comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԵՍ ԿԱ­ՌՈՒ­ՑՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈ­ՂԻ ՎՐԱ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ԿԱ­ՌՈՒ­ՑՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈ­ՂԻ ՎՐԱ՚

Վարդ­գես ԲԱՂ­ՐՅԱՆ

(Հատ­ված գր­քից)

Հով­սե­փա­վանն աչ­քի փուշ էր դար­ձել Ադր­բե­ջա­նի, հատ­կա­պես Խո­ջա­լուի հա­մար։ Ա­սեմ, որ 1990 թվա­կա­նի սկզ­բին Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեին փո­խա­րի­նեց Ադր­բե­ջա­նի կազմ­կո­մի­տեն, ո­րը սար­սա­փե­լի բռ­նաճն­շում­ներ սկ­սեց հայ բնակ­չու­թյան դեմ, հատ­կա­պես Շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րի նկատ­մամբ։ Ար­դեն բան­տախ­ցում էր Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վը, շու­տով նույն բախ­տին ար­ժա­նա­ցան Ռազ­միկ Պետ­րո­սյա­նը, Համ­լետ Գրի­գո­րյա­նը, Ռա­ֆա­յել Գաբ­րիե­լյա­նը, Ռու­դիկ Ա­զա­րյա­նը և շատ ու­րիշ­ներ։ Այս ան­գամ Յու­րի Ջհան­գի­րյա­նին կար­ծես թե խնա­յե­ցին, և նա իր գա­ղա­փա­րա­կից ըն­կեր­նե­րի հետ քիչ բան չա­րեց, որ­պես­զի ա­զատ ար­ձա­կեն Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վին։
Այդ ըն­թաց­քում Հով­սե­փա­վա­նի շի­նա­րա­րու­թյունն, ի­հար­կե, շա­րու­նակ­վում էր, սա­կայն ադր­բե­ջան­ցի­ներն ա­մեն ինչ ա­նում էին գոր­ծըն­թա­ցը խան­գա­րե­լու հա­մար։ Մե­րոնք ան­պա­տաս­խան չէին թող­նում նրանց տմար­դի ա­րարք­նե­րը, և հա­կա­մար­տու­թյունն ա­վե­լի էր սր­վում։ Հով­սե­փա­վա­նի շի­նա­րար­նե­րին ու պաշտ­պան­նե­րին օգ­նու­թյան էին գա­լիս հարևան գյու­ղե­րի կա­մա­վո­րա­կան­նե­րը, քան­զի բո­լորն էին գի­տակ­ցում, թե իր աշ­խար­հագ­րա­կան ?իր­քով ինչ­պի­սի կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­ներ Հով­սե­փա­վա­նը։ Մի խոս­քով, կռ­վում կա­ռուց­վում էր Հով­սե­փա­վա­նը։ Օ­րե­րից մի օր Խո­ջա­լուի կող­մից թուրքն ան­ցավ գե­տը և ե­կավ Ջհան­գի­րյա­նի մոտ։
¬Ձեռք քա­շիր քո սկ­սած գոր­ծից,¬ ա­սաց թուր­քը։
¬Ես իմ հո­ղի վրա եմ կա­ռու­ցում,¬ կտ­րեց Ջհան­գի­րյա­նը։
Տես­նե­լով, որ ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում հա­մո­զել՝ փոր­ձեց խո­սել թր­քա­վա­րի.
¬Ա­րած ծախ­սիդ ար­ժե­քը կտանք։
Ջհան­գի­րյա­նը քմ­ծի­ծաղ տվեց։
¬Քա­ռա­պա­տիկ կվ­ճա­րենք,¬ պն­դեց թուր­քը և հա­մոզ­վե­լով, որ սա­կար­կելն այլևս ա­նօ­գուտ է, քոռ ու փոշ­ման հե­ռա­ցավ։
Յու­րի Ջհան­գի­րյանն իր օ­րագ­րում գրում է. ՙՀա­յաս­տա­նից 8 հա­զար տն­կի ստա­ցանք։ Շա­բա­թօ­րյակ հայ­տա­րա­րե­ցինք և սկ­սե­ցինք այ­գու հիմ­նադ­րու­մը։ Թուր­քե­րին դա կա­տա­ղեց­րեց։ 200 հո­գով ե­կան և այ­գու ջու­րը շր­ջե­ցին ի­րենց կող­մը։ Մենք շատ քիչ էինք, չկա­րո­ղա­ցանք դի­մադ­րել։ Հա­ջորդ օ­րը մեր տղա­նե­րը՝ Կա­րե­նը, Սա­սու­նը, Վլա­դի­կը, ձիե­րով գնա­ցին առ­վի հու­նը շր­ջե­լու մեր կող­մը։ Ի­րենք 200 հո­գի, մենք՝ 10։ Հրաձ­գու­թյուն։ Զոհ չկա եր­կու կող­մից։ Հա­ջորդ օ­րը ծա­ռա­տուն­կը շա­րու­նա­կե­ցինք՚։
Ա­հա այդ­պես էին պաշտ­պա­նում և շե­նաց­նում Հով­սե­փա­վա­նը։
Պահ­պան­վել է Յու­րի Ջհան­գի­րյա­նի նա­մա­կը՝ գր­ված 1990 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 4-ին։ Դա նա­մակ չէ սոսկ, այլ հայ­րե­նա­սի­րու­թյան դաս մո­լոր­ված­նե­րին։ Ա­հա այդ նա­մա­կը։ ՙԻմ թան­կա­գին հա­րա­զատ­նե՜ր։ Մենք ողջ ու ա­ռողջ ենք, պայ­քա­րում ենք թուր­քե­րից Ար­ցա­խը ա­զա­տագ­րե­լու հա­մար։ Բա­ցառ­վում է Ղա­րա­բա­ղի են­թա­կա­յու­թյունն ա­զե­րի­նե­րին։ Բաք­վի և Մոսկ­վա­յի նպա­տակն է խարխ­լել հա­յե­րի միաս­նու­թյու­նը երկ­րի ներ­սում և ար­տա­սահ­մա­նում։ Դա նրանց մա­սամբ հա­ջող­վել է, ի դեմս նրանց, ով­քեր, վա­խե­նա­լով թուր­քե­րի բար­բա­րո­սու­թյուն­նե­րից և Մոսկ­վա­յի զոր­քե­րից, թո­ղել են ի­րենց հայ­րե­նի ե­զեր­քը և մեկ­նել օ­տար ա­փեր, ո­րոնց այն­տեղ սպառ­նում են ա­սի­մի­լյա­ցիա և ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան կո­րուստ։ Մենք՝ բնիկ ղա­րա­բաղ­ցի­ներս, ա­մուր ենք կանգ­նած մեր ի­րա­վունք­նե­րի հա­մար և հա­մոզ­ված ենք, որ չկա մի ուժ, ո­րը կա­րող է ճն­շել մեր Շար­ժու­մը։
Ես ձեզ զգու­շաց­րել եմ Բաք­վում, զգու­շաց­նում եմ նաև հի­մա. օ­տար աս­տի­ճա­նով բարձ­րա­նա­լը դժ­վար է։ Վե­րա­դար­ձեք ձեր եր­կի­րը, Հայ­կա­կան շար­ժու­մը ձեզ հա­մար կս­տեղ­ծի ա­մեն ինչ։ Հի­շեք ձեր ան­ցյալ­նե­րի ձայ­նե­րը նրանց շի­րիմ­նե­րից։
Իմ ըն­տա­նի­քը, փառք ու պա­տիվ իմ հան­գու­ցյալ ծնող­նե­րին, սկ­սել է շատ պետ­քա­կան, պա­տաս­խա­նա­տու և հա­մար­ձակ գործ՝ պաշտ­պա­նել Ար­ցա­խը թուր­քե­րից։ Դա Հով­սե­փա­վան գյու­ղի շի­նա­րա­րու­թյունն է։ Ինձ օգ­նում է ամ­բողջ հա­յու­թյու­նը։ Այն կա­ռուց­վում է բո­լոր նրանց հա­մար, ով­քեր ու­նեն հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյուն և կվե­րա­դառ­նան հայ­րե­նիք։ Փո­ղը դա դեռ կյանք չէ, կյան­քը հայ­րե­նիքն է, պա­տի­վը։ Այն, ինչ ձեզ հետ ա­րել են թուր­քե­րը Սում­գա­յի­թում և Բաք­վում, մենք վրեժ­խն­դիր կլի­նենք, միա­ցեք մեզ։ Դուք ու­նեք չք­նաղ հայ­րե­նիք, ո­րը լքել եք։ Հայ­րե­նի­քը բո­լո­րի հա­մար կգտ­նի և՜ աշ­խա­տանք, և՜ տուն, և՜ ա­մեն ինչ։ Սթափ­վե՜ք, հե­տո ուշ է լի­նե­լու։
Ու­ղար­կում եմ թեր­թը, որ­տեղ մա­սամբ գր­ված է մեր գոր­ծե­րի մա­սին։ Ե­թե ձեր հի­շո­ղու­թյան մեջ մնա­ցել են հայ­կա­կան տա­ռե­րը, ո­րոնք 1500 տա­րի հնա­րա­վո­րու­թյուն են տվել պահ­պա­նել մեր ազ­գը, կար­դա­ցեք և վե­րա­դար­ձեք, մենք ու­րա­խու­թյամբ ձեզ կըն­դու­նենք մեր հա­րա­զատ, չք­նաղ հո­ղի վրա։ Ձեր նախ­նի­նե­րի ձայ­նը հոր­դո­րում է ձեզ վե­րա­դառ­նալ։
Ցա­վով համ­բու­րում եմ բո­լո­րիդ։ Մենք ա­մուր ենք մեր լեռ­նե­րի պես։ Վե­րա­դար­ձեք։ Յու­րի Ջհան­գի­րյան։ Հով­սե­փա­վան՚։