comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԴՐԱԽ­ՏԻ ԴԱՐ­ՊԱՍ­ՆԵ­ՐԸ՚. ԱՐ­ՑԱ­ԽԻ Ո­ԳԻՆ ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՆԵԼ ԿԻ­ՆՈ­ՅԻ ՄԻ­ՋՈ­ՑՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԴՐԱԽ­ՏԻ ԴԱՐ­ՊԱՍ­ՆԵ­ՐԸ՚. ԱՐ­ՑԱ­ԽԻ Ո­ԳԻՆ ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՆԵԼ ԿԻ­ՆՈ­ՅԻ ՄԻ­ՋՈ­ՑՈՎ

Սեր­գեյ ՏԻԳ­ՐԱ­ՆՅԱՆ

 Այս տար­վա հոկ­տեմ­բե­րին Երևա­նում և Ստե­փա­նա­կեր­տում կկա­յա­նա բազ­մա­թիվ կի­նոմր­ցա­նակ­ներ նվա­ճած ՙԹևա­նիկ՚ և ՙՎեր­ջին բնա­կի­չը՚ ֆիլ­մե­րի հե­ղի­նակ, ռե­ժի­սոր Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի ՙԴրախ­տի դար­պաս­նե­րը՚ ֆիլ­մը, ո­րը պատ­մում է Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի մա­սին։ Ար­տա­վազդ Ե­ղիա­զա­րյա­նի և Մկո Մալ­խա­սյա­նի հա­մա­հե­ղի­նա­կու­թյամբ գր­ված սցե­նարն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է սի­րա­յին¬մե­լոդ­րա­մա­տիկ ե­րանգ ու­նե­ցող հա­մա­մարդ­կա­յին պատ­մու­թյուն` 2016թ. գար­նանն Ար­ցա­խում ծա­վալ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պատ­կե­րին։

Թեև նկա­րա­հա­նում­նե­րը կա­տար­վել են ոչ միայն Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում, այլ նաև Ֆրան­սիա­յում ու ԱՄՆ¬ում, Ջի­վան Ա­վե­տի­սյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, ֆիլ­մը հա­մա­րում է ոչ թե մի­ջազ­գա­յին, այլ հա­մա­հայ­կա­կան նա­խա­գիծ` հա­տուկ շեշ­տադ­րում ա­նե­լով ֆիլ­մում նկա­րա­հան­ված` տար­բեր եր­կր­նե­րում ապ­րող ծա­գու­մով հայ դե­րա­սան­նե­րի վրա՝ Վլա­դի­միր և Սա­թի Սպի­վա­կով­նե­րի դուստր Տա­տյա­նան, ով ներ­կա­յումս ապ­րում է Ֆրան­սիա­յում, Նաի­րա Զա­քա­րյա­նը ԱՄՆ¬ից, հայտ­նի հայ դե­րա­սան Սոս Ջա­նի­բե­կյա­նը։ Բա­ցի այդ, հան­դի­սա­տե­սին ա­նակն­կալ է սպաս­վում. մաս­սա­յա­կան տե­սա­րան­նե­րում ռե­ժի­սորն ընդ­գր­կել է տե­ղա­ցի­նե­րի։ ՙՖիլմն ստեղ­ծե­լիս ձգ­տել եմ ներգ­րա­վել Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րին, քա­նի որ հենց նրանք են ի­րենց կաշ­վի վրա զգա­ցել Ադր­բե­ջա­նի 2016թ. ապ­րի­լյան ագ­րե­սիան։ Այն­պես որ, ար­ցախ­ցի­նե­րը ֆիլ­մում ան­գամ խա­ղա­լու կա­րիք չու­նեին. այն­քան էր ա­մեն ինչ նրանց կող­մից բնա­կա­նո­րեն ըն­կալ­վում,¬ ա­սում է ռե­ժի­սո­րը։ - Իմ ծա­նոթ­նե­րից շա­տե­րը, գա­լով Հա­յաս­տան, ցան­կա­նում են այ­ցե­լել Ար­ցախ, դրա հետ մեկ­տեղ նրանց մի շարք հար­ցեր են հու­զում՝ ի՞նչ է այն­տեղ կա­տար­վում, ար­դյո՞ք պա­տե­րազմ է ըն­թա­նում, ռում­բե՞ր են պայ­թում և այլն։ Բա­րե­բախ­տա­բար, նրանց կար­ծիքն ար­մա­տա­պես փոխ­վում է, երբ հայ­տն­վում են հե­քիա­թա­յին գե­ղեց­կու­թյուն ու­նե­ցող այդ վայ­րում, նրանք տես­նում են ու­րիշ աշ­խարհ, որ­տեղ հան­դար­տու­թյու­նը, բա­րու­թյու­նը, բա­րյա­ցա­կա­մու­թյու­նը, մար­դա­սի­րու­թյու­նը կեն­սա­կերպ են։ Հենց այս տրա­մադ­րու­թյու­նը պետք է հասց­նել աշ­խար­հին ցան­կա­ցած մի­ջոց­նե­րով, այդ թվում՝ գե­ղար­վես­տա­կան ֆիլ­մի օգ­նու­թյամբ։ Նաի­րա Զա­քա­րյա­նի կար­ծի­քով, ով, ի դեպ, ա­ռա­ջին ան­գամ էր հայ­տն­վել պատ­մա­կան հայ­րե­նի­քում, հե­ռա­վոր ար­տերկ­րում ապ­րող հա­յե­րը սիր­ված հայ­րե­նի­քի պա­կա­սը շատ են զգում, լի­նի դա արևոտ Ի­տա­լիա­յում, թե մշու­շոտ Լոն­դո­նում։ ՙՇատ կարևոր է հայ ար­վես­տը, լե­զուն, ինչ­պես նաև հա­յու­թյան խն­դիր­նե­րը մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի հասց­նել։ Գի­տե՞ք, երբ Ջի­վան Ա­վե­տի­սյանն իր ՙՎեր­ջին բնա­կի­չը՚ ֆիլ­մով ե­կավ Բոս­տոն, ակն­հայտ զգաց­վում էր, թե տե­ղի հա­յե­րը որ­քան կա­րիք ու­նեին շփ­վե­լու ի­րենց ազ­գա­յին մշա­կույ­թի հետ։ Սա­կայն այս բացն աս­տի­ճա­նա­բար լրաց­վում է՝ այդ թվում այն­պի­սի նա­խագ­ծե­րի շնոր­հիվ, ինչ­պի­սին այս ֆիլմն է՚,¬ ա­սում է դե­րա­սա­նու­հին և հա­վե­լում, որ ՙԴրախ­տի դար­պաս­նե­րի՚ ա­ռաջ­նա­խաղն Ա­մե­րի­կա­յում նա­խա­տես­վում է հա­ջորդ տա­րի։ Ֆիլ­մում նրա մարմ­նա­վո­րած հե­րո­սու­հին՝ Թե­րե­զան, որ­պես պա­տե­րազ­մի դեմ պայ­քա­րե­լու մի­ջոց է ընտ­րել ար­վես­տը։ Ի տար­բե­րու­թյուն Սո­ֆյա­յի, ում կեր­պա­րը մարմ­նա­վո­րում է Տա­տյա­նա Սպի­վա­կո­վան։ Թա­լի­շում ծն­ված և ղա­րա­բա­ղյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին հո­րը կորց­րած Սո­ֆյան Փա­րի­զում ո­րո­շա­կի բար­ձունք­նե­րի է հաս­նում օ­պե­րա­յի բնա­գա­վա­ռում։ 2016թ. նա հայ­րե­նիք է գա­լիս` հայ­րե­նա­կի­ցի­նե­րին ներ­կա­յաց­նե­լու իր ար­վես­տը։ Դժ­վար չէ կռա­հել, որ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րը եր­կընտ­րան­քի ա­ռաջ են կանգ­նեց­նում նրան՝ հե՞տ վե­րա­դառ­նալ, թե՞ մեկ­նել ճա­կատ։ Տա­տյա­նա Սպի­վա­կո­վան, ո­րի նա­խա­տա­տը ծնն­դով Շու­շիից է, գտ­նում է, որ իր հե­րո­սու­հին ճիշտ ընտ­րու­թյուն է կա­տա­րել։
Փա­կագ­ծե­րը չբա­ցե­լով նշենք, որ, նկա­րա­հա­նող խմ­բի կար­ծի­քով, ֆիլ­մի գլ­խա­վոր հե­րոսն Ար­ցախն է։ ՙԱյս­տեղ տղա­մար­դիկ, իսկ հա­ճախ նրանց կող­քին և կա­նայք, կանգ­նած են սահ­մա­նին և հայ­րե­նի­քը պաշտ­պա­նում են թշ­նա­մուց։ Միա­ժա­մա­նակ այս փոք­րիկ հան­րա­պե­տու­թյու­նում զար­գա­նում են ար­վես­տը, զբո­սաշր­ջու­թյու­նը, տն­տե­սու­թյու­նը։
Իմ ֆիլ­մի մի­ջո­ցով ցան­կա­ցա հան­դի­սա­տես­նե­րի լայն շր­ջա­նա­կին որ­քան հնա­րա­վոր է շատ տե­ղե­կատ­վու­թյուն հա­ղոր­դել Ար­ցա­խի մա­սին։ Կար­ծում եմ` դա հա­ջող­վեց։ Կի­նոն նույն­պես յու­րա­տե­սակ զենք է քա­ղա­քա­կան պայ­քա­րում, ուս­տիև այն պետք է օգ­տա­գոր­ծել նպա­տա­կա­յին՚,¬ ա­սում է ռե­ժի­սո­րը։ Ի դեպ, այս ա­ռու­մով շատ հե­տաքր­քիր հան­գա­մանք է այն, որ ֆիլ­մի ձայ­նա­յին մա­սը մոտ 80 %¬ով անգ­լե­րեն է, ինչն, իս­կա­պես, այն ա­վե­լի մատ­չե­լի է դարձ­նում հե­ռա­վոր ար­տերկ­րում ապ­րող­նե­րի հա­մար։

ՙՆո­յեվ Կով­չեգ՚ թերթ