Logo
Print this page

ԴԱ­ՍԱ­ԿԱՆ Ե­ՐԱԺՇ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀՄԱՅ­ՔԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում օ­րերս տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չախմ­բի հա­մեր­գը` Նի­նա Գրի­գո­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ:

Հի­շեց­նենք` ամ­բողջ գար­նա­նը երգ­չա­խում­բը Մեծն Կո­մի­տա­սի ծնն­դյան 150-ա­մյա­կին նվիր­ված մի շարք հա­մերգ­ներ է կազ­մա­կեր­պել մայ­րա­քա­ղա­քի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար: Եվ զար­մա­նա­լի չէ, որ երգ­չախմ­բի նաև այս հա­մեր­գի ա­ռա­ջին մա­սը նվիր­ված էր հան­ճա­րեղ եր­գա­հա­նին: Երգ­չախմ­բի նուրբ, հմուտ կա­տար­մամբ հն­չե­ցին Կո­մի­տա­սի հար­սա­նե­կան, աշ­խա­տան­քա­յին, հոգևոր եր­գե­րը: Ընդ­հան­րա­պես, երգ­չախմ­բի հա­մերգ­նե­րի մեծ մա­սը, շեշ­տում է խմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և դի­րի­ժոր Նի­նա Գրի­գո­րյա­նը, սկս­վում են Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով` նպա­տակ ու­նե­նա­լով հան­դի­սա­տե­սին հրամց­նել նրա անն­ման, ան­զու­գա­կան եր­գե­րը:
Երգ­չախմ­բի ա­վան­դույթ­նե­րից են նաև ե­րի­տա­սարդ հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի կա­տա­րում­նե­րը: Այս ան­գամ հն­չե­ցին Էդ­վարդ Դուլ­գա­րյա­նի, ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ հե­ղի­նակ­ներ Ռո­բերտ Մել­քու­մյա­նի, Նու­նե Ե­րե­մյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք ար­ժա­նա­ցան հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը: Հն­չե­ցին նաև Գեոր­գի Սվի­րի­դո­վի, Դա­վիդ Հա­լա­ջյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև հատ­ված ի­տա­լա­ցի կոմ­պո­զի­տոր Պ. Մաս­կա­նիի ՙԳեղջ­կա­կան պա­տիվ՚ օ­պե­րա­յից:
Երգ­չախմ­բի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րից է նաև Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում գոր­ծող այլ ստեղ­ծա­գոր­ծա­կան կո­լեկ­տիվ­նե­րի հետ հա­մա­գոր­ծա­ցե­լը: Այս ան­գամ երգ­չախմ­բի հրա­վե­րը ստա­ցավ Հա­յաս­տա­նի կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը:
Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չախմ­բի և Հա­յաս­տա­նի կա­մե­րա­յին նվա­գախմ­բի կա­տար­մամբ հն­չեց Մո­ցար­տի ՙԹա­գա­վո­րա­կան՚ մես­սան, ո­րում մե­նա­կա­տա­րում էին թե՜ հրա­վիր­ված, թե՜ երգ­չախմ­բի եր­գիչ­նե­րը` Է. Ջա­մա­լյան (սոպ­րա­նո), Մ. Հա­րու­թյու­նյան (մեցց-սոպ­րա­նո), Ս. Ջհան­գի­րյան (տե­նոր), Հ. Կա­րա­պե­տյան (բաս): Այս կա­տա­րու­մը ևս ար­ժա­նա­ցավ հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը:
Նման հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն­նե­րը, հա­մոզ­ված է Նի­նա Գրի­գո­րյա­նը, մեծ խթան են հան­դի­սա­նում երգ­չախմ­բի` ա­վե­լի հա­րուստ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քով ապ­րե­լու, ա­վե­լի բարդ ու հե­տաքր­քիր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րե­լու ի­մաս­տով: Իսկ դա հն­րաա­վո­րու­թյուն է տա­լիս, պն­դում է նա, որ երգ­չախմբն իր ա­ռա­քե­լու­թյունն էլ ա­վե­լի լավ ի­րա­կա­նաց­նի` սնել հա­սա­րա­կու­թյա­նը, դաս­տիա­րա­կել մա­տաղ սե­րուն­դը հայ և հա­մաշ­խա­րա­յին դա­սա­կան ե­րաժշ­տու­թյամբ:

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.