comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՆ­ՉՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀՐԱՇՔ­ՆԵՐ ԵՆ ԳՈՐ­ԾՈՒՄ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆ­ՉՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀՐԱՇՔ­ՆԵՐ ԵՆ ԳՈՐ­ԾՈՒՄ...

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Հու­նի­սի 21-ը (1982 թվա­կա­նից) նշ­վում է որ­պես Ե­րաժշ­տու­թյան տոն, ո­րի նպա­տակն է հան­րա­մատ­չե­լի դարձ­նել ե­րաժշ­տա­կան փորձն ու այն փո­խան­ցել սե­րունդ­նե­րին: Իմ զրու­ցակ­ցի՝ Նա­դեժ­դա Հա­կո­բյա­նի (դաշ­նա­կա­հա­րու­հի, Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի դա­սա­տու) հա­մար ե­րաժշ­տու­թյու­նը եր­ջան­կու­թյուն է, ա­ռանց ո­րի իր կյան­քը տխուր ու միայ­նակ կհա­մա­րեր։ Ըն­տա­նի­քում ե­րա­ժիշտ­ներ չկա­յին, սա­կայն ծնող­նե­րը ե­րաժշ­տա­սեր մար­դիկ էին։ Եղ­բայ­րը և քույ­րը ե­րաժշ­տա­կան դպ­րոց էին հա­ճա­խում։ Հենց նրանց շնոր­հիվ էլ ման­կուց հո­գե­հա­րա­զատ դար­ձան դաշ­նա­մուրն ու ա­կոր­դեո­նը։

-Ար­դեն ման­կա­պար­տե­զում մայրս, նկա­տե­լով ե­րաժշ­տու­թյան հան­դեպ իմ սե­րը, ո­րո­շեց ինձ ե­րաժշ­տա­կան դպ­րոց տա­նել։ Ու­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րին ես մաս­նակ­ցում էի բո­լոր հա­մերգ­նե­րին ու մր­ցույթ­նե­րին։ Իմ ա­ռա­ջին ե­րաժշ­տա­կան ե­լույթն էլ 7 տա­րե­կա­նում, հենց հա­րա­զատ ման­կա­պար­տե­զում էր։ Այդ ժա­մա­նակ ես վալս էի նվա­գում իմ հա­սա­կա­կից հան­դի­սա­տե­սի հա­մար,-ժպի­տով հի­շում է Նա­դեժ­դան և շա­րու­նա­կում,-1990 թվա­կա­նին ինձ բախտ վի­ճակ­վեց լի­նել ա­ռա­ջին­նե­րից մեկն այն դաշ­նա­կա­հար­նե­րից, ով­քեր մեկ­նե­ցին Երևան՝ մաս­նակ­ցե­լու Ա. Բա­բա­ջա­նյա­նի ան­վան մր­ցույ­թին ու ար­ժա­նա­նալ պատ­վոգ­րի։ Քա­նի որ այդ տա­րի­նե­րին Ար­ցա­խում պա­տե­րազմ էր, ուսումս  շարունակեցի Երևա­նի Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նում, որ­տեղ սո­վո­րե­ցի մեկ տա­րի։ Ար­ցախ վե­րա­դառ­նա­լուց հե­տո գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տե­ցի դաշ­նա­մու­րի և ե­րաժշ­տու­թյան տե­սու­թյան ֆա­կուլ­տետ­նե­րը։ Քն­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ սո­վո­րա­բար չեն ծա­փա­հա­րում, ինչ­պես` հա­մերգ­նե­րի։ Մեր կուր­սում 12 դաշ­նա­կա­հար կար, իսկ քն­նու­թյա­նը ես ե­լույթ ու­նե­ցա 11-րդ հա­մա­րի տակ։ Դա բա­վա­կա­նին բարդ ու պատ­վա­վոր ծրա­գիր էր։ Իմ կա­տար­ման վեր­ջում դահ­լի­ճը ծա­փա­հա­րեց։ Ան­կեղծ ա­սած, շատ զար­մա­ցա։ Կար­ծե­ցի ու­սա­նող­ներն են։ Շրջ­վում եմ և տես­նում, որ ամ­բողջ դահ­լի­ճը՝ նե­րա­ռյալ և քն­նու­թյունն ըն­դու­նող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, ծա­փա­հա­րում է։ Դա շատ հա­ճե­լի էր։ Նրանք էին, որ միա­ձայն պն­դե­ցին, որ­պես­զի ես ու­սումս շա­րու­նա­կեմ Երևա­նի կոն­սեր­վա­տո­րիա­յում։
Մեր զրույցն ընդ­միջ­վում էր դաշ­նա­մու­րի հո­գե­պա­րար նվա­գով։ Այ­նու­հետև Նա­դեժ­դան ցույց տա­լիս պատ­վոգ­րեր, հու­շան­վեր­ներ, լու­սան­կար­ներ իր շր­ջա­գա­յու­թյուն­նե­րից՝ իր հա­ջո­ղու­թյուն­նե­րը նախևա­ռաջ կա­պե­լով իր ու­սու­ցիչ­նե­րի հետ.
- Իմ բախ­տը շատ է բե­րել կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սու­ցիչ­նե­րի հար­ցում։ Ինձ դա­սա­վան­դում էին լա­վա­գույն­նե­րից՝ պրո­ֆե­սոր Ա­լեք­սանդր Գուր­գե­նո­վը և Գա­լի­նա Մել­կու­մո­վան։ Նրանք մեծ հետք թո­ղե­ցին իմ հե­տա­գա ողջ գոր­ծու­նեու­թյան վրա։ Կոն­սեր­վա­տո­րիա­յում 5-ա­մյա ու­սու­մը ես ա­վար­տե­ցի 4 տար­վա ըն­թաց­քում, քա­նի որ ժա­մա­նա­կից շուտ հանձ­նե­ցի բո­լոր քն­նու­թյուն­նե­րը։
Նա­դեժ­դա Հա­կո­բյա­նը 2000 թվա­կա­նից աշ­խա­տում է Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նում՝ որ­պես կոն­ցերտ­մեյս­տեր և դա­սա­տու։ Այս ըն­թաց­քում աշ­խա­տել է նաև Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նում, պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նում, ՙՄռա­կած՚ երգ­չախմ­բում, ինչ­պես նաև հա­մա­գոր­ծակ­ցում էր Շու­շիի ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի ու Ար­ցա­խի կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հետ։ Զու­գա­հե­ռա­բար ե­լույթ­ներ էր ու­նե­նում ջազ բեն­դի հետ, ինչ­պես նաև ար­ցախ­ցի և ար­տա­սահ­ման­ցի բա­զում կա­տա­րող­նե­րի ՝ ջու­թա­կա­հար­նե­րի, վո­կա­լիստ­նե­րի, կլառ­նե­տա­հար­նե­րի հետ։
Խո­սե­լով վար­պե­տու­թյան դա­սե­րի ու ար­տագ­նա հան­դի­պում­նե­րի մա­սին, թե ինչ են տա­լիս այս շփում­նե­րը, Նա­դեժ­դան պա­տաս­խա­նեց.
-Վեր­ջին տա­րի­նե­րին Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ տար­բեր վար­պե­տու­թյան դա­սեր, գա­լա հա­մերգ­ներ են անց­կաց­վում, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում շատ հե­տաքր­քիր ե­րա­ժիշտ­ներ են հրա­վիր­վում, ո­րոնց հետ շատ հա­ճե­լի է հա­մա­գոր­ծակ­ցե­լը։ Մեզ հա­մար շատ կարևոր է այլ մշա­կույ­թի հետ ծա­նո­թու­թյունն ու հա­ղոր­դակց­վե­լը։ Եր­բեմն ցան­կու­թյուն է ա­ռա­ջա­նում, որ­պես­զի մենք էլ հա­ճախ ար­տագ­նա հան­դի­պում­ներ ու­նե­նանք և ցույց տանք մեր վար­պե­տու­թյու­նը։ Ին­չու ոչ։ Օ­րի­նակ, որ­պես կոն­ցերտ­մեյս­տեր, ես հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցել եմ մի քա­նի մր­ցույթ­նե­րի տար­բեր եր­կր­նե­րում՝ մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տա­նում, Լիտ­վա­յում, Դա­նիա­յում, Իս­պա­նիա­յում։
Դաշ­նա­կա­հա­րի հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­նեն Բա­խի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Սի­րում է կա­տա­րել նաև Բեթ­հո­վեն, Շու­ման։ Այս ըն­թաց­քում Նա­դեժ­դան հան­դես է ե­կել մե­նա­հա­մերգ­նե­րով.
-Իմ ա­ռա­ջին մե­նա­հա­մեր­գը Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցավ 2015 թվա­կա­նին՝ Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի տնօ­րեն Նաի­րա Նա­ջա­րյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Դա ինձ հա­մար շատ նշա­նա­կա­լի և ու­րա­խա­լի ի­րա­դար­ձու­թյուն էր, քա­նի որ շա­տերն ինձ գի­տեն որ­պես կոն­ցերտ­մեյս­տեր, իսկ ա­հա որ­պես մե­նա­կա­տար՝ ոչ։ Բա­վա­կա­նին ընդ­գր­կուն ծրագ­րով այդ մե­նա­հա­մեր­գը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց ցու­ցադ­րել նաև իմ կա­տա­րո­ղա­կան ար­վես­տը։ Այ­դու­հան­դերձ, մե­նա­հա­մեր­գի ըն­թաց­քում իմ գլ­խա­վոր նպա­տա­կը դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան նկատ­մամբ սեր արթ­նաց­նելն էր։ Հու­սամ, ա­ռա­ջի­կա­յում կկա­յա­նա իմ հին­գե­րորդ մե­նա­հա­մեր­գը։
Ցա­վոք, ներ­կա­յումս ամ­բողջ աշ­խար­հում դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան նկատ­մամբ սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը նվազ­ման մի­տում ու­նեն։ Գե­րիշ­խո­ղը ժա­ման­ցա­յին շոու­ներն են։ Իսկ իմ զրու­ցա­կի­ցը հա­մոզ­ված է, որ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը կա­րող է աշ­խար­հը դարձ­նել ա­վե­լի լա­վը, ա­ռա­վել մա­քուր, լու­սա­վոր…