comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ԳՐԱ­ՎԱ­ԿԱ­ՆԸ
Logo
Print this page

ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ԳՐԱ­ՎԱ­ԿԱ­ՆԸ

Մա­րի­նե ԲԱ­ԼԱ­ՍԱ­ՆՅԱՆ

 Շու­շիի Եզ­նիկ Մո­զյան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նը հիմ­նադր­վել է 2015 թվա­կա­նին։ Այն կրում է ֆրան­սա­հայ Ե. Մո­զյա­նի ա­նու­նը, ում կտա­կած գու­մար­նե­րով և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան հա­վա­սար ֆի­նան­սա­վոր­մամբ էլ կա­ռուց­վել է շեն­քը։

Այս­տեղ ու­սու­մը բա­ցար­ձակ անվ­ճար է, և ա­ռանձ­նա­հա­տուկ է, որ պե­տու­թյու­նը տրա­մադ­րում է ե­րե­քան­գա­մյա անվ­ճար սնունդ, հան­րա­կա­ցա­րան, ու­սում­նա­րա­նին հատ­կաց­ված ավ­տո­բուսն աշ­խա­տում է Ստե­փա­նա­կերտ-Շու­շի- Ստե­փա­նա­կերտ եր­թու­ղով։

Ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Վաս­պու­րակ Կա­րա­պե­տյա­նը մեզ հետ զրույ­ցում նշեց, որ ա­ռա­ջին տա­րում ու­նե­ցել են 75 դի­մորդ, տվել են 45 շր­ջա­նա­վարտ։ Մեկ տա­րի հե­տո ու­նե­ցան 90 դի­մորդ։ Ներ­կա պա­հին ու­նեն 160 աշ­կերտ։
ՙԱ­ռա­ջին տա­րին ե­րեք մաս­նա­գի­տու­թյամբ սկ­սե­ցինք, հի­մա ու­նենք յոթ մաս­նա­գի­տու­թյուն։ Նոր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ա­վե­լա­ցումն աշ­խա­տա­շու­կա­յի պա­հան­ջար­կի հետ էր կապ­ված։ Ընդ­հան­րա­պես, ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը պետք է դի­նա­միկ ար­ձա­գան­քի աշ­խա­տա­շու­կա­յին, ո­րով­հետև ինք­նան­պա­տակ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տելն ուղ­ղա­կի ա­նի­մաստ է՚,- պար­զա­բա­նում է Վ. Կա­րա­պե­տյա­նը։
Այն հար­ցին, թե կա՞ մաս­նա­գի­տու­թյուն, ո­րը ցան­կա­նում են նե­րա­ռել, սա­կայն անհ­րա­ժեշտ հաս­տոց­ներ չկան, պա­րոն Կա­րա­պե­տյա­նը հա­կա­դար­ձեց, որ 2019-2020 ուս.տա­րում կար ա­ռա­ջարկ ընդ­գր­կել ՙԿա­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա՚ մաս­նա­գի­տու­թյու­նը: Դրա­նում խոր­հր­դան­շա­կան ի­մաստ կար, քա­նի որ Մո­զյանն ին­քը դեր­ձակ ե­ղել է և դեր­ձա­կու­թյամբ է հս­կա­յա­կան մի­ջոց­ներ կու­տա­կել ու այս ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյունն էլ այդ մի­ջոց­նե­րի շնոր­հիվ ստեղծ­վեց։ Բայց այդ մա­սով ու­նե­ցան հո­վա­նա­վո­րի խն­դիր։ Պետք էին տար­բեր տե­սա­կի մե­քե­նա­ներ, որ­պես­զի կա­րո­ղա­նա­յին ցան­կա­ցած տի­պի հա­գուստ կա­րել ու, ին­չու չէ, նաև հա­նել շու­կա։ Բայց այդ մտ­քից հրա­ժար­վե­ցին։ Զու­գա­հեռ Ար­սեն Խա­չատ­րյան քո­լեջն այդ մաս­նա­գի­տու­թյամբ բա­վա­կան զար­գա­ցել է։ Եր­կու ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը հա­մա­գոր­ծակ­ցում են ի­րար հետ, և ու­սում­նա­րա­նի խո­հա­րար­նե­րի ար­տա­հա­գուս­տը հենց քո­լե­ջում են կա­րել։
Վ. Կա­րա­պե­տյա­նը նշեց, որ այս տար­վա մա­յի­սի 15-ի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նիս­տում ո­րո­շում կա­յաց­վեց, որ ու­սում­նա­րա­նը վե­րա­փոխ­վի և դառ­նա կր­թա­հա­մա­լիր։ Նպա­տակն այն էր, որ հան­վեն նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան սահ­մա­նա­փա­կում­նե­րը, և ուղ­ղա­կի լի­նի բազ­մաս­տի­ճան մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն ա­պա­հո­վող հաս­տա­տու­թյուն։ Այ­սինքն` սեպ­տեմ­բե­րից կու­նե­նանք մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան օ­ղակ ևս։
Տնօ­րե­նի խոս­քով, կա նաև կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն։ Սեպ­տեմ­բե­րից լի­նե­լու է նա­խա­պատ­րաս­տա­կան կուրս, և այն դի­մորդ­նե­րը, ով­քեր գի­տե­լիք­նե­րի հա­մե­մա­տա­բար թույլ մա­կար­դակ ու­նեն, նրանց կտե­ղա­վո­րեն նա­խա­պատ­րաս­տա­կան կուր­սե­րում, ու ըն­թաց­քում մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րո­շու­մը շատ ա­վե­լի ակ­նա­ռու ձևով կըն­թա­նա։ Իսկ այն դի­մորդ­նե­րը, ով­քեր գի­տե­լիք­նե­րի շե­մը կհաղ­թա­հա­րեն, ին­չը թես­տե­րի և հար­ցազ­րույց­նե­րի մի­ջո­ցով է ստուգ­վում, միան­գա­մից կըն­դուն­վեն նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան օ­ղակ։
Ու­սում­նա­րա­նի գրե­թե բո­լոր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի տեր վար­պետ­նե­րը վե­րա­պատ­րաս­տում են ան­ցել Ֆրան­սիա­յում։ Ֆրան­սիա­ցի մաս­նա­գետ­նե­րը ևս գա­լիս են Շու­շի, անց են կաց­նում դա­սըն­թաց­ներ։ Տա­րե­կան լի­նում է ե­րեք-չորս ծրա­գիր՝ տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով։
Ֆրան­սիա­յի հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ ան­ցյալ տար­վա օ­գոս­տո­սի 17-24-ը եր­կու ֆրան­սա­հայ հայտ­նի խո­հա­րար­ներ Ա­լեն Ա­լեք­սա­նյանն ու Ժե­րայր Վար­դան Ե­սա­յա­նը նմա­նա­տիպ ծրա­գիր են ի­րա­կա­նաց­րել ու­սում­նա­րա­նում։ Օր­վա ա­ռա­ջին կե­սը վե­րա­պատ­րաստ­վում են աշ­կերտ­նե­րը, իսկ երկ­րորդ կե­սին այ­ցե­լում են Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­ներ՝ու­սում­նա­սի­րե­լու տե­ղում ա­ճեց­վող բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սերն ու դրանց օգ­տա­գործ­ման բազ­մա­զա­նու­թյու­նը։
Ըստ Ա. Ա­լեք­սա­նյա­նի`ան­չափ կարևոր է, որ Ար­ցախն անց­նի նոր խո­հա­նո­ցի։ Եր­բեք չմո­ռա­նա ար­մատ­նե­րը, բայց միշտ նա­յի ա­ռաջ։ ՙԵ­րի­տա­սարդ­նե­րը մեծ ցան­կու­թյուն ու­նեն սո­վո­րե­լու, ի­մա­նա­լու ա­վե­լին։ Հի­մա նրանք ա­ռա­ջին ան­գամ տե­սան, թե ինչ­պես կա­րե­լի է պատ­րաս­տել խմո­րի մեջ ծա­ղիկ­ներ, համ­տե­սել այն­պի­սի թխ­վածք­ներ, ո­րոնք մինչ այդ չեն փոր­ձել։ Ար­ցա­խում դուք ու­նեք բա­ցա­ռիկ մթերք­ներ, բան­ջա­րե­ղեն, ո­րոնք կա­րող ենք լիար­ժեք օգ­տա­գոր­ծել։ Հի­մա բո­լո­րը ձգ­տում են դե­պի դր­սի ու­տեստ­նե­րը, դրանք, ի­հար­կե, պետք է համ­տե­սենք, սա­կայն չպի­տի մո­ռա­նանք՝ որ­տե­ղից են մենք ե­կել, ծա­գու­մով որ­տե­ղից ենք՚,- մաս­նա­վո­րեց­րել է շեֆ խո­հա­րա­րը։
Ա. Ա­լեք­սա­նյա­նի խոս­քով` այ­սօր Ար­ցախն աշ­խար­հին բաց­վում է նոր ո­րակ­նե­րով, վաղն այս­տեղ շատ ա­վե­լի զբո­սաշր­ջիկ­ներ կգան: ՙԱր­ցա­խի ռես­տո­րա­նը վա­ղը հայտ­նի չի լի­նե­լու ինչ-որ բուր­գե­րով կամ պից­ցա­յով, այն հայտ­նի է լի­նե­լու, ա­սենք` ժեն­գյա­լով հա­ցով։ Երբ զբո­սաշր­ջի­կը գա Ստե­փա­նա­կերտ, Շու­շի կամ ու­րիշ տեղ, նա պետք է նախևա­ռաջ համ­տե­սի Ար­ցա­խի ու­տես­տը, այլ ոչ թե ի­տա­լա­կան կամ ա­մե­րի­կյան կե­րա­կուր­ներ՚:
Հենց սա է հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.