comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆ, Ո­ՐԻ ՑՈՒ­ՑԱՆ­ՄՈՒՇ­ՆԵ­ՐԸ ՄԵՐ ՀՆԱ­ԴԱ­ՐՅԱ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՎԱ­ՎԵ­ՐԱԳ­ՐԵՐՆ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆ, Ո­ՐԻ ՑՈՒ­ՑԱՆ­ՄՈՒՇ­ՆԵ­ՐԸ ՄԵՐ ՀՆԱ­ԴԱ­ՐՅԱ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՎԱ­ՎԵ­ՐԱԳ­ՐԵՐՆ ԵՆ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ 

ք. Բեր­ձոր

 1996 թվա­կա­նի մա­յի­սի 18-ին՝ Բեր­ձո­րի ա­զա­տագր­ման 4-ա­մյա­կի ու Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վա առ­թիվ Քա­շա­թա­ղի շրջ­կենտ­րո­նում բաց­վեց երկ­րա­գի­տա­կան թան­գա­րան։ Շրջ­վար­չա­կազ­մի ա­ռա­ջին ղե­կա­վար Ա­լեք­սան Հա­կո­բյա­նի օ­ժան­դա­կու­թյամբ՝ թան­գա­րա­նի հիմ­նա­դիր տնօ­րեն Լի­վե­րա Հով­հան­նի­սյա­նը, շր­ջե­լով շր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րում, ձեռք է բե­րում ո­րո­շա­կի թան­գա­րա­նա­յին ի­րեր։ Ըն­թաց­քում կա­տար­վում են նվի­րատ­վու­թյուն­ներ, և քայլ ար քայլ թան­գա­րա­նը կա­յա­նում է։ Հե­տա­գա տա­րի­նե­րին շր­ջա­նում կա­տար­ված հնա­գի­տա­կան պե­ղում­նե­րի ար­դյուն­քում մեծ քա­նա­կու­թյամբ ցու­ցան­մուշ­ներ բեր­վե­ցին թան­գա­րան։ Մեկ տա­րի անց թան­գա­րա­նում բաց­վեց պատ­կե­րաս­րա­հը, իսկ 2 տա­րի անց՝ Փառ­քի սրահ։

ՙՔա­շա­թա­ղի երկ­րա­գի­տա­կան թան­գա­րան՚ ՊՈԱԿ-ը գտն­վում է Բեր­ձո­րի Խա­ղա­ղու­թյան փո­ղո­ցի վրա՝ ե­ռա­հարկ շեն­քում, որն ու­նի հիմ­նա­նո­րոգ­ման խն­դիր, բա­ցա­կա­յում է սան­հան­գույ­ցը։ ՊՈԱԿ-ը գոր­ծում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­կար­գում։ Ա­ջակ­ցու­թյուն է ստա­նում Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի կող­մից։ 2019 թվա­կա­նի փետր­վա­րից ՊՈԱԿ-ը տնօ­րի­նում է ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյամբ Լի­լիթ Քո­չա­րյա­նը։ Նա տե­ղե­կաց­րեց.՝ թան­գա­րա­նը բա­ժան­մունք ու­նի նաև Ծի­ծեռ­նա­վան­քում (2 աշ­խա­տո­ղով), որ­տեղ ցու­ցադր­ված են վան­քի տա­րած­քում պե­ղում­նե­րից հայտ­նա­բեր­ված խաչ­քա­րեր, խե­ցե­ղեն և կեն­ցա­ղա­յին ի­րեր, լու­սան­կար­ներ, այլ նմուշ­ներ։ 11-հո­գա­նոց աշ­խա­տա­կազ­մով սպա­սար­կում են թան­գա­րա­նը, որ­տեղ հա­ճախ են լի­նում այ­ցե­լու­թյուն­ներ, անց են կաց­վում մշա­կու­թա­յին, գրա­կան-գե­ղար­վես­տա­կան մի­ջո­ցա­ռում­ներ։ Այս տար­վա ըն­թաց­քում 10-ից ա­վե­լի նման մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վել՝ ո­րոշ­նե­րը շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ։
Թան­գա­րա­նի հնա­գի­տու­թյան սրա­հում այժմ առ­կա է 5860 ցու­ցան­մուշ, ո­րոն­ցից հե­տաք­րք­րու­թյուն են ներ­կա­յաց­նում շր­ջա­նի տա­րած­քում կա­տար­ված պե­ղում­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­ված ի­րե­րը, ո­րոն­ցից շա­տերն ու­նեն 2-5 հա­զար տար­վա պատ­մու­թյուն։ ՙԿայծ­քար՚ կոչ­վող հնա­վայ­րը գտն­վում է շր­ջա­նի հյու­սի­սարևմտյան կող­մում՝ Լեռ­նա­հո­վիտ(պատ­մա­կան Եզ­նա­գո­մեր) գյու­ղի մո­տա­կայ­քում։ Այս­տե­ղի դամ­բա­րան­նե­րից մե­կում կա­տար­ված պե­ղում­նե­րից հայտ­նա­բեր­վել է 9 ե­լուս­տա­նի պղն­ձե գուրզ՝ շատ լավ վի­ճա­կում։ Ըստ հնա­գետ­նե­րի՝ մոտ 4-5 հա­զար տա­րե­կան է գտա­ծոն և պատ­կա­նել է ցե­ղա­պե­տի։ Նույն տե­ղից են պղն­ձե օ­ղակ­նե­րը, մա­տա­նի­նե­րը, սեր­դո­լիկ կի­սա­թան­կար­ժեք քա­րե ու­լուն­քա­շա­րը, այլ ի­րեր։ Հնա­գի­տու­թյան ցու­ցաս­րա­հում ա­ռա­վել շատ է կա­վե ա­մա­նե­ղե­նը՝ հայտ­նա­բեր­ված Կե­րե­նի հնա­վայ­րից, Մի­րի­կի ամ­րո­ցից ու դամ­բա­րան­նե­րից, այլ վայ­րե­րից։ Այս ա­մե­նը տե­ղե­կու­թյուն է տա­լիս Քա­շա­թա­ղի տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին՝ Ք. ա. 3-րդ հա­զա­րա­մյա­կից սկ­սած։
Նույն ցու­ցաս­րա­հում կան նաև Քա­շա­թա­ղի տա­րած­քի տար­բեր կող­մե­րից հայտ­նա­բեր­ված հին զի­նա­տե­սակ­ներ, կեն­ցա­ղա­յին ի­րեր, փոքր խաչ­քա­րեր, քա­րե կուռ­քեր, ինչ­պես նաև հիմ­նա­կա­նում 20-րդ դա­րի գոր­գեր, կար­պետ­ներ, խուր­ջին­ներ։ Այս տար­վա ըն­թաց­քում թան­գա­րան է բեր­վել 2 կա­րաս՝ Մար­տու­նա­շե­նից և Հո­չան­ցից. Վեր­ջինս հայտ­նա­բեր­վել է Հո­չան­ցի Սուրբ Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու մո­տից։ 2018-2019թթ. ՀՀ ԳԱԱ-ի հնա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի ար­շա­վախմ­բի կող­մից Մի­րիկ գյու­ղի մո­տա­կա ամ­րո­ցում (Ք. ա. ա­ռա­ջին հա­զա­րա­մյակ) կա­տար­վե­ցին պե­ղում­ներ։ Գտն­ված ո­րոշ ի­րեր բեր­վե­ցին թան­գա­րան։
Սրա­հի մուտ­քի մոտ է Քա­շա­թա­ղի շր­ջա­նի ման­րա­կերտ-քար­տե­զը։ Վեր­ջին 4-5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հնա­գետ­նե­րի կող­մից շր­ջա­նում հայտ­նա­բեր­վել են մոտ 3 տաս­նյակ ամ­րոց ու ամ­րո­ցա­տե­ղի­ներ, բնա­կա­տե­ղի­ներ։ ՀՀ ԳԱԱ հնա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի կող­մից կազմ­վել են նշ­ված հնա­վայ­րե­րի պաս­տառ­նե­րը՝ լու­սան­կար­նե­րով, տե­ղե­կու­թյուն­նե­րով, հա­տա­կագ­ծե­րով։ 15 նման պաս­տառ նույն­պես ցու­ցադր­վում են այս սրա­հում։ Պատ­կե­րաս­րա­հի ա­ռա­ջին կտավ­նե­րը ճա­նաչ­ված նկա­րիչ Սար­գիս Մու­րա­դյա­նի գոր­ծերն են, ո­րոնք թան­գա­րա­նին նվի­րեց նկար­չի դուստ­րը՝ Զա­րու­հի Մու­րա­դյա­նը։ Այ­նու­հետև կազ­մա­կերպ­վեց ակ­ցիա, և հա­յաս­տա­նյան նկա­րիչ­նե­րը Քա­շա­թա­ղի երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նին նվի­րե­ցին մոտ 50 կտավ ու քան­դակ, ո­րոնք էլ այ­սօր ցու­ցադր­վում են պատ­կե­րաս­րա­հում։ Տա­րի­ներ ա­ռաջ այս­տեղ կազ­մա­կերպ­վեց ֆրան­սա­հայ տա­ղան­դա­վոր նկա­րիչ Գառ­նիկ Զու­լու­մյա­նի՝ Գառ­զուի գրա­ֆի­կա­կան նկար­նե­րի ցու­ցա­հան­դե­սը։
Պատ­կե­րաս­րա­հի հարևա­նու­թյամբ է Փառ­քի սրա­հը, որ­տեղ ցու­ցադր­վում են Մեծ Հայ­րե­նա­կա­նի, Ար­ցա­խյան գո­յա­մար­տի, 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, վե­րաբ­նա­կեց­ման մա­սին պատ­մող լու­սան­կար­ներ, այլ վա­վե­րաթղ­թեր։ Փառ­քի սրա­հում ա­ռան­ձին ցու­ցա­փեղ­կեր են նվիր­ված Դուշ­ման Վար­դա­նին, Ար­ցախ Բու­նիա­թյա­նին, վեր­ջին տա­րի­նե­րին Քա­շա­թա­ղի շր­ջա­նից սահ­մա­նում նա­հա­տակ­ված 5 քա­ջե­րի, Ար­ցա­խյան շարժ­մա­նը։
Թան­գա­րա­նի ֆոն­դում պահ­պան­վում են մեծ քա­նա­կու­թյամբ լու­սան­կար­ներ, այլ ցու­ցան­մուշ­ներ, մոտ 1300 կտոր գրա­կա­նու­թյուն։ Այժմ թան­գա­րա­նի աս­տի­ճա­նա­պա­տե­րին ցու­ցադր­վում են Քա­շա­թա­ղի շր­ջա­նի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի մա­սին պատ­մող լու­սան­կար­ներ՝ կա­տար­ված տո­ղե­րիս հե­ղի­նա­կի կող­մից։ Երբ զրու­ցում էինք թան­գա­րա­նի տնօ­րե­նի հետ, Հնա­գի­տու­թյան սրահ այ­ցե­լե­ցին ի­րա­նա­հայ Քե­շի­շյան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը։ Հյու­րերն ա­ռա­ջին ան­գամ էին Բեր­ձո­րում և ան­չափ տպա­վոր­ված հե­ռա­ցան՝ ծա­նո­թա­նա­լով Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հա­րուստ պատ­մու­թյա­նը։