comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԻ­ՐՈ ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻ­ՐՈ ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում սեպ­տեմ­բե­րի 25-ին տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, նկա­րիչ Հո­վիկ Գաս­պա­րյա­նի ՙՔա­ղա­քը՚ խո­րագ­րով ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը` նվիր­ված մայ­րա­քա­ղա­քի վե­րան­վան­ման 96-ա­մյա­կին: Ներ­կա էին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձինք, Միու­թյան ան­դամ­ներ` նկա­րիչ­ներ, քան­դա­կա­գործ­ներ, ու­սա­նող­ներ, ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

Ցու­ցա­հան­դե­սին ներ­կա­յաց­ված էին 40 կտավ­ներ, ո­րոնց վրա պատ­կեր­ված էին մայ­րա­քա­ղա­քի հին ու նոր փո­ղոց­նե­րը, տե­սար­ժան վայ­րերն ու բնա­պատ­կեր­ներ: Նկար­նե­րում պատ­կեր­ված քա­ղա­քի տե­սա­րան­ներն ան­չափ հո­գե­հա­րա­զատ էին այ­ցե­լու­նե­րին: Ան­կեղծ, ան­մի­ջա­կան, աշ­խույժ մթ­նո­լորտ էր տի­րում ցու­ցա­հան­դե­սին:
Շնոր­հա­շատ նկար­չին շնոր­հա­վո­րեց և ցու­ցադ­րու­թյու­նը ներ­կա­յաց­րեց ՙՇու­շիի պե­տա­կան թան­գա­րան­ներ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րեն Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը: ՙՀո­վիկ Գաս­պա­րյա­նի յու­րա­քան­չյուր ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես նկար­չի յու­րօ­րի­նակ հաշ­վետ­վու­թյունն է հան­դի­սա­տե­սի առջև,- ա­սաց նա:- Եվ այս ցու­ցա­հան­դեսն իր ձևա­չա­փով միան­գա­մայն տար­բեր­վում է: Ցու­ցա­հան­դե­սը նախ և ա­ռաջ ձոն է, սի­րո խոս­տո­վա­նու­թյուն հա­րա­զատ քա­ղա­քին: Յու­րա­քան­չյուրս, նա­յե­լով նկար­նե­րին, փոր­ձում ենք գտ­նել Ստե­փա­նա­կեր­տի գողտ­րիկ ան­կյուն­նե­րը: Գե­ղան­կա­րի­չը կա­րո­ղա­ցել է բա­ցա­հայ­տել Ստե­փա­նա­կերտն այն­պի­սի տե­սան­կյու­նից, ո­րը բո­լո­րին չէ, որ հա­սա­նե­լի է՚,- իր ե­լույթն այս­պես եզ­րա­փա­կեց Լ. Գաս­պա­րյա­նը և խոս­քը փո­խան­ցեց ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տի ռեկ­տոր քան­դա­կա­գործ Յու­րի Հով­հան­նի­սյա­նին: ՙՈղ­ջու­նե­լի է նկար­չի մո­տե­ցու­մը,- ըն­դգ­ծեց նա,- քա­նի որ մենք այս­տեղ ու­նենք հրա­շա­գեղ բնու­թյուն, որն ար­ժա­նի է հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու: Կար­ծում եմ` Ստե­փա­նա­կեր­տի օր­վան նվիր­ված ցու­ցա­հան­դե­սը հե­տաքր­քիր և գե­ղե­ցիկ նվեր է մեր հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րին: Պատ­կեր­ված նկար­նե­րից յու­րա­քան­չյուրն ար­ված է մեծ խնամ­քով, գու­նա­յին հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով և բազ­մե­րանգ կո­լո­րի­տով՚,- նշեց Յու. Հով­հան­նի­սյա­նը:
ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Նո­րեկ Գաս­պա­րյա­նը, շնոր­հա­վո­րե­լով եղ­բո­րը, խոս­տո­վա­նեց, որ իր կար­ծի­քով Հո­վի­կի սիր­ված միակ քա­ղա­քը Շու­շին էր, բայց, պարզ­վում է, նաև Ստե­փա­նա­կեր­տի հան­դեպ մեծ սեր ու­նի: Եվ ինչ­քան խո­րա­նում է ցու­ցադ­րու­թյան կտավ­նե­րում ար­տա­ցոլ­ված պատ­կեր­նե­րի մեջ, այն­քան հա­մոզ­վում է` թե ինչ­քան խորն է այդ սե­րը:
Ին­քը` նկա­րի­չը, ինչ­պես նա հա­վաս­տում է, գոհ է կա­տար­ված աշ­խա­տան­քից: Երբ գա­ղա­փա­րը ծն­վեց և շար­քը սկ­սեց նկա­րել, պա­տաս­խա­նատ­վու­թյան չափն ա­վե­լի մե­ծա­ցավ, խոս­տո­վա­նում է նա: ՙԵրբ քեզ հա­մար, քո ըն­տա­նի­քի, սի­րած քա­ղա­քի, հայ­րե­նի­քի հա­մար ես աշ­խա­տում, և՜ պա­տաս­խա­նատ­վու­թյունն է մե­ծա­նում, և՜ դու ես քո ա­րա­ծի հան­դեպ ա­վե­լի պա­հանջ­կոտ դառ­նում՚: Վեր­ջին մեկ տար­վա աշ­խա­տան­քի ար­դյունքն էլ դար­ձավ ՙՔա­ղա­քը՚ խո­րագ­րով ցու­ցա­հան­դե­սը: Նշենք` ցու­ցադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­ված բո­լոր նկար­նե­րը ցու­ցադր­վում են ա­ռա­ջին ան­գամ:
Շարքն, ի­հար­կե, ըն­թաց­քում կընդ­լայն­վի, ա­սում է հե­ղի­նա­կը, չէ՞ որ քա­ղաքն ու­նի դեռ շատ ան­կյուն­ներ, ո­րոնք սպա­սում են նկար­չի վրձ­նին: ՙԻսկ այ­սօր ներ­կա­յաց­ված նկար­նե­րում, կար­ծում եմ, այն, ինչ ցան­կա­ցել եմ փո­խան­ցել, տե­սա­նե­լի է՚,- նշեց վաս­տա­կա­վոր նկա­րի­չը: