comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԿԵՆ­ՍԱ­ՓԻ­ԼԻ­ՍՈ­ՓԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ՋԱ­ՀԱ­ԿԻ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԿԵՆ­ՍԱ­ՓԻ­ԼԻ­ՍՈ­ՓԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ՋԱ­ՀԱ­ԿԻ­ՐԸ

Ա­նա­հիտ Ա­ԹԱ­ՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու

1969թ. Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ծնն­դյան 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ աշ­խար­հահռ­չակ գե­ղան­կա­րիչ Մար­տի­րոս Սա­րյա­նը գրել է. ՙԹու­մա­նյանն իր ժա­մա­նա­կի և բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մեծ բա­նաս­տեղծ է։ Ճիշտ է, բնու­թյու­նը մեր ժո­ղովր­դին ծանր հար­ված­ներ շատ է տվել, բայց նա մեզ տվել է նաև Թու­մա­նյան, որ­պես­զի մեր ժո­ղո­վուրդն ան­մա­հա­նա, որ­պես­զի մեծ բա­նաս­տեղծ­նե­րի՝ Պուշ­կի­նի, Գյո­թեի, Բայ­րո­նի, Միցկևի­չի կող­քին ու­նե­նանք Թու­մա­նյան՚։

Իսկ մի ա­ռի­թով Վ. Բրյու­սո­վը նշել է, որ հայ ժո­ղովր­դի ազն­վա­կա­նու­թյան վկա­յա­կա­նը նրա պոե­զիան է։ Ճիշտ կլի­նի՝ հա­վե­լել. այդ վկա­յա­կա­նը Հ. Թու­մա­նյանն է՝ ՙԱն­հաս Ա­րա­րա­տը մեր նոր քեր­թու­թյան՚։
Բ.գ.դ., պրո­ֆե­սոր Ս. Խա­նյա­նի վեր­ջերս լույս տե­սած ՙԺո­ղովր­դի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյան ջա­հա­կի­րը՚ գիր­քը Մեծն Թու­մա­նյա­նի ծնն­դյան 150-ա­մյա­կին նվիր­ված հա­ճե­լի ա­նակն­կալ է, նոր, թարմ խոսք թու­մա­նյա­նա­գի­տու­թյան մեջ և, ան­կաս­կած, ե­րախ­տի­քի խոս­քե­րի մի փունջ՝ դաս ու դպ­րոց հան­դի­սա­ցող հա­վեր­ժա­խոս Թու­մա­նյա­նի հի­շա­տա­կին։ Պա­տա­հա­կան չէ, որ ան­մահ Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին ստեղծ­վել է հա­րուստ թու­մա­նյա­նա­գի­տու­թյուն՝ ծիա­ծա­նա­գույն այն­պի­սի հյուս­ված­քով, որ­տեղ փայ­լա­տա­կում են մի կող­մից հան­ճա­րեղ բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծա­կան անս­պառ ու ինք­նա­տիպ կա­րո­ղու­թյու­նը, մյուս կող­մից` Թու­մա­նյան-ժո­ղո­վուրդ միաս­նու­թյան աստ­վա­ծա­յին ա­ռեղծ­վա­ծը։ Հա­ճե­լի է խոս­տո­վա­նել, որ այ­սօր մի նոր թար­մու­թյամբ ու խո­րու­թյամբ է զար­գա­նում թու­մա­նյա­նա­գի­տու­թյու­նը, ո­րը բազ­մա­շերտ է, անս­պառ, դա­րաշր­ջա­նի գրա­կան ո­գու ու մտ­քի բարձ­րա­գույն գա­գաթն է։
Հպարտ է Թու­մա­նյան ծնող ժո­ղո­վուր­դը. այս մեկ­նա­կետն է Ս. Խա­նյա­նի ՙԺո­ղովր­դի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյան ջա­հա­կի­րը՚ եր­կի հիմ­քում, ո­րը գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի մի փունջ է՝ ստեղծ­ված տաս­նյակ տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Բազ­մա­վաս­տակ բա­նաս­տեղծ-գրա­կա­նա­գե­տը պար­բե­րա­բար հան­դես է ե­կել զե­կու­ցում­նե­րով, մա­մու­լում հրա­տա­րա­կել է ու­շագ­րավ հոդ­ված­ներ, գի­տա­կան աշ­խա­տանք­ներ, ո­րոնք մեծ ար­ժեք են ներ­կա­յաց­նում թու­մա­նյա­նա­գի­տու­թյան մե­րօ­րյա գոր­ծըն­թա­ցում։ Ս. Խա­նյա­նը բազ­միցս անդ­րա­դար­ձել է Հովհ. Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան գա­ղա­փա­րա­գե­ղար­վես­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի լու­սա­բան­մա­նը, նրա է­պի­կա­կան ո­ճի վար­պե­տու­թյան, ան­հա­տա­կա­նու­թյան յու­րա­հա­տուկ գծե­րի, մարդ­կա­յին դի­մագ­ծի բա­ցա­հայտ­մա­նը։ Պրոֆ. Ս. Խա­նյա­նի գր­քի ար­ժեքն ա­ռա­ջին հեր­թին թու­մա­նյա­նա­գի­տու­թյան ճիշտ ու խոր­քա­յին ըն­կա­լումն է՝ կապ­ված տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում Թու­մա­նյա­նի գնա­հատ­ման յու­րա­կերպ բնու­թագ­րում­նե­րի, Թու­մա­նյա­նի ար­վես­տի ճիշտ ըն­կալ­ման, եր­բեմն էլ՝ սխալ մեկ­նա­բան­ման ժխտ­ման հետ։ Գրա­կա­նա­գե­տը թու­մա­նյա­նա­գի­տու­թյան հա­մա­պատ­կե­րում բա­ցա­հայ­տում է Թու­մա­նյան¬մար­դու, Թու­մա­նյան¬բա­նաս­տեղ­ծի, Թու­մա­նյան¬հան­ճա­րի, Թու­մա­նյան¬մար­գա­րեի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ժո­ղովր­դա­սի­րու­թյունն ու հա­վա­տը մարդ­կա­յին աստ­վա­ծան­վեր սի­րո և ա­րա­րող ու­ժի հան­դեպ։ Ե­րիցս ճիշտ է Ս. Խա­նյա­նը. թու­մա­նյա­նա­գի­տու­թյու­նը հիմ­նադր­վել է ա­ռա­ջին հեր­թին հենց իր՝ Թու­մա­նյա­նի կող­մից, ո­րով­հետև դրա հիմ­քում հենց այն բա­նա­վեճն է, պայ­քա­րը, որ մղեց Թու­մա­նյա­նը պահ­պա­նո­ղա­կան, քա­րա­ցած հա­յացք­նե­րի տեր բութ ու ան­ճա­րակ մարդ­կանց դեմ։ Խա­նյա­նը պե­ղում¬գտ­նում է թու­մա­նյա­նա­կան այն սկզ­բունք­նե­րը, ո­րոնք ճշ­մար­տու­թյան, ազն­վու­թյան, վե­հի, գե­ղե­ցի­կի ա­պա­ցույց­ներ են։ Նա հարս­տաց­նում է թու­մա­նյա­նա­գի­տու­թյու­նը՝ Թու­մա­նյա­նին ներ­կա­յաց­նե­լով դա­րի տա­րու­բե­րում­նե­րում, գրա­կան հո­սանք­նե­րի լա­բի­րին­թո­սում, որ­տե­ղից հե­ղի­նա­կը դուրս է գա­լիս մաք­րա­մա­քուր, ազ­նիվ ու մարդ­կա­յին գծե­րով։
ՙԺո­ղո­վուրդ­նե­րի մեծ բա­րե­կա­մը՚, ՙՀովհ. Թու­մա­նյա­նը ման­կա­գիր՚, ՙԹու­մա­նյա­նը և Ար­ցա­խը՚, ՙԹու­մա­նյա­նը և Ե­ղի­շե Չա­րեն­ցը՚, ՙԹու­մա­նյա­նը և ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նը՚ և մյուս բա­ժին­նե­րը մեզ ի­րա­վունք են վե­րա­պա­հում ըն­դգ­ծե­լու, որ հան­ձին Ս. Խա­նյա­նի մեր մշա­կույթն ու­նի ո­րո­նող ու գտ­նող գրա­կա­նա­գետ, ո­րի աշ­խա­տու­թյուն­նե­րը նպա­տա­կա­յին ու ճիշտ գնա­հա­տա­կան­ներ են գրա­կա­նու­թյան տար­բեր հար­ցե­րի շուրջ: Գո­հու­նա­կու­թյամբ կա­րող ենք ըն­դգ­ծել, որ հե­ղի­նա­կը նո­րո­վի է ներ­կա­յաց­նում Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րաշ­խար­հի գույ­նե­րը, նրա հան­ճա­րի շա­փա­ղում­նե­րը՝ ազ­գա­յի­նը հա­մա­մարդ­կա­յի­նի տե­սա­դաշտ փո­խան­ցե­լու կա­րո­ղու­թյամբ, ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան և ար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դեպ ու­նե­ցած պաշ­տա­մունքն ու գնա­հա­տու­մը, լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը յու­րաց­նե­լու, նո­րա­րա­րու­թյան բար­ձունք­նե­րը գրա­վե­լու թու­մա­նյա­նա­կան զար­մա­նահ­րաշ կա­րո­ղու­թյունն ու հմ­տու­թյու­նը։ Թու­մա­նյա­նա­կան հոգևոր ար­ժեք­նե­րի ճիշտ գնա­հա­տու­թյանն է վե­րա­բե­րում ՙՀով­հան­նես Թու­մա­նյա­նը և ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նը՚ հոդ­վա­ծը, ուր գրա­կա­նա­գետն ըն­դգ­ծում է այն երևույ­թը, որ Թու­մա­նյա­նը յու­րա­քան­չյուր գրա­կա­նու­թյան հիմ­նա­կան ա­կուն­քը հա­մա­րել է ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Հա­մո­զիչ փաս­տարկ­նե­րով, գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան հա­մա­պատ­կե­րում քն­նե­լով Հովհ. Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը` Ս. Խա­նյա­նը բա­ցա­հայ­տում է գրա­կան մի հո­ռի երևույթ՝ դրամ­բյա­նիզմ ա­նու­նով, ո­րի դի­մա­կա­զերծ­ման գոր­ծում ա­նու­րա­նա­լի է Թու­մա­նյա­նի վաս­տա­կը։ Թու­մա­նյա­նի մտո­րում­նե­րը, կար­ծիք­ներն այս հար­ցի առ­թիվ բո­լոր ժա­մա­նակ­նե­րին են բնո­րոշ։ ՙՀետ­թու­մա­նյա­նա­կան ժա­մա­նակ­նե­րում, ցա­վոք, գրա­կան, նաև քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տը չի մաքր­վել, չի ազն­վա­ցել, նման գորշ պայ­ման­նե­րի, նա­խան­ձի ու չա­րու­թյան զո­հե­րը դար­ձան մեր գրա­կա­նու­թյան հս­կա­նե­րը՝ Ե. Չա­րեն­ցը, Ա. Բա­կուն­ցը, Վ. Թո­թո­վեն­ցը, Զ. Ե­սա­յա­նը։ Սի­բիր­նե­րի կեն­դա­նի նա­հա­տակ­նե­րը դար­ձան Գ. Մա­հա­րին, Մ. Ար­մե­նը, Վ. Նո­րեն­ցը, Բ. Ջա­նյա­նը և տաս­նյակ այլ ազ­նիվ մտա­վո­րա­կան­ներ,¬ գրում է Ս. Խա­նյա­նը և ա­պա բե­րում փաս­տեր, ո­րոնք ա­պա­ցու­ցում են գրա­կան ՙվայ­նա­սու­նի՚ բա­ցա­սա­կան դե­րը մշա­կու­թա­յին գոր­ծըն­թա­ցում։
Գր­քում հե­ղի­նա­կը վեր­լու­ծում ու գնա­հա­տում է Թու­մա­նյա­նի հոդ­ված­նե­րը՝ կապ­ված բա­նա­հյու­սա­կան նյու­թի մշակ­ման, նրա տար­բեր ձևե­րի, ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հետ։ Հե­տաքր­քիր են ժո­ղովր­դա­կան է­պո­սի շուրջ Թու­մա­նյա­նի գրո­ղա­կան ու գրա­կա­նա­գի­տա­կան մո­տե­ցում­նե­րի քն­նու­թյու­նը, տար­բեր է­պոս­նե­րի զու­գա­հեռ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը ժո­ղո­վուրդ­նե­րի ճա­կա­տագ­րի ընդ­հա­նուր գծե­րի բա­ցա­հայտ­ման աս­պա­րե­զում։ Խա­նյա­նը բա­ցա­հայ­տում է թու­մա­նյա­նա­կան հան­ճա­րի՝ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան հետ կա­պի հար­ցը, իսկ Թու­մա­նյա­նին ՙդե­պի է­պո­սի մշա­կում են մղել նրա տա­ղան­դը, գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը, է­պի­կա­կան խառն­ված­քը, ժո­ղովր­դա­կան կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը՚,¬ գրում է Ս. Խա­նյա­նը՝ միա­ժա­մա­նակ բա­ցա­հայ­տե­լով բարձ­րար­վեստ գրա­կան մշա­կում հան­դի­սա­ցող պոե­մի գա­ղա­փա­րա­կան ու գե­ղար­վես­տա­կան այն ար­ժա­նիք­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ այն հա­վա­սա­րա­պես հե­տաք­րք­րում է թե՜ դպ­րո­ցա­հա­սակ, թե՜ մե­ծա­հա­սակ ըն­թեր­ցող­նե­րին։ Պոե­մի վեր­լու­ծու­թյու­նը Ս. Խա­նյա­նը կա­տա­րում է՝ կապ­ված է­պո­սա­գի­տու­թյան կարևո­րա­գույն հար­ցե­րի հետ։
ՙՀովհ. Թու­մա­նյա­նը ման­կա­գիր՚ ու­սում­նա­սի­րու­թյան մեջ վեր­լուծ­ված ու գնա­հատ­ված են հան­ճա­րեղ գրո­ղի ման­կա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, բալ­լադ­նե­րը, հե­քիաթ­ներն ու զրույց­նե­րը, ինչ­պես նաև ներ­կա­յաց­ված են Թու­մա­նյա­նի հա­յացք­նե­րը, տե­սա­կետ­նե­րը ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ։ Հե­տաքր­քիր է ման­կա­կան գրա­կա­նու­թյան տե­սա­կան հար­ցե­րին վե­րա­բե­րող Թու­մա­նյա­նի հա­յացք­նե­րի քն­նու­թյու­նը. ինչ­պի­սին պի­տի լի­նի ման­կա­կան եր­կը, ինչ­պես այն կա­պել և՜ ա­վան­դա­կա­նի և՜ ար­դիա­կա­նի, կյան­քի ա­ռա­ջադ­րած նոր խն­դիր­նե­րի հետ։

Նո­րո­վի ներ­կա­յաց­նե­լով Թու­մա­նյա­նի՝ նո­րա­րա­րու­թյան բար­ձունք­նե­րը գրա­վե­լու զար­մա­նահ­րաշ կա­րո­ղու­թյունն ու հմ­տու­թյու­նը, Ս. Խա­նյա­նը ճա­նա­չո­ղա­կան ու դաս­տիա­րակ­չա­կան ար­ժե­քա­վոր խն­դիր­ներ է դի­տում ՙԹու­մա­նյա­նը և Ար­ցա­խը՚, ՙԹու­մա­նյա­նը և Ե. Չա­րեն­ցը՚, ՙԹու­մա­նյա­նը և Շեքս­պի­րը՚, ՙԹու­մա­նյա­նը և Անդ­րա­նիկ Օ­զա­նյա­նը՚ նյու­թե­րում։
Միան­գա­մայն նպա­տա­կա­յին է գր­քի՝ հայտ­նի գրող Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նի որ­դու՝ գրող-գրա­կա­նա­գետ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նվի­րյալ գոր­ծիչ­նե­րից մե­կի՝ Վարդ­գես Ա­հա­րո­նյա­նի ՙԹու­մա­նյան. Մար­դը և Բա­նաս­տեղ­ծը՚ ու­սում­նա­սի­րու­թյան մա­սին գրա­խո­սա­կա­նը, որ­տեղ յու­րո­վի է գնա­հատ­ված գր­քի վե­րահ­րա­տա­րա­կու­մը Հա­մազ­գա­յին Հայ Կր­թա­կան և Մշա­կու­թա­յին միու­թյան կող­մից։ Նկա­տի առ­նե­լով, որ այդ ու­սում­նա­սի­րու­թյունն ա­ռա­ջին ան­գամ հրա­տա­րակ­վել է Բոս­տո­նում՝ 1936թ., ինչ­պես նաև գի­տա­կան ար­ժե­քը, Ս. Խա­նյա­նը հա­մո­զիչ փաս­տե­րով ա­պա­ցու­ցում է, որ ճշ­մա­րիտ և լուրջ թու­մա­նյա­նա­գի­տու­թյան ա­ռա­ջին գրա­նի­տե հիմ­նա­քա­րը հենց Վարդ­գես Ա­հա­րո­նյա­նի վե­րոն­շյալ աշ­խա­տու­թյունն է։
Ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում, յու­րա­հա­տուկ հուշ ու սր­տա­մոր­մոք ապ­րում­նե­րի ցա­վոտ շղ­թա է գր­քի ՙՆա մեզ հետ է և այս պա­հին՚ (Թու­մա­նյա­նա­կան տե­սիլք) բա­ժի­նը, ուր գրողն ու գրա­կա­նա­գե­տը ձեռք ձեռ­քի տված խոր­հում են բնու­թյան սոս­կա­լի տա­րեր­քի մա­սին։ ՙԻմ վառ­ված խո­հե­րում ու ար­ցուն­քոտ­ված կա­րո­տի մեջ հն­չում էին Մեծ Լո­ռե­ցու քա­ռյակ­նե­րը, ա­սես գր­ված հենց երկ­րա­շար­ժից ան­մի­ջա­պես հե­տո՚,- գրում է Ս. Խա­նյա­նը։
ՙ...նա մեր հոգևոր հացն է (Թու­մա­նյա­նը) հա­նա­պա­զօ­րյա։ Նա մեր թախ­ծի և բերկ­րան­քի ծիա­ծանն է, մեր հույ­սի աստ­ղը,-գրում է նա և նո­րից հի­շում Թու­մա­նյա­նի տո­ղե­րը։

Ու պի­տի գա հա­նուր կյան­քի
ար­շա­լույ­սը վառ հա­գած,
Հա­զա՛ր- հա­զար լու­սա­պայ­ծառ
հո­գի­նե­րով ճա­ռա­գած...

Հա­մազ­գա­յին մեծ վշ­տից դե­պի պայ­ծառ գա­լիք...Սա է թու­մա­նյա­նա­կան հան­ճա­րի էու­թյու­նը։
ՙԹու­մա­նյա­նը և Ար­ցա­խը՚ հոդ­վա­ծում գրա­կա­նա­գե­տը, հեն­վե­լով բա­զում փաս­տե­րի, վկա­յու­թյուն­նե­րի վրա, բա­ցա­հայ­տում է Թու­մա­նյա­նի և Լեո­յի անխ­զե­լի, մարդ­կայ­նո­րեն վեհ հո­գե­կան մտեր­մու­թյու­նը։ ՙԼեո­յի՝ դե­պի հայ­րե­նի Ղա­րա­բաղն ու­նե­ցած կա­րո­տը, Ղա­րա­բա­ղը տես­նե­լու Թու­մա­նյա­նի բաղ­ձան­քը խա­չաձևվել և դար­ձել էին ե­րա­զան­քի մի հո­գեզ­մայլ թր­թիռ։ Եվ լեռ­նա­յին ինչ տե­ղան­քում լի­նում էին, ան­պայ­ման Ղա­րա­բաղն էին պատ­կե­րաց­նում, փա­փա­գում Ղա­րա­բա­ղը՚,-գրում է Ս. Խա­նյա­նը։ Մի շարք օ­րի­նակ­նե­րով նա վկա­յում է Թու­մա­նյա­նի՝ Ղա­րա­բա­ղի ու ղա­րա­բաղ­ցի­նե­րի հան­դեպ ու­նե­ցած ջերմ սե­րը։
Թու­մա­նյա­նա­գի­տու­թյան նո­րօ­րյա գոր­ծըն­թա­ցում հե­տաքր­քիր ու ար­ժե­քա­վոր, դր­վա­տան­քի ար­ժա­նի է Ս. Խա­նյա­նի նոր գիր­քը։ Հա­մոզ­ված ենք, որ ըն­թեր­ցողն այն հե­տաք­րք­րու­թյամբ կըն­դու­նի՝ որ­պես թու­մա­նյա­նա­կան հա­վեր­ժա­խոս պատ­գամ՝ ՙԳործն է ան­մահ...՚, կօգ­նի բո­լոր կող­մե­րից վեր­ծա­նել Թու­մա­նյան-մարդ-ժո­ղո­վուրդ միաս­նու­թյան ա­ռեղծ­վա­ծը։