comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԻ­ՆԵԼ ՈՒ­ՍՈՒ­ՑԻՉ. ՊԱ­ՏԻՎ ԵՎ... ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻ­ՆԵԼ ՈՒ­ՍՈՒ­ՑԻՉ. ՊԱ­ՏԻՎ ԵՎ... ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒԹՅՈՒՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հոկ­տեմ­բե­րի 5-ը Ու­սուց­չի մաս­նա­գի­տա­կան տոն օրն է: Դա­րեր շա­րու­նակ հայ ժո­ղո­վուր­դը ակ­նա­ծան­քով ու խո­նար­հու­մով է ա­սել ՙու­սու­ցիչ՚ բա­ռը: Ու­սուց­չին է վե­րա­պահ­ված ազ­գի նվի­րյալ ու կիրթ զա­վակ­ներ դաս­տիա­րա­կե­լու վեհ գոր­ծը, ինչն էլ նա կյան­քի է կո­չում առ այ­սօր: Ու­սուց­չի օր­վա կա­պակ­ցու­թյամբ այ­սօր ան­պա­կաս կլի­նեն մե­ծա­րան­քի ու ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քե­րը:

Ինչ­պես Մեծն Թու­մա­նյանն է գրել ու­սուց­չի մա­սին. ՙՍա­կայն եր­բեք փառք չի ե­ղել, Նպա­տա­կը քո ջան­քի, Ոչ կե­նացն ես դու հա­մա­րել, Ար­դյուն­քը քո տան­ջան­քի: Նույն­պես և դու չար­չա­րան­քով Սե­րունդ­ներ ես վե­րած­նել, Եվ տք­նել ես ջերմ ե­ռան­դով, Մութն ու խա­վար վե­րաց­նել՚:
Շնոր­հա­վո­րում ենք ման­կա­վարժ­նե­րին մաս­նա­գի­տա­կան տո­նի առ­թիվ և ներ­կա­յաց­նում մի խումբ ու­սու­ցիչ­նե­րի խոս­քը:

Ար­թուր ԲԱ­ԲԱ­ՅԱՆ
տեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

Ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյունն սկ­սել է 1982թ. Սար­դա­րա­շե­նի դպ­րո­ցում, շա­րու­նա­կել Ստե­փա­նա­կեր­տում` դա­սա­վան­դե­լով Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի հեր­թա­փո­խա­յին դպ­րո­ցում, գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մում, զու­գա­հեռ` թա­տե­րա­կան ստու­դիա­յում: 2010-ից աշ­խա­տում է հ. 11 ա­վագ դպ­րո­ցում: Հան­րա­պե­տու­թյու­նում հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն դա­սա­վան­դող ե­զա­կի տղա­մարդ ու­սու­ցիչ­նե­րից է:
-Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, իմ կամ­քին հա­կա­ռակ, ըն­տա­նի­քով (ե­րեք ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի հետ) ո­րոշ ժա­մա­նակ ապ­րել եմ Ռու­սաս­տա­նում: Միշտ ե­րա­զում էի վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք: 2007թ. վե­րա­դար­ձել եմ այն հույ­սով, որ կաշ­խա­տեմ իմ սի­րած մաս­նա­գի­տու­թյամբ: Բայց ինձ վի­ճակ­ված էր այս մարդ­կա­յին ցան­կու­թյունն ի­րա­կա­նաց­նել միայն 2010թ.: Ա­մե­նու­րեք ինձ ա­սում էին` տեղ չկա, պետք է սպա­սել: Ե­րեք տա­րի սպա­սել եմ: Ու­րիշ մեկն իմ տե­ղը լի­ներ, ե­կած ճա­նա­պար­հով վե­րա­դար­ձած կլի­ներ: Իմ կյան­քում վա­կուում էր ստեղծ­վել, բիզ­նե­սից հոգ­նել էի, ման­կա­վար­ժու­թյունն ինձ միշտ ձգել է: Հա­սա­րա­կու­թյան մեջ կա այս­պի­սի կարծ­րա­տիպ. ման­կա­վար­ժու­թյու­նը կա­նա­ցի մաս­նա­գի­տու­թյուն է: Ես հա­մա­ձայն չեմ: Նույ­նիսկ ինձ ա­սել են, որ ու­սու­ցիչ լի­նե­լը տղա­մար­դու բան չէ, հա­մո­զում էին հրա­ժար­վել: Իմ մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան հար­ցում կարևոր դեր են խա­ղա­ցել հենց տղա­մարդ ու­սու­ցիչ­նե­րը: Այ­սօր էլ ե­րախ­տա­գի­տու­թյամբ եմ հի­շում ռու­սաց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սու­ցիչ Ար­տյոմ Խա­չա­տու­րո­վի­չին, հայ գրա­կա­նու­թյան հիա­նա­լի մաս­նա­գետ­ներ Շա­հեն Մար­տի­րո­սյա­նին, Սամ­վել Ղու­կա­սյա­նին, Ա­րամ Մար­տի­րո­սյա­նին: Նրանց կեր­պա­րը միշտ ինձ ու­ղեկ­ցել է: Խոր­հր­դա­յին կար­գե­րը կնո­ջը բե­րե­ցին դպ­րոց: Դրա­նից ա­ռաջ կին ու­սու­ցիչ գրե­թե չկար: Հի­մա տե­ղե­րը փոխ­վել են: Հետ­խոր­հր­դա­յին կար­գե­րը տղա­մար­դուն դուրս մղե­ցին դպ­րո­ցից: Ցա­վով ու ափ­սո­սան­քով պի­տի նշեմ, որ ո­րոշ ու­սու­ցիչ­նե­րի հա­մար ման­կա­վար­ժու­թյու­նը դար­ձել է ապ­րուս­տի մի­ջոց, նրանք մո­ռա­ցել են ու­սուց­չի սր­բա­զան կո­չու­մը: Շտե­մա­րա­նով գրա­կա­նու­թյուն են սո­վո­րեց­նում, հե­տո էլ զար­մա­նում, թե ա­շա­կերտն ին­չու է հե­ռա­ցել գր­քից: Ա­շա­կեր­տը չի հե­ռա­ցել, ա­շա­կեր­տին հե­ռաց­րել են: Շտե­մա­րա­նով մի՞­թե կա­րե­լի է գրա­կա­նու­թյուն սո­վո­րեց­նել: Ա­շա­կեր­տը ստիպ­ված սեր­տում է` ա­ռանց բնա­գի­րը կար­դա­լու: Ո­րոշ ու­սու­ցիչ­ներ ինձ հա­կա­ճա­ռում են, թե հա­մա­կարգն է այդ­պի­սին: Հա­մա­կար­գը ոչ մի առն­չու­թյուն չու­նի, կամ ե­թե հա­մա­կարգն է, մենք պետք է նրա հլու կա­մա­կա­տա՞­րը լի­նենք:
Տաս­նե­րորդ տա­րին է` աշ­խա­տում եմ ա­վագ դպ­րո­ցում: Բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­ներ եմ կազ­մա­կեր­պել մեր դա­սա­կան գրող­նե­րին նվիր­ված: Ա­շա­կերտ­նե­րը սի­րով ու խան­դա­վա­ռու­թյամբ են մաս­նակ­ցում: Երբ ա­շա­կերտն ա­սում է, թե այդ ե­րեք տար­վա ըն­թաց­քում իր հի­շո­ղու­թյան մեջ բան չի մնա­ցել, բայց մի­ջո­ցառ­մա­նը Հա­մո Սա­հյա­նի, Չա­րեն­ցի կամ մեր մյուս դա­սա­կան­նե­րի ի­րեն հանձ­նա­րար­ված բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հի­շե­լու է, դա էլ ինձ ոգևո­րում է:

Երբ աշ­խա­տում էի գյու­ղում, դպ­րո­ցի տնօ­րեն Հրա­չիկ Սի­մո­նյա­նը դա­սալ­սում­նե­րի վեր­ջում միշտ ա­սում էր, որ ես ծն­վել եմ ման­կա­վարժ լի­նե­լու հա­մար: Ես այն ժա­մա­նակ շատ էի ջա­հել` հաս­կա­նա­լու հա­մար այդ խոս­քի ի­մաս­տը: Ինչ-որ տեղ նույ­նիսկ վի­րա­վոր­ված էի զգում. ինձ թվա­ցել է, թե ես ու­րիշ բա­նի ըն­դու­նակ չեմ: Տա­րի­ներ հե­տո հայ­րե­նի­քից հե­ռու ես խո­րա­պես հաս­կա­ցա, որ դա բարձր գնա­հա­տա­կան է: Այդ տա­րի­նե­րին ես զգում էի, որ ինչ-որ բան պա­կա­սում է, դա­տար­կու­թյուն կար իմ հո­գում: Դա գրա­կա­նու­թյան, ման­կա­վար­ժու­թյան, ա­շա­կերտ­նե­րի հետ շփ­ման բա­ցա­կա­յու­թյունն էր: Սե­ղա­նի շուր­ջը նս­տած` զրույ­ցի թե­ման միշտ շուռ էի տա­լիս դե­պի գրա­կա­նու­թյու­նը: Ան­գամ ռուս­նե­րը, գեր­մա­նա­ցի­ներն ա­սում էին` քո տեղն այս­տեղ չէ, դու գնա քո հայ­րե­նիք, այն­տեղ ծա­ռա­յիր: Անք­նու­թյուն էի ձեռք բե­րել: Բժիշկ­ներն ա­սում էին` մենք գի­տենք քեզ ինչ դեղ է հար­կա­վոր, դու ա­նընդ­հատ զրույ­ցը շե­ղում ես դե­պի Բլոկ, Ե­սե­նին, պատ­մու­թյուն, գրա­կա­նու­թյուն, գնա ձրի աշ­խա­տիր կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րում, տես ինչ­պես ես վե­րա­կան­գն­վում: Եվ ի­րոք այդ­պես էր:
Եր­կար պայ­քա­րից հե­տո ես նո­րից ե­կել եմ: Ման­կա­վար­ժու­թյունն իմ էու­թյունն է, կյան­քի ի­մաս­տը: Ֆի­զի­կա­պես հոգ­նում եմ, բայց հո­գե­կան մեծ բա­վա­րա­րու­թյուն եմ զգում: Ես չեմ ափ­սո­սում, որ ու­սու­ցիչ եմ: Դա իմ տա­րերքն է:

На изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планомԼի­լիթ Ա­ԶԻ­ԶՅԱՆ
Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջն. դպրոցի փոխտնօրեն, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի

-Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե ու­սու­ցի­չը միայն դաս ու­սու­ցա­նող է, բայց ու­սու­ցիչն այն դեմքն է, ով իր վրա է վերց­նում մա­տաղ սերն­դի դաս­տիա­րա­կու­թյու­նը: Ինչ­պես ա­սում են` ու­սու­ցիչն է ստեղ­ծում ազ­գը:
Ու­սու­ցիչ լի­նե­լու հա­մար ան­ձը պետք է ու­նե­նա ոչ միայն հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­ներ, այլ նաև լի­նի հո­գե­բան: Նա պետք է կա­րո­ղա­նա հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նել սո­վո­րող­նե­րի մոտ: Հե­տաք­րք­րու­թյու­նը` որ­պես շար­ժա­ռիթ, չա­փա­զանց մեծ դեր է կա­տա­րում ու­սուց­ման գոր­ծում: Հենց դրա­նով կա­րե­լի է հաս­նել ա­շա­կեր­տի մեջ ուս­ման նկատ­մամբ դրա­կան վե­րա­բեր­մունք դաս­տիա­րա­կե­լուն և կր­թու­թյան ո­րա­կի բարձ­րաց­մա­նը:
Ու­սու­ցի­չը պետք է ու­նե­նա մեծ աշ­խա­տու­նա­կու­թյուն, ա­րագ և ճիշտ վճիռ­ներ կա­յաց­նե­լու կա­րո­ղու­թյուն, կա­րո­ղա­նա մի գոր­ծու­նեու­թյու­նից ան­ցում կա­տա­րել մեկ այլ գոր­ծի, հար­մար­վել նոր ստեղծ­վող մի­ջա­վայ­րե­րին:
Ու­սուց­չի աշ­խա­տան­քը թե­կուզ բարդ, միևնույն ժա­մա­նակ հա­ճե­լի զբաղ­մունք է: Մեր գոր­ծի ա­մե­նա­մեծ պարգևը մեր կող­մից դաս­տիա­րակ­վող ե­րե­խա­նե­րի ու­նե­ցած հա­ջո­ղու­թյուն­ներն են:

Ա­մեն տա­րի ան­համ­բեր սպա­սում եմ ըն­դու­նե­լու­թյան ցու­ցակ­նե­րին, քա­նի որ միշտ ու­նե­նում ենք շր­ջա­նա­վարտ­ներ, ո­րոնք ընտ­րել են կամ իմ մաս­նա­գի­տու­թյու­նը, կամ` բժշ­կի: Հու­լի­սին ու­րա­խու­թյան ար­ցունք­նե­րի մի­ջից էի նա­յում ցու­ցակ­նե­րին. իմ եր­կու ա­շա­կեր­տը` Աստ­ղիկ Աբ­րա­հա­մյա­նը և Մա­րատ Հայ­րա­պե­տյա­նը, բարձր միա­վոր­նե­րով, անվ­ճար ըն­դուն­վել են ԵՊԲՀ, իսկ ԱրՊՀ ՙԿեն­սա­բա­նու­թյուն՚ բաժ­նի ցու­ցա­կի ա­ռա­ջին տո­ղում ա­շա­կեր­տու­հուս` Հեր­մի­նե Մի­քա­յե­լյա­նի ա­նունն էր:
Մեծ էր ու­րա­խու­թյունս, երբ սեպ­տեմ­բե­րին հայտ­նե­ցին, որ Մա­րատ Հայ­րա­պե­տյանն ար­ժա­նա­ցել է ԱՀ ԿԳՍՆ-ի կող­մից քի­միա­յի աս­պա­րե­զում սահ­ման­ված Կնու­նյան­ցի ան­վան կր­թա­թո­շա­կի:
Հա­մա­միտ չեմ այն կար­ծի­քին, թե ա­շա­կերտ­նե­րի ո­րա­կը գնա­լով այն չէ: Ընդ­հա­կա­ռա­կը, ներ­կա­յիս սե­րունդն ա­վե­լի մեծ հմ­տու­թյուն­նե­րով է օժտ­ված, ո­րոնք մենք պետք է ճիշտ օգ­տա­գոր­ծենք: Նոր սե­րուն­դը միշտ ա­ռաջ է գնում, և պետք է ընտ­րենք այն­պի­սի մե­թոդ­ներ, ո­րոնք թույլ չեն տա ան­դունդ ա­ռա­ջա­նա ու­սուց­չի և ա­շա­կեր­տի միջև:
Ու­սուց­չի օր­վա առ­թիվ շնոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս, մաղ­թում ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­նոր հա­ջո­ղու­թյուն­ներ գնա­հատ­ված և հայ­րե­նան­վեր ա­ռա­քե­լու­թյան ճա­նա­պար­հին:

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещенииԳա­յա­նե ՄԱ­ԹԵ­ՎՈ­ՍՅԱՆ
Ճարտարի Հրայր Պողոսյանի անվան հ.5 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, ՄԿԱԳ փոխտնօրեն: ՙԼավագույն մանկավարժական փորձ՚ մրցույթի հաղթող

-Մարդ­կու­թյան ապ­րած բո­լոր շր­ջա­փու­լե­րում միշտ էլ արժևոր­վել է գի­տե­լի­քը: Միան­գա­մայն հաս­կա­նա­լի է, որ որ­քան նվիր­ված ու­սուց­չու­թյուն ու­նե­նանք, նույն­չափ քա­ղա­քա­կիրթ հա­սա­րա­կու­թյուն, բա­րե­կե­ցիկ ապ­րե­լա­կերպ, զար­գա­ցած պե­տու­թյուն և հզոր հայ­րե­նիք կու­նե­նանք: Լավ ա­պա­գա չենք ու­նե­նա, ե­թե գի­տե­լի­քը մեզ տվո­ղի նկատ­մամբ չու­նե­նանք ընդ­գծ­ված հար­գանք ու ե­րախ­տա­գի­տու­թյուն: Ու­սուց­չի կո­չումն ա­մե­նա­բարձ­րը պետք է լի­նի, մինչ­դեռ նա ա­վե­լի շատ պաշտ­պան­վա­ծու­թյան կա­րիք ու­նի: Չմո­ռա­նանք, որ ու­սուց­չի կա­րիք ու­նե­ցել ենք բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, բո­լոր ի­րադ­րու­թյուն­նե­րում: Այ­նինչ այ­սօր մեր լա­վա­գույն ու­սու­ցիչ­նե­րից ո­մանք նա­խընտ­րում են զբաղ­վել այլ գոր­ծով: Ես ցա­վում եմ, որ նման դեպ­քե­րը ոչ միայն ե­զա­կի չեն, այլև շա­րու­նա­կա­կան են: Ես չեմ նսե­մաց­նում ոչ մի մաս­նա­գի­տու­թյուն, բայց որ ու­սու­ցի­չը չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել իր ըն­տա­նի­քի կա­րիք­ներն ու թող­նում է այդ աշ­խա­տան­քը, փաստ է, ու սա կար­ծիք է ստեղ­ծում նույն դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի մոտ ու­սուց­չի և նրա մաս­նա­գի­տու­թյան մա­սին, ար­ժա­նա­նում հա­սա­րա­կա­կան քն­նարկ­ման: Պետք է ստեղ­ծել այն­պի­սի պայ­ման­ներ, ո­րոնք ե­րի­տա­սար­դին ձգեն դե­պի ման­կա­վար­ժի մաս­նա­գի­տու­թյու­նը:
Հո­գե­բա­նա­կան հար­ված­ներն ու ու­սում­նա­կան ծրագ­րե­րի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը, դա­սագր­քե­րի ան­ճշ­տու­թյուն­ներն ու ան­հար­կի ծա­վա­լուն թե­մա­ներն այն­քան են խճճ­ված, որ քն­նա­դա­տու­թյան կի­զա­կե­տում նո­րից հայ­տն­վում է ու­սու­ցի­չը, ո­րը պի­տի դի­մա­կա­յի բո­լոր հար­ված­նե­րին: Անհ­րա­ժեշտ է վե­րաց­նել բո­լոր թե­րա­ցում­նե­րը և ստեղ­ծել այն­պի­սի մա­կար­դակ, որ ա­շա­կեր­տը պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, այլ ոչ թե թե­րա­հա­վա­տու­թյամբ մո­տե­նա ուս­մա­նը, հաս­կա­նա, որ կր­թու­թյան վկա­յա­կա­նը խա­ղա­լիք կամ օ­ժի­տի մաս չէ: Չպետք է հնա­րա­վո­րու­թյուն տալ ա­րա­տա­վոր երևույթ­նե­րին, ո­րոնք ծնում են ուս­ման նկատ­մամբ ան­տար­բեր վե­րա­բեր­մունք, ինչն էլ հասց­նում է ու­սուց­չի հե­ղի­նա­կու­թյան անկ­ման:

Ինչ­քան էլ բա­րե­խիղճ ու պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տի ու­սու­ցի­չը, միևնույն է, նա առ­նչ­վում է այն­պի­սի խն­դիր­նե­րի, ո­րոնք պե­տա­կան մա­կար­դա­կով լու­ծում են պա­հան­ջում:
Այ­սօր կր­թա­կան հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­վում են բազ­մա­թիվ բա­րե­փո­խում­ներ, բայց ե­թե դրանք միտ­ված չեն ման­կա­վար­ժի մաս­նա­գի­տու­թյան նկատ­մամբ վե­րա­բեր­մու­քը փո­խե­լուն, ու­սուց­չի վար­կա­նի­շը չի հաս­նի իր բարձ­րու­թյա­նը:
Մենք ու­նենք բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը, և մեր գե­նե­տիկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մեզ թույլ են տա­լիս մշա­կել ծրագ­րեր ազ­գա­յին դպ­րո­ցի բարձր մա­կար­դակ ձևա­վո­րե­լու հա­մար:

Ան­նա ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱՆ
Քարվաճառի Վ. Սարոյանի անվան մ/դ դասվար, ՙՏարվա լավագույն մանկավարժ՚ մրցույթի հաղթող

-Փոխ­վում են ժա­մա­նակ­նե­րը, փոխ­վում են պատ­կե­րա­ցում­նե­րը, ի հայտ են գա­լիս ժա­մա­նա­կա­կից ա­վե­լի գրա­վիչ ու բարձր վար­ձատր­վող մաս­նա­գի­տու­թյուն­ներ և, ցա­վոք, շա­տե­րը չեն ընտ­րում ման­կա­վար­ժի դժ­վա­րին, բայց և պատ­վա­բեր մաս­նա­գի­տու­թյու­նը: Սա­կայն, թեև քիչ, բայց կան նվի­րյալ­ներ, ո­րոնց հա­մար ման­կա­վարժ լի­նե­լը ոչ թե մաս­նա­գի­տու­թյուն է, այլ կո­չում, կեն­սա­կերպ, ա­ռա­քե­լու­թյուն, ին­չը նա­խա­տես­ված է ի վե­րուստ:
Ապ­րե­լով ման­կա­վար­ժի ըն­տա­նի­քում, ծա­նոթ լի­նե­լով այդ վեհ գոր­ծին` միշտ ե­րա­զել և ձգ­տել եմ լի­նել ու­սու­ցիչ: Տա­րի­ներ ան­ցան, բաղ­ձա­լի ե­րա­զանքս կա­տար­վեց, երբ ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վե­ցինք վե­րաբ­նա­կեց­ված Շա­հու­մյա­նի շր­ջան: Այս­տեղ ապ­րե­լով և աշ­խա­տե­լով` ու­նե­ցել եմ ձեռք­բե­րում­ներ, ո­րոն­ցից ա­մե­նա­կարևորն այն է, որ սիր­ված եմ ա­շա­կերտ­նե­րի կող­մից: Շատ կարևոր է, թե ու­սու­ցիչն ինչ մո­տե­ցում է ցու­ցա­բե­րում 6 տա­րե­կան ա­շա­կերտ­նե­րին, ո­րոնց մի մա­սը հա­ճա­խել է ման­կա­պար­տեզ, մի մա­սը` ոչ: Իմ աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում յու­րա­քան­չյուր դա­սա­րան ա­վար­տե­լուց տխ­րել են թե՜ սա­ներս, թե՜ ես: Նրան­ցից շա­տերն ի­րենց ու­րույն տեղն են գտել շր­ջա­նի բար­գա­վաճ­ման գոր­ծում: Ապ­րե­լով Քար­վա­ճա­ռում, եր­բեք չեմ մտա­ծել այս­տե­ղից տե­ղա­փոխ­վե­լու մա­սին, ընդ­հա­կա­ռա­կը, ե­րե­խա­նե­րիս մեջ այն­պես եմ հայ­րե­նա­սի­րու­թյուն նե­րար­կել, նրանք այն­քան են կապ­ված այս հո­ղին, որ ե­թե ա­սեն Քար­վա­ճա­ռը լա­վը չէ, ե­րեքն էլ միա­ձայն կա­պա­ցու­ցեն հա­կա­ռա­կը: Այս նույ­նը սեր­մա­նում եմ իմ բո­լոր ա­շա­կերտ­նե­րի մեջ: Բո­լո­րին էլ հա­վա­սար աչ­քով եմ նա­յում` սե­փա­կան զա­վակ­նե­րիս պես, քան­զի ի դեմս յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի` հա­սակ է առ­նում հայ­րե­նի­քի ա­պա­գան կեր­տո­ղը:
Երբ 2014 թվա­կա­նին մաս­նակ­ցե­ցի ՙՏար­վա լա­վա­գույն ման­կա­վարժ՚ մր­ցույ­թին և հաղ­թե­ցի ՙՍիրտս նվի­րում եմ ե­րե­խա­նե­րին՚ ան­վա­նա­կար­գում, մեկ ան­գամ ևս հաս­տատ­վեց վե­րը նշ­ված այն պարզ ճշ­մար­տու­թյու­նը, որ իր գոր­ծին նվիր­ված ու­սու­ցի­չը գնա­հատ­վում է իր վաս­տա­կին ար­ժա­նի: Հպար­տու­թյամբ ու ներ­քին հրճ­վան­քով եմ ա­սում, որ ու­սու­ցիչ լի­նե­լը վեհ կո­չում է: Երբ մեր սա­նե­րից որևէ մեկն ինչ-որ բնա­գա­վա­ռում բար­ձուն­քի է հաս­նում, ա­ռա­ջին ու­րա­խու­թյու­նը մենք ենք ապ­րում, քան­զի տես­նում ենք մեր աշ­խա­տան­քի ար­դյուն­քը: Միա­ժա­մա­նակ լիո­վին պար­տա­վոր­ված ենք զգում, որ ա­վե­լին ու­նենք տա­լու այն երկ­րին, ո­րի մի մասն ենք: Տա­րի­նե­րը շատ բան են ջն­ջում մար­դու հի­շո­ղու­թյու­նից, սա­կայն միշտ վառ է մնում ա­ռա­ջին ու­սուց­չի կեր­պա­րը` որ­պես ու­ղե­նիշ կյան­քի քա­ռու­ղի­նե­րում: