comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆՆ Ա­ՎԵ­ԼԻ ԿՍԵՐ­ՏԱ­ՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆՆ Ա­ՎԵ­ԼԻ ԿՍԵՐ­ՏԱ­ՆԱ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս, Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պատ­վի­րա­կու­թյան այ­ցի շր­ջա­նա­կում, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում տե­ղի է ու­նե­ցել ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չախմ­բի հա­մեր­գը: Ներ­կա էին երևա­նյան պատ­վի­րա­կու­թյու­նը՝ ի դեմս Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մը՝ Սու­րեն Գրի­գո­րյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ՀԱԵ-ի Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, մշա­կու­թա­սեր ստե­փա­նա­կերտ­ցի­ներ:

ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չա­խում­բը հիմ­նադր­վել է 1992 թվա­կա­նին՝ ՙՀայ փոք­րիկ եր­գիչ­ներ՚ մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի և Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հո­վա­նու ներ­քո: Երգ­չախմ­բի հիմ­նա­դիրն ու գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն է խմ­բա­վար, Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յի պրո­ֆե­սոր, Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի տնօ­րեն Տիգ­րան Հե­քե­քյա­նը: Հիմ­նադր­ման հա­ջորդ տար­վա­նից երգ­չա­խումբն ու նրա մե­նա­կա­տար­նե­րը մաս­նակ­ցել են տար­բեր մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի? ա­մեն ան­գամ նվա­ճե­լով մր­ցա­նա­կա­յին տե­ղեր: ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չա­խում­բը 2001 թվա­կա­նին ար­ժա­նա­ցել է ՙԵվ­րո­պա­յի մշա­կույ­թի դես­պան՚ պատ­վա­վոր տիտ­ղո­սին, իսկ 2002 թվա­կա­նին` Երգ­չախմ­բա­յին ար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին ֆե­դե­րա­ցիա­յի կող­մից ճա­նաչ­վել է աշ­խար­հի լա­վա­գույն երգ­չախմ­բե­րից մե­կը: Երգ­չա­խում­բը պարգևատր­վել է նաև ՀՀ նա­խա­գա­հի և կա­ռա­վա­րու­թյան բարձ­րա­գույն պարգևնե­րով, ինչ­պես նաև ՙԼեո­նար­դո դա Վին­չի՚ ար­ծա­թե մե­դա­լով` Բնա­կան գի­տու­թյուն­նե­րի եվ­րո­պա­կան ա­կա­դե­միա­յի կող­մից:
Երգ­չախմ­բի եր­գա­ցան­կը խիստ բազ­մա­զան է. այն նե­րա­ռում է հին, միջ­նա­դա­րյան, վե­րած­նն­դի, ինչ­պես նաև դա­սա­կան, ժա­մա­նա­կա­կից, ժո­ղովր­դա­կան և հան­րա­մատ­չե­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ:
Եր­գա­ցան­կի բազ­մա­զա­նու­թյանն ա­կա­նա­տես ե­ղան նաև ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րը: Հա­մերգն սկս­վեց մաշ­տո­ցյան շա­րա­կա­նով, Կո­մի­տա­սի հոգևոր ե­րաժշ­տու­թյամբ, այ­նու­հետև ան­ցում կա­տար­վեց դե­պի Կո­մի­տա­սի աշ­խար­հիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, ար­դի հայ կոմ­պո­զի­տոր­ներ, արևմտյան դա­սա­կան­ներ և ար­դի ե­րաժշ­տու­թյուն, ընգ­րկ­վե­ցին կա­տակ-եր­գեր, ջա­զա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Ա­վար­տե­ցին մեր հե­րոս տղա­նե­րին և հա­յի իղ­ձե­րին նվիր­ված եր­գե­րով:
Իսկ մինչ հա­մեր­գը` խոսք ա­սաց Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը.
-Ան­չափ ու­րախ եմ, որ հեր­թա­կան ան­գամ տես­նում եմ մեր արևե­լյան մայ­րա­քա­ղա­քը՝ պայ­ծառ, մա­քուր, կո­կիկ ու ա­մե­նա­կարևո­րը՝ ա­նամպ եր­կն­քի տակ: Ընդ ո­րում, այս­տեղ մա­քուր են ոչ միայն փո­ղոց­ներն ու պու­րակ­նե­րը, այս­տեղ մա­քուր են մարդ­կանց աչ­քերն ու հո­գի­նե­րը, և մենք, ա­յո՜, Ար­ցա­խի հե­րոս ժո­ղովր­դի ջեր­մու­թյունն ու մաք­րու­թյու­նը պետք է հետ­ներս տա­նենք ու փո­խան­ցենք Ձեր երևա­նաբ­նակ եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին: Մի քա­նի շա­բաթ հե­տո Երևանն ըն­դու­նե­լու է Ֆուտ­բո­լի միչև 19 տա­րե­կան­նե­րի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը: Սա մեր քա­ղա­քի հա­մար, իս­կա­պես, խո­շոր ի­րա­դար­ձու­թյուն է լի­նե­լու: Իսկ բո­լո­րո­վին վեր­ջերս Ար­ցա­խում ու, մաս­նա­վո­րա­պես, Ստե­փա­նա­կեր­տում, բարձր մա­կար­դա­կով անց­կաց­վեց ֆուտ­բո­լա­յին մեկ այլ մի­ջազ­գա­յին մր­ցա­շար? CONIFA-ի գա­վա­թը: Մենք ոգևո­րու­թյամբ էինք հետևում այդ խա­ղե­րին: Ա­վե­լի մեծ ոգևո­րու­թյամբ սպա­սում ենք Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի մեկ­նար­կին, ո­րոնք նույն­պես կա­յա­նա­լու են Ար­ցա­խի հյու­րըն­կալ հո­ղում:

;