comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՐ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Վեր­ջերս ՀՀ գրող­նե­րի միու­թյան Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյան տա­նը տե­ղի ու­նե­ցավ Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի 17-րդ հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ Երևա­նից, Հա­յաս­տա­նի մար­զե­րից և Ար­ցա­խից։ Հա­մա­ժո­ղո­վի նպա­տակն է ա­պա­հո­վել գրա­կան կյան­քի աշ­խույժ ըն­թաց­քը։ Այս նշա­նա­կա­լի ի­րա­դար­ձու­թյունն ա­մեն տա­րի հա­մախմ­բում է ե­րի­տա­սարդ և ա­վագ սերն­դի գրա­կան մշակ­նե­րին, ո­րոնց շփում­ներն ու փոր­ձի փո­խա­նա­կու­մը, գրա­կան ու գրա­կա­նա­գի­տա­կան խն­դիր­նե­րի քն­նար­կում­նե­րը միտ­ված են ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր ո­րո­նում­նե­րի, գրա­կան դաշ­տի ընդ­լայն­մա­նը, շնոր­հա­լի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հայտ­նա­բեր­մանն ու ճա­նաչ­մա­նը։ 

Հա­մա­ժո­ղո­վին այս տա­րի Ար­ցա­խից մաս­նակ­ցել է բա­նաս­տեղ­ծու­հի Սո­նա ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԸ, ում հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձել ենք գրա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, խն­դիր­նե­րին ու նո­րույթ­նե­րին, ո­րոնք տեղ են գտել հա­մա­ժո­ղո­վի օ­րա­կար­գում:

-Սո­նա, ին­չո՞վ էր ա­ռանձ­նա­նում Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի հեր­թա­կան՝ 17-րդ հա­մա­ժո­ղո­վը։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, ա­մեն տա­րի նո­րույթ և հե­տաք­րք­րու­թյուն է իր մեջ ու­նե­նում, ինչն էլ հա­ճե­լի ու ար­դյու­նա­վետ է դարձ­նում ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հան­դի­պում­նե­րը։ Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի 17-րդ հա­մա­ժո­ղո­վը տար­բեր­վում էր և’ մաս­նա­կից­նե­րի բա­վա­կա­նին ընդ­գր­կուն կազ­մով, և’ կազ­մա­կեր­պա­կան մո­տեց­մամբ։ Այս տա­րի դի­պուկ էին ըն­տր­ված խմ­բա­յին հան­դի­պում­նե­րը? ար­ձակ, չա­փա­ծո, թարգ­մա­նու­թյուն, հրա­տա­րա­կու­թյուն։ Նման ձևա­չա­փը թույլ տվեց ան­հա­տա­պես ճա­նա­չել և վեր­լու­ծել ե­րի­տա­սարդ գրո­ղին, տար­վա նրա գրա­կան հունձ­քը։
-Ի՞նչ խն­դիր­ներ է լու­ծում հա­մա­ժո­ղո­վը ե­րի­տա­սար­դա­կան գրա­կա­նու­թյան մեջ։
-Հան­դի­պում­նե­րի նպա­տա­կը ստեղ­ծա­գոր­ծա­կան ու ճա­նա­չո­ղա­կան բնույթ է կրում։ Նաև վար­պե­տու­թյան դա­սե­րի, քն­նար­կում­նե­րի, ըն­թեր­ցում­նե­րի մի­ջո­ցով վեր ենք հա­նում ո­լոր­տում ար­դի խն­դիր­նե­րը, ա­ռա­ջար­կում լուծ­ման տար­բե­րակ­ներ։ Այս տա­րի, օ­րի­նակ, հա­մա­ժո­ղո­վի քն­նարկ­ման նյութ ծա­ռա­յե­ցին՝ գրա­կա­նա­գետ­ներ Ար­մեն Ա­վա­նե­սյա­նի և Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նի ՝ ՙԱր­դի հայ ե­րի­տա­սար­դա­կան գրա­կա­նու­թյան դի­մա­պատ­կե­րի ուր­վագ­ծեր՚ և ՙԱր­դի պատմ­ված­քի խն­դիր­նե­րը՚ զե­կու­ցում­նե­րը, ինչ­պես նաև գրահ­րա­տա­րակ­չա­կան ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րին վե­րա­բե­րող տե­ղե­կատ­վու­թյու­նը ։
- Ին­չո՞վ եք կարևո­րում ա­մե­նա­մյա հա­մա­ժո­ղո­վը ե­րի­տա­սարդ գրող­նե­րի և ա­ռանձ­նա­պես ար­ցախ­ցի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար։
-Այս դեպ­քում բնա­կու­թյան և ստեղ­ծա­գոր­ծե­լու վայ­րը կապ չու­նի։ Կարևորն այն է, որ ստեղծ­վում է հա­մա­հայ­կա­կան գրա­կան մի­ջա­վայր, որ­տեղ հնա­րա­վո­րու­թյուն կա ճա­նա­չե­լու ի­րար ոչ միայն անձ­նա­պես, այլ նաև գրա­կա­նու­թյամբ։ Ըն­թեր­ցել և հաս­կա­նալ մի­մյանց, ստեղ­ծել գրա­կան ժա­մա­նակ. ա­հա թե ինչ կարևո­րու­թյան էին մեր քն­նար­կում­նե­րը։ Եվ շատ կարևոր է լսել նաև գրաքն­նա­դատ­նե­րին, հրա­տա­րա­կիչ­նե­րին, նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, լրագ­րող­նե­րին, ո­րոնց տե­սա­դաշ­տում հայ­տն­վել կամ չես հայ­տն­վել, ով­քեր միշտ նոր ա­ռա­ջարկ­ներ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն գրո­ղի հա­մար։
- Իսկ ինչ­պե՞ս կա­րող է ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծո­ղը հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հայտ ներ­կա­յաց­նել ։
-Այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ շատ հա­ճախ է կազ­մա­կերպ­վում և’ Հա­յաս­տա­նի, և’ Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյուն­նե­րի կող­մից? ծաղ­կա­ձո­րյան, գան­ձա­սա­րյան խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի տես­քով, ինչ­պես նաև որևէ մե­ծա­նուն գրո­ղի նվիր­ված ար­վես­տի օ­րե­րի ու փա­ռա­տոն­նե­րի ձևա­չա­փով։ Եր­կու կողմն էլ պար­տա­դիր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ու­նե­նում են։ Իսկ նոր ա­նուն­նե­րի և մաս­նա­կից­նե­րի ընտ­րու­թյան հար­ցում կողմ­նո­րոշ­վում ենք գրա­կան մա­մու­լում հայ­տն­ված, ինչ­պես նաև Գրող­նե­րի միու­թյան շր­ջա­նա­յին մաս­նա­ճյու­ղե­րի կող­մից ե­րաշ­խա­վոր­ված ա­նուն­նե­րով։
-Հե­տաքր­քիր կլի­ներ լսել Ձեր դի­տար­կում­նե­րի ար­դյունք­ներն ու եզ­րա­հան­գում­ներն Ար­ցա­խում ստեղծ­վող ե­րի­տա­սար­դա­կան գրա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ։
-Ես տես­նում եմ կայ­ծեր՝ այս ու այն կողմ բոց­կլ­տա­ցող, բայց դրանք միաս­նա­կան կրակ չեն դառ­նում։ Բազ­մա­թիվ շա­րու­նա­կա­կան մի­ջոց­ներ ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ ենք ձեռ­նար­կել Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան կող­մից մեր ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին հա­մախմ­բե­լու նպա­տա­կով։ Այ­դու­հան­դերձ, մի տե­սակ սա­ռը վե­րա­բեր­մունք եմ տես­նում նրանց կող­մից։ Ինձ մտա­հո­գում և ան­հան­գս­տաց­նում է այն, որ ի­րենք ի­րենց սկս­նակ չեն հա­մա­րում և վիր­տուալ տի­րույ­թը կարևո­րում են գրա­կան ի­րա­կա­նու­թյու­նից։ Կազ­մա­կեր­պում ենք գր­քե­րի քն­նար­կում­ներ, շնոր­հան­դես­ներ, բայց` ոչ մի մաս­նակ­ցու­թյուն։ Այդ էր պատ­ճա­ռը, որ այս տա­րի ևս այդ­պես էլ չկողմ­նո­րոշ­վե­ցինք նոր ստեղ­ծա­գոր­ծո­ղի աս­պա­րեզ բե­րե­լու և ծաղ­կա­ձո­րյան հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցու­թյան հայտ ներ­կա­յաց­նե­լու հա­մար։