comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
"ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՍԱՀՄԱՆԸ"՝ ԱՐՑԱԽՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

"ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՍԱՀՄԱՆԸ"՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Ար­ցախ­ցի­նե­րի, հատ­կա­պես շու­շե­ցի­նե­րի հա­մար, մշ­տա­պես սպաս­ված տնե­ցի­ներ են Կա­մի­լա և Զա­քար Քե­շի­շյան­նե­րը։Նրանց յու­րա­քան­չյուր այ­ցը նոր գույն է ա­վե­լաց­նում հայ­րե­նի մշա­կու­թա­յին կյան­քին։ Այս տա­րին ևս բա­ցա­ռու­թյուն չէ: ՙՀայ­կա­կան ման­րան­կա­չու­թյան կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ստանձ­նե­լուց ա­միս­ներ չան­ցած, ճա­նաչ­ված դաշ­նա­կա­հա­րու­հի, բա­նաս­տեղ­ծու­հի Կա­մի­լա Եր­կա­նյան-Քե­շի­շյա­նը շտա­պել է Ար­ցախ` նոր մտահ­ղա­ցում­նե­րով, ծրագ­րե­րով ու գա­ղա­փար­նե­րով: ՙՀայ­կա­կան ման­րան­կար­չու­թյան կենտ­րոն՚-ի հա­մա­հայ­կա­կան ընդգրկմամբ, ծրա­գիրն այս տար­վա­նից գոր­ծե­լու է նաև Ար­ցա­խում՝ ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­մա­նը՚ խո­րագ­րի ներ­քո։

-Տի­կին Կա­մի­լա, ի՞նչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու շեշ­տադ­րում­ներ ու­նի հա­յա­շունչ նոր ծրա­գի­րը, ո­րի ի­րա­գոր­ծումն այս տա­րի ար­ցա­խյան այ­ցե­լու­թյան Ձեր ա­ռանց­քա­յին նպա­տա­կադ­րումն է։
-Գլ­խա­վոր նպա­տա­կը մշա­կու­թա­յին նոր գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­գործ­մամբ հա­մա­հայ­կա­կա­նու­թյան գա­ղա­փա­րին ծա­ռա­յելն է՝ միա­ժա­մա­նակ նպաս­տե­լով ազ­գա­յին մշա­կույ­թի ճա­նաչ­ման, տա­րած­ման, աշ­խար­հի տար­բեր ծա­գե­րում ապ­րող հայ ե­րե­խա­նե­րի հա­յե­ցի կր­թու­թյան, հայ դպ­րո­ցի ա­ջակ­ցու­թյան, ինչ­պես նաև աշ­խար­հին Ար­ցա­խում ստեղծ­վող մշա­կույ­թի ճա­նաչ­ման գոր­ծին։ ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­մա­նը՚ ծրագ­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մե­կը ման­կա­պա­տա­նե­կան գր­քի մի­ջո­ցով միջ­նա­դա­րյան ման­րան­կար­չու­թյան փա­ռա­վոր ա­վան­դույթ­նե­րի վե­րած­նու­թյու­նը, ինչ­պես նաև հնի ու նո­րի հա­մադր­մամբ մշա­կու­թա­յին նոր ա­վան­դույթ­նե­րի ձևա­վո­րումն է։ Նոր ու­սում­նա­կան տա­րում, ա­ռա­ջին ան­գամ, ո­րը և ա­վան­դույթ կդառ­նա, ան­կախ բնա­կու­թյան վայ­րից ա­ռա­ջին դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը կս­տա­նան հա­յոց այ­բու­բե­նին նվիր­ված ման­կա­կան գու­նա­վոր­ման գր­քեր, ժո­ղո­վա­ծու­ներ, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ծա­նո­թա­նալ նաև միջ­նա­դա­րյան թռչ­նա­գիր այ­բու­բե­նի ար­վես­տին։

-Ինչ­պի­սի՞ ընդ­գր­կում ու­նի ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­ման՚-ը։
- Նախ այն միտ­ված է ծա­ռա­յե­լու հա­մա­հայ­կա­կա­նու­թյան գա­ղա­փա­րին` յու­րօ­րի­նակ հոգևոր կա­մուրջ ու տա­րածք հան­դի­սա­նա­լով աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան ու մեր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան միջև։ Հիմ­նադ­րամն այս ծրագ­րով հան­դես է ե­կել նաև Սփյուռ­քի մի շարք հա­մայ­նք­նե­րում։ Մաս­նա­վո­րա­պես ծրագ­րում ար­դեն իսկ ընդգրկվել են Լի­բա­նա­նի, Ու­րուգ­վա­յի, Կիպ­րո­սի, Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի մի շարք հա­յա­շունչ դպ­րոց­ներ։ Հա­մաշ­խար­հայ­նաց­ման ներ­կա­յիս թո­հու­բո­հում, հա­յա­պահ­պա­նու­թյու­նը, ա­ճող սերն­դի հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան խն­դիր­նե­րը նոր մար­տահ­րա­վեր­նե­րով են ծա­ռա­ցել։ Ոգևո­րու­թյամբ պի­տի նշեմ, որ ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­ման՚-ը Սփյուռ­քում մեծ ար­ձա­գանք գտավ։ Հատ­կա­պես ոգևոր­ված էին ե­րե­խա­նե­րը, քա­նի որ նրանք այդ­պի­սով հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան ծա­նո­թա­նալ ազ­գա­յին

ար­ժեք­նե­րին։ Բա­ցի այդ, ե­րե­խա­նե­րի մոտ մեր միջ­նա­դա­րյան ման­րան­կար­չու­թյան և թռչ­նագ­րե­րի հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը մտա­ծո­ղու­թյան նոր տա­րա­ծու­թյուն է բա­ցում, զար­գաց­նե­լով գու­նա­պատ­կե­րա­յին մտա­ծո­ղու­թյու­նը, իսկ այ­բու­բե­նի հն­չյու­նը, հա­յե­րեն բա­ռը նրանց վառ երևա­կա­յու­թյան ու հի­շո­ղու­թյան մեջ տպա­վոր­վում է ազ­գա­յին շքեղ գու­նապ­նա­կով ար­տա­հայտ­ված կեր­պար­նե­րով։ Գու­նա­վո­րե­լով թռչ­նագ­րե­րը` ծա­նո­թա­նա­լով հա­յոց զար­դար­վես­տի այս ուղ­ղու­թյա­նը, ե­րե­խա­նե­րը եր­բեմն այն­պի­սի մտահ­ղա­ցում­ներ են ու­նե­նում, ո­րոնք մեր թի­մի ման­րան­կա­րիչ­նե­րին մղում են ստեղ­ծա­րար գոր­ծու­նեու­թյան։ Նոր սերն­դի մտա­ծո­ղու­թյան մեջ շատ հե­տաքր­քիր ստեղ­ծա­րար, գու­նա­յին, պատ­կե­րա­յին թռիչք­ներ կան, իսկ մեր ծրագ­րի դեպ­քում ե­րե­խան հա­վա­սա­րա­պես ստեղ­ծա­գոր­ծում է մաս­նա­գե­տի հետ։
-Ի՞նչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ կու­նե­նա ծրա­գի­րը հատ­կա­պես Ար­ցա­խում։

ա­խում։
-Նախ նշեմ, որ ՙՀայ­կա­կան ման­րան­կա­չու­թյան կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը թի­մա­յին աշ­խա­տան­քով է հա­մա­կարգ­վում։ Նույն կերպ թի­մա­յին էր մտահ­ղա­ցու­մը, որ­պես­զի ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­ման՚-ի գա­ղա­փա­րի հիմ­նա­սյունն Ար­ցա­խը լի­նի` որ­պես հա­յոց այ­բու­բե­նի տա­րած­ման ու դպ­րո­ցի ստեղծ­ման մաշ­տո­ցյան ա­վան­դույ­թի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյուն։ Նպա­տակ ու­նենք այս­տեղ զար­գաց­նել ման­րան­կար­չու­թյու­նը, ստեղ­ծել դպ­րոց։ Այդ հար­ցում տե­ղում մեզ բա­վա­կա­նին ա­ջակ­ցում է նաև Շու­շիի կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նը, որ­տեղ շու­տով ման­րան­կար­չա­կան ար­վես­տի գոր­ծե­րի ցու­ցադ­րու­թյան ան­կյուն կբաց­վի։
-Ընդ­գր­կուն մի­ջո­ցա­ռում­ներ նա­խա­տես­վո՞ւմ են։

-Մո­տե­ցող ու­սում­նա­կան տա­րում Ար­ցա­խի բո­լոր դպ­րոց­նե­րի ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րին սպաս­վում է ՙՀա­յոց այ­բու­բե­նի սահ­մա­նը՚ ծրագ­րի ա­նակն­կա­լը ման­կա­կան գր­քեր թռչ­նագ­րե­րով, ո­րոնք նա­խա­տես­ված են գու­նա­զարդ­ման հա­մար։ Մինչ այդ, օ­գոս­տո­սի 28-ին, մեր պաշ­տո­նա­կան գոր­ծըն­կեր Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի ա­ջակ­ցու­թյամբ Շու­շիի կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նում կկա­յա­նա մի­ջազ­գա­յին կոն­ֆե­րանս, որ­տեղ կներ­կա­յաց­վի մեր ման­րան­կա­րիչ­նե­րի գոր­ծե­րի ՙՍի­րո այ­բու­բեն՚ խո­րագ­րով ցու­ցա­հան­դեսն ու գր­քե­րի նվի­րատ­վու­թյուն։

Հայ­կա­կան ման­րան­կար­չա­կան զար­դար­վես­տի հա­րուստ ա­վան­դույթ­նե­րի վե­րած­նու­թյանն ու հան­րայ­նաց­մա­նը միտ­ված ծրագ­րի շա­րու­նա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու գրա­վա­կա­նը, ըստ Կա­մի­լա Եր­կա­նյան-Քե­շի­շյա­նի, տե­ղում դպ­րոց ստեղ­ծելն է, ո­րի ուղ­ղու­թյամբ ար­դեն իսկ աշ­խա­տանք­ներ են տար­վում։ Այս մտահ­ղա­ցու­մը կյան­քի կո­չե­լու գոր­ծում նա կարևո­րում է տե­ղե­րում ար­վես­տա­գետ­նե­րի խմ­բեր ձևա­վո­րե­լու խն­դի­րը։ Ար­ցա­խում, սա­կայն, ա­ռայժմ ման­րան­կա­րիչ­նե­րը սա­կա­վա­թիվ են։