յուրի Ջհանգիրյանի կյանքին ու գործունեությանը, ով նախորդ դարի 80-ական թվականների վերջին ակտիվորեն ներգրավվելով Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու սուրբ գործին, ցավոք, իր մահկանացուն կնքեց ադրբեջանական բանտում:
Յուրի Ջհանգիրյանի հայրենասիրական գործունեության մասին բարձր գնահատանքով արտահայտվեցին ԱրԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը, գրքի հեղինակ Վարդգես Բաղրյանը, գրականագետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, Ասկերանի շրջանային ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը և ուրիշներ: Շնորհանդեսից հետո միջոցառումը շարունակվեց Ջհանգիրյանի հիմնադրած Հովսեփավան գյուղի` նրա անունը կրող կրթօջախում:
Հիշյալ միջոցառումների մասին մանրամասն կանդրադառնանք թերթի հաջորդ համարում: