comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹՈՂ ՈՒՆԻ ՙՄԵՂՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹՈՂ ՈՒՆԻ ՙՄԵՂՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

  Հունիսի 17-26-ը ՀՀ բոլոր մարզերում և Արցախում տեղի է ունենում ՙԿենգուրու՚ մաթեմատիկական, ՙՄեղու՚ հայերենի և ՙՌուսական արջուկ՚ ռուսաց լեզվի մրցույթների մրցանակակիր աշակերտների մրցանակաբաշխություն: Դպրոցական զանգվածային այս մրցույթների պաշտոնական կազմակերպիչը ՙԱյբ՚ կրթական հիմնադրամն է: Դրանք անցկացվում են Հայաստանում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արցախում` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Հունիսի 21-ին Բերձորում և Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ՙԱյբ՚-ի մրցութային ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանի հանդիպումը մրցանակակիր աշակերտների, դպրոցների ներկայացուցիչների և ծնողների հետ:

Մրցանակակիրներին ողջունեց և շնորհավորեց ԱՀ ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը` նշելով, որ հաղթողի մեկնարկը տրված է.  Արցախն արդեն հաղթող ունի ՙՄեղու՚ մրցույթից` Ստեփանակերտի հ. 9 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Բալայանը:

Շ. Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ երեք մրցույթներն ընդհանուր առմամբ ունեն 3100 մրցանակակիր: Նրանցից 240-ը Արցախից է: Նա հավաստագրեր հանձնեց մասնակից դպրոցներին, պատվոգրեր և նվերներ` մրցանակակիրներին: Անակնկալ մրցանակ էլ կար. ՙԿենգուրու՚ մրցույթին 10 տարի անընդմեջ  մասնակցելու և առանց կարգը խախտելու, անկողմնակալ մրցույթ անցկացնելու համար 26 դպրոց արժանացել է հատուկ մրցանակի, որից երկուսն Արցախից են` Ստեփանակերտի ֆիզմաթ և հ. 12 հիմնական դպրոցները: