Logo
Print this page

Պ. ՆՈՒՅ­ԿԻՆ. ՙԱՐ­ՑԱԽ­ՑԻՆ Ա­ԶԱՏ ԱՊ­ՐԵ­ԼՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ ՈՒ­ՆԻ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Հոկ­տեմ­բե­րի 2-ին ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում Անդ­րեյ և Գա­լի­նա Նույ­կին­նե­րի որ­դու՝ Պա­վել Նույ­կի­նի հետ։ Հյու­րի մա­սին խոսք ա­սաց ԱՀ ԳՄ նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը, նշե­լով, որ Ար­ցա­խյան շարժ­ման տա­րի­նե­րին ա­ռա­ջա­դեմ մտա­վո­րա­կան­ներ, գրող­ներ, ար­վես­տա­գետ­ներ, ով­քեր ար­դա­րա­միտ ու ճշ­մար­տա­խոս էին, այ­ցե­լե­ցին, բարձ­րաց­րին ի­րենց բո­ղո­քի ձայ­նը հա­նուն երկ­րա­մա­սի ա­զա­տու­թյան։

Ժա­մա­նա­կա­կից­նե­րը հի­շում են նշա­նա­վոր գրող Անդ­րեյ Նույ­կի­նին, ով ղա­րա­բա­ղյան շարժ­ման տա­րի­նե­րին ռուս այլ գրող­նե­րի, մտա­վո­րա­կան­նե­րի հետ ե­ղել է Ար­ցա­խում, ստեղ­ծել ՙՂա­րա­բաղ՚ (ԽՀԼԽ) կո­մի­տեն, իր գոր­ծու­նեու­թյամբ, ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով, հրա­պա­րա­կա­խո­սու­թյամբ ար­ձա­գան­քել է ար­ցախ­ցի­նե­րի ար­դար պա­հան­ջին, ան­կա­խու­թյան, ա­զա­տու­թյան հա­մար պայ­քա­րին։ Եվ ե­թե այ­սօր Ար­ցախն ան­կախ է, ա­պա դրա մեջ նշա­նա­կա­լից է Անդ­րեյ և Գա­լի­նա Նույ­կին­նե­րի ա­վան­դը։ ԳՄ նա­խա­գահն ըն­դգ­ծեց, որ որ­դին ծնող­նե­րի ար­ժա­նա­վոր զա­վակն է, գնում է նրանց ճա­նա­պար­հով. Նույ­կին­նե­րը գա­ղա­փա­րի, պայ­քա­րի, սկզ­բունք­նե­րի մար­դիկ են, և նրանք կեն­դա­նի են ի­րենց թո­ղած գոր­ծով։ Նման մտա­վո­րա­կան­նե­րի մի­ջո­ցով է մեր ձայ­նը լսե­լի դար­ձել աշ­խար­հի ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյա­նը,- ա­սաց Վ. Հա­կո­բյա­նը, ա­պա Պա­վել Նույ­կի­նին հանձ­նեց ԱՀ գրող­նե­րի միու­թյան ան­դա­մու­թյան տոմ­սը և հու­շան­վեր։
Գրա­կա­նա­գետ, հրա­պա­րա­կա­խոս, ար­վես­տա­բան Պա­վել Նույ­կի­նի հետ ծա­նո­թա­նա­լու առ­թիվ իր ու­րա­խու­թյունն ար­տա­հայ­տեց ԱՀ նա­խա­գա­հի օգ­նա­կան, գրող, քա­ղա­քա­գետ Ա­շոտ Բեգ­լա­րյա­նը, ա­սե­լով, որ նա բազ­մա­թիվ գրա­կա­նա­գի­տա­կան հրա­պա­րա­կում­նե­րի հե­ղի­նակ է։ Ծն­վել է Նո­վո­սի­բիրս­կում։ Նրա ծնող­նե­րը նշա­նա­վոր մտա­վո­րա­կան­ներ էին, ով­քեր դար­ձան Ար­ցա­խյան շարժ­ման հա­մա­կիր­ներ, մար­դու և ազ­գի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­ներ։ Որ­դին՝ Պա­վելն ան­ցյալ տա­րի ա­ռա­ջին ան­գամ ե­ղել է Ար­ցա­խում, պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, ուր, հոր ա­նու­նը կրող լսա­րա­նում, պահ­պան­վում են գր­քեր, փաս­տաթղ­թեր ծնող­նե­րի` ար­ցա­խյան գոր­ծու­նեու­թյան մա­սին։
Պա­վել Նույ­կինն իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես կանգ ա­ռավ ռուս ժա­մա­նա­կա­կից գրա­կան և գրա­կա­նա­գի­տա­կան մի­ջա­վայ­րի վրա, խո­սեց ռուս գրա­կա­նու­թյան զար­գաց­ման մի­տում­նե­րի շուրջ։ Նա ե­րախ­տա­գի­տու­թյամբ նշեց, որ վեր­ջերս ՙԽՈ­ՐՈոՈւրՍՌռ ՍցՐՖպՐ՚ ամ­սագ­րում լույս է տե­սել Զո­րի Բա­լա­յա­նի հոդ­վածն Անդ­րեյ և Գա­լի­նա Նույ­կին­նե­րի մա­սին։ Հան­դե­սի այդ հա­մա­րը և հոր մի քա­նի գր­քեր նա նվի­րեց հա­մալ­սա­րա­նին։ Ա­պա խո­սեց այն մա­սին, որ վե­րա­կա­ռուց­ման տա­րի­նե­րին ա­ճել էր հե­տաք­րք­րու­թյու­նը գր­քե­րի, գրա­կա­նու­թյան հան­դեպ, որ հս­կա­յա­կան տպա­քա­նա­կով գր­քեր սպառ­վում էին ըն­թեր­ցող­նե­րի կող­մից, ո­րի մա­սին նույ­նը հի­մա չի կա­րե­լի ա­սել։ Ըն­թեր­ցո­ղա­կան հե­տաք­րք­րու­թյու­նը մա­րել է, հա­սա­րա­կու­թյան մի փոքր մասն է, որ տե­ղյակ է գրա­կա­նու­թյա­նը, մշա­կույ­թին։ Բա­նա­խոսն անդ­րա­դար­ձավ նաև Անդ­րեյ Նույ­կի­նի գրա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։
ՙԵս զգաց­ված եմ, որ Ար­ցա­խում չեն մո­ռա­ցել, սի­րով են հի­շում իմ ծնող­նե­րին։ Ա­զատ ապ­րե­լու ի­րա­վունք ու­նի ար­ցախ­ցին, հա­յը, որ են­թարկ­վել է ցե­ղաս­պա­նու­թյան,- ա­սաց Պա­վել Նույ­կի­նը, ա­պա ա­վե­լաց­րեց.-ե­թե չհաղ­թեր Ար­ցա­խյան շար­ժու­մը, ա­պա դժ­վար կլի­ներ պատ­կե­րաց­նել, թե այ­սօր ժո­ղովր­դագ­րա­կան ինչ վի­ճակ կլի­ներ տա­րա­ծաշր­ջա­նում...՚։
Չմո­ռա­նանք նշել, որ Պա­վել Նույ­կինն այս օ­րե­րին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում հան­դես է գա­լիս դա­սա­խո­սու­թյուն­նե­րով։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.