comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃԱ­ՆԱ­ՉԵՆՔ ՄԵԾՆ ԿՈ­ՄԻ­ՏԱ­ՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱ­ՆԱ­ՉԵՆՔ ՄԵԾՆ ԿՈ­ՄԻ­ՏԱ­ՍԻՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի հա­մեր­գը

Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը հու­նի­սի 15-ին կազ­մա­կեր­պել է հա­մերգ՝ նվիր­ված հայ մե­ծա­նուն ար­վես­տա­գետ, եր­գա­հան Կո­մի­տա­սին: Հա­մեր­գին հն­չել են միայն Կո­մի­տա­սի եր­գե­րը, մշա­կում­նե­րը, դաշ­նա­մու­րա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև նրա եր­գե­րի այլ կոմ­պո­զի­տոր­նե­րի մշա­կում­նե­րը: Կազ­մա­կեր­պիչ­նե­րը նպա­տակ ու­նեին նաև ներ­կա­նե­րին փոքր-ինչ մեր­ձեց­նել այդ անկ­րկ­նե­լի ան­հա­տի մարդ­կա­յին կեր­պա­րին:

Հա­մերգն սկ­սեց դպ­րո­ցի փոք­րիկ սա­նե­րի երգ­չա­խում­բը` Կո­մի­տա­սի ման­կա­կան ՙՀայր մեր՚ և ՙԱնձրևն ե­կավ՚ եր­գե­րով: Նրանք նաև աս­մուն­քե­ցին Կո­մի­տա­սի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից: Հն­չե­ցին դաշ­նա­մու­րա­յին պիես­ներ, ժող­գոր­ծիք­նե­րի հա­մար մշա­կում­ներ, հայտ­նի և նվազ հայտ­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Հայտ­նու­թյուն էր Կո­մի­տա­սի ՙՇո­րոր՚ պա­րը, ո­րը կա­տա­րեց բար­ձր­դա­սա­րան­ցի­նե­րի պա­րա­խում­բը: Կո­մի­տա­սի գրա­ռում­նե­րով պարն այդ վե­րա­կանգ­նել է ՙԿա­րին՚ հա­մույ­թի հիմ­նա­դիր, գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գա­գիկ Գի­նո­սյա­նը: Հն­չել են հոգևոր, աշ­խա­տան­քա­յին, գեղջ­կա­կան, հար­սա­նե­կան շար­քե­րից եր­գեր:
Հա­մեր­գը վա­րող ու­սու­ցի­չը հա­ճախ երկ­խո­սու­թյուն էր հաս­տա­տում ե­լույթ ու­նե­ցող­նե­րի հետ՝ այդ ձևա­չա­փով ե­րե­խա­նե­րի մոտ ամ­րապն­դե­լով Կո­մի­տա­սի կեն­դա­նի կեր­պա­րը: Այս­պես ներ­կա­նե­րը տե­ղե­կա­ցան, որ ի­րենց ի­մա­ցած մեծ ե­րաժշ­տա­գե­տը, ազ­գա­յին կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դի­րը, բա­նա­հա­վա­քը, հոգևո­րա­կա­նը շատ պարզ, կա­տա­կա­սեր մարդ էր, ով ապ­րում էր աս­կե­տա­բար, քնում էր գետ­նին՝ օգ­տա­գոր­ծե­լով ըն­դա­մե­նը մի փոք­րիկ կար­պետ:
Ներ­կա­նե­րը Կո­մի­տա­սին ճա­նա­չե­ցին նաև որ­պես մար­տի­կի, ով իր գա­ղա­փար­նե­րի հա­մար տա­րի­ներ շա­րու­նակ պայ­քար էր մղում: Մաս­նա­վո­րա­պես, մեծ ջանք թա­փեց ա­պա­ցու­ցե­լու, որ հայն ու­նի ինք­նու­րույն ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյուն, որ մեր մե­ղե­դի­նե­րը գա­լիս են հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից: Ու ե­թե օ­տար­նե­րը բա­վա­կա­նին ա­րագ հա­մոզ­վե­ցին այս ճշ­մար­տու­թյան մեջ, ա­պա մե­զա­նում գտն­վե­ցին մար­դիկ, ում դեմ նա եր­կա­րատև պայ­քար մղեց: Ի վեր­ջո, Կո­մի­տա­սը շա­հեց այն` ճա­նա­պարհ հար­թե­լով սե­րունդ­նե­րի հա­մար: Դա ա­պա­ցու­ցե­լու հա­մար նա եր­կար, քրտ­նա­ջան, ման­րազ­նին աշ­խա­տանք էր տա­նում ե­կե­ղե­ցի­նե­րի մա­տե­նա­դա­րան­նե­րում` հա­մե­մա­տե­լով հին ձե­ռագ­րե­րը, ար­տագ­րե­լով և մաք­րե­լով մե­ղե­դի­ներն օ­տար ազ­դե­ցու­թյուն­նե­րից: Կո­մի­տա­սի բնու­թագր­մամբ՝ հայ հին հոգևոր ե­ղա­նակ­նե­րը ՙպարզ ու վսեմ են, ան­պա­ճույճ ու ման­կա­կան միամ­տու­թյամբ հա­մեմ­ված, ան­մեղ ու հա­վա­տով ներկ­ված՚:
Հայտ­նու­թյուն ե­ղան Կո­մի­տա­սի քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րը: Վա­ղար­շա­պա­տում ա­կա­նա­տես լի­նե­լով Ռու­սա­կան կայս­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, Էջ­միած­նի հան­դեպ գոր­ծադ­րած ճն­շում­նե­րին, տես­նե­լով ազ­գա­յին կու­սակ­ցու­թյուն­նե­րի ան­հե­ռա­տես, ար­կա­ծախն­դիր պահ­ված­քը նման վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում` նա կոչ էր ա­նում հա­մախ­մբ­վել, զար­գա­նալ նյու­թա­պես ու բա­րո­յա­պես: ՙԹուր­քեն ոչ մի հույս մի՜ ու­նե­նաք, մի՜ սպա­սեք. նո­րա ու­ղե­ղը քա­րե ժայ­ռից է, զար­գաց­ման ա­նըն­դու­նակ, լոկ փշ­րե­լու հա­մար պի­տա­նի և ոտ­քի տա­կը սա­լա­հա­տա­կե­լուն հար­մար: Չպետք է բաժն­վենք, չպետք է խաբ­վենք Եվ­րո­պա­յի զա­նա­զան խոս­տում­նա­լից խաբ­կանք­նե­րին: … Ես չեմ կա­րող մտ­քես անց­նել, որ Ռուս կա­ռա­վա­րու­թյունն իր շա­հե­րը զո­հե մեզ, նա միշտ ձգ­տե­լու է պա­հել մեզ (ե­թե չմիա­նանք) ի­րեն կա­րոտ վի­ճա­կի մեջ, որ­պես­զի ա­պա­գա գրավ­ման ձեռն­տու տարր հան­դի­սա­նանք. ար­դեն մեր մեջ ջար­դերն ա­պա­ցույց են ա­սած­նե­րիս: Ըստ իս, ա­ռա­ջին քայլն է՝ բո­լոր հա­յու­թյանն ամ­փո­փել Ռու­սի իշ­խա­նու­թյան տակ, երկ­րորդ քայլն է՝ տն­տե­սա­պես ու բա­րո­յա­պես, զուտ ազ­գա­յին, ա­ռանց օ­տար ու մեզ ան­մարս գա­ղա­փար­նե­րով ա­ռաջ­նորդ­վե­լու՝ զար­գա­նալ: Եր­րորդ քայլն ար­դեն ին­քը՝ ռուս հե­ղա­փո­խու­թյունն է, որ պի­տի ա­նե, ո՜չ թե մենք. իսկ մենք օգտ­վե­լու ենք այդ քայ­լեն, սա­կայն պատ­րաստ­վե­լով՚,- գրել է Կո­մի­տա­սը դեռևս 1912 թվա­կա­նին:
Հա­մեր­գին ներ­կա են ե­ղել գյու­ղի հա­սա­րա­կու­թյու­նը, ինչ­պես և Հադ­րու­թում կազ­մա­կերպ­ված ՙԴի­զա­կի գույ­նե­րը՚ մի­ջազ­գա­յին սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րը: Բո­լորն էլ շատ բարձր գնա­հա­տե­ցին հա­մեր­գի այդ ձևա­չա­փով՝ տա­րաբ­նույթ տե­ղե­կու­թյուն­նե­րով հա­րուստ մա­տու­ցու­մը, ե­րե­խա­նե­րի պատ­րաստ­վա­ծու­թյու­նը: Ներ­կա­նե­րին, հատ­կա­պես հյու­րե­րին, ա­նակն­կալ էր սպաս­վում. հա­մեր­գի վեր­ջին մա­սում Կո­մի­տա­սի հոգևոր, աշ­խա­տան­քա­յին, է­պի­կա­կան եր­գե­րով հան­դես ե­կավ դպ­րո­ցի ժո­ղովր­դա­կան եր­գե­ցո­ղու­թյան դա­սա­տու Մա­րատ Հա­րու­թյու­նյա­նը: Նրա եր­գից հատ­կա­պես ոգևոր­վե­ցին օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը՝ նշե­լով, որ զգա­ցին Կո­մի­տա­սի եր­գե­րի խո­րու­թյու­նը, ինք­նու­րույ­նու­թյու­նը, տիե­զե­րա­կա­նու­թյու­նը: Նրանք ցան­կա­ցան ծա­նո­թա­նալ նաև այս յու­րա­տիպ հա­մեր­գի սցե­նա­րի հե­ղի­նակ, դպ­րո­ցի դա­սա­տու Ա­նա­հիտ Բաղ­դա­սա­րյա­նի հետ` շա­րու­նա­կե­լով Կո­մի­տա­սի մա­սին զրույ­ցը:
Այ­նու­հետև հյու­րե­րը շր­ջե­ցին դպ­րո­ցում, ծա­նո­թա­ցան կի­րա­ռա­կան ար­վես­տի, գե­ղան­կար­չու­թյան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի գոր­ծե­րին: Նրանք շատ զար­մա­ցած էին, որ Ար­ցա­խի գյու­ղե­րում գոր­ծում են նման բարձր մա­կար­դա­կի ար­վես­տի դպ­րոց­ներ: Դպ­րո­ցի տնօ­րեն Սու­սան­նա Բա­լա­յա­նը, պատ­մե­լով դպ­րո­ցի հիմն­ման ու զար­գաց­ման մա­սին, ըն­դգ­ծեց, որ դպ­րո­ցը միշտ ա­ռաջ­նորդ­վում է ազ­գա­յին մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, այն է` կր­թել, դաս­տիա­րա­կել մա­տաղ սե­րունդ ազ­գա­յին մշա­կույ­թի հա­րուստ ժա­ռան­գու­թյան հի­ման վրա՝ հա­ղոր­դա­կից դարձ­նե­լով նաև հա­մաշ­խար­հա­յին ար­ժեք­նե­րին: Դպ­րո­ցի տնօ­րե­նը հա­մոզ­ված է, որ ե­թե մե­զա­նում յու­րա­քան­չյուրն իր աս­պա­րե­զում դառ­նա ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի նվի­րյալ, պե­տու­թյունն էլ խրա­խու­սի մարդ­կանց նման տե­սա­կը, կփոխ­վի ժո­ղովր­դի մտա­ծե­լա­կերպն ու վե­րա­բեր­մունքն ազ­գա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյան հան­դեպ: Դեռ 20-րդ դա­րաս­կզ­բում Կո­մի­տասն էր ա­սում. ՙՄենք կեն­սու­նակ ենք, լու­սո որ­դե­գիր ու կա­րա­պետ ենք խա­վար վայ­րե­րում, շի­նա­րար ենք… անն­կուն բան ու­նենք մեր մեջ` մի ան­մար լույս՚: