comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՙՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՚ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՙՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՚ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 Ինչ­պես հայտ­նի է, Քա­ղա­քի օր­վան նվիր­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում մայ­րա­քա­ղա­քի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի 9-12-րդ դա­սա­րան­նե­րի սո­վո­րող­նե­րի շր­ջա­նում անց­կաց­վել են ՙՍտեղ­ծա­գոր­ծում են ա­շա­կերտ­նե­րը՚ և Ստե­փա­նա­կեր­տին նվիր­ված աս­մուն­քի մր­ցույթ­ներ, ո­րոնց մաս­նակ­ցել են շուրջ յոթ տաս­նյակ շնոր­հա­լի ա­շա­կերտ­ներ, ցու­ցա­բե­րել ստեղ­ծա­գոր­ծա­կան ի­րենց ու­նա­կու­թյուն­ներն ու մայ­րա­քա­ղա­քի նկատ­մամբ ու­նե­ցած ան­սահ­ման սե­րը։

 Մր­ցույթ­նե­րի ար­դյուն­քում ա­ռա­ջին, երկ­րորդ և եր­րորդ պատ­վա­վոր տե­ղե­րը զբա­ղեց­րած սո­վո­րող­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի կող­մից ար­ժա­նա­ցել են պատ­վոգ­րե­րի և ար­ժե­քա­վոր նվեր­նե­րի։ Բնա­կա­նա­բար, խրա­խուս­վել են նաև նրանց մայ­րե­նի լե­զու և գրա­կա­նու­թյան դա­սա­վան­դող ու­սու­ցիչ­նե­րը։

Քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում հյու­րըն­կալ­վել են մր­ցույ­թում ա­ռա­վել աչ­քի ըն­կած ա­շա­կերտ­ներն և նրանց ու­սու­ցիչ­նե­րը։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի պետ Թե­րե­զա Ղա­րա­խա­նյա­նը ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րել է նրանց, մաղ­թել հա­ջո­ղու­թյուն­ներ ուս­ման մեջ և անձ­նա­կան կյան­քում, ա­պա պատ­վոգ­րեր ու ար­ժե­քա­վոր նվեր­ներ հանձ­նել մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­ված դպ­րո­ցա­կան­նե­րին և նրանց ու­սու­ցիչ­նե­րին։
Մր­ցույթ­նե­րում աչ­քի ընկ­նե­լու և Քա­ղա­քի օր­վա կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­նե­րին շնոր­հա­վո­րան­քի խոս­քեր ուղ­ղեց նաև Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի օգ­նա­կան Կառ­լեն Մար­գա­րյա­նը: Պարգևատր­ված­նե­րի ա­նու­նից մայ­րա­քա­ղա­քի հ.7 դպ­րո­ցի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի Ա­նա­հիտ Պո­ղո­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել քա­ղա­քա­պե­տա­րա­նի անձ­նա­կազ­մին մա­տաղ սերն­դի նկատ­մամբ ցու­ցա­բե­րած հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի և բարձր գնա­հա­տան­քի հա­մար:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն