Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆ­ՐԻ ԹՐՈՒԱ­ՅԱ՝ ՙՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԸ ԿՐՈՂ ՀԱՅՆ՚ ՈՒ ՖՐԱՆ­ՍԱ­ԼԵ­ԶՈՒ ԳՐՈ­ՂԸ

ՙՌու­սա­կան մշա­կույ­թը կրող հայ՚ ու ֆրան­սա­լե­զու գրող Ան­րի Թրուա­յա. նա Ան­րի Վեր­նո­յին հա­մո­զեց ՙՄայ­րիկ՚ պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու գրել, ո­րը հա­մա­նուն ֆիլ­մի սցե­նա­րի հիմք դար­ձավ։

Ան­րի Թրուա­յան հայ­կա­կան ծագ­մամբ ռու­սա­լե­զու և ֆրան­սա­լե­զու գրող է, ով ի­րե­նից հե­տո պատ­մա­կան և գե­ղար­վես­տա­կան գր­քե­րի հա­րյու­րա­վոր հա­տոր­ներ է թո­ղել։

Ծնող­ներն ա­պա­գա գրո­ղին Լեոն (կամ ռու­սա­կա­նաց­ված հա­մար­ժե­քը՝ Լև) Աս­լա­նո­վիչ Տա­րա­սով ա­նունն են տվել: Ծն­վել է 1911թ. նո­յեմ­բե­րի 1-ին Մոսկ­վա­յում, որ­տեղ նրա ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել էր նրա ծն­վե­լուց մի քա­նի տա­րի ա­ռաջ։
Լեո­նը սե­րում էր չեր­քե­զա­հա­յե­րի հին տոհ­մից։ Նրանց ազ­գա­նունն ա­ռա­ջա­ցել է նախ­նի­նե­րից մե­կի` Թո­րո­սի ա­նու­նից։ Վեր­ջինս, ծնն­դով լի­նե­լով Նա­խիջևա­նից ոչ հե­ռու գտն­վող Ցխ­նա գյու­ղից, 19-րդ դա­րի կե­սե­րին հաս­տատ­վել էր Ար­մա­վի­րում։ Ռու­սաս­տա­նի հպա­տակ դառ­նա­լով` նա ստա­նում է Տա­րա­սով ազ­գա­նու­նը։ Հայտ­նի ու հա­րուստ ըն­տա­նիք էր, Լեո­նի նախ­նի­նե­րը զբաղ­վում էին մա­հու­դի վա­ճառ­քով, իսկ նրա հայ­րը՝ Աս­լան Ա­լեք­սանդ­րո­վի­չը, կա­րո­ղու­թյուն էր կու­տա­կել եր­կա­թու­ղի­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նում և բան­կա­յին հա­մա­կար­գում ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ։ Մոր՝ Լի­դիա Վա­սիլևնա Ա­բե­սա­լո­մո­վա­յի կող­մից Լեո­նի տոհ­մում հա­յեր ու վրա­ցի­ներ կա­յին, իսկ տա­տը գեր­մա­նու­հի էր, ով կրթ­վել էր Սմոլ­նիի ինս­տի­տու­տում։
Լեոն Տա­րա­սովն ինքն ի­րեն բնո­րո­շում էր որ­պես ՙռու­սա­կան մշա­կույ­թը կրող հա­յի՚։
1917թ. Տա­րա­սով­նե­րի ըն­տա­նի­քը հե­ղա­փո­խու­թյու­նից Կիս­լո­վոդսկ է փախ­չում, իսկ այն­տե­ղից փոր­ձում ՙԻ­րա­վի­ճա­կը բար­դաց­նում էր նաև այն հան­գա­ման­քը, որ հայ­կա­կան բո­լոր ազ­գա­նուն­ներն ա­վարտ­վում են ՙյան՚¬ով, իսկ մեր ազ­գան­վան ՙով՚ վեր­ջա­վո­րու­թյունն այն բո­լո­րո­վին ռու­սա­կան էր դարձ­նում։ Հայրս, վերջ­նա­կա­նա­պես հոգ­նե­լով այդ խառ­նաշ­փո­թից, հա­մա­ձայ­նել է խո­րա­ման­կու­թյան դի­մել։ Կոս­տանդ­նու­պոլ­սում գոր­ծող հայ­կա­կան նոր կա­ռա­վա­րու­թյան դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը 1920թ. մար­տի 19-ին մեզ նա­մակ է տրա­մադ­րում, ո­րը հա­վաս­տում էր, որ դրա հայց­վո­րը, ով ՙՌու­սաս­տա­նում հայտ­նի է Տա­րա­սով ազ­գան­վան տակ՚, ի­րա­կա­նում Թո­րո­սյան ազ­գա­նունն է կրում՚,- հե­տա­գա­յում այս­պես էր իր հի­շո­ղու­թյուն­նե­րի մա­սին պատ­մում Լեո­նը։
Ա­վե­լի ուշ Տա­րա­սով­նե­րը տե­ղա­փոխ­վում են Ֆրան­սիա ու հաս­տատ­վում Փա­րի­զում։ Լեո­նը, ով այդ պա­հին ութ տա­րե­կան էր, սկ­սում է տե­ղի լի­ցե­յը հա­ճա­խել, իսկ այ­նու­հետև ստա­նում է ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյուն։ Ու­սումն ա­վար­տե­լուց հե­տո նա ծա­ռա­յու­թյան է անց­նում բա­նա­կում, իսկ հե­տո սկ­սում է աշ­խա­տել ոստ­կա­նու­թյու­նում ։ Հենց այդ ժա­մա­նակ է Լեոնն սկ­սել գրել։
Նրա ա­ռա­ջին վե­պը կոչ­վում էր ՙԽա­բու­սիկ լույս՚, հենց այդ գր­քի հետ է կապ­ված գրո­ղի նոր ան­վան պատ­մու­թյու­նը։ Վե­պը հրա­տա­րա­կու­թյան էին պատ­րաս­տում, և հրա­տա­րա­կի­չը հե­ղի­նա­կին կար­գադ­րել էր իր հա­մար կեղ­ծա­նուն մտա­ծել, քա­նի որ չէր ցան­կա­նում, որ հա­սա­րա­կու­թյու­նը հե­ղի­նա­կի ռու­սա­կան ան­վան պատ­ճա­ռով գիր­քը որ­պես թարգ­մա­նա­կան ինչ¬որ գործ ըն­դու­ներ։ ՙԻնքս էլ չգի­տակ­ցե­լով՝ ես ձգ­տում էի նրան, որ իմ նոր ազ­գա­նու­նը ՙԹ՚ տա­ռով սկս­վի, ինչ­պես և նախ­կինս էր, իսկ ինձ մոտ ստաց­վում էր Թա­րաո, Թա­րա­սո, Թրոա.. Ես կանգ ա­ռա Թրուա­յա­յի վրա։ Հի­մա հար­կա­վոր էր Պլո­նի հա­վա­նու­թյու­նը ստա­նալ։ Ժա­մա­նա­կը սուղ էր, սր­բագ­րու­թյու­նը սպա­սում էր։ Ես հե­ռա­խո­սախ­ցիկ նետ­վե­ցի և, հրա­տա­րակ­չին զան­գա­հա­րե­լով, նրան իմ փնտր­տուք­նե­րի ար­դյունք­նե­րը հայտ­նե­ցի։ Մի փոքր խոր­հր­դա­ծե­լով՝ նա հա­վա­նու­թյուն տվեց Թրուա­յա ազ­գան­վա­նը, բայց պա­հան­ջեց հա­նուն բա­րեհն­չու­թյան փո­խել նաև ա­նունս։ ՙԼև Թրուա­յա՜՚։ Ծանր է ու խուլ,- ա­սաց նա։ -Բո­լո­րո­վին չի հն­չում՚։ Նրա կար­ծի­քով, ինձ հար­կա­վոր էր մեջ­տե­ղում ՙi՚ տառն ու­նե­ցող ա­նուն, որ­պես­զի հն­չո­ղու­թյու­նը ա­վե­լի հս­տակ լի­ներ։ Լիա­կա­տար շփոթ­վա­ծու­թյան մեջ ան­վա­նե­ցի ա­ռա­ջինն ինչ մտ­քովս ան­ցավ. ՙԴե, այդ դեպ­քում Ան­րի՚։ Նա հա­մա­ձայ­նեց. ՙԱն­րի՜ Թրուա­յա։ Վատ չի։ Դե ինչ, թող լի­նի Ան­րի Թրուա­յա՚։ Զայ­րույ­թով հա­մակ­ված` խո­սա­փո­ղը ցած դրե­ցի։ Ա­հա այս­պես հե­ռա­խո­սախ­ցի­կը դար­ձավ այն վայ­րը, որ­տեղ երկ­րորդ ան­գամ ծն­վե­ցի՚,¬ այս­պես է այս դր­վա­գի մա­սին պատ­մում գրողն ին­քը։
Ա­վե­լի ուշ նա փո­խում է փաս­տաթղ­թե­րը և ար­դեն պաշ­տո­նա­պես նոր ա­նու­նով էր ներ­կա­յա­նում: ՙՀի­մա ես փաս­տաթղ­թե­րով Ան­րի Թրուա­յա եմ, բայց Լև Տա­րա­սո­վը նախ­կի­նի պես ապ­րում է իմ ներ­սում. կուչ ե­կած` նա քաղցր քուն է մտել հո­գուս ա­մե­նա­ծա­ծուկ խոր­քե­րում՚։
Գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյանքն սկս­վել է ե­րե­սու­նա­կան թվա­կան­նե­րին, երբ հրա­տա­րակ­վեց նրա ա­ռա­ջին՝ ՙԽա­բու­սիկ լույս՚ վե­պը, իսկ ե­րեք տա­րի անց` 1938թ., ՙՍար­դը՚ վե­պի հա­մար նա ար­ժա­նա­նում է Գոն­կու­րի մր­ցա­նա­կին։ Պարգևատր­ման պա­հին Ան­րին ար­դեն հայտ­նի էր որ­պես վի­պա­սան ու թա­տե­րա­գիր։
Նա մե­ծա­թիվ վե­պե­րի, նո­րա­վե­պե­րի, պիես­նե­րի, գրա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է։ Թրուա­յա­յի գր­քե­րի կե­սը նվիր­ված էր Ռու­սաս­տա­նին։ Այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը շատ հայտ­նի են ար­տա­սահ­մա­նում, ողջ աշ­խար­հում նրա գր­քե­րով են ու­սում­նա­սի­րում ռու­սա­կան պատ­մու­թյունն ու մշա­կույ­թը։ Մաս­նա­վո­րա­պես, Թրուա­յան կեն­սագ­րա­կան գր­քեր է գրել Պուշ­կի­նի, Դոս­տոևսկու, Լեր­մոն­տո­վի, Տոլս­տո­յի, Գո­գո­լի մա­սին, ո­րոնք ներ­կա­յաց­ված է մի ամ­բողջ շար­քով` ՙՌու­սա­կան կեն­սագ­րու­թյուն­ներ՚ խո­րագ­րի ներ­քո։ Նրա գր­չին են պատ­կա­նում նաև մեծ ֆրան­սիա­ցի­ներ Գի դը Մո­պա­սա­նի, Է­միլ Զո­լա­յի, Գյուս­տավ Ֆլո­բե­րի կեն­սագ­րու­թյուն­նե­րը։
1959թ. մա­յի­սին Ան­րի Թրուա­յան ֆրան­սիա­կան ա­կա­դե­միա­յի ան­դամ է ըն­տր­վել։
Հե­տաքր­քիր մի փաստ. 1985թ. Ան­րի Թրուա­յա­յի ա­ռա­ջար­կով նրա ըն­կե­րը՝ ֆրան­սիա­ցի ռե­ժի­սոր Ան­րի Վեր­նո­յը, ով ազ­գու­թյամբ հայ է, ՙՄայ­րիկ՚ պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու է գրում։ Ան­րի Թրուա­յա­յին հա­ջող­վում է մի ան­գամ ուղ­ղա­կիո­րեն ոտ­քի վրա հայ­րե­նակ­ցին հա­մո­զել գրի­չը ձեռ­քը վերց­նել. ՙՉէ՞ որ դու հայ­կա­կան թե­մա­նե­րով գրող լրագ­րող ես։ Քո հու­շագ­րու­թյուն­ներն ու ման­կա­կան հու­շերն ի­րենց վրա շատ ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն կսևե­ռեն, քան բո­լոր ա­հա­բե­կիչ­նե­րի ար­կե­րը՚։
Հե­տա­գա­յում այդ ժո­ղո­վա­ծուի հի­ման վրա գր­վե­ցին ՙՄայ­րիկ՚ և ՙՊա­րա­դի փո­ղոց, տուն 588՚ ֆիլ­մե­րի սցե­նար­նե­րը, ո­րոն­ցում Վեր­նոյն իր ըն­տա­նի­քի օ­րի­նա­կով պատ­մում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ու Սփյուռ­քի կյան­քի մա­սին։
Ան­րի Թրուա­յան վախ­ճան­վել է 2007թ. Փա­րի­զում։
;