comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙGAZETA.RU՚. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՀՈԳԻՆ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙGAZETA.RU՚. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՀՈԳԻՆ ԵՆ

Մա­րի­նա Յար­դաե­ւան ՙՀրա­շա­լի տխուր հե­քիաթ՚ վեր­նագ­րով հոդ­վա­ծում, ո­րը ներ­կա­յաց­նում է ՙGazeta.Ru՚ առ­ցանց հրա­տա­րա­կու­թյու­նը, պատ­մել է այն մա­սին, թե ին­չու Հա­յաս­տա­նը բաց չի թող­նում ռուս զբո­սաշր­ջի­կին։

ՙԱ­րա­րա­տը գրե­թե եր­բեք չի ե­րե­ւում։ Ամ­պե­րի տա­կից կամ վե­րե­ւից եր­բեմն ե­րե­ւում է նրա ձյու­նե գա­գա­թը, այն թե­ւա­ծում է եր­կն­քի կա­պույ­տում, որ­պես հե­քիա­թա­յին ա­ռա­գաս­տա­նավ։ Տա­րօ­րի­նակ, ա­նի­րա­կան, տխուր եւ գե­ղե­ցիկ է­տյուդ։ Եվ Հա­յաս­տա­նում էլ ա­մեն ինչ գրե­թե այդ­պես է։ Տխուր հրա­շա­լի հե­քիաթ, ո­րում ա­մեն ինչ զար­մա­նա­լի է։

Զար­մա­նա­լի է, որ աշ­խար­հով սփռ­ված 11 մլն հա­յե­րից հայ­րեն­քիում ապ­րում է 3 մի­լիո­նից մի փոքր ա­վե­լին. այդ­պես է պատ­մա­կա­նո­րեն ստաց­վել։
Ա­նի­րա­կան է թվում այն, որ ակն­հայտ աղ­քա­տու­թյան, սո­ցիա­լա­յան ան­կա­յու­նու­թյան պայ­ման­նե­րում, չկա ոչ մի փլու­զում, իսկ մար­դիկ սի­րա­լիր են եւ կեն­սա­խինդ։ Ֆան­տաս­տիկ է այն, որ նման ան­հար­մար աշ­խար­հագ­րա­կան դիր­քի պայ­ման­նե­րում՝ ա­սիա­կան մու­սուլ­մա­նա­կան եր­կր­նե­րի շր­ջա­պա­տում, Հա­յաս­տա­նին հա­ջող­վում է եվ­րո­պա­կան եր­կիր մնալ, որ­տեղ գլ­խա­վոր հարս­տու­թյու­նը պատ­մու­թյունն ու մշա­կույթն է։

Պատ­մու­թյա­նը, թե­րեւս, ար­ժե սկ­սել դրա­նից, Հա­յաս­տա­նում սր­տի թր­թի­ռով են վե­րա­բեր­վում։ Ընդ ո­րում` հենց թր­թի­ռով, շատ հո­գա­տար, ոչ մի ագ­րե­սիվ, տգետ պար­ծեն­կո­տու­թյուն։
Այն մա­սին, իբ­րեւ թե հա­յե­րը փր­փու­րը բե­րա­նին պատ­րաստ են ա­պա­ցու­ցել, որ Հի­սուսն էլ է հայ ե­ղել, ես լսել եմ որ­տեղ պա­տա­հի, ու­մից պա­տա­հի, բայց ոչ Հա­յաս­տա­նում եւ ոչ հա­յե­րից։
Փո­խա­րե­նը Ե­րե­ւա­նում յու­րա­քան­չյու­րը կա­րող է բա­ցատ­րել, թե ինչ­պես հաս­նել Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րան, թե­կուզ հին ձե­ռագ­րե­րի թան­գա­րան՝ Մա­տե­նա­դա­րան։
Իսկ ա­մեն երկ­րոր­դը պատ­րաստ է իր գոր­ծե­րը թող­նել եւ դե­պի այդ թան­գա­րան­ներն ու­ղեկ­ցել՝ ճա­նա­պար­հին պատ­մե­լով եւ ցույց տա­լով, թե էլ ուր կա­րող է այ­ցե­լել հե­տաքր­քա­սեր ճա­նա­պար­հոր­դը։ Ծի­ծեռ­նա­կա­բերդ հու­շա­հա­մա­լիր էլ ձեզ հետ միա­սին կգան։
Սո­վո­րա­կան է, երբ ավ­տո­բու­սում ու­ղե­ւոր­նե­րը տա­րեթ­վե­րի, ա­նուն­նե­րի եւ այլ ման­րա­մաս­նե­րի հի­շա­տակ­մամբ պատ­մում են հնա­գույն Գառ­նու տա­ճա­րի պատ­մու­թյու­նը։ Սո­վո­րա­բար ա­րագ ես սո­վո­րում նրան, որ ան­գամ մթե­րա­յին խա­նու­թի ե­րի­տա­սարդ վա­ճա­ռո­ղու­հու հետ կա­րե­լի է խո­սել Է­րե­բու­նիում պե­ղում­նե­րի ար­դյունք­նե­րի մա­սին։

Ար­դեն 3-րդ օ­րը դա­դա­րում ես զար­մա­նալ, որ ան­գամ տաք­սիստ­նե­րը կար­դում են Ման­դելշ­տա­մին.
''Ах, Эри­вань, Эри­вань! Не город – орешек кал­ен­ный, Улиц твоих большеротых люблю вави­ло­ны''.

Ե­րե­ւանն, իս­կա­պես ինչ­պես Բա­բե­լոնն է։ Պար­զա­պես սկզ­բում փլու­զում էր, իսկ հե­տո փա­ռա­հեղ վեր խո­յա­ցում։ Հին քանդ­ված ա­սիա­կան քա­ղա­քի տե­ղում զանգ­վա­ծա­յին շի­նա­րա­րու­թյու­նը սկս­վել է XX դա­րի 30-ա­կան­նե­րին։
Երևա­նը կա­ռու­ցել են խոր­հր­դա­յին ճար­տա­րա­պետ Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի նա­խագ­ծով։ Հա­յե­րը նրա նկատ­մամբ նույն­պես հա­տուկ վե­րա­բեր­մուքն ու­նեն՝ շատ հար­գա­լից՚, – նշ­վում է հոդ­վա­ծում։ Եվ սա չնա­յած նրան, որ քա­ղա­քի տես­քը քիչ զո­հեր չպա­հան­ջեց. Ե­րե­ւա­նում ոչն­չաց­վե­ցին հնա­գույն մզ­կիթ­ներ եւ ե­կե­ղե­ցի­ներ (այդ թվում V դա­րում կա­ռուց­ված Պետ­րոս եւ Պո­ղո­սի), հին ամ­րո­ցի քա­րը օգ­տա­գործ­վեց ա­ռափ­նյա հատ­վա­ծի ե­րես­պատ­ման հա­մար։
Նպա­տակն ար­դա­րաց­նում է մի­ջոց­նե՞­րը։ Չգի­տեմ։ Ե­րե­ւան­ցի­նե­րը սի­րում են ի­րենց քա­ղա­քը, նրանց դուր է գա­լիս այդ ծան­րա­քաշ խոր­հր­դա­յին ամ­պի­րը, լայն պո­ղո­տա­նե­րը, կո­թող­նե­րը, կաս­կադ­նե­րը, շատր­վան­նե­րով ծա­ռու­ղի­նե­րը։

Այն իս­կա­պես վատ չի ստաց­վել։ Այժմ այդ ա­մե­նը հա­մեմ­վել է պարզ ժա­մա­նա­կա­կից ար­վես­տով։ Իսկ Հա­յաս­տա­նում հնու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին շատ են նաեւ մայ­րա­քա­ղա­քի սահ­ման­նե­րից դուրս։ Եվ այդ­տեղ, թվում է, թե նրանց ո­չինչ չի սպառ­նում։
Այն, թե ինչ­պես են հա­յե­րը վե­րա­բե­րում ի­րենց ճար­տա­րա­պե­տա-պատ­մա­կան ժա­ռան­գու­թյա­նը, նա­խանձ է ա­ռա­ջաց­նում։ Ա­մեն ինչ վե­րա­կա­ռուց­ված է, մա­քուր, ազն­վա­կա­նաց­ված։ Հա­յաս­տանն աղ­քատ եր­կիր է, սա­կայն հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան եւ բա­րե­կարգ­ման հա­մար գու­մար չի խնա­յում։

Ին­չո՞ւ է այդ­պես։ Գու­ցե պատ­ճառն այն է, որ Հա­յաս­տա­նի մշա­կույ­թը վա­ղուց ան­ցած օ­րե­րի գոր­ծե­րը չեն։ Ժա­մա­նակ­նե­րի կա­պը այս­տեղ չի ընդ­հատ­վել, չնա­յած բազ­մա­թիվ կոր­ծա­նա­րար պա­տե­րազմ­նե­րին եւ ար­շա­վանք­նե­րին։ Օ­րի­նակ՝ Էջ­միած­նի մայր տա­ճա­րը, ո­րը հիմ­նադր­վել է 303 թվա­կա­նին, մին­չեւ հի­մա Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու գլ­խա­վոր տա­ճարն է։ Գե­ղար­դի քա­րան­ձա­վա­յին վան­քում այ­սօր էլ, բա­ցի ար­տա­սահ­ման­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րի բազ­մու­թյու­նից, մեծ թվով հա­յեր են այ­ցե­լում՝ գնում են բու­ժա­կան ջուր վերց­նե­լու աղ­բյու­րից, ա­ղո­թե­լու մեր­ձա­վոր­նե­րի հա­մար։ Հի­մա կր­կին գոր­ծում է Սե­ւա­նա­վան­քը՝ հայ­կա­կան ա­մե­նա­հայտ­նի լճի ա­փի ե­կե­ղե­ցին։

Հայ­կա­կան սր­բա­վայ­րե­րում կյան­քի պահ­պա­նու­մը մեծ ջան­քեր եւ, ի­հար­կե, փող է պա­հան­ջում։ Բայց ոչ ոք չի դժ­գո­հում՝ իբր ա­վե­լի լավ է գոր­ծազր­կու­թյան նպաստ­նե­րը վե­րա­դարձ­նեն, քան ՙտեր­տեր­նե­րին՚ տան։ Ո՞րն է գաղտ­նի­քը։ Հայ ժո­ղովր­դի ա­ռանձ­նա­հա­տուկ կրո­նա­սի­րու­թյո՞ւ­նը։ Այն, որ կրո­նա­կան ինս­տի­տուտ­նե­րը վար­կա­բեկ­վա՞ծ չեն, ինչ­պես Ռու­սաս­տա­նում։ Զբո­սաշր­ջիկ­նե­րին պա­հե­լու եւ նո­րե­րին ներգ­րա­վե­լու ցան­կու­թյո՞ւ­նը։ Ո՜չ, բանն այդ չէ։

Բայց հաս­կա­նա­լի չէ, թե որն է։ Միայն ա­ղոտ զգում ես, որ այս­տեղ այլ բան կա։ Հա­յաս­տա­նում տա­ճար­նե­րը եւ ե­կե­ղե­ցի­նե­րը երկ­րի հո­գին են. սա­հուն-եր­գող, տխուր կա­վա­քա­րա­գույն, ա­րե­ւից տան­ջա­հար լեռ­ներն ու հո­վիտ­ներն ա­նե­րե­ւա­կա­յե­լի են ա­ռանց այս վե­հա­պանծ կա­ռույց­նե­րի։
Սա­կայն վե­րա­դառ­նամ երկ­րա­յի­նին եւ մեղ­սո­տին՝ տն­տե­սու­թյա­նը, սո­ցիա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Հա­յե­րի մե­ծա­մաս­նու­թյան կյան­քը ծանր է եւ շա­տե­րը ստիպ­ված են վաս­տա­կե­լու հա­մար այլ եր­կր­ներ մեկ­նել (շա­տերն, ի­հար­կե, Ռու­սաս­տան են մեկ­նում)։ Հա­յաս­տա­նում մի­ջին աշ­խա­տա­վար­ձը 178 հա­զար դրամ է, ռուբ­լով ար­տա­հայ­տած՝ գրե­թե 23 հա­զար։ Բայց ռեալ աշ­խա­տա­վար­ձը մե­ծա­մաս­նու­թյան ստա­ցածն է, որն այս թվե­րին չի էլ հաս­նում։

Ա­ռանձ­նա­պես սաս­տիկ են տար­բեր­վում Ե­րե­ւա­նում եւ մար­զե­րում բնակ­վող­նե­րի ե­կա­մուտ­նե­րը։ Բայց մայ­րա­քա­ղաք տե­ղա­փոխ­վե­լու մարդ­կանց ձգ­տու­մը զս­պում են բնա­կա­րա­նի վար­ձա­կալ­ման գնե­րը (ռուբ­լով՝ 8-12 հա­զար բյու­ջե­տա­յին տար­բե­րակ­նե­րի հա­մար)։ Մթեր­քի գնե­րը ռու­սա­կա­նից ցածր չեն (է­ժան են միայն սե­զո­նին տե­ղա­կան մր­գե­րը)։ Հաս­կա­նա­լի է, որ նման ե­կա­մուտ­նե­րի եւ ծախ­սե­րի պա­րա­գա­յում քունդ չի տա­նի. Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան քա­ռոր­դից եր­րորդ մասն ապ­րում է աղ­քա­տու­թյան սահ­մա­նից այն կողմ։ Եվ շա­տե­րը ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն շտ­կե­լու ի­րենց ա­ղե­տա­լի վի­ճա­կը. երկ­րում գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կը կազ­մում է աշ­խա­տու­նակ բնակ­չու­թյան 16,5 տո­կո­սը։ Հե­ռան­կար­նե­րը եւս ու­րա­խաց­նող չեն, հա­յե­րը ոչ մի ան­զուսպ լա­վա­տե­սու­թյուն չու­նեն։

Բայց եւ չա­րու­թյամբ էլ հա­մակ­ված չեն։ Չկա այն հու­սալ­քու­թյու­նը, ո­րը մարդ­կանց մղում է կա՜մ հար­բե­ցո­ղու­թյան, կա՜մ հան­ցա­գոր­ծու­թյան։ Ռու­սաս­տա­նում եւս մի ժա­մա­նակ, թվում էր, ա­մեն ինչ դան­դա­ղո­րեն, բայց կար­գա­վոր­վում է, բայց հի­մա կր­կին ա­վե­լի հա­ճախ է հն­չում հռե­տո­րա­բա­նու­թյու­նը քաղ­ցած­նե­րի բա­նա­կի մա­սին, որն ա­հա-ա­հա կք­շի բա­րե­կե­ցիկ­նե­րին ու կուշ­տե­րին։ Եվ, ինչն ա­մե­նատ­խուրն է, այս մռայլ կան­խա­տե­սում­նե­րը տա­րա­ծող­նե­րը բնակ­չու­թյան մար­գի­նա­լա­ցումն ար­դեն ոչ այն­քան չհա­ջող­ված սո­ցիա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ են պայ­մա­նա­վո­րում, որ­քան ար­դա­րաց­նում են։ Կր­կին նույնն է՝ ՙկե­րակ­րեք, հե­տո նրան­ցից ա­ռա­քի­նու­թյուն պա­հան­ջեք՚։ Կր­կին այդ ՙքաղ­ցած­նե­րի քաղցն՚ է։ Կր­կին աղ­քա­տու­թյան եւ դժ­բախ­տու­թյան ա­ռանձ­նաշ­նոր­հու­մը։ Եվ հու­սա­հատ­ված­ներն ար­դեն պատ­րաստ են այդ ա­ռանձ­նաշ­նոր­հու­մից օգտ­վել։ Եվ սա Ռու­սաս­տա­նում սար­սա­փե­լի է։

Չեմ ու­զում սխալ հաս­կաց­վել։ Ես դե­ռեւս այն նույն ցն­ցո­տիա­վորն եմ։ Ես ինքս միշտ սո­ցիա­լա­կա­նի կողմ­նա­կիցն եմ, այն բա­նի կողմ­նա­կի­ցը, որ ոչ ոք չհայ­տն­վի դժ­բախ­տու­թյան մեջ, բայց ինձ ա­մե­նե­ւին դուր չի գա­լիս ան­բա­րե­կե­ցու­թյամբ չա­րի ար­դա­րաց­ման մի­տու­մը։ Չէ՞ որ ա­մեն ինչ կա­րող է այլ կերպ զար­գա­նալ։ Եվ սա կեղծ հնա­զան­դու­թյան եւ չհա­կադր­վե­լու կոչ չէ։
Հա­յաս­տա­նում, ի դեպ, սո­ցիա­լա­կան պայ­թյուն­նե­րը ե­թե ինչ-որ բա­նով զսպ­վում են, ա­պա հաս­տա­տա­պես ժո­ղովր­դի ծով համ­բե­րու­թյամբ։ Եվ ոչ թե նրա ան­տար­բե­րու­թյամբ։ Բա­վա­կան է թե­կուզ հի­շել է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սա­կագ­նե­րի բարձ­րաց­ման դեմ բա­զա­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցե­րը։ Ես էլ չեմ խո­սում ան­ցյալ տար­վա ՙթավ­շյա հե­ղա­փո­խու­թյան՚ մա­սին։ Պար­զա­պես այս­տեղ հս­տակ ըն­կա­լում կա,- այն ա­սես օ­դի մեջ է լց­ված,- հրաշք­ներ չեն լի­նում, ա­մեն ին­չի հաս­նում են ժա­մա­նա­կի ըն­թաց­քում եւ աշ­խա­տան­քով։

Հա­յաս­տա­նում ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նույն­պես կա­ռուց­վում է նույն անշ­տապ, ա­րե­ւե­լյան նուրբ կեր­պով։ Ռու­սաս­տա­նը կար­ծես բա­րե­կամ է ու դաշ­նա­կից, բայց ե­թե բարձ­րաց­նում է գա­զի գի­նը, ա­պա եւ ԱՄՆ-ն էլ հե­տաքր­քիր գոր­ծըն­կեր է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան զսպ­ման գոր­ծում։ Ի­րա­նը մշա­կու­թա­յին ա­ռու­մով մոտ եր­կիր չէ, բայց ի­րան­ցի­նե­րը պատ­րաստ են հայ­կա­կան զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում ներդ­րում­ներ կա­տա­րել, վե­րա­կանգ­նել հու­շար­ձան­նե­րը, հյու­րա­նոց­ներ կա­ռու­ցել։ Հեշտ չէ մշ­տա­պես դեմ­քը պահ­պա­նե­լը, երբ Հա­յաս­տա­նի դեմ ինչ-որ բան հա­սու­նա­նաում է Վրաս­տա­նում, բայց ստիպ­ված են դի­վա­նա­գի­տու­թյան հրաշք­ներ ցու­ցադ­րել, քա­նի որ Ե­րե­ւա­նից ճա­նա­պար­հը Թբի­լի­սիով եւ Վե­րին Լար­սով է անց­նում՝ Ռու­սաս­տան հայ­կա­կան բեռ­նա­տար­նե­րի միակ ճա­նա­պար­հը։
Ար­դյուն­քում ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շատ բարդ մե­խա­նիզմ է, որ­տեղ ա­մեն ինչ միա­հյուս­ված է ա­մե­նա­տա­րօ­րի­նակ կեր­պով։ Ե­թե մի լա­րը կտր­վի, ա­մեն ինչ գրո­ղի ծո­ցը կնետ­վի։ Ա­հա եւ փոր­ձում են կտ­րուկ շար­ժում­ներ չա­նել։

Նույն­պի­սի դան­դա­ղու­թյամբ, բայց հաս­տա­տուն զար­գա­նում է զբո­սաշր­ջու­թյու­նը։ Ժա­մա­նող­նե­րի թի­վը քիչ-քիչ է ա­ճում, հա­զիվ թե այս­տեղ հնա­րա­վոր լի­նի տուր­հոս­քի այն­պի­սի պայ­թյուն, ինչ­պես հա­րե­ւան Վրաս­տա­նում կամ Ադր­բե­ջա­նում, որ­տեղ զար­մա­նահ­րաշ աշ­տա­րակ­ներ են կա­ռու­ցել, եւ որ­տեղ պու­րակ­նե­րը կրակ­նե­րի եւ ար­մա­վե­նի­նե­րի մեջ են։ Այս­տեղ հան­գս­տա­ցող­նե­րին չես գրա­վի ո՜չ ծո­վով, ո՜չ լեռ­նա­գա­գաթ­նե­րով, ո՜չ թան­կար­ժեք զվար­ճու­թյուն­նե­րով։ Բայց այս­տեղ կա հա­զիվ որս­վող մի բան, ին­չը հո­գիդ խռո­վում է եւ ստի­պում ներ­սից ճա­ռա­գել։
Դե­ռեւս չհասց­նե­լով հե­ռա­նալ՝ դու ե­րա­զում ես այս­տեղ վե­րա­դառ­նալ է­լի ու է­լի։ Դու, ի­հար­կե, դա պատ­ճա­ռա­բա­նում ես, որ իբր, հա­ջորդ ան­գամ հար­կա­վոր է, այ­նուա­մե­նայ­նիվ, հաս­նել մին­չեւ Տա­թեւ։ Բայց, այ­դու­հան­դերձ, զգում ես, որ բա­նը Տա­թե­ւը չէ։ Եվ ոչ էլ աշ­խար­հում ա­մե­նաեր­կար ճո­պա­նու­ղին։ Ոչ էլ սե­ւա­նյան ջրե­րի հա­տուկ հատ­կու­թյուն­նե­րը։ Ա­մե­նա­հա­մեղ սու­ջու­խը չէ։ Ուղ­ղա­կի հո­գով ու­զում ես վե­րա­դառ­նալ դե­պի կեն­ցա­ղի այս ոչ շտա­պո­ղա­կա­նու­թյա­նը, դե­պի այս դյու­թիչ տխուր հե­քիա­թը։
Հա­յաս­տա­նում ա­մեն ինչ հո­սուն է, թաղ­ծա­գո­րով, խլաց­ված, կսկ­ծաց­նող, մտազ­բաղ։ Եվ գե­ղե­ցիկ։ Գլ­խիդ վրա կա­պու­տակ եր­կինքն է, հո­րի­զո­նում՝ շի­կա­մո­րուս լեռ­նե­րը, դրանց տակ դե­ղին հո­վիտ­նե­րը մին­չեւ գե­տե­րի ո­լո­րան­նե­րը։ Երկ­նա­գույն եւ կավ, կավ եւ երկ­նա­գույն։ Եվ ինչ-որ ցածր ե­րաժշ­տու­թյուն։