comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՆՇԽԱՐ` ՏՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՆՇԽԱՐ` ՏՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի մա­սին նոր չէ, որ պի­տի խոսք աս­վի: Ար­դեն 14 տա­րի` սկզբ­նա­կան շր­ջա­նում բա­րե­գոր­ծու­թյամբ գո­յատևող, ար­դեն տա­սը տա­րուց ա­վե­լի` պե­տա­կան հի­մունք­նե­րով 5 բա­ժին­նե­րով (ե­րաժշ­տա­կան, գե­ղար­վես­տա­կան, պա­րի, թա­տե­րա­կան, կի­րա­ռա­կան ար­վես­տի) գոր­ծող, 5 դա­սա­տու, 35 ա­շա­կեր­տից այ­սօր 30 դա­սա­տու, 220 ա­շա­կեր­տի հա­սած և են­թաշր­ջա­նի գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րին մշա­կու­թա­յին կր­թու­թյուն ա­պա­հո­վող այս կր­թօ­ջախն իր հաս­տա­տուն տեղն ու­նի հան­րա­պե­տու­թյան մշա­կու­թա­յին կյան­քի զար­գաց­ման գոր­ծում:

Ի­նը տա­րի է դպ­րո­ցը շր­ջա­նա­վարտ­ներ է թո­ղար­կում, ո­րոն­ցից շուրջ 40-ը մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյամբ է ու­սու­մը շա­րու­նա­կել: Դպ­րո­ցի կա­յաց­ման մա­սին է խո­սում նաև այն հան­գա­ման­քը, որ ման­կա­վար­ժա­կան կո­լեկ­տիվն աս­տի­ճա­նա­բար հա­մալր­վում է սե­փա­կան կադ­րե­րով. ե­թե ա­ռա­ջին տա­րի­նե­րին բո­լոր ու­սու­ցիչ­նե­րը գա­լիս էին Ստե­փա­նա­կեր­տից, հի­մա նրանց մեկ եր­րոր­դը տե­ղաբ­նակ­ներ են: Հու­նի­սի 28-ին Ստե­փա­նա­կեր­տի Շ. Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ դպ­րո­ցի հաշ­վե­տու հա­մեր­գը: Կր­թօ­ջա­խի հիմ­նա­դիր-տնօ­րեն Սու­սան­նա Բա­լա­յանն ա­սաց, որ միշտ չէ, որ հաշ­վե­տու հա­մերգ են կազ­մա­կեր­պում մայ­րա­քա­ղա­քում: Սո­վո­րա­բար դա ա­նում են Տո­ղում, այ­նու­հետև այդ ծրագ­րով հան­դես գա­լիս շրջ­կենտ­րո­նում ու հա­րա­կից գյու­ղե­րում: Ստե­փա­նա­կեր­տում ո­րո­շե­ցին հան­դես գալ եր­կու պատ­ճա­ռով. նախ որ վեր­ջի շա­բաթ­վա մեջ եր­կու կարևոր հա­մեր­գով հան­դես են ե­կել գյու­ղում, ո­րից մե­կը Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին նվիր­ված, մյու­սը` զուտ հաշ­վե­տու: Եվ այս եր­կու հա­մերգ­նե­րի խտա­ցու­մը ո­րո­շե­ցին ցու­ցադ­րել մայ­րա­քա­ղա­քում: Մյուս պատ­ճա­ռը մի հե­տաքր­քիր գործ ներ­կա­յաց­նելն էր, ո­րի մա­սին կխո­սենք քիչ հե­տո:
Հա­մեր­գը բա­ցեց դպ­րո­ցի ժող­գոր­ծիք­նե­րի հա­մույ­թը, ո­րը վեց տա­րի ա­ռաջ ստեղ­ծել և ղե­կա­վա­րում է դպ­րո­ցի դհո­լի դա­սա­տու Գա­գիկ Միր­զո­յա­նը, և այժմ ներ­կա­յա­նում են դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ և այ­սօր այս­տեղ աշ­խա­տող դա­սա­տու­նե­րով:
Դու­դու­կի, դաշ­նա­մու­րի, քա­նո­նի և պա­րա­յին կա­տա­րում­նե­րով հան­դես ե­կան ե­րե­խա­նե­րը: Հան­դի­սա­տե­սի հա­մար նո­րույթ էր և տպա­վո­րիչ համ­շե­նի բար­բա­ռով եր­գը:
Հա­մեր­գի մի բա­ժի­նը Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն էին: Մեծ եր­գա­հա­նի աշ­խա­տան­քա­յին եր­գե­րից ՙՀո­րո­վել՚-ը, է­պի­կա­կան` ՙՄո­կաց Միր­զա՚-ն, հայ­րե­նա­սի­րա­կան` ՙՁայն տուր, ով ծո­վակ՚-ը հրա­շա­լի կա­տա­րեց դպ­րո­ցի եր­գե­ցո­ղու­թյան դա­սա­տու Մա­րատ Հա­րու­թյու­նյա­նը: Կա­տար­վե­ցին նաև Կո­մի­տա­սի ման­կա­կան եր­գե­րից ու դաշ­նա­մու­րա­յին պա­րե­րից:
Այժմ ա­մե­նա­կարևո­րի մա­սին: Հա­մեր­գի երկ­րորդ բա­ժի­նը ներ­կա­յա­ցում էր` Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նի ՙԱր­ցա­խյան սի­րո հե­քիաթ, կամ` Ա­րա, պա ստի պեն կի­նի՞՚ պոե­մի բե­մադ­րու­թյու­նը: Այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը բե­մա­կա­նաց­նե­լու գա­ղա­փա­րը 6-7 տա­րի ա­ռաջ էր ծն­վել: Գոր­ծը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ար­ված` ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով չս­տաց­վեց բե­մադ­րել:ՙԲայց գա­ղա­փա­րը միշտ մեզ հետ էր՚,-ա­սում է Ս. Բա­լա­յա­նը, ու այս տա­րի մտահ­ղա­ցու­մը վե­րա­կեն­դա­նա­ցավ Երևա­նի գե­ղար­վես­տա­կան ա­կա­դե­միա­յի շր­ջա­նա­վարտ Աստ­ղիկ Մե­լիք­սե­թյա­նի կող­մից` դա­սա­տու Ա­նա­հիտ Բաղ­դա­սա­րյա­նի օ­ժան­դա­կու­թյամբ: Քա­նի որ թա­տե­րախմ­բի մաս­նա­կից­նե­րի մեջ դե­րե­րին հա­մա­պա­տաս­խան ե­րե­խա­ներ չու­նեին, ո­րո­շե­ցին ու­սու­ցիչ­նե­րի ու­ժե­րով կյան­քի կո­չել: 3-4 ա­միս աշ­խա­տել են բե­մադ­րու­թյան վրա: Չէին ու­զում, որ այն պար­զա­պես պոե­մի պարզ վե­րար­տադ­րու­թյու­նը լի­նի, այլ մի բան էլ ի­րեն­ցից լի­նի, բայց ոչ այն­քան շատ, որ հե­ռա­նար հե­ղի­նա­կի լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նից: Եվ չա­փա­վոր ներ­մու­ծու­մը, բե­մի կա­հա­վո­րան­քը, մա­նա­վանդ ե­րաժշ­տա­կան կոմ­պո­զի­ցիան պոե­մը վե­րա­ծել են դի­նա­միկ ներ­կա­յաց­ման: Ե­րաժշ­տա­կան ձևա­վո­րու­մը Մա­րատ Հա­րու­թյու­նյա­նինն է, որն օգ­տա­գոր­ծել է ժո­ղովր­դա­կան երգ-ե­րաժշ­տու­թյուն, այդ թվում` Գուր­գեն Գաբ­րիե­լյա­նից, ու նաև ինքն է ե­րաժշ­տու­թյուն գրել: Ներ­կա­յաց­ման մուտ­քը սկս­վում է նրա ՙԱ­րա , պա ստի պեն կի­նի՞՚ յու­րա­տե­սակ նա­խեր­գան­քով` իր մե­նա­կա­տա­րու­թյամբ և ժող­գոր­ծիք­նե­րի նվա­գակ­ցու­թյամբ, ո­րը բե­մադ­րու­թյան լեյտ­մո­տիվն է: Բե­մը ներ­կա­յաց­նում է գյու­ղա­կան պատ­կեր: Դե­կո­րա­ցիա­նե­րի հե­ղի­նա­կը նկա­րիչ, դպ­րո­ցի դա­սա­տու Առ­նոլդ Մե­լիք­սե­թյանն է: Գյու­ղա­կան կեն­ցա­ղը լրաց­նում են ղա­րա­բա­ղյան գոր­գը, ո­րը դպ­րո­ցի սա­նե­րի ձեռ­քի գործն է, կար­պետ­նե­րը, կուժ-կո­լա­նե­րը, գա­վաթ­ներ և այլն: Հան­դի­սա­տե­սին պա­րու­րում է հայ­րե­նի գյու­ղաշ­խար­հի հա­րա­զատ գու­նապ­նա­կը:

Սյու­ժեն մի սի­րո պատ­մու­թյուն է` տի­պա­կան բո­լոր գյու­ղե­րի հա­մար: Պատ­մո­ղը գլ­խա­վոր հե­րոսն է` Լևո­նը, ո­րի շուրջ հյուս­վում է ամ­բողջ պատ­մու­թյու­նը: Իր ման­կու­թյան հարևան ըն­կե­րու­հուն` Շու­ղունց Շո­ղե­րին սի­րա­հար­ված Լևո­նի զգաց­մունք­նե­րը ողջ գյու­ղի հե­տաք­րք­րու­թյան նյութ են դար­ձել: Եվ ինչ­պես հե­ղի­նակն է դի­պուկ նկա­րագ­րում Հա­բունց Գուր­գե­նի բե­րա­նով` ՙՏղա խո­խան վեր խլ­շի, հան­ցու­վեր աղ­ջիկ յե­շի,ին­քը հա­լա բե­խա­բար, թա հինչ կի­նի, հինչ չի­նիլ, շե­նը ար­դեն գի­դու­մա, թա տրա վեր­ջը հինչ կի­նի՚: Մինչ Լևո­նը կվճ­ռեր, թե ինչ­պես մո­տե­նա Շո­ղե­րին, բո­լորն ի­րենց պարտքն են հա­մա­րում խոր­հուրդ տալ ան­փորձ, միա­միտ ե­րի­տա­սար­դին: Բաք­վի փախս­տա­կան նրա Ժե­նիկ հո­րա­քույրն ա­սում է. ՙՍտեղ պետք ա տեր­պեն­նի, պաս­տի­պեն­նի մի պեն կի­նի՚, ՙՔու վխ­տեդ Ակ­նան տոն չըմ պըց­րա­ցալ, մի­հենգ կոժ ըմ կոտ­րալ, թա­կըմ կե­րալ, մինչև քու հրա­քուր Պու­ժուն մին թահ­րավ մեր տոն ըմ պե­րալ՚,- Հա­բունց Գուր­գե­նը օ­րի­նակ է բե­րում իր ջա­հե­լու­թյու­նը: Մայ­րը, տա­տը ի­րենց հեր­թին են խելք սո­վո­րեց­նում: Ու յու­րա­քան­չյու­րի խոս­քից հե­տո Լևո­նը սրտ­նե­ղած ձեռ­քերն ի­րար է զար­կում` ա­սե­լով.ՙԱ­րա, պա ստի պեն կի­նի՞՚: Ու դա հն­չում է մերթ որ­պես բո­ղոք, թե ին­չու են խառն­վում իր գոր­ծե­րին, մերթ` որ­պես զար­մանք, թե ինչ­պես ին­քը չի հաս­կա­ցել այդ բա­նը, մերթ` ինք­նա­խա­րա­զա­նում, որ վճ­ռա­կան չէ, ու ա­մեն ան­գամ տար­բեր հն­չե­րանգ­նե­րով ար­տա­սան­ված այս խոս­քը տար­բեր բո­վան­դա­կու­թյուն է ստա­նում ու ստեղ­ծում հու­մո­րիկ ի­րա­վի­ճակ­ներ: Է­շի ՙներ­խու­ժու­մը՚ բեմ ոչ միայն աշ­խու­ժու­թյուն է մտց­նում, այլև օգ­նում է դե­րա­կա­տա­րին ա­վե­լի կեն­դա­նի կա­տա­րե­լու իր դե­րը: Իսկ երբ իր խոր­հուդ­նե­րը տա­լուց հե­տո վեր­ջինս հե­ռա­նում է բազ­մի­մաստ թոն­թո­րան­քով` ՙԱ­րա, մինչև բիզ չըս տամ էս բլա­մեն…դե ես քե­ցի, Լևոն, չու՚, ՙԱ­րա, պա ստի պեն կի­նի՞՚ հե­րո­սի հեր­թա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը փոր­ձել ի­մա­նալն է` այդ խոս­քե­րը ի­րե՞ն էին վե­րա­բե­րում, թե՞ կեն­դա­նուն ու հան­դի­սա­տե­սի ծի­ծա­ղի նոր շար­ժա­ռիթ ստեղ­ծում:
Եվ վեր­ջա­պես, Լևոնն աղ­բյու­րի ճա­նա­պար­հին ե­րես առ ե­րես հան­դի­պում է սի­րա­ծին, և դուետ է կա­տար­վում է (ե­րաժշ­տու­թյան հե­ղի­նակ` Մա­րատ Հա­րու­թյու­նյան): Աղ­ջի­կը ձևա­կան ա­մոթ­խա­ծու­թյամբ տղա­յին ճա­նա­պարհ է ցույց տա­լիս, երբ տես­նում է, որ նա ՙըստ էու­թյան՚ չի խո­սում: Դե, ի­հար­կե, ներ­կա­յա­ցումն ա­վարտ­վում է հար­սան­քի ու­րախ տե­սա­րա­նով, և այս ան­գամ հայտ­նի ար­տա­հայ­տու­թյունն ար­դեն հն­չում է այս­կերպ.ՙՊե­նը հա­սե ստի կի­նի՚:
Ինք­նին ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը շատ հե­տաք­րք­րիր է: Հե­ղի­նակ Ալ. Մա­նա­սյա­նը հո­յա­կապ ձևով, մեր հա­մու­հո­տով բար­բա­ռի դի­պուկ հան­գա­վոր­մամբ ստեղ­ծել է ար­ցա­խյան գյու­ղի գու­նե­րան­գը, ո­րը, ի­րենց հո­գու պրիզ­մա­յով անց­կաց­նե­լով, ար­տա­ցո­լե­ցին Տո­ղի դպ­րո­ցի ու­սու­ցիչ-դե­րա­սան­նե­րը: Նա­խագ­ծի հե­ղի­նակ` տնօ­րեն Ս. Բա­լա­յանն ա­սում է, որ նրանք ա­զատ էին ի­րենց պատ­կե­րա­ցու­մը ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով: Իսկ գլ­խա­վոր հե­րո­սին մարմ­նա­վո­րող Մա­նուկ Հա­րու­թյու­նյանն ար­ժա­նի է ա­մե­նա­մեծ գո­վա­սան­քի: Հա­յաս­տա­նից ե­կած պա­րու­սույ­ցը, ըն­դա­մե­նը 3 տա­րի գտն­վե­լով Ար­ցա­խում, հրա­շա­լի խո­սում է ղա­րա­բա­ղյան բար­բա­ռով և ներ­կա­յաց­ման մեջ հա­զիվ էր նշ­մար­վում նրա ոչ տե­ղա­ցի լի­նե­լը: Ներ­կա­յա­ցու­մը տես­նե­լով` մտա­ծում ես, թե իս­կա­պես որ­չափ շատ է մե­զա­նից յու­րա­քան­չյուրն ա­ռօ­րյա կյան­քում օգ­տա­գոր­ծում ՙա­րա, պա ստի պեն կի­նի՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, ին­չը շատ լավ նկա­տել է Ալ. Մա­նա­սյանն ու դրա հի­ման վրա հրա­շա­լի գործ ստեղ­ծել: Քսան րո­պե է տևում ներ­կա­յա­ցու­մը, բայց այն­քա~ն հա­գե­ցած է, բազ­մա­բո­վան­դակ, քա­նի որ ՙա­րա, պա ստի պեն կի­նի՚ ա­մեն ան­գամ ար­տա­հայ­տու­թյու­նը, ա­սես, մի ա­րար է ներ­կա­յաց­նում: Գոր­ծո­ղու­թյու­նը քիչ է, բայց բա­ռու­հան­գով աս­ված խոս­քը այն­պի­սի դի­նա­միզմ է հա­ղոր­դում, որ թվում է` ա­նընդ­հատ շարժ­ման մեջ ես: Ժող­գոր­ծիք­նե­րի հա­մույ­թը հենց բե­մում է կա­տա­րում նվա­գը, և, ըստ բե­մադ­րու­թյան հե­ղի­նա­կի մտահ­ղաց­ման, ի­րենք էլ են դե­րա­կա­տար­ներ:
Սու­սան­նա Բա­լա­յանն ա­սում է, որ ի­րենք մեծ սեր և ջեր­մու­թյուն են ներդ­րել այդ գոր­ծում, իսկ հայտ­նի բան է` այդ­կերպ ար­ված գործ լավ ար­դյունք է տա­լիս:
Քա­ղա­քա­գետ, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ալ. Մա­նա­սյանն ինչ­քա­նով կմ­նա պատ­մու­թյան մեջ` ժա­մա­նա­կը ցույց կտա, բայց որ Ար­ցա­խի բա­նա­հյու­սու­թյան մեջ նա իր մնա­յուն տե­ղը կու­նե­նա` հաս­տատ է` ի դեմս նաև այս­պի­սի ներ­կա­յա­ցում­նե­րի: Շնոր­հա­կալ գործ է կա­տա­րել Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը` հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լով ար­ցա­խյան բա­նա­հյու­սու­թյան այս նշ­խա­րը: Հա­նուն ար­դա­րու­թյան ա­սենք, որ Ղա­րա­բա­ղի ֆոլկ­լո­րը քիչ է ներ­կա­յաց­ված, հիմ­նա­կա­նում Գուր­գեն Գաբ­րիե­լյա­նի եր­գերն են: Եվ ՙԱ­րա, պա ստի պեն կի­նի՞՚ ներ­կա­յա­ցու­մը գա­լիս է լրաց­նե­լու այդ պա­կա­սը: