comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՅԱՆՔԻ ՄԻ ԿԵՍԸ` ԼՈՒՅՍ ԵՎ ԹՌԻՉՔ, ՄՅՈՒՍ ԿԵՍԸ` ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻ ՄԻ ԿԵՍԸ` ԼՈՒՅՍ ԵՎ ԹՌԻՉՔ, ՄՅՈՒՍ ԿԵՍԸ` ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Ան­ցած կի­րա­կի Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը կա­խար­դա­կան մի ե­րե­կո պարգևեց մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյա­նը: Կա­մե­րա­յին նվա­գախմ­բի` մաեստ­րո Գևորգ Մու­րա­դյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, և ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, հայտ­նի աս­մուն­քող Սար­գիս Նա­ջա­րյա­նի հա­մա­տեղ ու­ժե­րով հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­վեց գրա­կան-ե­րաժշ­տա­կան կոմ­պո­զի­ցիա` նվիր­ված Մեծն Կո­մի­տա­սի ծնն­դյան 150-ա­մյա­կին: Այն մեծ տպա­վո­րու­թյուն գոր­ծեց հան­դի­սա­տես­նե­րի վրա:

Ծրագ­րում ընգ­րկ­ված էին Կո­մի­տա­սի եր­գե­րը` կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար մշակ­ված, և նրա կյան­քի, ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու մա­սին պատ­մող դր­վագ­ներ` աս­մուն­քո­ղի սր­տա­հույզ, խո­րա­թա­փանց ձայ­նով հա­մեմ­ված: Հիաս­քանչ մե­ղե­դի­նե­րի նր­բա­գույն կա­տա­րում­ներն ու հու­զիչ պատ­մու­թյուն­նե­րը, մե­կը մյու­սին լրաց­նե­լով, միա­հյու­սում էին Կո­մի­տա­սի կյան­քի և ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու հեն­քը` լի թե՜ լու­սա­վոր ու պայ­ծառ և թե՜ դրա­մա­տիկ ու ող­բեր­գա­կան է­ջե­րով: Նրա կյան­քի մի կե­սը լույս և թռիչք էր, մյուս կե­սը` լռու­թյուն, մեծ լռու­թյուն, ի­րա­վա­ցիո­րեն նկա­տում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը:
Կո­մի­տա­սը, մեկ ան­գամ ևս հի­շեց­նենք, հայ եր­գա­հան, եր­գիչ, ե­րաժշ­տա­կան էթ­նո­լոգ, ե­րաժշ­տա­գետ, վար­դա­պետ և ու­սու­ցիչ, բա­նա­հա­վաք, խմ­բա­վար, ման­կա­վարժ, հայ­կա­կան ազ­գա­յին կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դիրն է: Նա հայ ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան մեջ ա­րեց այն, ին­չը Մես­րոպ Մաշ­տոցն ա­րեց հա­յոց լեզ­վի ու գրա­կա­նու­թյան հա­մար, պն­դում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը` հեն­վե­լով մյուս հայ մե­ծե­րի` Կո­մի­տա­սի ա­րար­չա­գոր­ծու­թյա­նը տված գնա­հա­տա­կան­նե­րին: ՙՀայ ժո­ղո­վուր­դը Կո­մի­տա­սի եր­գե­րի մեջ գտավ և ճա­նա­չեց իր հո­գին, իր հո­գե­կան ինք­նու­թյու­նը,- մեջ­բե­րում է աս­մուն­քո­ղը Վազ­գեն 1-ին Կա­թո­ղի­կո­սի ա­սա­ծից:- Կո­մի­տաս վար­դա­պե­տը սկիզբ է, որ վախ­ճան չու­նի: Նա պի­տի ապ­րի հայ ժո­ղովր­դով, հայ ժո­ղո­վուր­դը պի­տի ապ­րի նրա­նով, ինչ­պես այ­սօր, այն­պես էլ` հա­վի­տյան՚:
Սար­գիս Նա­ջա­րյա­նը Կո­մի­տա­սի կեր­պա­րը ներ­կա­յաց­նում էր այն­պես, ինչ­պես նա ե­ղել է ի­րա­կա­նում? ըստ ար­խի­վա­յին նա­մակ­նե­րի, հու­շե­րի, մե­նա­խո­սու­թյուն­նե­րի: ՙԻնձ պետք էր Կո­մի­տա­սի կեր­պա­րը, ան­ձը ներ­կա­յաց­նել, ո­րով­հետև Կո­մի­տաս ա­նու­նը տա­լիս բո­լո­րը պատ­կե­րաց­նում են խե­լա­գար­ված մարդ, ա­րյուն և մահ: Ին­չո?ւ: Դա այդ­պես չէ,- բե­մից բարձ­րա­ձայ­նում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը և հաս­տա­տում:- Կո­մի­տա­սը հրաշք է ե­ղել: Ես ձգ­տել եմ ա­ռա­ջին պլան մղել Կո­մի­տաս մար­դուն: Ար­ժե­քը և ար­ժա­նիքն այս­տեղ Կո­մի­տասն ինքն է՚: Մարդ, ով ժո­ղովր­դի ապ­րե­լու ու­ժը տես­նում էր միայն սի­րո մեջ: ՙՍի­րե­ցեք զի­րար, որ­պես­զի ապ­րեք՚,- մեջ­բե­րում է Ս. Նա­ջա­րյա­նը: ՙՆա չէր խե­լա­գար­վել,- պն­դում էր կո­մի­տա­սա­գե­տը:- Նա պար­զա­պես լռել է` խռո­վե­լով այս դա­ժան, մութ, ա­նար­դար աշ­խար­հից՚: Լռու­թյան 20 եր­կար տա­րի­ներ: Եվ 1935-ին նա մա­հա­ցավ Փա­րի­զի հո­գե­բու­ժա­րան­նե­րից մե­կում: Իսկ 1936-ին նրա ա­ճյու­նը տե­ղա­փո­խե­ցին Հա­յաս­տան, և հա­վեր­ժի Ճամ­փոր­դը գտավ իր տե­ղը հայ­րե­նի­քում. դառ­նու­թյամբ, բայց նաև պայ­ծառ մի շեշ­տադ­րու­մով ե­րե­կոն ամ­փո­փում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը:
Հու­զիչ էր նաև ե­րե­կո­յի ե­րաժշ­տա­կան ա­վար­տը. հն­չեց Կո­մի­տա­սի ազ­գա­յին օրհ­ներ­գը` որ­պես հա­վեր­ժա­կան օրհ­նու­թյան խոր­հր­դա­նիշ` ի բա­րօ­րու­թյուն հայ ժո­ղովր­դի:
Ինչ­պես ծն­վեց նման ծրա­գիր պատ­րաս­տե­լու, այն հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­նե­լու գա­ղա­փա­րը: ՙԾրա­գիրն այս ծն­վել է վա­ղուց, շա~տ վա­ղուց,- խոս­տո­վա­նում է Ս. Նա­ջա­րյա­նը:- Երբ 6-րդ դա­սար­նում մայ­րի­կիս հետ այ­ցե­լում էի ե­կե­ղե­ցի Պա­տա­րագ լսե­լու, ան­կեղծ ա­սած` չէի հաս­կա­նում, թե ինչ է պա­տա­րա­գը, բայց ե­րաժշ­տա­կան այդ ելևէջ­նե­րը, մե­ղե­դի­ներն ինձ պա­շա­րում էին ան­պատ­մե­լի մի զգա­ցու­մով: Ես հե­տո հաս­կա­ցա, որ իմ հո­գու խոր­քում մի փակ դուռ կա, որ պի­տի բաց­վի: Եվ դա հոգևոր աշ­խար­հին միա­նա­լու դուռն էր: Հե­տո պատ­մու­թյուն­ներ` Հեն­րիկ Մա­լյա­նի ՙԿո­մի­տաս՚ չա­վարտ­ված ֆիլ­մի հետ կապ­ված: Ինձ ընտ­րե­ցին նրա դե­րա­կա­տար­ման հա­մար: Ֆիլ­մը ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով կի­սատ մնաց: Մի քա­նի ա­միս աշ­խա­տե­ցի Կո­մի­տա­սի ար­խի­վում` նրա կյան­քին վե­րա­բե­րող նյու­թե­րի ու­սում­նա­սիր­ման նպա­տա­կով: Կո­մի­տասն իմ մեջ ե­ղել է, բայց ես չեմ ի­մա­ցել: Կո­մի­տա­սը յու­րա­քան­չու­րիս մեջ է ապ­րում: Շատ բա­ներ կան մեր հո­գու մեջ, բայց մենք չգի­տենք, չենք գի­տակ­ցում: Դրանք պետք է բա­ցել, բա­ցա­հայ­տել: Եվ դրա լա­վա­գույն ա­ռի­թը ե­ղավ Մա­լյա­նի ֆիլ­մը, որն, ինչ­պես ա­սա­ցի, ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ա­վար­տին չհասց­վեց: Հե­տո ե­րեք հե­ռուս­տա­ֆիլ­մեր նկա­րա­հա­նե­ցի Կո­մի­տա­սի մա­սին, բա­ցի այդ, 23 մե­ծա­ծա­վալ հա­ղոր­դում ռա­դիո­յի հա­մար, ո­րոնք պահ­պան­վում են ֆոն­դում: Այս­պես շա­րու­նակ­վեց, և Կո­մի­տա­սը դար­ձավ իմ ա­րյու­նը, իմ եղ­բայ­րը, հա­րա­զա­տը, իմ տան ան­դա­մը: Ա­յո, այդ­պես կլի­նի մինչև իմ կյան­քի վեր­ջը՚:
Հա­մոզ­ված ենք` Կո­մի­տա­սը միշտ կմ­նա հայ ժո­ղովր­դի հետ և կապ­րի մեր մեջ` այս­պի­սի հիաս­քանչ գրա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կո­նե­րով, հա­մերգ­նե­րով, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան ի­մա­ցու­թյամբ, կա­տար­մամբ, նրա ա­նու­նով դպ­րոց­ներ, թան­գա­րան­ներ ան­վա­նե­լով, նրա պատ­գամ­ներն ի­րա­կա­նաց­նե­լով, նրա գա­ղա­փար­նե­րը կրե­լով: Այս ճշ­մար­տու­թյան մեջ կա­րե­լի է հա­մոզ­վել` տես­նե­լով դահ­լի­ճից հե­ռաց­վող հան­դի­սա­տես­նե­րի թա­խի­ծով պա­րուր­ված, բայց և լու­սա­վոր­ված դեմ­քե­րը:

;