comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՉԻՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՉԻՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ

 ՙԱԱ՚

 ՙՈ­գի¬Նաի­րի՚ գե­ղար­վես­տի կենտ­րո­նը (տնօ­րեն` բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հրանտ Ա­լեք­սա­նյան) թարգ­մա­նա­կան հրա­տա­րակ­չա­կան ծրագ­րով շա­րու­նա­կում է իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել չի­նա­կան մշա­կույ­թը ներ­կա­յաց­նող գր­քե­րը։

ՙՉի­նա­կան մշա­կույթ. փի­լի­սո­փա­յու­թյուն՚ գիր­քը, ո­րի հե­ղի­նակն է Ու Չուն, անգ­լե­րե­նից թարգ­մա­նել է Աստ­ղիկ Ա­թա­բե­կյա­նը։ Գր­քում չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը ներ­կա­յաց­ված է հինգ թե­մա­նե­րով. ՙՈրն է աշ­խար­հի էու­թյու­նը՚, ՙՈ­րոնք են ի­րե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՚, ՙՈ­րոնք են հա­սա­րա­կա­կան նոր­մե­րը՚, ՙՈրն է կյան­քի պատ­շաճ կողմ­նո­րո­շու­մը՚, ՙՈրն է գի­տե­լի­քի կա­ռուց­ված­քը՚։ Այս թե­մա­նե­րի շուրջ պտտ­վում են չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան բազ­մա­թիվ նշա­նա­կա­լի մտ­քեր։ Գր­քի ա­ռա­ջա­բա­նում հե­ղի­նա­կը նշում է, որ պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում չի­նա­ցինե­րը բազ­միցս վե­րա­դար­ձել են հնա­գույն ի­մաս­տուն­նե­րին՝ դա­սա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը վե­րըն­թեր­ցե­լու, նրանց ուս­մուն­քը լսե­լու և ինք­նա­վեր­լու­ծու­թյուն կա­տա­րե­լու, ո­րի կա­րի­քը մեր ժա­մա­նակ­նե­րում կա։ Ի­րա­կա­նում չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ո­րը հիմն­ված է կոն­ֆու­ցիա­կա­նու­թյան և դաո­սիզ­մի վրա, ողջ մարդ­կու­թյան կարևո­րա­գույն ու ա­մե­նա­թանկ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյունն է։ Դրա­նում ամ­փոփ­ված ա­ռա­քի­նու­թյունն ու ի­մաս­տու­թյու­նը կա­րե­լի է հա­մե­մա­տել մարդ­կու­թյան ցան­կա­ցած այլ մեծ ա­վան­դույ­թի հետ։ Գր­քում ներ­կա­յաց­վում են 3000 տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան հի­մունք­նե­րը` նախ­նա­կան տես­քով։

Հե­տաքր­քիր է, որ դա­րեր ա­ռաջ չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան մեջ սկ­սե­ցին զար­գա­նալ ա­թեիս­տա­կան գա­ղա­փար­ներ։ Աստ­ծո գո­յու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես մեր­ժե­լու փո­խա­րեն ա­թեիզ­մի ուս­մուն­քը թու­լաց­նում է Աստ­ծո դե­րը, բա­ցատ­րում է տիե­զեր­քը բնու­թյան կամ օ­րենք­նե­րի տե­սան­կյու­նից, բարձ­րաց­նում է մար­դու դե­րը և նրա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Կոն­ֆու­ցիո­սը, խու­սա­փե­լով խո­սել աստ­ված­նե­րի ու ո­գի­նե­րի մա­սին, հա­վա­տա­ցած էր, որ կարևո­րը ոչ թե աստ­ված­նե­րի ու ո­գի­նե­րի նշա­նա­կու­թյունն է մար­դու հա­մար, այլ մար­դու վար­քա­գի­ծը։
Մտա­ծո­ղու­թյան չի­նա­կան ձևը զար­գա­ցել է զնն­ման ար­դյուն­քում։ Երևույ­թը պետք է դի­տար­կել բազ­մա­զա­նու­թյուն­նե­րի կամ տար­բե­րու­թյուն­նե­րի ու­սում­նա­սիր­ման ար­դյուն­քում։ Այս­տե­ղից էլ ծա­գել է ՙներ­դաշ­նա­կու­թյան՚ գա­ղա­փա­րը, ո­րը հան­գեց­նում է ա­ճի և զար­գաց­ման։ Մեկ ա­ռան­ձին հն­չյու­նը չի կա­րող ա­կանջ շո­յել, մեկ գույ­նով գե­ղե­ցիկ պատ­կեր ստեղ­ծել, մեկ հա­մով չես կա­րող հա­մեղ ու­տե­լիք պատ­րաս­տել։ Նույ­նը կա­րե­լի է կի­րա­ռել կա­ռա­վար­չի ու նրա նա­խա­րար­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ե­թե կա­ռա­վա­րի­չը մտ­քեր է ա­ռա­ջար­կում, նա­խա­րար­նե­րը պի­տի շտ­կում­ներ մտց­նեն, որ­պես­զի ա­ռա­ջի­նը փո­խի միտ­քը։ Բայց նո­րա­գույն ժա­մա­նակ­նե­րում ի­րա­վի­ճակն այլ է, նա­խա­րար­նե­րը հա­վա­նու­թյուն են տա­լիս նրան, ինչ դուր է գա­լիս կա­ռա­վար­չին։
Ըստ հին չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան` երևույթ­նե­րը ոչ միայն բազ­մա­զան են, այլև՝ փո­փո­խա­կան։ Այս­պես՝ կա­ռա­վա­րիչ­նե­րը և են­թա­կա­նե­րը չու­նեն ամ­րագր­ված դիր­քեր, թա­գա­վոր­նե­րի ժա­ռանգ­նե­րը դար­ձել են ցածր խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Փո­փո­խու­թյու­նը հրա­շա­լի ու ա­նի­մա­նա­լի է, այն են­թադ­րում է քա­նա­կա­կա­նի ու ո­րա­կա­կա­նի հա­րա­բե­րու­թյուն։ Ի­րե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը քն­նե­լը հին չի­նա­ցի փի­լի­սո­փա­նե­րին տար­բե­րում է եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րից, ո­րոնք մտա­հոգ­ված են քն­նել ի­րե­րի էու­թյու­նը։ Եր­կինք-մարդ կա­պը չի­նա­կան հնա­գույն հա­րա­բե­րու­թյուն­նե­րից է։ Մար­դը պետք է ոչ թե եր­կր­պա­գի եր­կին­քը, այլ տի­րա­պե­տի բնա­կան օ­րեն­քին, օգ­տա­գոր­ծի այն, վե­րահս­կի, ոչ թե հույ­սը դնի եր­կն­քի վրա։ Ե­թե մար­դը քրտ­նա­ջան աշ­խա­տի, եր­կին­քը նրան չի աղ­քա­տաց­նի, ե­թե մար­դը հետևի օ­րեն­քին և խու­սա­փի շե­ղու­մից, եր­կին­քը նրան ա­ղետ չի բե­րի, ե­թե մար­դը խոր­շի գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տան­քից, եր­կին­քը նրան ա­ռող­ջու­թյուն չի պարգևի, ե­թե մար­դը խախ­տի օ­րեն­քը, եր­կին­քը նրան հարս­տու­թյուն չի բե­րի։ Միևնույն ժա­մա­նակ մար­դը պետք է նա­խա­ձեռ­նո­ղա­կան ո­գի դրսևո­րի, բայց հար­գե­լով բնա­կան օ­րեն­քը։ Մար­դու նա­խա­ձեռ­նո­ղա­կան ո­գու ար­ժե­քը կապ­ված է ին­տե­լեկ­տուալ գոր­ծու­նեու­թյան հետ, որն ար­տա­հայտ­վում է ու­ժի գա­ղա­փա­րով, ո­րով հերք­վում է ճա­կա­տագ­րա­պաշ­տու­թյու­նը։ Նա­խա­ձեռ­նո­ղա­կան ո­գի և ուժ գա­ղա­փար­նե­րը մեծ ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վե­ցին։
Հին Չի­նաս­տա­նում կարևոր հիմ­նախն­դիր­նե­րից է ի­դեա­լա­կան հա­սա­րա­կու­թյան էու­թյու­նը։ Բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը հա­մար­վում էր ՙկյան­քը նվի­րե­լու և մարդ­կանց պաշտ­պա­նե­լու՚ նա­խա­պայ­ման։ Կոն­ֆու­ցիա­կան տե­սան­կյու­նից հա­սա­րա­կա­կան նոր­մե­րը կա­րե­լի է ամ­փո­փել հետևյալ գա­ղա­փար­նե­րում՝ ծես, բա­րե­գոր­ծու­թյուն, ար­դա­րամ­տու­թյուն և բա­նա­կա­նու­թյուն։ ՙԱր­դա­րամ­տու­թյուն ընդ­դեմ շա­հի՚ և ՙերկ­նա­յին սկզ­բունքն ընդ­դեմ մարդ­կա­յին ցան­կու­թյան՚ տե­սա­կետ­նե­րը ճիշ­տը և սխա­լը ո­րո­շե­լու չա­փա­նիշ դար­ձան վաղ և ուշ կոն­ֆու­ցիա­կա­նու­թյան շր­ջա­նում։ Չին ժո­ղովր­դի մոտ բա­րո­յա­կա­նու­թյան զգա­ցու­մը սկս­վում է որ­դիա­կան բա­րե­պաշ­տու­թյան գա­ղա­փար­նե­րից. մար­դը պի­տի ան­հան­գս­տա­նա, երբ ծնողն ան­հան­գիստ է։ Միշտ ծնո­ղա­պաշտ ե­ղիր ու ընդ­միշտ օր­հն­ված կլի­նես. այս տե­սա­կե­տը իշ­խում էր ա­վե­լի քան 3000 տա­րի։ Հին չի­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և փի­լի­սո­փա­յու­թյան հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րից էր ժո­ղովր­դին հար­գե­լը, բա­րյա­ցա­կամ կա­ռա­վա­րու­մը։ Նա, ով շեղ­վում է բա­րե­գործ կա­ռա­վա­րու­մից, թե­րագ­նա­հա­տում է մարդ­կանց։ Երբ գահ ես բարձ­րա­նում, չպետք է տր­վես հա­ճույ­քին, հար­մա­րա­վե­տու­թյա­նը, խա­ղին ու որ­սին: Բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը ու­ղե­ցույց դար­ձավ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար։ Այս­տե­ղից պարզ է, որ բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փարն ա­ռանց­քա­յին դեր էր խա­ղում երկ­րի կա­ռա­վար­ման հար­ցում, այն հիմք էր քա­ղա­քա­կան ան­կա­շա­ռու­թյան ու հա­սա­րա­կա­կան կա­յու­նու­թյան հա­մար։
Հա­սա­րա­կա­կան նոր­մե­րի ա­ռու­մով հին չի­նա­ցի փի­լի­սո­փա­ներն ու­նեին մի ա­վան­դույթ՝ կր­թու­թյան կամ խրա­տի ար­ժե­քը, ըստ նրանց` մարդն ի­րեն պատ­շաճ չի դրսևո­րում, ե­թե կր­թու­թյուն չս­տա­նա։ Կա­ռա­վա­րի­չը պի­տի ջա­նա հիմ­նել դպ­րոց­ներ ու կր­թել բա­րե­պաշ­տու­թյան ու հար­գան­քի գա­ղա­փար­նե­րով։