comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶՐՈՒՅՑ՝ ԹԱՎՇԱԾԱՂԿԻ ՈՒ ՆԱՐԴՈՍԻ ԲՈՒՅՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶՐՈՒՅՑ՝ ԹԱՎՇԱԾԱՂԿԻ ՈՒ ՆԱՐԴՈՍԻ ԲՈՒՅՐՈՎ

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Մեր օ­րե­րում մար­դուն հո­գե­կից լի­նելն այն­քան էլ դյու­րին գարծ չէ, քան­զի առտ­նին հոգ­սե­րից ծան­րա­բեռ նրա միտքն ա­սես զո­րու չէ դրանց ա­նեզր ու ա­նափ շր­ջա­նա­կը հա­տել, ա­սել է թե` ա­զատ­վել սե­փա­կան խո­հե­րի զն­դա­նից ու այդ ա­մե­նից ան­դին տես­նել ի­րեն:

Եվ ե­թե գեղա­գե­տին հա­ջող­վում է իր գոր­ծե­րի մի­ջո­ցով նման հո­գե­վի­ճա­կում գտն­վող մար­դուն` զրույ­ցի, ան­կեղծ, ան­կաշ­կանդ զրույ­ցի մեջ ներ­քա­շել, իսկ դա անհ­րա­ժեշ­տու­թյու­նից վա­ղուց դար­ձել է պա­հանջ, ա­պա մար­դու հո­ղե­ղեն էու­թյու­նը կր­կին ո­գե­ղե­նու­թյան կեն­սա­հաս­տատ ուժն է զգում ե­րակ­նե­րում` միա­ժա­մա­նակ հա­վաս­տե­լով նաև ար­վես­տա­գե­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյու­նը :
Այս ա­ռու­մով բա­նաս­տեղծ ,ար­ձա­կա­գիր Սո­ֆյա Սարգ­սյա­նը կա­րող է ի­րեն դա­սել նման հե­ղի­նակ­նե­րի շար­քը, քան­զի ա­ռա­ջին իսկ գր­քից, իսկ նա հե­ղի­նակ է չա­փա­ծո և ար­ձակ գոր­ծե­րի չորս ժո­ղո­վա­ծու­նե­րի, ըն­թեր­ցո­ղի հետ սկ­սած զրույցն ար­դեն շա­րու­նակ­վում է տաս­նա­մյակ­ներ:

Վեր­ջերս լույս տե­սած գիր­քը շատ խոր­հր­դա­վոր վեր­նա­գիր ու­նի.ՙԵ­ղե՞լ է, թե՞ չի ե­ղել ՚:
Իմ կար­ծի­քով յու­րա­քան­չյուր ա­վար­տուն գործ` իր ի­րա­կան պատ­կե­րով, դի­մագ­ծով, նաև ինչ որ տեղ ե­րա­զա­յի­նի ու ա­նի­րա­կա­նի շղարշն ու­նի` իբրև պայ­ման նոր տո­ղի, նոր գոր­ծի հայտ­նու­թյան հա­մար: Ստեղ­ծա­գոր­ծա­կան ներ­շն­չան­քի թե­լադ­րանքն է հե­ղի­նա­կին, որ դեռ չես գտել այն հո­գե­թարգ­ման բառն ու պատ­կե­րը, ո­րոնք մտ­քիդ ծալ­քե­րում շո­ղար­ձա­կում են մեկ-մեկ, բայց դեռևս ան­հա­սա­նե­լի են ու ան­ծա­նոթ ե­րանգ­նե­րով: Եվ հրա­պա­րակ հան­ված հեր­թա­կան գործն այս­պի­սով դառ­նում է մեկ ա­րարն այն ա­մե­նի, ո­րը քո հո­գում շա­րու­նա­կում է ե­ռալ, փո­թոթ­վել:
Անց­նող օրն իր լավ ու վա­տով հա­ճախ ան­ցյալ չի դառ­նում, այլ մնում է քո բո­լոր օ­րե­րի մեջ, դառ­նա­լով մեկ սրտ­նե­ղու­թյուն, մեկ էլ` փր­կու­թյան օ­ղակ:
Եվ Սո­ֆյա Սարգ­սյա­նի գր­քի` հե­քիաթ­նե­րին սա­զա­կան վեր­նա­գիրն, ան­շուշտ, մեր կյան­քի ար­տա­սո­վոր, ան­բա­ցատ­րե­լի , ան­կան­խա­տե­սե­լի, ի­րա­րա­մերժ, ու­րա­խաց­նող ու վհա­տեց­նող էու­թյունն է մեզ հի­շեց­նում: Եվ գր­քի ողջ նյութն էլ դրա վկա­յու­թյունն է:Ին­քը ներ­կա է իր բո­լոր հե­րոս­նե­րի ճա­կա­տագ­րում, և հե­րոս­ներն էլ նույն­քան տի­րա­կան դեր ու­նեն մարդ­կա­յին ի­րենց կեր­պա­րում: Սա ա­սում եմ խո­րին հա­մոզ­մամբ , ո­րով­հետև իր զգա­յուն տո­ղի շար­ժիչ ու­ժը հենց իր զգա­յուն սիրտն է, դի­մա­ցի­նին հաս­կա­նա­լու, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` սփո­փե­լու, հո­գե­կից լի­նե­լու ցան­կու­թյամբ: Ուս­տի, ինչ-որ տեղ ա­նի­րա­կան ու ե­րա­զա­յին վեր­նա­գի­րը կրող գր­քում զե­տեղ­ված պատմ­վածք­նե­րի հե­րոս­ներն այն­քան հա­մո­զիչ ու ի­րա­կան են , որ ըն­թեր­ցողս նրանց տես­նում է ան­գամ ոչ մտա­ցա­ծին ա­նուն­նե­րով:Ա­սել է թե` Սո­ֆյա­յի հե­րոս­նե­րը տի­պա­կան են, ու մենք ճա­նա­չում ենք նրանց, իսկ պատմ­վածք­նե­րի նյութ դար­ձած` նրանց կյան­քի , ճա­կա­տագ­րի դրա­մա­տիկ շր­ջա­դար­ձե­րը, հա­ջո­ղու­թյուն­ներն ու հիաս­թա­փու­թյուն­ներն ի­րա­կան հե­տա­գիծ ու­նեն ըն­թեր­ցո­ղի հո­գում: Այս ա­մե­նից էլ ըն­թեր­ցո­ղը դառ­նում է ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մի մաս­նի­կը` գր­քի հե­րոս­նե­րի ու­րա­խու­թյամբ ու­րա­խա­նա­լու, տխ­րու­թյամբ տրտ­մե­լու մտեր­մու­թյամբ:Եվ սա հե­ղի­նա­կի`պատ­մե­լու շնորհ­քի, խոս­քի գրավ­չու­թյան, իր գտած գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ:

Գր­քի նյու­թը կյանքն է, մարդն` իր բա­ժին բախ­տի կեռ­ման­նե­րով, ու Սո­ֆյան` գրո­ղա­կան հա­վա­տամ­քի հե­տագ­ծով, իր հե­րոս­նե­րին կր­կին ա­ռաջ­նոր­դում է դե­պի լույ­սը: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ կյան­քի ժխ­տու­մը հա­վա­սար է կյան­քի հաս­տատ­մա­նը,ա­մե­նա­տո­կու­նը հա­վատն է, կեն­սա­սի­րու­թյու­նը, կյան­քի հաղ­թա­նա­կը: Ի­րենց էու­թյան թույլ և ու­ժեղ կող­մե­րով ներ­կա­յա­ցող հե­րոս­նե­րին հե­ղի­նա­կը գտ­նում է ՙհա­սա­րակ ՚ մահ­կա­նա­ցու­նե­րի շար­քում: Սա անհ­նար է չն­կա­տել, և տո­ղե­րիս հե­ղի­նա­կի կար­ծի­քով` նրա հե­րոս­ներն ա­ղերս­վում են են հայ և ռուս գրա­կա­նու­թյան եր­կու հս­կա­նե­րի` Ստ. Զո­րյա­նի և Ա. Չե­խո­վի հե­րոս­նե­րին: 
Մեծ ու փոքր հե­րոս­ներ չկան` ոչ կյան­քում, ոչ էլ ար­վես­տում, յու­րա­քան­չյուրն անկ­րկ­նե­լի է իր հո­գե­կերտ­ված­քով, կեն­սա­կեր­պով, աշ­խար­հըն­կալ­մամբ, և հենց այդ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն էլ ի­րենց գե­ղար­վես­տա­կան ար­տա­ցո­լումն ու­նեն Սո­ֆյա­յի ար­ձա­կում: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­մե­նա­կեն­սու­նակ ե­րակն է սա և շա­րու­նա­կե­լու է մնալ նոր տո­ղի ա­վի­շը : 
Սո­ֆյա­յին ճա­նա­չող­նե­րը գի­տեն նրա էու­թյու­նից ան­բա­ժան` եր­գի­ծե­լու, սրամ­տե­լու շնորհ­քի մա­սին: Նման ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի հա­մար անհ­նար է չտես­նել մեր շր­ջա­պա­տի` ի­րենց վարք ու բար­քով` ա­կա­մա եր­գի­ծա­բան­նե­րին և սրամ­տու­թյան ու զվար­ճա­խո­սու­թյան ա­լի­քին չհանձ­նել նրանց խառն­ված­քի հո­ռի ո­րակ­նե­րը: Եվ խոս­քա­շեն հե­ղի­նա­կը , իր նա­խորդ ժո­ղո­վա­ծու­նե­րի հան­գով, այս գիրքն էլ հա­մե­մել է նման ՙծի­ծա­ղափն­ջով՚:Ծի­ծա­ղը կօգ­նի լա­վի ու բա­րու հաղ­թա­նա­կին, ծի­ծա­ղը կա­րող է դառ­նալ հա­յացք ու նե­ցուկ` կյան­քի խճճ­ված ի­րո­ղու­թյուն­նե­րի ու զգա­ցում­նե­րի բա­վիղ­նե­րից ան­խա­թար դուրս գա­լու հա­մար, հա­մոզ­ված է հե­ղի­նա­կը: Որ­պես ըն­թեր­ցող ա­սեմ, որ այս շար­քի մի քա­նի գոր­ծեր ինձ ոչ միայն ժպիտ, այլև լիա­թոք ծի­ծաղ են պարգևել, ին­չի հա­մար էլ շնոր­հա­կալ եմ հե­ղի­նա­կին: 
Սո­ֆյան այս գր­քում ներ­կա­յաց­րել է մի պա­տա­ռիկ իր տոհ­մի պատ­մու­թյու­նից, այ­սինքն` փոր­ձել է ներ­կա­յա­նալ իր ար­մա­տին հեն­ված, ինչ­պես ա­սում են` ողջ հա­սա­կով: Պա­տու­մի հո­րին­վածքն այն­պի­սին է, որ շատ հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ձեռք զար­կել գե­ղար­վես­տա­կան խոս­քի հնա­րանք­նե­րին, դրա­նով իսկ ա­ռա­վել շատ տեղ տա­լով ան­կեղ­ծու­թյանն ու ան­պա­ճույ­ճին: Հենց այս ա­մե­նով էլ շա­հել է գր­քի այս բա­ժի­նը, ո­րով­հետև մի կյան­քի պատ­մու­թյու­նը, որ այն­քան կյան­քեր ու ճա­կա­տագ­րեր ու­նի իր մեջ, նույ­նիսկ ա­մե­նա­պար­զու­նակ գրառ­ման դեպ­քում էլ պա­հում է իր հա­վաս­տիու­թյունն ու ըն­թերց­վում հե­տաք­րք­րա­սի­րու­թյամբ: Եվ ու­շագ­րավ է նաև այն հան­գա­ման­քը, որ նա իր 5-րդ գր­քում է կա­մե­ցել ներ­կա­յա­նալ ըն­թեր­ցո­ղին: Սա հե­ղի­նա­կի ինք­նա­հաս­տատ­ման լայ­նա­հուն ըն­թաց­քի մեկ կան­գա­ռի մա­սին է վկա­յում, իր ըն­թեր­ցողն ու­նե­նա­լու և նրան վս­տա­հե­լու ու­րա­խու­թյամբ է բա­ցել իր տոհ­մի, գեր­դաս­տա­նի պատ­մու­թյան հե­տաքր­քիր է­ջե­րը:
Ու­շագ­րավ մեկ այլ բա­ժին էլ ու­նի այս գիր­քը. ճամ­փոր­դի օ­րա­գիր` աշ­խար­հի մի­ջօ­րեա­կան­նե­րի գու­նա­խա­ղով: Ճամ­փոր­դա­կան նո­թե­րում ա­ռանձ­նա­նում է Արևմտյան Հա­յաս­տան կա­տա­րած ուխ­տագ­նա­ցու­թյան մա­սին պատ­մողՙԿռունկ, մեր աշ­խար­հեն խապ­րիկ մը չու­նիս. քե­լե, լաո, քե­լե էր­թանք մըր Էր­գիր՚ է­ջը: Կորս­ված Էրգ­րի ցա­վը, բնա­կա­նա­բար, հե­ղի­նա­կին տա­րել է հո­գու և խո­հի այլ ճամ­փա­նե­րով ու ա­ռա­ջին պա­հից էլ իր տե­սա­ծի ար­տա­հայ­տու­թյուն կս­կիծն է ե­ղել ըն­կե­րա­կի­ցը: Ին­քը սո­վո­րա­կան ճամ­փորդ չէր, այլ կո­րու­սյալ հայ­րե­նի­քի դի­մա­գի­ծը փնտ­րո­ղը` այն իր հո­գում ան­խա­թար պա­հե­լու` իբրև թա­լիս­ման, իբբրև ա­պա­գա­յի տես­լա­կան` մի օր հայ­րե­նի­քը հետ բե­րե­լու զո­րու­թյան հրաշ­քով: 
Այս գր­քում տե­սանք նաև բնաշ­խար­հի սի­րա­հար Սո­ֆյա Սարգ­սյա­նին, բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից հառ­նող բնա­պաշ­տա­կան ընդ­գծ­ված շեշ­տերն ար­ձա­կում ու­նեն պատ­կե­րա­յին այլ հա­մա­կարգ` ի­մաս­տա­սի­րա­կան բազ­մա­շերտ ըն­կա­լում­նե­րով և ըն­թեր­ցո­ղին բնու­թյան հան­դեպ ու­նե­ցած իր սի­րով վա­րա­կե­լու ու հա­մա­կե­լու ջեր­մու­թյամբ: Քնք­շու­թյամբ ու գո­րո­վան­քով է հե­ղի­նա­կը հա­յացք ուղ­ղում բնու­թյա­նը և հենց ան­տա­ռի սո­սա­փում պահ­ված մե­ղե­դի­նե­րի ու հե­քիաթ­նե­րի մեջ է ուր­վագծ­վում իր նոր տո­ղի պատ­կե­րը: