comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴՊՐՈՑԸ ՆՇՈՒՄ Է ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴՊՐՈՑԸ ՆՇՈՒՄ Է ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Այս տա­րի սեպ­տեմ­բե­րի 1-ին Քար­վա­ճա­ռի Վի­լյամ Սա­րո­յա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցում կրկ­նա­կի տոն էր։ Դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­նե­րը նշում էին ոչ միայն Գի­տե­լի­քի օ­րը, այլև դպ­րո­ցի կազ­մա­վոր­ման 20-րդ տա­րե­դար­ձը։

 Ա­ռա­ջին զան­գի ա­րա­րո­ղու­թյունն այս տա­րի գլ­խա­վո­րա­պես նվիր­ված էր դպ­րո­ցի կազ­մա­վոր­մա­նը: 

Կր­թօ­ջա­խի ու­սու­ցիչ­նե­րին, նախ­կին ու ներ­կա ա­շա­կերտ­նե­րին, հյու­րե­րին նախ ող­ջու­նեց Քար­վա­ճա­ռի հիմ­նա­դիր քա­ղա­քա­պետ Ժո­րա Գրի­գո­րյա­նը, ով դպ­րո­ցի ստեղծ­ման ա­ռա­ջին տա­րում նաև դա­սա­վան­դել է դպ­րո­ցում։ Պատ­մա­կան ակ­նարկ կա­տա­րե­լով 1998-99 թվա­կան­նե­րին Քար­վա­ճա­ռի վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թաց­նե­րին՝ Ժ. Գրի­գո­րյա­նը նշեց, որ Քար­վա­ճա­ռում այդ տա­րի­նե­րին դպ­րոց ու­նե­նա­լը վե­րաբ­նա­կեց­ման հա­ջող ըն­թաց­քի գրա­վա­կանն էր։
ՙՄար­դիկ ըն­տա­նիք­նե­րով էին տե­ղա­փոխ­վում Քար­վա­ճառ, և մենք չէինք կա­րող թույլ տալ, որ այդ ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րը ու­սում­նա­կան տա­րի կորց­նեն։ Ա­մառ­վա ըն­թաց­քում դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պե­ցինք և ե­րե­խա­նե­րին փո­խադ­րե­ցինք հա­ջորդ դա­սա­րան՚,- հի­շեց Քար­վա­ճա­ռի ա­ռա­ջին քա­ղա­քա­պե­տը։ Այդ տա­րի­նե­րին Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րոց հա­ճա­խած ու ա­վար­տած ա­շա­կերտ­նե­րի մի մասն այ­սօր ար­դեն նույն դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներ են։
Ներ­կա­նե­րին ող­ջու­նե­ցին, շնոր­հա­վո­րե­ցին ու Քար­վա­ճա­ռում ապ­րե­լու ա­ռա­ջին տա­րի­նե­րի դժ­վա­րու­թյուն­նե­րի ու հու­զիչ հի­շո­ղու­թյուն­նե­րի մա­սին պատ­մե­ցին դպ­րո­ցի ա­ռա­ջին տնօ­րեն Դա­վիթ Ա­ռուս­տա­մյա­նը, ա­ռա­ջին ու­սու­ցիչ­նե­րից Սո­նա Հո­վա­կի­մյա­նը, Սվե­տա Խա­չատ­րյա­նը, Սու­սան­նա Ա­լա­վեր­դյա­նը։
Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րո­ցի ներ­կա­յիս տնօ­րեն Ա­րեգ­նա­զան Ղու­կա­սյա­նը, ով դպ­րո­ցի կազ­մա­վոր­ման ա­ռա­ջին իսկ տա­րի­նե­րից աշ­խա­տել է որ­պես կր­թօ­ջա­խի ու­սում­նա­կան գծով փոխտ­նօ­րեն, ևս հի­շեց նա­խորդ տա­րի­ներն ու խո­սե­լով դպ­րո­ցի այ­սօր­վա ձեռք­բե­րում­նե­րից՝ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց դպ­րո­ցի բո­լոր նախ­կին ու ներ­կա աշ­խա­տա­կից­նե­րին։
Ներ­կա­նե­րին նոր ու­սում­նա­կան տար­վա ու դպ­րո­ցի կազ­մա­վոր­ման 20-ա­մյա­կի առ­թիվ շնոր­հա­վո­րեց շր­ջա­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Խո­րեն Վար­դա­նյա­նը՝ արժևո­րե­լով դպ­րո­ցի ան­ցած ու­ղին և նո­րա­նոր ձեռք­բե­րում­ներ մաղ­թե­լով ա­շա­կերտ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին։