Logo
Print this page

ՙՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՄԱՆԿԱԿԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԴԱՐԱՆ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Այ­սօր՝ հա­մա­ցան­ցի լայն տա­րած­ման դա­րում, գրա­դա­րան­նե­րը, կար­ծես թե, փոքր-ինչ հայ­տն­վել են ստ­վե­րում: Մր­ցա­կից դառ­նա­լու հա­մար գրա­դա­րան­նե­րը ձգ­տում են օգտ­վել ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րից, ին­չը նախևա­ռաջ են­թադ­րում է նոր, բա­րե­կարգ­ված շեն­քա­յին պայ­ման­ներ: Ստե­փա­նա­կեր­տի Հ. Թու­մա­նյա­նի ան­վան հան­րա­պե­տա­կան ման­կա­կան գրա­դա­րա­նը ևս զուրկ էր նման պայ­ման­նե­րից, ին­չը բա­ցա­սա­բար էր անդ­րա­դառ­նում այս հիմ­նար­կի գոր­ծու­նեու­թյան վրա: Վեր­ջերս այդ խն­դի­րը լու­ծում ստա­ցավ: Հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և հե­ռան­կար­նե­րի մա­սին է գրա­դա­րա­նի տնօ­րեն Նաի­րա Ա­ՂԱ­ՋԱ­ՆՅԱ­ՆԻ հետ զրույ­ցը:

Տե­ղե­կաց­նենք, որ Նաի­րա Ա­ղա­ջա­նյա­նը տնօ­րե­նի պաշ­տո­նը ստանձ­նել է 2014թ.: Նրա հա­վաստ­մամբ՝ գրա­դա­րանն ի­րեն է փո­խանց­վել անմ­խի­թար, ան­շուք վի­ճա­կում:

-Իմ առջև խն­դիր դրե­ցի վե­րա­նո­րո­գել գրա­դա­րա­նը: Եվ երբ կազ­մա­կեր­պում էի տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ, հրա­վի­րում էի լրատ­վա­մի­ջոց­նե­րին և իմ խոս­քում ան­պայ­ման անդ­րա­դառ­նում էի գրա­դա­րա­նի անմ­խի­թար, ոչ հի­գիե­նիկ վի­ճա­կին, ին­չը հա­կա­ցուց­ված էր հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի հա­մար: Մի եր­կու տա­րուց հե­տո ձեռ­նար­կե­ցի ա­վե­լի վճ­ռա­կան քայ­լեր՝ դի­մե­ցի այդ ժա­մա­նակ­վա ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նին, ով ե­կավ, շր­ջեց գրա­դա­րա­նով, տե­սավ ի­րա­վի­ճա­կը և ին­քը ևս կանգ ա­ռավ վե­րա­նո­րոգ­ման գա­ղա­փա­րի վրա: Լու­սան­կա­րե­ցինք ե­ղած ան­շուք վի­ճա­կը, տա­րա­ծե­ցինք հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով՝ հա­վա­տա­լով, որ կգտն­վեն բա­րե­գործ­ներ: Եվ ի­րոք, կարճ ժա­մա­նա­կում գտն­վե­ցին բա­րե­րար­ներ: Ի վեր­ջո, ընտ­րե­ցինք ՙՍո­ֆիա՚ կենտ­րո­նի 2-րդ հար­կի մի մեծ տա­րած­քի վե­րա­նո­րոգ­ման տար­բե­րա­կը, - ա­սում է գրա­դա­րա­նի ղե­կա­վա­րը:
Այդ տար­բե­րա­կը ձեռն­տու էր մի քա­նի ա­ռում­նե­րով. նախ, ինչ­պես ար­դեն նշ­վեց, տա­րած­քը մեծ էր` հնա­րա­վո­րու­թյուն էր ըն­ձեռ­վում ի­րա­կա­նաց­նել հե­տաքր­քիր մտահ­ղա­ցում­ներ, մյուս կող­մից` թույլ էր տա­լիս շա­րու­նա­կել ինչ­պես գրա­դա­րա­նի ա­մե­նօ­րյա, այն­պես էլ` տե­ղա­փոխ­ման հետ կապ­ված աշ­խա­տանք­նե­րը: Նա մեծ գո­հու­նա­կու­թյամբ նշեց, որ վե­րա­նո­րոգ­ման ողջ ըն­թաց­քում խոր­հր­դակ­ցում էին իր հետ` գրա­դա­րա­նի ձևա­վոր­ման մանր ու խո­շոր խն­դիր­նե­րի շուրջ: Նա նաև կարևո­րեց այն հան­գա­ման­քը, որ երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը, տես­նե­լով մեծ քա­նա­կի գր­քե­րի պա­տա­ռոտ­ված, ան­գամ բոր­բոս­նած վի­ճա­կը, հա­մա­միտ ե­ղավ իր հետ, որ դրանք ե­րե­խա­նե­րի առջև դնե­լու գր­քեր չեն: Մի ստ­վար քա­նա­կով գր­քեր էլ վա­ղուց ար­ժեք չեն ներ­կայց­նում, դրանք պա­հանջ­ված չեն, և ժա­մա­նակն է դրան­ցից ձեր­բա­զատ­վել: Մոտ 6000 գիրք, ո­րոն­ցից 2000-ը բո­վան­դա­կու­թյամբ հնա­ցած, ար­դեն ա­ռանձ­նաց­ված է և գտն­վում է դուրս­գր­ման փու­լում: ՙԱ­ռանձ­նաց­րել էինք նաև ե­ղած կա­հույ­քի այն մա­սը, ո­րը դեռ պի­տա­նի էր, որ­պես­զի ու­ղար­կենք շր­ջան­նե­րի գրա­դա­րան­նե­րը, մնա­ցա­ծը նույն­պես դուրս­գր­ման փու­լում են: Այդ աշ­խա­տանք­նե­րի հետ մեկ­տեղ տե­ղա­փոխ­ման են­թա­կա գր­քե­րը փա­թե­թա­վոր­վե­ցին: Զու­գա­հեռ նա­խագ­ծում էի ըն­թեր­ցաս­րա­հի, ֆոն­դա­յին գր­քե­րի, դա­րակ­նե­րի չա­փե­րը, գրա­պա­հա­րան­նե­րի բարձ­րու­թյու­նը, գրա­սե­նյակ­նե­րի տե­ղա­կայ­ման լա­վա­գույն տար­բե­րակ­նե­րը: Մի խոս­քով` այդ քրտ­նա­ջան, դժ­վա­րին փու­լը հաղ­թա­հա­րե­ցինք ու հի­մա վա­յե­լում ենք ուղ­ղա­կի շքեղ նոր պայ­ման­նե­րը՚, - խան­դա­վառ­ված պատ­մում էր տնօ­րե­նը:

Պետք է ա­սել, որ գրա­դա­րա­նի բո­լոր սե­նյակ­նե­րը, հա­ճե­լի զգա­ցում­ներ ա­ռա­ջաց­նե­լուց զատ, թող­նում էին այն տպա­վո­րու­թյու­նը, որ ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում դա ե­ղած տա­րած­քի լա­վա­գույն ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծումն է: Հատ­կա­պես աչ­քի է զառ­նում մուտ­քի պա­տը, որն ամ­բող­ջո­վին նկա­րա­զարդ­ված է Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րի տե­սա­րան­նե­րով, ո­րի հե­ղի­նակն է նկա­րիչ Լիա­նա Քո­չա­րյա­նը: Այն­քան բնա­կան ու ներ­դաշ­նակ է այդ ա­մե­նը, որ, ըստ տնօ­րե­նի, 3 տա­րե­կան փոք­րի­կը փոր­ձում էր բա­ցել նկա­րած դու­ռը:
Կենտ­րո­նից փոքր-ինչ հե­ռու գտն­վե­լը կա­րող էր խո­չըն­դոտ հան­դի­սա­նալ ծնող­նե­րի հա­մար: Այ­սօր բո­լոր կաս­կած­նե­րը ետևում են` փոք­րիկ­նե­րը հա­ճա­խում են մայ­րիկ­նե­րի հետ, մե­ծե­րը` ինք­նու­րույն: Կարևո­րը` բո­լո­րը հա­ճա­խում են հա­ճույ­քով:
Դրան հաս­նե­լու հա­մար տի­կին Նաի­րան, մինչ տե­ղա­փոխ­վե­լը, փորձ­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ էր կազ­մա­կեր­պում նոր տե­ղում: Հատ­կա­պես որ տա­րին թու­մա­նյա­նա­կան էր՝ դպ­րոց­նե­րը, ման­կա­պար­տեզ­նե­րը պատ­րաստ էին հան­դի­պե­լու, շփ­վե­լու Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղ­ծի հե­րոս­նե­րի հետ: Ա­ռա­ջին էքս­կուր­սիա-մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վեց փետր­վա­րի 19-ին՝ Թու­մա­նյա­նի ծնն­դյան օ­րը: Էքս­կուր­սիան կազ­մա­կերպ­վեց թիվ 1 պե­տա­կան ման­կա­պար­տե­զի ա­վագ խմ­բի սա­նե­րի հա­մար. նրանց տա­րան գրե­թե պատ­րաստ գրա­դա­րա­նը, հե­քիաթ կար­դա­ցին, ներգ­րա­վե­ցին քն­նար­կում­նե­րում, լու­սան­կար­վե­ցին: Ե­րե­խա­նե­րի աչ­քե­րի փայլն ինք­նին խո­սուն էին, և տի­կին Նաի­րան հա­մոզ­վեց, որ նման գոր­ծե­լա­կերպն ար­դյու­նա­վետ է: Եվ այն շա­րու­նակ­վեց մինչև պաշ­տո­նա­կան բա­ցու­մը:
-Վեր­ջա­պես ե­կավ բաց­ման օ­րը: Շատ էի ցան­կա­նում այն կազ­մա­կեր­պել հու­նի­սի 1-ին, բայց ՙԿո­նի­ֆա՚ մի­ջազ­գա­յին ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը խո­չըն­դո­տե­ցին: Ընտ­րե­ցինք բո­լո­րի հա­մար ա­զատ օր՝ մա­յի­սի 29-ը: Նպա­տա­կադր­վել էի բաց­ման այդ օ­րը դարձ­նել տո­նա­կան ներ­կա­նե­րի, հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի հա­մար: Ծրա­գի­րը նա­խա­պատ­րաս­տե­լիս բա­ցա­ռե­ցինք ըն­դուն­ված ամ­բիո­նա­յին ե­լույթ­նե­րը՝ նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լով Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րի հե­տաքր­քիր սյու­ժե­նե­րի ներ­կա­յա­ցում­նե­րին: Եվ քա­նի որ բո­լոր դպ­րոց­նե­րը, ման­կա­պար­տեզ­նե­րը պատ­րաստ­վել էին սի­րե­լի գրո­ղի հո­բե­լյա­նին, ես ևս այ­ցե­լել եմ գրե­թե բո­լոր այդ մի­ջա­ցա­ռում­նե­րին, ծն­վեց բաց­ման ար­տա­սո­վոր ծրա­գիր: Ոչ՜ նա­խա­րար­նե­րը, ոչ ես՜ բաց­ման խոսք չա­սա­ցինք: Բո­լո­րի հա­մար ծրա­գիրն ան­հայտ էր: Բա­կում բո­լո­րին դի­մա­վո­րեց Թու­մա­նյա­նի կեր­պա­րով մեր թատ­րո­նի դե­րա­սան Մար­տին Ա­լո­յա­նը, Գի­քո­րի դե­րա­կա­տա­րը ՙէս­տի հա­մե­ցեք՚ բա­ռա­կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­նե­րին հրա­վի­րում էր դպ­րոց­նե­րի, ման­կա­պար­տեզ­նե­րի սա­նե­րի կող­մից հե­քիաթ­նե­րի հի­ման վրա պատ­րաս­տած մեծ ու փոքր տե­սա­րան­նե­րին, պա­րե­րին, եր­գե­րին, աս­մուն­քին: Ան­գամ ներ­կա­յաց­վեց փոքր հա­սա­կի Թու­մա­նյա­նը, ո­րը մարմ­նա­վո­րել էր մե­զա­նում ար­դեն հայտ­նի փոք­րիկ դե­րա­սան Տիգ­րան Դավ­թյա­նը: 7-րդ դպ­րո­ցի երգ­չա­խումբն էլ շար­ժա­սան­դուղ­քի վրա կանգ­նած եր­գում էր: 2-րդ հար­կում տե­սա­րան­նե­րը, եր­գե­րը, ա­սույթ­նե­րը, ժող­գոր­ծիք­նե­րի վրա նվագ­նե­րը շա­րու­նակ­վել են: Շատ բարձր գնա­հա­տան­քի ար­ժա­նա­ցա, բո­լոր 10 աշ­խա­տող­նե­րին պատ­վոգ­րե­րով և ծա­ղիկ­նե­րով շնոր­հա­վո­րե­ցին, բայց ես եմ ան­չափ շնոր­հա­կալ բո­լո­րին, որ ստա­ցա նման ա­ջակ­ցու­թյուն,- ոգևոր­ված պատ­մում էր տնօ­րե­նը:
Տի­կին Նաի­րան բա­ցու­մից հե­տո մտա­դիր էր հեր­թա­կան ար­ձա­կուր­դը վա­յե­լել, բայց ե­րե­խա­նե­րի հոսքն այն­քան մեծ էր, և այն­պի­սի խան­դա­վա­ռու­թյամբ էին այ­ցե­լում, որ ստիպ­ված էր հե­տաձ­գել ար­ձա­կուր­դը: Ան­գամ նոր ա­նուն­ներ հայ­տն­վե­ցին: Դա շատ ոգևո­րեց աշ­խա­տա­կից­նե­րին, քա­նի որ այդ հար­ցով մտա­հոգ էին: Նա հակ­ված է բա­ցատ­րել այդ երևույ­թը ա­րագ սպա­սարկ­մամբ, ո­րը հնա­րա­վոր չէր հին պայ­ման­նե­րում:

Նա նշեց, որ ֆոն­դում ու­նեն օ­տար լե­զու­նե­րով 1000-ից ա­վե­լի շքեղ նկա­րա­զարդ­ված գրա­կա­նու­թյուն, ո­րը տրա­մադր­վել է ՀԲԸՄ մի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում: Նման հարս­տու­թյու­նը միայն ի­րենց գրա­դա­րա­նում է, և այ­սօր, երբ դպ­րոց­նե­րում անց­նում են մի շարք օ­տար լե­զու­ներ, հա­ճախ են օգտ­վում ման­կա­կան գրա­դա­րա­նից: Ըն­թեր­ցաս­րա­հում ու­նեն 2000 կտոր գրա­կա­նու­թյուն և 17 ա­նուն հրա­շա­լի գու­նա­զարդ ման­կա­կան ամ­սագ­րեր:
Նա­խա­տե­սում է ձեռք բե­րել նաև հա­մա­կար­գիչ­ներ, քա­նի որ այս դա­րում հա­մա­ցան­ցի լայն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը պետք է ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել:
Նա հա­մոզ­ված է՝ ե­թե գրա­դա­րան­նե­րը չզին­վեն ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րով և նո­րա­գույն մե­թոդ­նե­րով, ա­պա հա­մա­ցան­ցը դաշ­նա­կից դառ­նա­լու փո­խա­րեն կդառ­նա մր­ցա­կից, ին­չը գրա­դա­րա­նի օգ­տին չի լի­նի: Նա հա­մոզ­ված է, որ հաս­նե­լու են ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից գրա­դա­րա­նի մա­կար­դա­կին:

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.