comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐՈՒՅԹ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐՈՒՅԹ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը 2019-2020 ու­սում­նա­կան տա­րին կսկ­սի ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րով ու նոր խմ­բակ­նե­րով։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց Կենտ­րո­նի տնօ­րեն Նել­լի Դա­նիե­լյա­նը, այս տա­րի կենտ­րո­նի շր­ջա­նակ­նե­րում Քար­վա­ճա­ռում կգոր­ծեն եր­կու նոր՝ նկար­չու­թյան ու ազ­գա­յին պա­րի խմ­բակ­ներ։

ՙԱյս ու­սում­նա­կան տա­րում նկար­չու­թյան խմ­բա­կը շր­ջա­նի Նոր Էր­քեջ հա­մայն­քից կտե­ղա­փոխ­վի Քար­վա­ճառ՝ ա­վե­լի լավ ար­դյունք ու­նե­նա­լու ակն­կա­լի­քով։ Շրջ­կենտ­րո­նում այս տար­վա­նից կգոր­ծի նաև ազ­գա­յին պա­րի խմ­բակ, ո­րը կվա­րի Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան պա­րար­վես­տի քո­լե­ջի շր­ջա­նա­վարտ Գա­յա­նե Մար­գա­րյա­նը։ Քար­վա­ճա­ռում նա­խորդ տար­վա­նից կշա­րու­նա­կեն գոր­ծել նաև ա­սեղ­նա­գոր­ծու­թյան ու անգ­լե­րե­նի խմ­բակ­նե­րը՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։ Կշա­րու­նա­կեն գոր­ծել հմուտ ձեռ­քե­րի խմ­բա­կը՝ Ե­ղեգ­նուտ, իսկ ձե­ռա­գոր­ծու­թյան խմ­բա­կը՝ Նոր Բրա­ջուր հա­մայ­նք­նե­րում։
Ըստ մեր զրու­ցակ­ցի` Կենտ­րո­նի շր­ջա­նակ­նե­րում Քար­վա­ճա­ռում կազ­մա­կերպ­վող անգ­լե­րե­նի խմ­բա­կը հատ­կա­պես մեծ պա­հան­ջարկ ու­նի, և յու­րա­քան­չյուր ու­սում­նա­կան տար­վա սկզ­բում ա­վե­լի մեծ թվով ա­շա­կերտ­ներ են ցան­կու­թյուն հայտ­նում դրան մաս­նակ­ցել, քան հնա­րա­վոր է ընդ­գր­կել խմ­բա­կում։
Խո­սե­լով Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րից՝ Նել­լի Դա­նիե­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նա­խա­տես­վում է ցու­ցա­հան­դե­սով մաս­նակ­ցել սեպ­տեմ­բե­րի 14-ին Քար­վա­ճա­ռում կա­յա­նա­լիք Մեղ­րի փա­ռա­տո­նին։ ՙՓա­ռա­տո­նի ձևա­վոր­ման հար­ցե­րը ևս մեր պա­տաս­խա­նատ­վու­թյան տակ են՚,- տե­ղե­կաց­րեց նա ու հա­վե­լեց, որ ըն­թա­ցիկ մի­ջո­ցա­ռում­նե­րը կախ­ված են նաև խմ­բա­կա­վար­նե­րի ակ­տի­վու­թյու­նից։
Հի­շեց­նենք, որ շր­ջա­նի Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը գոր­ծում է 2012 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րից։ Կենտ­րո­նի նպա­տակն է դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար հե­տաքր­քիր ու օգ­տա­կար ժա­մանց ա­պա­հո­վել, տար­բեր խմ­բակ­նե­րի մի­ջո­ցով նրանց կի­րա­ռե­լի հմ­տու­թյուն­ներ փո­խան­ցել, ա­ջակ­ցել հե­տա­գա մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցե­րում։