comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀՈՒ­ՄՈ­ՐԻ ԼԻ­ԳԱ՚-Ն ԾԱ­ՌԱ­ՅՈՒՄ Է ՆՊԱ­ՏԱ­ԿԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀՈՒ­ՄՈ­ՐԻ ԼԻ­ԳԱ՚-Ն ԾԱ­ՌԱ­ՅՈՒՄ Է ՆՊԱ­ՏԱ­ԿԻՆ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Օ­րերս Մար­տու­նու մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նում շրջ­կենտ­րո­նի հու­մո­րա­սեր­նե­րի հա­մար ֆան­տաս­տիկ շոու ներ­կա­յաց­րե­ցին ՙՀու­մո­րի լի­գա՚ նա­խագ­ծի լա­վա­գույն և սիր­ված ՙԱր­ցա­խի բու­հե­րի հա­վա­քա­կան՚, ՙԳոլֆ 3՚, ՙՀետ-թրիկ՚, ՙԶվե­րա­պո­լիս՚ թի­մե­րը։

Մեր հան­դի­սա­տե­սին, ի­րա­վամբ, հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց մեկ ժա­մից ա­վել լիա­թոք զգալ ծի­ծա­ղի համն ու բույ­րը։ Այն մեր հա­սա­րա­կու­թյան մեջ վե­րաարթ­նաց­րեց հու­մո­րի զգա­ցու­մը։
-ՙՀու­մո­րի լի­գա՚ նա­խա­գի­ծը, ե­թե կա­րե­լի է նաև այլ կերպ կո­չել, Հա­յաս­տա­նի հու­մո­րի բաց ա­ռաջ­նու­թյու­նը, ստեղծ­վել է հե­ռուս­տա­տե­սա­յին ո­լոր­տում ե­րի­տա­սարդ­նե­րին նոր ժա­ման­ցով ա­պա­հո­վե­լու և ինք­նադրսևոր­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լու նպա­տա­կով։ Հաշ­վի առ­նե­լով եր­կու ե­թե­րաշր­ջան­նե­րի բարձր վար­կա­նի­շը, հան­դի­սա­տե­սի հե­տաք­րք­րու­թյունն ու սե­րը, կա­րե­լի է ա­սել` ծրա­գի­րը ծա­ռա­յել է իր նպա­տա­կին։ Այս ե­թե­րաշր­ջա­նում ԱՀ-ն ներ­կա­յաց­նող թի­մը հա­մալր­ված էր Ար­ցա­խի բու­հե­րի ու­սա­նող­նե­րով և, հա­վա­քա­կան թի­մով ներ­կա­յա­նա­լով ծրագ­րին, կա­րո­ղա­ցել է սիր­վել և՜ հան­դի­սա­տե­սի, և՜ ժյու­րիի կող­մից։ ՙՄենք հա­սել ենք եզ­րա­փա­կիչ խա­ղին և գրա­վել 4-րդ հո­րի­զո­նա­կա­նը։ Իսկ ընդ­հա­նուր մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան ըն­թաց­քում ես ար­ժա­նա­ցել եմ ՙԼա­վա­գույն կեր­պար՚ մր­ցա­նա­կին։ Ե­թե­րաշր­ջա­նի ա­վար­տից հե­տո հա­մեր­գա­յին շոու-ծրագ­րով ՙՀու­մո­րի լի­գա­յի՚ բո­լոր թի­մե­րը հան­դես ե­կան Երևա­նում։ Կար­ծում եմ` նման ծրագ­րե­րը պա­հանջ­ված են նաև Ար­ցա­խում։ Ստե­փա­նա­կեր­տի հա­մերգ­նե­րից զատ ա­ռա­ջար­կե­ցի ևս մեկ հա­մերգ անց­կաց­նել մեր քա­ղա­քում: Հան­դի­սա­տե­սի մեծ մա­սը ե­րի­տա­սարդ­ներ և պա­տա­նի­ներ էին, ինչն ինք­նին ստի­պում էր հա­մա­պա­տաս­խան լսա­րա­նի հա­մար ներ­կա­յա­նալ հա­մա­պա­տաս­խան սցե­նա­րով: Լսում ենք նաև քն­նա­դա­տու­թյուն­ներ, ստա­նում հա­կա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, շատ հա­ճե­լի հան­դի­սա­տես ու­նենք՚,- մեզ հետ ու­նե­ցած զրույ­ցի ժա­մա­նակ ա­սաց ՙԱր­ցա­խի բու­հե­րի հա­վա­քա­կան՚ թի­մի ան­դամ Հո­վիկ Հով­սե­փյա­նը: