comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԽՃԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՊԻՏՈԼՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՑ՚՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԽՃԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՊԻՏՈԼՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՑ՚՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Դեռ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղե­կա­ցանք, որ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում 1,5 ա­միս տևո­ղու­թյամբ գոր­ծե­լու է ՙՀին Հռո­մի գու­նեղ տե­սիլ­նե­րը. խճան­կար­ներ Կա­պի­տո­լյան թան­գա­րան­նե­րից՚ ե­զա­կի ցու­ցա­հան­դե­սը: Երևա­նում անց­կաց­նե­լիք ար­ձա­կուր­դա­յին օ­րե­րը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­ե­ցին այ­ցե­լե­լու այդ ե­զա­կի ցու­ցա­հան­դե­սը, ո­րից ան­չափ տպա­վոր­վե­ցինք:

Տե­ղե­կաց­նենք, որ ցու­ցա­հան­դեսն Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի և Հա­յաս­տա­նում Ի­տա­լիա­յի դես­պա­նա­տան հետ հա­մա­տեղ կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում է, ո­րը տևե­լու է մինչև սեպ­տեմ­բե­րի 29-ը: Այդ բա­ցա­ռիկ ցու­ցա­հան­դե­սի նմուշ­ներն ա­ռա­ջին ան­գամ Կա­պի­տո­լյան թան­գա­րան­նե­րից դուրս են բեր­վել Բուլ­ղա­րիա­յում ներ­կա­յաց­նե­լու հա­մար, ա­պա բեր­վել են Հա­յաս­տան: Ցու­ցադր­ված հա­վա­քա­ծուն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ոչ միայն գնա­հա­տե­լու Հռո­մի Հան­րա­պե­տու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նից մինչև ուշ կայ­սե­րա­կան դա­րաշր­ջա­նի խճան­կա­րա­յին ար­վեստն ու տեխ­նի­կան, այլև մտո­րե­լու զար­դա­նախ­շե­րի բնույ­թի շուրջ, ո­րոնք բազ­մա­զան են ի­րենց նշան­նե­րով ու գույ­նե­րով:
Ցու­ցադ­րու­թյա­նը ծա­նո­թա­նա­լիս՝ տե­ղե­կա­ցանք, որ այն ներ­կա­յաց­նում է 1870-ա­կան թվա­կան­նե­րից հե­տո գտն­ված խճան­կար­նե­րի մի հա­րուստ հա­վա­քա­ծու, երբ Հռո­մը դար­ձավ Ի­տա­լիա­յի նոր թա­գա­վո­րու­թյան մայ­րա­քա­ղաք: Հայտ­նա­բեր­ված բա­զում հնա­գի­տա­կան մնա­ցորդ­նե­րը գտն­վել են ոչ միայն դամ­բա­րան­նե­րում և գե­րեզ­մա­նատ­նե­րում, այլ նաև ա­ռանձ­նատ­նե­րում: Ի դեպ, դրան­ցից մե­կը պատ­կա­նել է Հու­լիոս Կե­սա­րին, ո­րի իշ­խա­նու­թյան օ­րոք խճան­կար­ներն ա­վե­լի լայն տա­րա­ծում են ստա­ցել: Եվ այս բա­ցա­ռիկ ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­ված էր նաև եր­կու խճան­կար նրա ա­ռանձ­նատ­նից:
Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի ցու­ցա­հան­դե­սի կազ­մա­կեր­պիչ­նե­րը հա­մա­կարգ­չա­յին հնա­րա­վո­րու­թյամբ ճա­նա­չո­ղա­կան տե­սա­հո­լո­վա­կի մի­ջո­ցով ներ­կա­յաց­րե­ցին նաև հայ­կա­կան հին և միջ­նա­դա­րյան խճան­կա­րա­յին ար­վես­տը: Գառ­նո տա­ճա­րին կից գտն­վող բաղ­նի­քի հա­տա­կի խճան­կա­րի տար­բեր պատ­կեր­նե­րից զատ, ներ­կա­յաց­վեց նաև Էջ­միած­նի IV–V դա­րե­րի հին տա­ճա­րի պե­ղում­նե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բեր­ված քա­րի և գու­նախ­ճե­րի խո­րա­նար­դիկ­ներ, զար­դախ­ճան­կա­րի բե­կոր­ներ՝ Զվարթ­նո­ցից, Դվի­նից և Ա­նիից: Տպա­վո­րիչ և գե­ղե­ցիկ էին Ե­րու­սա­ղե­մում պահ­պան­ված և հա­յե­րեն մա­կագ­րու­թյամբ հա­տակ­նե­րի 7 խճան­կար­նե­րը, ո­րոնք հայտ­նա­բեր­վել են 1894թ. Ե­րու­սա­ղե­մի հյու­սի­սա­յին մա­սում` Դա­մաս­կո­սյան դռան մոտ:
Ո­շագ­րավ է հայ­կա­կան զար­դա­նախ­շով մի զար­դար­ված խճան­կար, ո­րի վրա խոր­հր­դան­շա­կան գրու­թյուն կա. ՙԲո­լոր այն հա­յե­րի հի­շա­տա­կին, ում ա­նուն­նե­րը հայտ­նի են միայն Աստ­ծուն՚: Այն հայտ­նա­բեր­վել է Մար­գա­րե­նե­րի փո­ղո­ցի վրա և փո­խանց­վել հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն

Ստե­փա­նա­կերտ-Երևան-
Ստե­փա­նա­կերտ