comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉ­ՊԵՍ ՈՒ­ԶԵ­ՑԻ ՛՛ՍՊԱՆԵԼ՛՛ ՀԵՅ­ԴԱՐ Ա­ԼԻԵ­ՎԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ ՈՒ­ԶԵ­ՑԻ ՛՛ՍՊԱՆԵԼ՛՛ ՀԵՅ­ԴԱՐ Ա­ԼԻԵ­ՎԻՆ

Սվետլանա Խաչատրյան

 

Կան մար­դիկ, որ հե­տաքր­քիր հու­շեր ու­նեն ման­կու­թյու­նից: Նրանց ու­ղե­ղը գրան­ցել է ա­մեն ինչ, և Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հա­ճե­լի զրու­ցակ­ցի շնոր­հիվ դրանք դառ­նում են հե­տաքր­քիր պատ­մու­թյուն­ներ, ո­րոնք մի նոր շտ­րիխ են ա­վե­լաց­նում ժա­մա­նա­կաշր­ջա­նի պատ­մու­թյա­նը, դեպ­քե­րին ու դեմ­քե­րին:
Վեր­ջերս հան­դի­պե­ցի 75-ա­մյա Ժան­ե­տա Սա­ֆա­րյա­նի հետ: Նրա հոր` ստա­լի­նյան բռ­նաճն­շում­նե­րի զոհ դար­ձած ար­ցախ­ցի մտա­վո­րա­կան Ա­ղա­սի Սա­ֆա­րյա­նի կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան մա­սին տպագր­վել է ՙԱԱ՚-ի նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում: Հա­րա­կից թե­մա­նե­րի շուրջ նրա զրույց­նե­րը նույն­պես հե­տաքր­քիր էին, և ես ո­րո­շե­ցի դրանք ըն­թեր­ցո­ղին հանձ­նել ՙՉհո­րին­ված պատ­մու­թյուն­ներ՚ խո­րագ­րի ներ­քո` մտադ­րու­թյուն ու­նե­նա­լով դրանք շա­րու­նա­կել այլ մարդ­կան­ցից լսած հե­տաքր­քիր զրույց­նե­րով:

1960-ա­կան­նե­րի վեր­ջե­րին Ադր­բե­ջա­նի Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Հեյ­դար Ա­լիևը ե­կավ Ստե­փա­նա­կերտ և այ­ցե­լեց է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րան, ո­րի տնօ­րենն էր եր­ջան­կա­հի­շա­տակ Ալ­բերտ Սեյ­րա­նյա­նը: Ես աշ­խա­տում էի որ­պես մե­քե­նագ­րու­հի-քար­տու­ղա­րու­հի: Ալ­բերտ Սեյ­րա­նյա­նը ճա­նա­չում էր հորս և ո­մանց մոտ ինձ մատ­նա­ցույց ա­նե­լով ա­սում էր` Ա­ղա­սի Սա­ֆա­րյա­նի աղ­ջիկն է, ի՛նչ մարդ էր, գլու­խը կե­րան: Ա. Սեյ­րա­նյա­նը հայ­րե­նա­սեր մարդ էր, նա ԼՂԻՄ-ը Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վո­րե­լու հա­մար ԽՄԿԿ Կենտ­կո­մին հղած հայտ­նի ՙ13-ի նա­մա­կի՚ ստո­րագ­րող­նե­րից էր: Շնոր­հիվ նրա մաս­նա­գի­տա­կան և կազ­մա­կեր­պա­կան լա­վա­գույն ո­րակ­նե­րի` գոր­ծա­րա­նի ար­տադ­րան­քը մեծ համ­բավ ու­ներ ԽՍՀՄ-ում և նրա սահ­ման­նե­րից դուրս: Ար­տադ­րանքն ար­տա­հան­վում էր Հա­րավս­լա­վիա, Բուլ­ղա­րիա, Սի­րիա և այլ եր­կր­ներ: Հայ­րե­նա­սեր և մեծ տն­տես­վար տնօ­րե­նի ջան­քե­րով գոր­ծա­րա­նը միու­թե­նա­կան են­թա­կա­յու­թյուն ու­ներ. շր­ջան­ցե­լով Բաք­վին` միան­գա­մից են­թարկ­վում էր Մոսկ­վա­յին, ին­չը դուր չէր գա­լիս Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը: Սեյ­րա­նյա­նը ԽՍՀՄ է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րին հա­մո­զել էր, որ ե­թե Բուլ­ղա­րիան հումքն ան­մի­ջա­պես Ստե­փա­նա­կերտ է ու­ղար­կում, ին­չու պետք է պատ­րաս­տի ջա­հե­րը ՙփպՐպջ ըՈՍց՚ ա­ռաք­վեն Բուլ­ղա­րիա:
Ա­լիևի հետ հան­դի­պու­մը կա­յա­ցավ գոր­ծա­րա­նի բա­կում (այդ­պես էր նա կա­մե­ցել): Ըստ երևույ­թին, նա ու­զում էր աշ­խա­տող­նե­րից ի­մա­նալ, թե ինչ դժ­գո­հու­թյուն­ներ ու­նեն: Ալ­բերտ Սեյ­րա­նյանն ինձ ա­սաց. ՙԺան­նա, դու այս­տեղ նս­տիր, հե­ռա­խո­սա­զան­գե­րին պա­տաս­խա­նիր, կա­րող է նա­խա­րա­րը զան­գի՚: Սեյ­րա­նյա­նը միշտ ա­սում էր, որ ես նրա աջ ձեռքն եմ: Նա ինձ այն­քան էր վս­տա­հում, որ իր բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ, երբ տար­բեր տե­ղե­րից զան­գում էին, թե ինչ հումք ու­ղար­կեն, ես պա­տաս­խա­նում էի ո­րից` ինչ­քան, և երբ Սեյ­րա­նյա­նը գա­լիս էր, զե­կու­ցում էի, թե ում ինչ պա­տաս­խան եմ տվել: Ա­սում էր` ա­մեն ինչ ճիշտ ես ա­րել:Բո­լորն ի­ջան ներքև, միայն ես մնա­ցի: Բայց ինձ էլ էր հե­տաքր­քիր, թե ինչ են խո­սում այն­տեղ: Մտա  ար­խի­վի սե­նյակ, բարձ­րա­ցա, որ պա­տու­հա­նի օ­դանց­քը բա­ցեմ: Բայց այն մինչ այդ պոկ­ված էր, և հենց ձեռք տվի` փեղ­կը ցած ըն­կավ` Ա­լիևի ու­սին քս­վե­լով: Թիկ­նա­պահ­ներն ա­րա­գո­րեն ատր­ճա­նակ­ներն ուղ­ղե­ցին իմ կող­մը, սա­կայն  Սեյ­րա­նյա­նը կար­գա­վո­րո­ղի պես ձեռ­քերն ան­մի­ջա­պես բարձ­րաց­րեց ու օ­դում թա­փա­հա­րե­լով` ռու­սե­րեն լեզ­վով ա­ղա­ղա­կեց ՙծպՑ, վպՑ, ֆՑՏ ՎՏÿ րպՍՐպ­ՑՈՐ­ՔՈ՚:   Սեյ­րա­նյա­նը մարմ­նեղ մարդ էր, պատ­կե­րաց­րեք, թե ինչ զա­վեշ­տա­լի  ի­րա­վի­ճակ էր ստեղծ­վել: Ա­լիևն ու­սը մաք­րե­լով` հան­գիստ  հարց­րեց, թե ինչ է պա­տա­հել: Սեյ­րա­նյա­նը կրկ­նեց, որ դա իր քար­տու­ղա­րու­հին էր:

- Իսկ նա ի՞նչ է ա­նում այն­տեղ: Կան­չեք, թող գա,- հրա­հան­գեց Ա­լիևը:
Ես ի­ջա բակ և, կար­ծես ո­չինչ չէր ե­ղել, ա­սա­ցի` ՙЗдравствуйте՚:
Ա­լիևը խո­րա­մանկ ժպ­տա­լով` հարց­րեց.
- Здравствуйте, Здравствуйте,это ты хотела меня убить?
-нет, ни хотела, я не убийца.
-а что ты делала там?
Ա­սա­ցի, որ ու­զում էի տես­նել` ինչ է կա­տար­վում ներքևում:

Հարց­րեց, թե ես ինչ խն­դիր ու­նեմ: Մինչ այդ աշ­խա­տող­նե­րին հարց­րել էր նրանց հու­զող խն­դիր­նե­րի մա­սին: Կա­նան­ցից ո­մանք բո­ղո­քել էին, թե ին­չու գոր­ծա­րա­նի խա­նու­թը եր­շիկ և ձու չի ստա­նում, կամ էլ` ին­չու ավ­տո­բուս­նե­րի քա­նա­կը քիչ է, ո­րի պատ­ճա­ռով ի­րենք հա­ճախ ոտ­քով են գա­լիս աշ­խա­տան­քի` ան­տա­ռի մի­ջով և այլն:
Ես հարց­րի, թե ին­չո՞ւ է կար­գադ­րել քան­դել Շու­շիի հայ­կա­կան կի­սա­վեր տնե­րը, չէ՞ որ դրանք սե­փա­կա­նու­թյուն են, իսկ ու­րի­շի սե­փա­կա­նու­թյա­նը ոչ ոք ի­րա­վունք չու­նի ձեռք տալ:
Ա­լիևը զար­մա­ցած ա­սաց.
- Մինչև 1965 թվա­կա­նը մենք պա­հել ենք այդ տնե­րը, որ­պես­զի հա­յե­րը վե­րա­դառ­նան, սա­կայն ե­կող չի ե­ղել, և Կենտ­կո­մը ո­րո­շել է քան­դել դրանք` տե­ղը նոր շեն­քեր կա­ռու­ցե­լու նպա­տա­կով, մա­նա­վանդ, որ Շու­շիում բնա­կա­րա­նա­յին խն­դիր կա:

Շատ դի­վա­նա­գի­տո­րեն պա­տաս­խա­նեց, և դեռ հա­յե­րին էլ մե­ղադ­րեց, որ չեն վե­րա­դառ­նում ապ­րե­լու ի­րենց տնե­րում: Հե­տո շուռ ե­կավ, Սեյ­րա­նյա­նին ա­սաց` հի­մա հաս­կա­ցա, թե ին­չու չեք են­թարկ­վում Ադր­բե­ջա­նին: Իսկ ինձ էլ թե` գե­ղե­ցիկ աղ­ջիկ ես, մտա­ծիր ա­պա­գա­յիդ մա­սին. ա­մուս­նա­ցիր, ըն­տա­նիք կազ­միր, քո ին­չի՞ն է պետք քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կեղ­տոտ բան է:
Ես նրան պա­տաս­խա­նե­ցի, որ գե­ղե­ցիկ հա­սա­րա­կու­թյու­նում եմ ու­զում ապ­րել, որ իմ ե­րե­խա­ներն էլ գե­ղե­ցիկ ապ­րեն:
-Կլի­նի գե­ղե­ցիկ հա­սա­րա­կու­թյուն, ես ձեզ խոս­տա­նում եմ,- դար­ձյալ դի­վա­նա­գի­տո­րեն ժպ­տա­լով` խոս­տա­ցավ Ա­լիևը:
Ի­հար­կե, տե­սանք, թե նա ինչ­պի­սի ՙգե­ղե­ցիկ հա­սա­րա­կու­թյուն՚ կա­ռու­ցեց. Նա­խիջևա­նում ար­դեն ՙկա­ռու­ցել՚ էին, Շու­շիում գոր­ծըն­թացն ա­վարտ­վե­լու վրա էր, հեր­թը Ստե­փա­նա­կեր­տինն էր…
Այդ ՙպատ­մա­կան՚ հան­դի­պու­մից հե­տո գոր­ծա­րա­նում եր­կար ժա­մա­նակ ծի­ծա­ղե­լով պատ­մում էին, թե ես ոնց եմ ՙփոր­ձել Ա­լիևի վեր­ջը տալ՚…