comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՐԱԼ ԱՅՎԱԶ. "ԵՐԵՎԱՆՈՎ ԶԲՈՍՆԵԼԻՍ ՆԵՐՍՍ ԼՑՎՈՒՄ Է ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ"
[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՐԱԼ ԱՅՎԱԶ. "ԵՐԵՎԱՆՈՎ ԶԲՈՍՆԵԼԻՍ ՆԵՐՍՍ ԼՑՎՈՒՄ Է ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ"

Պոլ­սա­հայ երգ­չու­հի Մա­րալ Այ­վա­զը հու­նի­սի 21-ին Ստամ­բու­լում ՙՄա­րա­լի պես՚ խո­րագ­րով իր ա­ռա­ջին ալ­բո­մը հան­դի­սա­տե­սի դա­տին հանձ­նե­լուց հե­տո, այս օ­րե­րին գտն­վում է Հա­յաս­տա­նում։

Մա­րա­լը, ով 3-րդ ան­գամն է այ­ցե­լում Հա­յաս­տան, Ermenihaber.am-ի հետ զրույ­ցում խո­սել է իր ա­պա­գա ծրագ­րե­րի մա­սին։ՙԱյս ան­գամ այ­ցիս նպա­տա­կը նա­խորդ­նե­րից շատ տար­բեր է։ Քա­նի որ մե­կու­կես ա­միս ա­ռաջ ես թո­ղար­կե­ցի հա­յե­րեն եր­գե­րի իմ ա­ռա­ջին ալ­բո­մը, ուս­տի շտա­պե­ցի գալ և ներ­կա­յաց­նել այն հա­յաս­տան­ցի հան­դի­սա­տե­սին՚,-պատ­մում է երգ­չու­հին։Պոլ­սա­հայ երգ­չու­հին շեշ­տեց նաև, որ հա­յե­րեն եր­գե­րի ալ­բո­մի թո­ղարկ­ման նպա­տա­կը Թուր­քիա­յում հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան տա­րա­ծումն է:

ՙԵս մե­ծա­ցել եմ մի ըն­տա­նի­քում, որ­տեղ խո­սում են հա­յե­րեն և լսում են հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյուն։ Դեռ ման­կուց հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան հան­դեպ ու­նե­ցածս սե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­պատկ­վեց, և որ­պես այդ սի­րո ար­տա­հայ­տում ո­րո­շե­ցի հա­յե­րեն եր­գե­րի ձայ­նաս­կա­վա­ռակ թո­ղար­կել։ Ցա­վոք, ինչ­պես ցան­կա­ցած օ­տար երկ­րում, Թուր­քիա­յում նույն­պես հա­յե­րե­նը հա­յե­րի շր­ջա­նում ՙդժ­վար է խոս­վում՚, և այս ալ­բո­մը թո­ղար­կե­լուս նպա­տա­կը այն էր, որ փոք­րից մեծ հա­յե­րեն եր­գեր լսեն։ Ու­զե­ցի, որ հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյու­նը նրանց տնե­րում հն­չի՚։

Պա­տաս­խա­նե­լով այն հար­ցին, թե ար­դյոք հայ­կա­կան ինք­նու­թյան պատ­ճա­ռով իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում Թուր­քիա­յում որևէ խո­չըն­դո­տի չի հան­դի­պում՝ երգ­չու­հին պա­տաս­խա­նեց.
ՙՆախ­կի­նում Թուր­քիա­յում հայ­կա­կան եր­գե­րի ալ­բոմ թո­ղար­կե­լը շատ դժ­վար էր. ոչ միայն հա­յե­րեն, քր­դե­րեն եր­գե­րի հան­դեպ էլ կար­ծես ար­գե­լանք կար։ Սա­կայն վեր­ջին 10-20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է, և ազ­գա­յին փոր­քա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ ար­վես­տա­գետ­նե­րը ա­զա­տո­րեն կա­րո­ղա­նում են գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել։ Ես նույն­պես որևէ խո­չըն­դո­տի չեմ հան­դի­պել։ Թուր­քիա­յում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի լե­զու­նե­րով եր­գե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն կա՚։

Պատ­մե­լով Հա­յաս­տա­նի հան­դեպ ու­նե­ցած իր սի­րո մա­սին Մա­րա­լը նշեց, որ այ­ցե­րի ըն­թաց­քում շր­ջում է տե­սար­ժան վայ­րե­րով, սա­կայն ա­ռա­վել շատ սի­րում է լի­նել մայ­րա­քա­ղա­քում.
ՙՀա­յաս­տա­նը շատ եմ սի­րում, հատ­կա­պես Երևա­նը։ Երևա­նը իմ հա­մար յու­րա­հա­տուկ վայր է։ Երևա­նի փո­ղոց­նե­րով քայ­լե­լիս կար­ծես շունչս բաց­վում է։ Այս­տեղ զբոս­նե­լիս ներսս լց­վում է անն­կա­րագ­րե­լի խա­ղա­ղու­թյամբ։ Մեր մշա­կույ­թը շատ գե­ղե­ցիկ ձևով է ներ­կա­յաց­վում և պահ­պան­վում։ Առ­հա­սա­րակ, Հա­յաս­տա­նում մշա­կույ­թին, ար­վես­տին մեծ ու­շադ­րու­թյուն է ցու­ցա­բեր­վում՚։

Հար­ցին՝ ար­դյոք Հա­յաս­տա­նում պատ­րաստ­վո՞ւմ է հա­մեր­գով հան­դես գալ, Մա­րալ Այ­վա­զը պա­տաս­խա­նեց.
ՙՇատ կցան­կա­նա­յի այս­տեղ բե­մեր ու­նե­նալ, ինչ­պես նաև տե­սա­հո­լո­վակ նկա­րա­հա­նել։ Այս ալ­բո­մի շնոր­հան­դե­սից հե­տո հա­յաս­տան­ցի գոր­ծըն­կեր­նե­րիցս շատ դրա­կան գնա­հա­տա­կան­ներ ստա­ցա, նույ­նիսկ ա­ռա­ջարկ ե­ղավ զու­գեր­գով հան­դես գա­լու։ Սա ինձ հա­մար պա­տիվ է՚։
Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան մե­ներ­գե­րով ճա­նաչ­ված պոլ­սա­հայ երգ­չու­հի Մա­րալ Այ­վա­զը մոտ մեկ ա­միս ա­ռաջ հան­րու­թյան դա­տին հանձ­նեց ՙՄա­րա­լի պես՚ խո­րագ­րով իր ա­ռա­ջին ալ­բո­մը։ Ալ­բո­մում տեղ գտած բո­լոր 7 եր­գե­րը հա­յե­րեն են։ Ալ­բո­մի ե­րաժշ­տա­կան պրո­դյու­սերն է պոլ­սա­հայ ե­րա­ժիշտ, գոր­ծի­քա­վո­րող Ա­րի Հեր­գե­լը։ Նրա եր­գե­րը գոր­ծի­քա­վոր­վել են ժա­մա­նա­կա­կից և հայ­կա­կան ե­րաժշ­տա­կան նվա­գա­րան­նե­րով։ Մա­րալ Այ­վա­զը փոքր տա­րի­քում հա­ճա­խել է հայ­կա­կան ե­կե­ղե­ցա­կան երգ­չա­խումբ։
Այ­վա­զի կա­տար­մամբ հն­չել են բազ­մա­թիվ հա­յե­րեն եր­գեր, ո­րոն­ցից ա­մե­նա­հայտ­նին են ՙԲին­գյոլ՚, ՙՍա­րի սի­րուն յար՚ կա­տա­րում­նե­րը։